Գտնված: 3

Գործունեության կոդեր

Հայաստանի տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ

Հարցեք մեզ կոդի ընտրման մասին: Հարցեք մեզ

CՄշակող արդյունաբերություն
27.31.0
Թելքաօպտիկական մալուխների արտադրություն
Այս ենթադասը ներառում է` - տվյալների, տեսապատկերների փոխանցման համար թելքաօպտիկական մալուխների արտադրություն: Բացառվում է` - ապակեթելքի, ապակեթելքից ճոպանների արտադրությունը, տես 23.14 - միակցիչներով կամ այլ կցամասերով օպտիկական մալուխային հավաքածուների արտադրությունը, տես 26.11
27.32.0
Այլ էլեկտրահաղորդալարերի և մալուխների արտադրություն
Այս ենթադասը ներառում է` - մեկուսացված հաղորդալարերի և մալուխների արտադրություն` պողպատից, պղնձից, ալյումինից Բացառվում է` - չմեկուսացված լարերի արտադրությունը, տես 24.34, 24.41, 24.42, 24.43, 24.44, 24.45 - համակարգիչների, տպիչների, մոնիտորների համար մալուխների, USB (ունիվերսալ հաջորդական հաջորդաթիթեղ) մալուխների, միակցիչներով և կցված այլ մասերով մալուխային հավաքածուների արտադրությունը, տես 26.11 - սարքավորանքների համար մեկուսացված հաղորդալարերով և միակցիչներով հավաքակցման հավաքածուների արտադրությունը, տես 27.90 - ավտոմեքենաների համար էլեկտրալարերի լրակազմի արտադրությունը, տես 29.31
27.33.0
Էլեկտրահաղորդալարերի միացման սարքվածքների արտադրություն
Այս ենթադասը ներառում է էլեկտրական շղթաների միացման սարքվածքների արտադրությունը տարբեր նյութերից՝ - էլեկտրական հաղորդաթիթեղների, հաղորդաձողերի (բացի էլեկտրաբաշխիչ սարքերից) արտադրություն - էլեկտրական շղթաներում կարճ միացումները կանխարգելող անջատիչների (ՋՖԿԻ (GFCI)) արտադրություն - էլեկտրական լամպերի կոթառների արտադրություն - շանթահարների և էլեկտրամագնիսական կոճերի արտադրություն - էլեկտրական շղթաների միակցիչների` սեղմակային կոճակների, սեղմակների, միացքների, հպակային և այլ միացման տարրերի, սոլենոիդների արտադրություն - վարդակների, խրոցակների արտադրություն - էլեկտրահաղորդալարերի միացման սարքվածքներով (հպակներ, արտանցիչներ, փոխանցիչներ և այլ) տուփերի, վահանակների արտադրություն - մեկուսախողովակների և կցամասերի արտադրություն - ապարատային միջոցների հաղորդագծերի և հենակների արտադրություն - սարքերի հաղորդագծերի համար ոչ էլեկտրական պլաստմասսե միացման սարքվածքների` տուփերի հպակային բռնակների, թիթեղների, հենակների, կցամասերի, փոխանցիչների գլխիկների և համանման մասերի արտադրություն: Բացառվում է` - խեցեգործական մեկուսիչների և համապատասխան կցամասերի արտադրությունը, տես 23.43 - էլեկտրոնային միակցիչների` սոլենոիդների, կոմուտատորների, փոխանցիչների և համանման այլ միացման սարքվածքների արտադրությունը, տես 26.11

Կարող եք հարցել մեզ այս մասին

Մենք կպատասխանենք ձեզ այս մասին

Տնտեսական գործունեության տեսակների սկզբնական ցանկը հայերենով վերցված է armstat.am.