Գտնված: 1

Գործունեության կոդեր

Հայաստանի տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ

Հարցեք մեզ կոդի ընտրման մասին: Հարցեք մեզ

EՋրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում եվ վերամշակում
38.22.0
Վնասակար թափոնների մշակում և ոչնչացում
Այս ենթադասը ներառում է պայթուցիկ, օքսիդիչ, դյուրավառ, թունավոր, գրգռիչ, վնասակար, քաղցկեղածին, քայքայիչ, վարակիչ նյութեր պարունակող, մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վնասակար այլ պինդ և ոչ պինդ թափոնների վերացումը` նախապես դրանք ենթարկելով մշակման՝ - վնասակար թափոնների մշակման կայանքների շահագործում - վարակված կենդանիների` կենդանի ու սատկած, մշակում և ոչնչացում - վնասակար թափոնների այրում - օգտագործված ապրանքների (օրինակ` սառնարանների) մշակում` վնասակար նյութերի ոչնչացման նպատակով - օգտագործված ճառագայթաակտիվ միջուկային վառելիքի կամ այլ ճառագայթաակտիվ թափոնների (հիվանդանոցներից կամ այլ տեղերից տեղափոխման ընթացքում տրոհման ենթակա ճառագայթաակտիվ թափոնները) մշակում, ոչնչացում կամ պահում - օգտագործված միջուկային վառելիքի հերմետիկացում, այլ մշակում և նախապատրաստում պահման համար: Բացառվում է` - միջուկային վառելիքի վերամշակումը, տես 20.13.1 - ոչ վնասակար թափոնների այրումը, տես 38.21 - բնահողի, ջրի ակտիվազերծումը, թունավոր նյութերի թունազերծումը, տես 39.00.0

Կարող եք հարցել մեզ այս մասին

Մենք կպատասխանենք ձեզ այս մասին

Տնտեսական գործունեության տեսակների սկզբնական ցանկը հայերենով վերցված է armstat.am.