Գտնված: 2

Գործունեության կոդեր

Հայաստանի տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ

Հարցեք մեզ կոդի ընտրման մասին: Հարցեք մեզ

CՄշակող արդյունաբերություն
27.51.0
Կենցաղային էլեկտրասարքերի արտադրություն
Այս ենթադասը ներառում է` - կենցաղային էլեկտրասարքերի` սառնարանների, սառնախցիկների, ամանեղեն լվանալու մեքենաների, լվացքի և չորացնող մեքենաների, փոշեկուլների, հատակափայլիչների, խոհանոցային թափոնների մանրիչների, աղացների, խառնիչների, կտրատիչների, դանակներ սրող հարմարանքների, հյութամզիչների, էլեկտրական ածելիների, ատամմաքրիչների և անձնական խնամքի այլ պարագաների, չորացուցիչ և օդափոխիչ թասակների արտադրություն - կենցաղային էլեկտրատաքացուցիչների` ջրատաքացուցիչների, անկողնային ջեռակների, խոզանակների, սանրերի, չորացուցիչների, վարսափաթթուկների, արդուկների, սենյակի ջեռուցիչների և օդափոխիչների, էլեկտրաջեռոցների, միկրոալիքային և էլեկտրական վառարանների, տոստերների, սրճեփների, թեյնիկների, թավաների, գրիլների, ռոստերների, բովիչների, տաքացման համար էլեկտրական դիմադրությունների և այլնի արտադրություն: Բացառվում է` - արտադրական և արդյունաբերական նշանակության սառնարանների և սառնախցիկների, օդավորակավորիչների, օդափոխիչների և օդափոխիչ պահարանների, կենտրոնական ջեռուցման սարքավորանքի, առևտրային խոհարարական սարքավորանքի, լվացքատների, քիմմաքրման, մամլիչ սարքավորանքի, առևտրային և արդյունաբերական փոշեորսիչների, փոշեհավաքարանների արտադրությունը, տես 28 հատվածը - կարի մեքենաների արտադրությունը, տես 28.94 - վակուումային զտիչ համակարգերի տեղադրումը, տես 43.29
27.52.0
Կենցաղային ոչ էլեկտրական սարքերի արտադրություն
Այս ենթադասը ներառում է` - կենցաղային ոչ էլեկտրական խոհանոցային և ջեռուցման սարքավորանքի` վառարանների, ջեռուցիչների, հնոցների, ջրատաքացուցիչների, խոհանոցային սալերի, տաքացվող թիթեղների արտադրություն

Կարող եք հարցել մեզ այս մասին

Մենք կպատասխանենք ձեզ այս մասին

Տնտեսական գործունեության տեսակների սկզբնական ցանկը հայերենով վերցված է armstat.am.