Գովազդային գործակալություններ
Այս ենթադասը ներառում է լրիվ ծավալով (օգտագործելով սեփական հնարավորությունները կամ ենթակապալի միջոցով) գովազդային ծառայությունների մատուցումը՝ ընդգրկելով խորհրդատվությունները, ստեղծագործական աջակցությունը, գովազդային նյութերի պատրաստումը, գնումները՝
- գովազդային միջոցառումների կազմակերպում և իրագործում` գովազդի ստեղծում և տեղադրում պարբերական հրատարակություններում, թերթերում, ռադիոյում, հեռուստատեսությունում, այլ զանգվածային լրատվական միջոցներում
- արտաքին գովազդի ստեղծում և տեղադրում վահանակների, շենքերի, ավտոմեքենաների վրա, ցուցասրաներում, ավտոբուսներում և այլ
- օդային գովազդ
- գովազդային նյութերի կամ նմուշների առբերում և բաշխում
- ցուցադրափեղկերում, արտապատկերող էկրաններում կամ էլեկտրոնային կայքերում տեղադրման համար գովազդային նյութերի պատրաստում
- գովազդային ծառայությունների պահանջարկի ուսումնասիրում և առաջարկներ, պատվիրատուներին շահագրգռելու և ներգրավելու նպատակով
- փոստով վաճառվող ապրանքների գովազդ
- գովազդի շուկայի ուսումնասիրման խորհրդատվություններ:
Բացառվում է`
- գովազդային նյութերի հրատարակությունը, տես 58.19
- գովազդային հոլովակների, կինոյի, հեռուստատեսության և ռադիոյի համար առևտրային հաղորդագրությունների պատրաստումը, տես 59.11
- շուկայի իրավիճակի հետազոտությունները, տես 73.20
- գովազդային լուսանկարների արտադրությունը, տես 74.20
- առևտրային ցուցահանդեսների կազմակերպումը, տես 82.30
- գործավարության շրջանակում թղթակցության առաքումը, տես 82.19.0