Այս ենթադասը ներառում է կինո- և տեսաֆիլմերի, հեռուստածրագրերի հետարտադրական գործունեությունը` խմբագրումը, կինո- և տեսաժապավենների մոնտաժումը, կրկնօրինակումը (թարգմանությունը), մակագրերի, կինոկադրերի ենթագիրների ստեղծումը, կադրերի միջև ծածկագրված մակագրերի ներանցումը, համակարգչային գրաֆիկա, մուլտիպլիկացիայի և հատուկ էֆեկտների ստեղծումը, կինո- և տեսաժապավենների մշակումը, կինոլաբորատորիաների և կինոֆիլմերի վերականգնման հատուկ լաբորատորիաների գործունեությունը, ինչպես նաև ֆիլմերի, նկարահանված նյութերի արխիվների գործունեությունը:
Բացառվում է`
- կինո- և տեսաժապավենների, տեսաերիզների, ձայներիզների, խտասկավառակների կամ ԴՎԴ-ների (DVD) բազմացումը, բացառությամբ կինոթատրոններում ցուցադրման համար տեսաժապավենների կրկնօրինակումը (պատճենահանումը), տես
18.20
- գրառված տեսաերիզների, ձայներիզների, խտասկավառակների կամ ԴՎԴ-ների (DVD) մեծածախ առևտուրը, տես
46.43
- չգրառված տեսաերիզների, ձայներիզների, խտասկավառակների կամ ԴՎԴ-ների (DVD) մեծածախ առևտուրը, տես
46.52
- տեսաերիզների, ձայներիզների, խտասկավառակների կամ ԴՎԴ-ների (DVD) մանրածախ առևտուրը, տես
47.63
- կինոժապավենների մշակումը (բացի կինեմատոգրաֆիական կինոժապավենների մշակման), տես
74.20
- հանդիսատեսներին ցուցադրելու համար տեսաերիզների, ձայներիզների, խտասկավառակների կամ ԴՎԴ-ների (DVD) վարձույթը,
77.22
- ինքնուրույն գործող դերասանների, մուլտիպլիկատորների, ռեժիսորների, բեմանկարիչների, տեխնիկական մասնագետների գործունեությունը, տես
90.0