Գտնված: 1

Գործունեության կոդեր

Հայաստանի տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ

Հարցեք մեզ կոդի ընտրման մասին: Հարցեք մեզ

CՄշակող արդյունաբերություն
32.50.0
Բժշկական և ատամնաբուժական գործիքների ու սարքերի արտադրություն
Այս ենթադասը ներառում է բժշկական և ատամնաբուժական գործիքների ու սարքերի, վիրաբուժական սարքավորանքի և օրթոպեդիկ հարմարանքների, հատուկ բժշկական կահույքի (օրինակ` շարժական նստատեղով և ներկառուցված հեղուկաբաշխական սարքվածքով ատամնաբուժական բազկաթոռների) արտադրությունը` - վիրաբուժական թելերի, մանրէազերծ լարերի և կոմպրեսների արտադրություն - ատամնաբուժական ատամնալիցքերի և ցեմենտի (բացառությամբ պրոթեզների սևեռակիչ մածուկները), ատամնաբուժական մոմերի և այլ ատամնաբուժական սվաղանյութերի արտադրություն - ոսկորների սերտաճեցման համար ցեմենտի արտադրություն - ատամնաբուժական լաբորատորիաների համար հնոցների արտադրություն - անդրաձայնով մաքրող լաբորատորական սարքերի արտադրություն - լաբորատորական մանրէազերծիչների արտադրություն -լաբորատորական թորիչ սարքերի, լաբորատորական կենտրոնախուսակների արտադրություն -բժշկական, վիրաբուժական, ատամնաբուժական կամ անասնաբուժական կահույքի` վիրաբուժական, բուժազննության սեղանների, մեխանիկական հարմարանքներով հիվանդանոցային մահճակալների, ատամնաբուժական բազկաթոռների արտադրություն - ոսկրի թիթեղների, պտուտակների, ներարկիչների, ասեղների, սնամեջ ասեղների, փողաձողերի (կաթետերների) և այլնի արտադրություն - ատամնաբուժական գործիքների (ներառյալ ատամնաբուժական բազկաթոռներին ներկառուցված ատամնաբուժական սարքավորանքը) արտադրություն - ատամնատեխնիկական լաբորատորիաներում պատրաստված արհեստական ատամների, կամուրջների և այլնի արտադրություն - օրթոպեդիկ հարմարանքների և պրոթեզների արտադրություն, այդ թվում` օրթոպեդիկ կոշիկի արտադրությունը - աչքի պրոթեզների արտադրություն - բժշկական ջերմաչափերի արտադրություն - բժշկական ռետինե ձեռնոցների արտադրություն - ակնաբուժական առարկաների, ակնոցների, արևային ակնոցների, դեղատոմսով տրվող ոսպնյակների և կոնտակտային ոսպնյակների, պաշտպանական ակնոցների արտադրություն: Բացառվում է` - պրոթեզների սևեռակիչ մածուկների արտադրությունը, տես 26.40 - բժշկական ներծծող վիրակապական նյութերի, բամբակի, վիրակապերի, թանզիֆի արտադրությունը, տես 21.20.1 - էլեկտրաբժշկական սարքավորանքի արտադրությունը, տես 26.60 - անվավոր սայլակների արտադրությունը, տես 30.92 - օպտիկական սրահների գործունեությունը, տես 47.78

Կարող եք հարցել մեզ այս մասին

Մենք կպատասխանենք ձեզ այս մասին

Տնտեսական գործունեության տեսակների սկզբնական ցանկը հայերենով վերցված է armstat.am.