Գտնված: 14

Գործունեության կոդեր

Հայաստանի տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ

Բարձր տեխնոլոգիաների կոդեր

Միկրոձեռնարկատիրության կոդեր

Հարցեք մեզ կոդի ընտրման մասին: Հարցեք մեզ

RՄշակույթ, զվարճություններ եվ հանգիստ
90.01.0
Կատարողական արվեստի բնագավառում գործունեություն
90.02.0
Կատարողական արվեստի բնագավառում օժանդակ գործունեություն
90.03.0
Ստեղծագործական գործունեություն
90.04.0
Մշակութային օբյեկտների գործունեություն
BՀանքագործական արդյունաբերություն եվ բացահանքերի շահագործում
09.90.0
Հանքագործական արդյունաբերության այլ ճյուղերում օժանդակ ծառայությունների մատուցում
CՄշակող արդյունաբերություն
27.90.0
micro
Այլ էլեկտրական սարքավորանքի արտադրություն
Այս ենթադասը ներառում է այլ էլեկտրական սարքավորանքի արտադրությունը (բացառությամբ շարժիչների, գեներատորների, տրանսֆորմատորների, մարտկոցների և կուտակիչների, էլեկտրական լուսավորման սարքավորանքի, էլեկտրահաղորդալարերի միացման սարքվածքների արտադրությունը)` - մարտկոցների լիցքային սարքվածքների, կիսահաղորդչային սարքերի արտադրություն - դռների բացման և փակման համար էլեկտրական սարքվածքների արտադրություն - էլեկտրական զանգերի արտադրություն - ոչ սեփական արտադրության մեկուսալարերի օգտագործմամբ էլեկտրական երկարիչների արտադրություն - անդրաձայնային մաքրիչ սարքվածքների (բացի ատամնաբուժական և լաբորատոր մաքրիչ սարքերից) արտադրություն - պինդմարմնային կերպափոխիչների, ուղղիչ սարքվածքների, վառելիքային տարրերի (բջիջների), կարգավորվող կամ չկարգավորվող էլեկտրասնուցիչների արտադրություն - անընդհատ էլեկտրասնուցման աղբյուրների (UPS) արտադրություն - էլեկտրացանցային զտիչների (բացառությամբ հոսանքաբաշխիչների համար) արտադրություն - էլեկտրական մեկուսալարերով և միացքներով էլեկտրահաղորդալարերի, էլեկտրական երկարիչների և հաղորդալարերի այլ հավաքածուների արտադրություն - ածխային և գրաքարային էլեկտրոդների, հպակների և ածխային ու գրաքարային այլ էլեկտրական հարմարանքների արտադրություն - մասնիկների արագացուցիչների արտադրություն - կոնդենսատորների, ռեզիստորների, ուժային կոնդենսատորների և համանման բաղադրիչների արտադրություն - էլեկտրամագնիսների արտադրություն - ձայնային էլեկտրաազդանշանային սարքերի արտադրություն - էլեկտրոնային ցուցատախտակների արտադրություն - էլեկտրական խորհրդանիշների արտադրություն - լուսային էլկետրաազդանշանային սարքավորանքի` լուսաֆորների, հետիոտնային անցումների համար լուսաազդանշանային սարքավորանքի արտադրություն - էլեկտրամեկուսիչների (բացի ապակե և ճենապակե), ոչ ազնիվ մետաղներից մեկուսախողովակների (ներքին մեկուսացմամբ) և դրանց կցվածքների արտադրություն - էլեկտրազոդման և էլեկտրաեռակցման սարքավորանքի, ներառյալ ձեռքի զոդիչները, արտադրություն: Բացառվում է` - ճենապակե էլեկտրամեկուսիչների արտադրությունը, տես 23.43 - ածխածնային նյութերից կամ գրաքարից թելքի և այլ արտադրատեսակների (բացի էլեկտրոդներից և էլեկտրական համանման արտադրատեսակներից) արտադրությունը, տես 23.99.0 - էլեկտրոնային բաղադրիչներով ուղղիչների, էլեկտրակարգավորիչ և կերպափոխիչ ինտեգրալային սխեմաների, էլեկտրոնային կոնդենսատորների, ռեզիստորների, միակցիչների և համանման արտադրատեսակների արտադրությունը, տես 26.11 - տրանսֆորմատորների, շարժիչների, գեներատորների, բաշխիչ սարքվածքների, ռելեների, արտադրական գործընթացների կառավարման էլեկտրասարքերի արտադրությունը, տես 27.1 - մարտկոցների արտադրությունը, տես 27.20 - էլեկտրահաղորդալարերի և դրանց միացման սարքվածքների արտադրությունը, տես 27.3 - էլեկտրական լուսավորման սարքավորանքի արտադրությունը, տես 27.40 - կենցաղային էլեկտրասարքերի արտադրությունը, տես 27.5 - զոդման և եռակցման ոչ էլեկտրական սարքավորանքի արտադրությունը, տես 28.29 - ավտոմեքենաների և դրանց շարժիչների համար էլեկտրական սարքավորանքի` գեներատորների, փոփոխական հոսանքի գեներատորների, վառոցքի մոմերի մեկնարկիչների, հաղորդալարերի հանգույցների, լարման, դռների և լուսամուտների էլեկտրակարգավորիչ սարքերի արտադրությունը, տես 29.31
EՋրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում եվ վերամշակում
39.00.0
micro
Թափոնների վնասազերծում և այլ մշակում
Այս ենթադասը ներառում է` - աղտոտված բնահողի, մակերևութային ու գրունտային ջրերի ակտիվազերծում, որն իրականացվում է տեղում կամ աղտոտված տարածքից դուրս` կիրառելով մեխանիկական, քիմիական կամ կենսաբանական մեթոդները - արդյունաբերական գործարանների կամ տարածքների, ներառյալ միջուկային կայանքները և տարածքը, ակտիվազերծում - պատահական աղտոտված մակերևութային ջրերի ակտիվազերծում և մաքրում, աղտոտվածքի հավաքման կամ քիմիկատների մշակման միջոցով - հողի մակերևույթից, մակերևութային ու գրունտային ջրերում, ծովերում և օվկիանոսներում, ներառյալ առափնյա ջրերը, նավթային աղտոտվածքների մաքրում - անկիզաքարի, կապարաներկերի և այլ թունավոր նյութերի վնասազերծում - աղտոտվածքների վնասազերծման այլ մասնագիտացված ծառայություններ: Բացառվում է` - գյուղատնտեսությունում վնասատուների հետ պայքարը, տես 01.61 - ջրամատակարարման համար ջրի մաքրումը, տես 36.00 - ոչ վնասակար թափոնների մշակումը և վերացումը, տես 38.21 - վնասակար թափոնների մշակումը և վերացումը, տես 38.22 - փողոցների, հրապարակների, մայրուղիների և համանման տարածքների մաքրումը և ջրումը, տես 81.29
GՄեծածախ եվ մանրածախ առեվտուր. ավտոմեքենաների եվ մոտոցիկլների նորոգում
IԿացության եվ հանրային սննդի կազմակերպում
JՏեղեկատվություն եվ կապ
61.90.0
Հեռահաղորդակցական կապի այլ տեսակներ
Այս ենթադասը ներառում է` - մասնագիտացված հեռահաղորդակցական կապն ապահովող գործունեություն` արբանյակների դիտում, կապուղիների հեռուստաչափում, ռադարային կայանների ծառայություններ - արբանյակային վերջնակայանների (տերմինալների) և մեկ կամ ավելի վերգետնյա հաղորդակցման համակարգերի միջև անմիջական հեռահաղորդակցական կապը (հեռարձակումը և ընդունումը) արբանյակային համակարգի հետ ապահովող սպասարկման միջոցների շահագործում - ոչ սեփական ISP կամ կառավարվող ISP ցանցի միջոցով ինտերնետից օգտվելու հնարավորության տրամադրում օգտվողին - հասարակական վայրերում ինտերնետից օգտվելու հնարավորության տրամադրում հեռախոսացանցի միջոցով - գործող հեռահաղորդակցական համակարգերի միջոցով այլ ծառայությունների մատուցում, օրինակ` VOIP (փաթեթային կոմուտացման ցանցերով ձայնի փոխանցում` IP արձանագրության հիման վրա) - հեռահաղորդակցական կապի վերավաճառքի գործունեություն (ցանցի որոշակի ծավալի ծառայությունների գնումը և վերավաճառքը, առանց լրացուցիչ ծառայությունների մատուցման): Բացառվում է` - հեռահաղորդակցական կապի տարբեր ենթակառուցվածքների օպերատորների կողմից ինտերնետից օգտվելու հնարավորության տրամադրումը, տես 61.10, 61.20, 61.30
MՄասնագիտական, գիտական եվ տեխնիկական գործունեություն
74.90.0
Մասնագիտական, գիտական և տեխնիկական այլ գործունեություն, չներառված ուրիշ խմբավորումներում
Այս ենթադասը ներառում է առևտրային սպառողներին բազմազան ծառայությունների մատուցումը (ներառվում են մասնագիտական, գիտատեխնիկական մակարդակի հմտություններ պահանջող ծառայությունները և չեն ներառվում սովորական գործնական, սովորաբար կարճատև բնույթի գործառույթները)՝ - միջնորդական գործառնություններ` մանր և միջին կազմակերպությունների, այդ թվում` մասնագիտական մասնավոր գործունեությունը, առուվաճառքի կազմակերպում, բացառությամբ անշարժ գույքի հետ կապված միջնորդությունը - արտոնագրերի առուվաճառքի միջնորդական գործունեություն - գնահատման հետ կապված գործունեություն (օրինակ` հնարժեք կամ թանկարժեք իրերի գնահատում), բացառությամբ անշարժ գույքի կամ ապահովագրության բնագավառում գնահատման ծառայություններից - հաշիվների ստուգում և բեռնափոխադրման տարիֆների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում - եղանակի կանխատեսում - անվտանգության ապահովման հարցերով խորհրդատվություններ - գյուղատնտեսության բնագավառում խորհրդատվություններ - էկոլոգիական հարցերով խորհրդատվություններ - այլ տեխնիկական հարցերով խորհրդատվություններ - այլ խորհրդատուների գործունեություն, բացի ճարտարապետության, ճարտարագիտության և կառավարման բնագավառում խորհրդատուների գործունեությունից - քանակական հետազոտություններով (գնահատմամբ) զբաղվող մասնագետների (տեսուչների) գործունեություն - անհատների անունից իրականացվող գործակալների և գործակալությունների գործունեություն, որը սովորաբար ուղղված է կինոֆիլմերում, թատերական ներկայացումներում, այլ զվարճանքի կամ սպորտային միջոցառումներում մասնակցության համար պայմանագրերի կնքմանը, պրոդյուսորներին, հրատարակիչներին գրքերի, պիեսների, կերպարվեստի գործերի ներկայացմանը: Բացառվում է` - օգտագործված ավտոմեքենաների մեծածախ առևտուրը, տես 45.1 - օգտագործված ապրանքների մանրածախ առևտուրը աճուրդով, տես 47.79 - ինտերնետով կամ փոստային առաքումների միջոցով ապրանքների մանրածախ առևտուր աճուրդով, տես 47.91 - այլ մանրածախ առևտուրը աճուրդով կրպակներից, տաղավարներից կամ շուկաներից դուրս, տես 47.99 - անշարժ գույքի հետ կապված միջնորդների գործունեությունը, տես 68.31 - հաշվապահական գործունեությունը, տես 69.20 - կառավարման հարցերով խորհրդատուների գործունեությունը, տես 70.22 - ճարտարապետության և ճարտարագիտության բնագավառների գործունեությունը, տես 71.1 - արդյունաբերական դիզայներական գործունեությունը, տես 71.12, 74.10 - սննդամթերքի որակի վերլուծությունը և անասնաբուժական հսկումը, տես 71.20 - գովազդային գործունեությունը, տես 73.11 - մասնագիտական ցուցահանդեսների, գիտաժողովների կազմակերպման գործունեությունը, տես 82.30 - աճուրդի անկախ կազմակերպիչների գործունեությունը, տես 82.99 - հաճախորդների ներգրավման ծրագրերի կառավարումը, տես 82.99 - սպառողական վարկերի և պարտքերի հարցերով խորհրդատվությունները, տես 88.99
QԱռողջապահություն եվ բնակչության սոցիալական սպասարկում
86.90.0
Առողջապահության բնագավառում այլ գործունեություն
Այս ենթադասը ներառում է մարդու առողջության պահպանմանն ուղղված գործունեությունը, որն իրականացվում է արտահիվանդանոցային պայմաններում, միջին բժշկական անձնակազմի կողմից: Նշված գործունեությունն իրականացվում է կազմակերպություններին, ուսումնական հաստատություններին, տարեցների խնամատարական կացարաններին կից կազդուրիչ կենտրոններում, բժշկական հաստատություններում (ոչ հիվանդանոցներում) հատկացված կաբինետներում կամ ծառայություններից օգտվողների տանը: Այս ենթադասը ներառում է` - մանկաբարձների, սանիտարների, ֆիզիոթերապևտ-տեխնիկների ծառայություններ - օպտոչափության, հիդրոթերապիայի, բուժական մերսման, աշխատաբուժության, լեզվական արատների, ոտքերի հիվանդությունների բուժման, հոմեոպաթիայի, ասեղնաբուժության և այլ բնագավառներում միջին բժշկական անձնակազմի գործունեություն - ատամնաբուժության բնագավառում միջին բժշկական անձնակազմի գործունեություն` դպրոցներին կից կաբինետներում աշխատող բուժքույրերի, այդ թվում` բերանի խոռոչի հիգիենիստների գործունեությունը (այն իրականացվում է բժիշկ ատամնաբույժից առանձնացված, սակայն նրա պարբերաբար հսկողությամբ) - բժշկական լաբորատորիաների` ռենտգենյան և լուսադիտման ախտորոշական կենտրոնների, արյան, փոխպատվաստման համար օրգանների, սերմնահեղուկի բանկերի գործունեություն - շտապ բուժօգնության ծառայություններ, հիվանդների տեղափոխում տարբեր սանիտարական տրանսպորտային միջոցներով, այդ թվում` ինքնաթիռներով: Բացառվում է` - ատամնատեխնիկական լաբորատորիաների գործունեությունը, տես 32.50 - հիվանդների տեղափոխումը ոչ սանիտարական տրանսպորտային միջոցներով, առանց բժշկական անձնակազմի հսկողության, տես 49, 50, 51 հատվածները - ոչ բժշկական լաբորատորիաների գործունեությունը, տես 71.20 - սննդի հիգիենայի բնագավառում ստուգումների անցկացման ծառայությունները, տես 71.20 - տնային պայմաններում հիվանդների խնամքի ծառայությունների մատուցումը, տես 87.10
87.90.0
Այլ սոցիալական սպասարկում կացության ապահովմամբ
Այս ենթադասը ներառում է իր առօրյա պահանջմունքներն ինքնուրույն հոգալու և/կամ անկախ ապրելու հնարավորություն չունեցող անձանց (բացի տարեցներից և անաշխատունակներից) խնամքը` կացարանով ապահովումը և անհատական ծառայությունների մատուցումը: Այն ներառում է երեխաների և ինքնասպասարկման սահմանափակ հնարավորություններով հատուկ կարգի անձանց սոցիալական շուրջօրյա սպասարկումը, եթե բուժումը և կրթությունը չեն հանդիսանում մատուցվող ծառայությունների կարևոր բաղադրիչներ: Գործունեությունը կարող է իրականացվել և պետական, և մասնավոր կազմակերպությունների կողմից: Այս ենթադասը ներառում է` - մանկական խնամատարական կազմակերպությունների գործունեություն - մանկական գիշերօթիկ խնամատարական կազմակերպությունների և հանրակացարանների գործունեություն - անօթևանների համար ժամանակավոր կացարանների գործունեություն - միայնակ մայրերի և նրանց երեխաների խնամքն ապահովող հաստատությունների գործունեություն - սոցիալական և անձնական խնդիրներով անձանց սոցիալական օգնություն տրամադրող հաստատությունների գործունեություն - հանցագործների և իրավախախտների համար վերականգնողական կենտրոնների գործունեություն - անչափահաս իրավազանցների համար ուղղիչ տների գործունեություն: Բացառվում է` - պարտադիր սոցիալական ապահովության ծրագրերի ֆինանսավորումը և կառավարումը, տես 84.30.0 - առողջության վերականգնման կարիք ունեցող անձանց սոցիալական սպասարկում կացության ապահովմամբ, տես 87.10.0 - անգործունակների և տարեցների սոցիալական սպասարկում կացության ապահովմամբ, տես 87.30.0 - սահմանափակ հնարավորություններով երեխաների խնամքը, տես 88.91.0 - որդեգրումը, տես 88.99.0 - աղետներից տուժածներին ժամանակավոր կացարանով ապահովումը, տես 88.99.0
UՕտարերկրյա կազմակերպությունների գործունեություն

Կարող եք հարցել մեզ այս մասին

Մենք կպատասխանենք ձեզ այս մասին

Տնտեսական գործունեության տեսակների սկզբնական ցանկը հայերենով վերցված է armstat.am.