Ավտոմեքենաների և դրանց շարժիչների համար էլեկտրական և էլեկտրոնային սարքավորանքի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- ներքին այրման շարժիչների վառքի և գործարկման էլեկտրասարքավորանքի` մագնետո, մեկնարկիչ-գեներատորների, հաստատուն և փոփոխական հոսանքի գեներատորների, վառոցքի մոմերի և վառոցքի կոճերի, մեկնարկիչների, լարման կարգավորիչների և համանման սարքավորանքի արտադրություն
- ավտոմեքենաների համար էլեկտրալարերի լրակազմի արտադրություն
- ավտոմեքենաների ապակեմաքրիչների, հակասառցապատման ու հակամառախուղային և համանման սարքվածքների էլեկտրասարքավորանքի արտադրություն:
Բացառվում է`
- ավտոմեքենաների համար մարտկոցների արտադրությունը, տես 27.20
- ավտոմեքենաներում օգտագործվող լուսավորման սարքավորանքի արտադրությունը, տես 27.40
- ավտոմեքենաների և շարժիչների համար պոմպերի արտադրությունը, տես 28.13