Ճարտարագիտական այլ գործունեություն և դրա հետ կապված տեխնիկական խորհրդատվություններ
Այս ենթադասը ներառում է`
- ֆիզիկայի օրենքների և սկզբունքների կիրառմամբ մեխանիզմների, նյութերի, գործիքների, կառուցվածքների, համակարգերի ստեղծման համար նախագծերի մշակմանն ուղղված ճարտարագիտական գործունեություն, մեքենաների, արդյունաբերական գործընթացների և արդյունաբերական արտադրանքի, ջրային ռեսուրսների կառավարման, էլեկտրատեխնիկայի և էլեկտրոնիկայի, հանքագործական ճարտարագիտության, քիմիական տեխնոլոգիաների, մեխանիկական, արդյունաբերական համակարգատեխնիկայի և ճարտարագիտական այլ բնագավառներում խորհրդատվական գործունեություն
- շրջակա միջավայրի աղտոտման հետ պայքարի, ձայնագիտական և համանման համակարգերի նախագծերի մշակում
- նավթի և բնական գազի պաշարների, նոր հանքավայրերի հայտնաբերման երկրաբանական, երկրաֆիզիկական, սեյսմիկ հետախուզական և հետազոտական գործունեություն
- երկրաբաշխական (գեոդեզիական) հետախուզական աշխատանքներ` հողի չափման և տարածությունների սահմանագծման, ջրաբանական որոնողական աշխատանքներ, ենթամակերևութային շերտերի հետազոտություններ, քարտեզագրական և համապատասխան տեղեկատվության հավաքման գործունեություն:
Բացառվում է`
- նավթի և գազի արդյունահանման հետ կապված հետախուզական հորատումը, տես
09.10,
09.90
- շինարարական աշխատանքների հետ կապված հետախուզական հորատումը և գայլիկոնումը, տես
43.13.0
- պատրաստի (չհարմարեցված սպառողի պահանջներին) ծրագրային ապահովման մշակումը կամ հրատարակությունը, տես
58.29,
62.01
- տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում խորհրդատվական և այլ գործունեությունը, տես
62.02,
62.09
- տեխնիկական փորձարկումները և վերլուծությունները, տես
71.20
- գիտական հետազոտությունները և փորձարարական մշակումները, տես
72.1
- դիզայներական մասնագիտացված գործունեությունը, տես
74.10
- օդալուսանկարահանումը, տես
74.20