Տրանսպորտային կառույցների նախագծում, նախագծերի փորձաքննություն
Այս ենթադասը ներառում է`
- ավտոճանապարհների, մայրուղիների, թունելների, երկաթուղիների, ստորգետնյա երկաթուղիների (մետրոյի), ճոպանուղիների նախագծում
- կամուրջների, էստակադների և տրանսպորտային այլ կառույցների նախագծում
- տրանսպորտային կառույցների նախագծերի փորձաքննություն
- մարզադաշտերի, թենիսի, մարզադահլիճների հարթակների, գոլֆի դաշտերի նախագծում
- մարզադաշտերի, թենիսի, մարզադահլիճների հարթակների, գոլֆի դաշտերի նախագծերի փորձաքննություն:
Բացառվում է`
- տրանսպորտային, սպորտային կառույցներին կից շենքերի նախագծումը, տես 71.11.1
Հիդրոտեխնիկական կառույցների, ջրամատակարարման և կոյուղու համակարգերի նախագծում, նախագծերի փորձաքննություն
Այս ենթադասը ներառում է`
- ջրուղիների, նավակառանային կառույցների, ամբարտակների, հիդրոտեխնիկական թունելների և այլ կառույցների նախագծում
- ջրամատակարարման, ոռոգման, կոյուղու մայրուղային խողովակաշարերի, բաշխման համակարգերի նախագծում
- էլեկտրակայանների մաս կազմող հիդրոտեխնիկական կառույցների նախագծում
- շենքերի, շինությունների ջրամատակարարման համակարգերի նախագծում:
Բացառվում է`
- հիդրոտեխնիկական Էներգետիկ կառույցներին կից շենքերի նախագծումը, տես 71.11.1
Էներգետիկ կառույցների նախագծում, նախագծերի փորձաքննություն
Այս ենթադասը ներառում է`
- հիդրոէլեկտրակայանների, ջերմաէլեկտրակայանների, հողմային, արևային և այլ տեսակի էլեկտրակայանների, ենթակայանների, էլեկտրաէներգիայի բաշխիչ համակարգերի և համանման կառույցների նախագծում
- գազի և հեղուկ վառելիքի պահեստավորման կառույցների, գազալցակայանների, գազատար համակարգերի, օդի լավորակման և օդափոխման համակարգերի նախագծում
- էներգետիկ կառույցների և համակարգերի նախագծերի փորձաքննություն
- շենքերի, շինությունների Էլեկտրական համակարգերի (էլեկտրահաղորդակցական գծերի, հողակցման, հատակի էլեկտրաջեռուցման և այլն) նախագծում
- շենքերի, շինությունների գազամատակարարման և ջերմամատակարարման համակարգերի նախագծում
- փողոցների, օդանավակայանների վերթիռվայրէջքային գոտիների լուսավորման և ազդանշանային համակարգերի նախագծում
- Էլեկտրական, գազամատակարարման և ջերմամատակարարման համակարգերի նախագծերի փորձաքննություն:
Բացառվում է`
- հիդրոտեխնիկական կառույցներին կից շենքերի նախագծումը, տես 71.11.1
Կապի, հեռահաղորդակցական և անվտանգության համակարգերի նախագծում, նախագծերի փորձաքննություն
Այս ենթադասը ներառում է`
- հեռահաղորդակցական մայրուղային համակարգերի, քաղաքային ռադիոյի, հեռուստատեսության, այդ թվում՝ մալուխային հեռուստատեսությունը, անվտանգության համակարգերի նախագծում
- շենքերի և շինությունների կապի, հեռահաղորդակցական և անվտանգության համակարգերի նախագծում
- կապի, հեռահաղորդակցական և անվտանգության համակարգերի նախագծերի փորձաքննություն
Ինտեգրալային սխեմաների նախագծում և թեստավորում
Ճարտարագիտական այլ գործունեություն և դրա հետ կապված տեխնիկական խորհրդատվություններ
Այս ենթադասը ներառում է`
- ֆիզիկայի օրենքների և սկզբունքների կիրառմամբ մեխանիզմների, նյութերի, գործիքների, կառուցվածքների, համակարգերի ստեղծման համար նախագծերի մշակմանն ուղղված ճարտարագիտական գործունեություն, մեքենաների, արդյունաբերական գործընթացների և արդյունաբերական արտադրանքի, ջրային ռեսուրսների կառավարման, էլեկտրատեխնիկայի և էլեկտրոնիկայի, հանքագործական ճարտարագիտության, քիմիական տեխնոլոգիաների, մեխանիկական, արդյունաբերական համակարգատեխնիկայի և ճարտարագիտական այլ բնագավառներում խորհրդատվական գործունեություն
- շրջակա միջավայրի աղտոտման հետ պայքարի, ձայնագիտական և համանման համակարգերի նախագծերի մշակում
- նավթի և բնական գազի պաշարների, նոր հանքավայրերի հայտնաբերման երկրաբանական, երկրաֆիզիկական, սեյսմիկ հետախուզական և հետազոտական գործունեություն
- երկրաբաշխական (գեոդեզիական) հետախուզական աշխատանքներ` հողի չափման և տարածությունների սահմանագծման, ջրաբանական որոնողական աշխատանքներ, ենթամակերևութային շերտերի հետազոտություններ, քարտեզագրական և համապատասխան տեղեկատվության հավաքման գործունեություն:
Բացառվում է`
- նավթի և գազի արդյունահանման հետ կապված հետախուզական հորատումը, տես 09.10, 09.90
- շինարարական աշխատանքների հետ կապված հետախուզական հորատումը և գայլիկոնումը, տես 43.13.0
- պատրաստի (չհարմարեցված սպառողի պահանջներին) ծրագրային ապահովման մշակումը կամ հրատարակությունը, տես 58.29, 62.01
- տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում խորհրդատվական և այլ գործունեությունը, տես 62.02, 62.09
- տեխնիկական փորձարկումները և վերլուծությունները, տես 71.20
- գիտական հետազոտությունները և փորձարարական մշակումները, տես 72.1
- դիզայներական մասնագիտացված գործունեությունը, տես 74.10
- օդալուսանկարահանումը, տես 74.20