Գտնված: 32

Բարձր տեխնոլոգիաների բնագավառում Հայաստանում 2026 թ. պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների կոդեր

Շահութահարկի 1% արտոնյալ դրույքով ՕԿԷԴ կոդերի ցանկ.

CՄշակող արդյունաբերություն
26.11.0high-tech
Էլեկտրոնային բաղադրամասերի արտադրություն
Այս ենթադասը ներառում է էլեկտրոնային կիսահաղորդչային և այլ բաղադրամասերի արտադրությունը` - էլեկտրոնային կոնդենսատորների արտադրություն - էլեկտրոնային ռեզիստորների արտադրություն - միկրոպրոցեսորների արտադրություն - էլեկտրոնային լամպերի, էլեկտրոնաճառագայթային խողովակների արտադրություն - էլեկտրոնային միակցիչների արտադրություն - չհավաքած (դատարկ) մեկուսատախտակների արտադրություն - ինտեգրալային սխեմաների (անալոգային, թվանշանային կամ հիբրիդային) արտադրություն - դիոդների, տրանզիստորների և համանման ընդհատուն սարքվածքների արտադրություն - էլեկտրոնային տեսակի մակածիչների (դրոսելային կոճերի, ինդուկցիոն պարույրների, կերպափոխիչների), էլեկտրոնային տիպային բաղադրամասերի արտադրություն - էլեկտրոնային բյուրեղների և բյուրեղային միկրոհավաքվածքների արտադրություն - էլեկտրոնային սոլենոիդների, կոմուտատորների, տվիչների արտադրություն - վանդակավոր, թիթեղավոր պատրաստ կամ կիսապատրաստ կիսահաղորդիչների արտադրություն - էլեկտրոնային ցուցատախտակների բաղադրամասերի (պլազմայի, պոլիմերների, հեղուկաբյուրեղների) արտադրություն - լուսարձակող դիոդների արտադրություն - տպիչների, մոնիտորների համար ՈՒՍԲ մալուխների (USB) մալուխների, միակցիչներով և այլ կցամասերով մալուխային հավաքածուների արտադրություն: Բացառվում է` - տերմինալների (տեղեկատվության ներանցման և արտածման սարք) հետ փոխգործողության քարտերի արտադրությունը, տես 18.12 - համակարգիչների և հեռուստացույցների էկրանների արտադրությունը, տես 26.20, 26.40 - մոդեմների արտադրությունը, տես 26.30 - ռենտգենյան խողովակների և ռենտգենյան ճառագայթման գործողությամբ` համանման սարքավորումների արտադրությունը, տես 26.60 - օպտիկական սարքավորանքի և գործիքների արտադրությունը, տես 26.70 - էլեկտրական սարքավորանքի արտադրությունը, տես 27 հատվածը - էլեկտրաշարժիչների, գեներատորների և տրանսֆորմատորների արտադրությունը, տես 27.11 - էլեկտրական ռելեների արտադրությունը, տես 27.12 - էլեկտրական հեռագրական սարքվածքների արտադրությունը, տես 27.33 - ավարտուն սարքավորումների արտադրությունը, որը դասակարգվում է սարքավորման տեսակին համապատասխան դասերում
26.12.0high-tech
Հավաքած Էլեկտրոնային մեկուսատախտակների արտադրություն
Այս ենթադասը ներառում է` - հավաքած Էլեկտրոնային մեկուսատախտակների արտադրություն - բաղադրամասերի տեղադրումը մեկուսատախտակների վրա - ինտերֆեյսի քարտերի (ձայնի, տեսապատկերի, ցանցի, կոնտրոլերների, մոդեմների) արտադրություն: Բացառվում է` - տերմինալների (տեղեկատվության ներանցման և արտածման սարք) հետ փոխգործողության քարտերի արտադրությունը, տես 18.12 - տպատախտակների արտադրությունը, տես 26.11
26.20.0high-tech
Համակարգիչների և ծայրամասային սարքվածքների արտադրություն
Այս ենթադասը ներառում է էլեկտրոնային հաշվողական մեքենաների, անհատական համակարգիչների, նոութբուքերի, համակարգչային սերվերների, ծայրամասային սարքվածքների` հիշողության, ներանցման և արտածման սարքվածքների (տպիչների, մոնիտորների, ստեղնաշարի) արտադրությունը և/կամ հավաքումը: Համակարգիչները կարող են լինել անալոգային, թվանշանային կամ հիբրիդային: Ընդհանուր տեսակի թվանշանային համակարգիչները սարքվածք են, որոնք պահում են ծրագրեր, տվյալներ, տվյալների մշակման համար ծրագրեր և օգտվողների պահանջները բավարարող ծրագրային փաթեթներ, կատարում են օգտվողի կողմից նշված թվաբանական և օգտվողի միջամտությունը չպահանջող այլ գործողություններ, մշակման ծրագրեր, երբ կառավարվող մշակման ընթացքում համակարգիչը տալիս է տրամաբանական լուծումներ: Անալոգային համակարգիչների միջոցով կարելի է մոդելավորել մաթեմատիկական մոդելները կամ առնվազն կատարել տարրերի անալոգային կառավարումն ու ծրագրավորումը: Այս ենթադասը ներառում է` - համակարգիչների արտադրություն - նոութբուքերի արտադրություն - տվյալների մշակման կենտրոնական բլոկերի, պրոցեսորների արտադրություն - գրպանի ՊԴԱ (PDA)) համակարգիչների արտադրություն - մագնիսական սկավառակատարերի, ֆլեշերի և տեղեկատվության պահման համար այլ սարքվածքների արտադրություն - օպտիկական սկավառակատարերի (ՍԴ-ՌՎ (CD-RW), ՍԴ-ՌՈՄ (CD-ROM), ԴՎԴ-ՌՈՄ (DVD-ROM), ԴՎԴ-ՌՎ (DVD-RW)) արտադրություն - տպիչների արտադրություն - մոնիտորների արտադրություն - ստեղնաշարերի արտադրություն - մկնիկների, ջոստիկների, համակարգչային այլ մանիպուլյատորների արտադրություն - մասնագիտացված համակարգչային տերմինալների (տեղեկատվության ներանցման և արտածման սարք) արտադրություն - համակարգչային սերվերների արտադրություն - սկաներների, ներառյալ գծիկային ծածկագրի սկաներները, արտադրություն - էլեկտրոնային քարտերը կարդացող սարքերի արտադրություն - վիրտուալ խաղերի համար սարքվածքների արտադրություն - համակարգչային պրոյեկտորների արտադրություն - բանկային ավտոմատների և համանման համակարգչային տերմինալների (տվյալների ներանցման և արտածման սարք) արտադրություն - ոչ մեխանիկական դրամարկղային մեքենաների արտադրություն - երկու և ավելի գործառույթներ իրականացնող (տպում, դիտում, պատճենահանում, ֆաքսով փոխանցում) գրասենյակային բազմաֆունկցիոնալ սարքավորանքի արտադրություն: Բացառվում է` - գրառված կրիչների (համակարգչային, տեսագրված, ձայնագրված և այլ նյութերով) բազմացումը, տես 18.2 - համակարգիչներում և ծայրամասային սարքվածքներում օգտագործվող էլեկտրոնային բաղադրամասերի և հավաքած Էլեկտրոնային մեկուսատախտակների արտադրությունը, տես 26.1 - համակարգչային ներքին և արտաքին մոդեմների արտադրությունը, տես 26.12.0 - ինտերֆեյսի քարտերի, մոդուլների, հավաքվածքների արտադրությունը, տես 26.12.0 - հավաքած Էլեկտրոնային մեկուսատախտակների արտադրությունը, տես 26.12.0 - հաղորդակցական սարքավորանքի մոդեմների արտադրությունը, տես 26.30.0 - թվանշանային հաղորդակցական փոխարկիչների, տվյալների հաղորդման սարքավորանքի (ծրագծիչների, զուգահոսագծերի, համակենտրոնիչների, անցախցերի և այլ) արտադրությունը, տես 26.30.0 - ձայնա- և տեսասարքավորումների և այլ կենցաղային էլեկտրոնային սարքավորանքի արտադրությունը, տես 26.40.0 - հեռուստացույցների և հեռուստաէկրանների արտադրությունը, տես 26.40.0 - տեսախաղերի համար կառավարման վահանակների արտադրությունը, տես 26.40.0 - համակարգիչներում և այլ սարքվածքներում օգտագործվող մագնիսական և օպտիկական տեղեկատվական կրիչների արտադրությունը, տես 26.80.0
26.30.0high-tech
Կապի սարքավորանքի արտադրություն
Այս ենթադասը ներառում է հեռախոսակապի ապահովման և տվյալների հաղորդման համար սարքավորանքի արտադրությունը, որտեղ ազդանշանների փոխանցումը կատարվում է էլեկտրալարերով կամ էլեկտրամագնիսական ալիքների միջոցով (օրինակ` հեռուստառադիոազդանշանների հեռարձակման և անհաղորդալար կապի սարքավորանքը)` - կենտրոնական հեռախոսակայանների կապի սարքավորանքի արտադրություն - անլար հեռախոսների արտադրություն - գրասենյակային մասնավոր հեռախոսակայանների համար սարքավորանքի արտադրություն - հեռախոսների, ֆաքսիմիլային սարքավորանքի, ներառյալ հեռախոսային ինքնապատասխանիչները, արտադրություն - տվյալների հաղորդման սարքավորանքի (կամրջակների, համակենտրոնիչների, ծրագծիչների, անցախցերի և այլնի) արտադրություն - ընդունիչ-հաղորդիչ ալեհավաքների արտադրություն - մալուխային հեռուստատեսության սարքավորանքի արտադրություն - պեյջերների արտադրություն - բջջային հեռախոսների արտադրություն (սմարթֆոնների, նոր սերնդի հեռախոսների արտադրություն) - շարժական կապի սարքավորանքի արտադրություն - ռադիոհեռուստաստուդիաների, ռադիոհեռուստահաղորդման սարքավորանքի, ներառյալ հեռուստախցիկները, արտադրություն - մոդեմների, հաղորդիչ սարքավորումների արտադրություն - կենտրոնական կառավարման վահանների` պահակային և հակահրդեհային համակարգի ազդանշանների հաղորդիչների արտադրություն - ռադիոհեռուստահաղորդիչների արտադրություն - ենթակարմիր ազդանշանների կիրառմամբ կապի սարքավորումների (օրինակ` հեռակառավարման սարքերը) արտադրություն: Բացառվում է` - կապի սարքավորանքներում օգտագործվող էլեկտրոնային բաղադրամասերի և հանգույցների, ներառյալ ներքին և արտաքին համակարգչային մոդեմները, արտադրությունը, տես 26.11 - հավաքած Էլեկտրոնային մեկուսատախտակների արտադրությունը, տես 26.12.0 - համակարգիչների և համակարգչային ծայրամասային սարքավորանքի արտադրությունը, տես 26.20.0 - կենցաղային ձայնա- և տեսասարքավորանքի արտադրությունը, տես 26.40.0 - ՋՊՍ (GPS) սարքերի արտադրությունը, տես 26.51.0 - էլեկտրոնային ցուցատախտակների արտադրությունը, տես 27.90.0 - լուսացույցների արտադրությունը, տես 27.90.0
26.40.0high-tech
Կենցաղային էլեկտրոնային սարքավորանքի արտադրություն
Այս ենթադասը ներառում է կենցաղում, ավտոմեքենաներում, տեղական ազդարարման համակարգերում, երաժշտական գործիքների ձայնի ուժեղացման համար օգտագործվող էլեկտրոնային ձայնա- և տեսասարքավորանքի արտադրությունը՝ - տեսագրող և տեսավերարտադրող սարքավորումների արտադրություն - հեռուստացույցների արտադրություն - տեսամոնիտորների և տեսապրոյեկտորների արտադրություն - ձայնագրող և ձայնավերարտադրող սարքավորումների արտադրություն - տարածական (ստերեո) սարքավորանքի արտադրություն - ռադիոընդունիչների արտադրություն - ձայնական (ակուստիկ) համակարգերի արտադրություն - անձնական օգտագործման տեսախցիկների արտադրություն - էլեկտրանվագարկիչների արտադրություն - տեղական ազդարարման համակարգերում և երաժշտական գործիքների համար ձայնաուժեղացման սարքավորումների արտադրություն - խոսափողերի արտադրություն - օպնվագարկիչների արտադրություն - կարաոկե սարքավորումների արտադրություն - ականջակալների (ռադիո, ստերեո, համակարգչային) արտադրություն - էլեկտրոնային խաղերի կառավարման վահանակների արտադրություն: Բացառվում է` - գրանցված կրիչների (համակարգչային, տեսա- և ձայնագրությունները և այլ) արտադրությունը, տես 18.2 - համակարգչային ծայրամասային սարքավորանքի և համակարգչային մոնիտորների արտադրությունը, տես 26.20.0 - հեռախոսային ինքնապատասխանիչների արտադրությունը, տես 26.30.0 - ազդարարման համակարգերի սարքավորանքի արտադրությունը, տես 26.30.0 - ռադիոհեռուստահաղորդիչների արտադրությունը, տես 26.30.0 - ռադիո և ենթակարմիր ազդանշանների կիրառմամբ հեռակառավարման սարքավորումների արտադրությունը, տես 26.30.0 - ռադիոհեռուստաստուդիաների սարքավորանքի` տեսաձայնագրող և վերարտադրող սարքավորումների, ընդունիչ-հաղորդիչ և այլ ալեհավաքների, արևտրային տեսախցիկների արտադրությունը, տես 26.30.0 - թվանշանային խցիկների արտադրությունը, տես 26.70.0 - տեղադրված (անփոփոխ) ծրագրային ապահովմամբ էլեկտրոնային խաղերի արտադրությունը, տես 32.40.0
26.51.0high-tech
Չափիչ, ստուգիչ, փորձարկիչ և նավագնացական գործիքների ու սարքերի արտադրություն
Այս ենթադասը ներառում է որոնման, հայտնաբերման, նավագնացական, կառավարման, ծովագնացական և օդանավագնացական համակարգերի և գործիքների, ջեռուցման, օդի լավորակման, հովացման` ավտոմատ վերահսկման կամ կարգավորման համար սարքերի, ջերմաստիճանի, խոնավության, ճնշման, վակուումի, այրման, հոսքի, մակարդակի, մածուցիկության, խտության, թթվայնության, թանձրության, պտույտի անկյան կարգավորման, անընդհատ ավտոմատ չափիչ, գրանցիչ, ցուցիչ, ստուգիչ, փորձարկիչ սարքերի և գործիքների, ծախսաչափերի և հաշվիչների, հոսանքի և էլեկտրական ազդանշանների բնութագրիչների ստուգման և չափման գործիքների, պինդ մարմինների, հեղուկների, գազակերպ և այլ բաղադրանյութերի քիմիական կամ ֆիզիկական բաղադրության, խտության լաբորատորական վերլուծության համար գործիքների և սարքերի, այլ չափումների և փորձարկումների համար գործիքների և դրանց մասերի արտադրությունը: Այս ենթադասը ներառում է նաև չափիչ, ստուգիչ, փորձարկային ոչ էլեկտրական սարքավորանքի (բացի պարզ մեխանիկական գործիքներից) արտադրությունը: Այս ենթադասը ներառում է` - օդագնացական շարժիչների համար չափիչ, ստուգիչ, փորձարկիչ սարքերի արտադրություն - ավտոմեքենաների բանած գազերի բաղադրության ստուգման համար սարքավորանքի արտադրություն - օդերևութաբանական սարքերի արտադրություն - ֆիզիկական վերլուծության անցկացման համար սարքավորանքի արտադրություն - բազմագրանցիչ սարքերի արտադրություն - ռադիոճառագայթման հայտնաբերման և ստուգիչ սարքերի արտադրություն - գեոդեզիական գործիքների արտադրություն - հեղուկային ապակե և երկմետաղ ջերմաչափերի (բացի բժշկական ջերմաչափերից) արտադրություն - խոնավակայունարարների արտադրություն - ջրի սահմանաքանակի ստուգիչ սարքերի արտադրություն - հրածորանների բոցի կարգավորիչների արտադրություն - սպեկտրաչափերի արտադրություն - օդաճնշական չափիչ սարքերի արտադրություն - հաշվիչների (ջրի, գազի, էլեկտրաէներգիայի և այլ) արտադրություն - հեղուկների և գազերի ծախսաչափերի, մակարդակաչափերի և այլ փոփոխական պարամետրերի չափիչ և ստուգիչ սարքերի արտադրություն - պտուտաչափերի արտադրություն - ականափնտրիչների, իմպուլսային գեներատորների, մագնիսական դետեկտորների արտադրություն - որոնման, հայտնաբերման, նավագնացական, ծովագնացական և օդագնացական սարքավորանքի արտադրություն, ներառյալ ռադիոհիդրոձայնային ազդալողանները, արտադրություն - ռադարային սարքավորանքի արտադրություն - տեղադիրքի որոշման և կառավարման համընդհանուր համակարգերի (GPS) արտա­դրու-թյուն - բնապահպանական և ավտոմատ կարգավորման համար ստուգիչ սարքերի արտադրություն - չափիչ և գրանցիչ սարքավորանքի (օրինակ` սև արկղերի) արտադրություն - քայլաչափերի արտադրություն - ռադարների արտադրություն - լաբորատոր վերլուծական սարքերի (օրինակ` արյան վերլուծության համար) արտադրություն - լաբորատոր չափացույցերի, խտաչափերի, ճնշաչափերի, հաշվեկշռաչափերի և այլ լաբորատոր չափիչ, ստուգիչ, փորձարկային գործիքների, սարքերի կամ մեքենաների արտադրություն: Բացառվում է` - հեռախոսային ինքնապատասխանիչների արտադրությունը, տես 26.30.0 - ճառագայթահարող սարքավորանքի արտադրությունը, տես 26.70.0 - խոսաձայնագրիչ սարքավորանքի արտադրությունը, տես 28.23.0 - ընդհանուր նշանակության չափիչ սարքվածքների (ոչ լաբորատոր տեսակները), ճնշաչափերի և համանման արտադրատեսակների արտադրությունը, տես 28.29.0 - բժշկական ջերմաչափերի արտադրությունը, տես 32.50.0 - արտադրական գործընթացների կառավարման համար արդյունաբերական սարքավորանքի տեղադրումը, տես 33.20.0 - մեխանիկական պարզ չափիչ գործիքների (չափիչ ժապավենների, չափակարկինների և այլ) արտադրությունը, տես համապատասխան գործիքների արտադրության դասերում
26.60.0high-tech
Ճառագայթահարող, էլեկտրաբժշկական և էլեկտրաբուժական սարքավորանքի արտադրություն
Այս ենթադասը ներառում է` - բետա, գամմա, ռենտգենյան կամ այլ ճառագայթման գործողության սարքերի և սարքվածքների, ճառագայթահարող սարքավորանքի և խողովակների արտադրություն (արդյունաբերական, բժշկական ախտորոշման, բուժական, հետազոտական, գիտական նպատակների համար) - սցինտիլյացիոն տեսածրիչների արտադրություն - տոմոգրաֆների արտադրություն - մագնիսական ռեզոնանսի երևույթի հիման վրա գործող սարքերի արտադրություն - անդրաձայնային ախտորոշիչ սարքերի արտադրություն - էլեկտրասրտագրիչների արտադրություն - էլեկտրաբժշկական ներդիտակային սարքավորանքի արտադրություն - բժշկական լազերային սարքավորանքի արտադրություն - սրտի էլեկտրոնային խթանիչների արտադրություն - լսողական սարքերի արտադրություն - սննդամթերքի, հեղուկների (օրինակ` կաթի) ճառագայթման աստիճանի որոշման համար սարքերի արտադրություն: Բացառվում է` - արևաբուժական (արևահարող) սարքավորանքի արտադրությունը, տես 28.99.0
26.70.0high-tech
Օպտիկական գործիքների և լուսանկարչական սարքավորանքի արտադրություն
Այս ենթադասը ներառում է օպտիկական գործիքների` հեռադիտակների, մանրադիտակների (բացի էլեկտրոնային և պոզիտրոնային գործիքներից), աստղադիտակների, պրիզմաների և ոսպնյակների արտադրությունը, ոսպնյակների (բացի ակնաբուժական ոսպնյակներից) պատումը, ողորկումը և տեղադրումը, լուսանկարչական սարքավորանքի` խցիկների, լուսակայացույցերի և այլ լուսանկարչական սարքավորանքի ու դրանց մանրակների արտադրությունը` - օպտիկական հայելիների արտադրություն - օպտիկական նշանոցով սարքավորանքի արտադրություն - օպտիկական դիրքավորման տարրերով սարքավորանքի արտադրություն - խոշորացույցների արտադրություն - ճշգրիտ մեխանիկական աշխատանքների համար օպտիկական գործիքների արտադրություն - օպտիկական համեմատիչների (կոմպարատորների) արտադրություն - կինոխցիկների և թվային խցիկների արտադրություն - կինոժապավենների և սլայդերի ցուցադրիչների արտադրություն - թափանցապատկերների (դիապոզիտիվների) ցուցադրիչների արտադրություն - չափման և ստուգման օպտիկական սարքվածքների և գործիքների (օրինակ` կարգավորման սարքերի գործարկման, լուսակայացույցերի, հեռաչափերի) արտադրություն - ոսպնյակների, օպտիկական մանրադիտակների, հեռադիտակների և աստղադիտակների արտադրություն - լազերային հավաքվածքների արտադրությո:ւն Բացառվում է` - համակարգչային ցուցադրիչների արտադրությունը, տես 26.20 - մալուխային հեռուստատեսության սարքավորանքի և տեսախցիկների արտադրությունը, տես 26.30 - անհատական տեսախցիկների արտադրությունը, տես 26.40 - լազերային բաղադրիչներով սարքավորանքի արտադրությունը, տես համապատասխան դասի սարքավորանքի արտադրությունը (օրինակ` բժշկական լազերային սարքավորանքի արտադրությունը, տես 26.60) - լուսապատճենահան մեքենաների արտադրությունը, տես 28.23 - ակնաբուժական արտադրատեսակների արտադրությունը, տես 32.50
26.80.0high-tech
Մագնիսական և օպտիկական տեղեկատվական կրիչների արտադրություն
Այս ենթադասը ներառում է մագնիսական և օպտիկական տեղեկատվական կրիչների արտադրությունը՝ - չգրառված մագնիսական ձայնա- և տեսաժապավենների արտադրություն - չգրառված մագնիսական ձայնա- և տեսակասետների արտադրություն - չգրառված սկավառակների արտադրություն - չգրառված օպտիկական սկավառակների արտադրություն - կարծր սկավառակների (համակարգչային հիշասարքերի) արտադրություն: Բացառվում է` - գրառված տեղեկատվական կրիչների (համակարգչային, ձայնա- և տեսակրիչների) արտադրությունը, տես 18.2
28.11.0high-tech
Շարժիչների և տուրբինների, բացառությամբ ավտոմեքենաների, մոտոցիկլային և օդագնացական, արտադրություն
Այս ենթադասը ներառում է` - ներքին այրման շարժիչների և շարժիչների մանրակների` նավի շարժիչների, երկաթուղային տրանսպորտի շարժիչների (բացի ավտոմեքենաների, մոտոցիկլային և օդագնացական շարժիչներից) արտադրություն - ներքին այրման, դիզելային և այլ շարժիչների, դրանց մասերի` մխոցների, մխոցաօղերի, կարբյուրատորների արտադրություն - ներքին այրման շարժիչների ներթողի և արտաթողի կափույրների արտադրություն - տուրբինների և դրանց պահեստամասերի` շոգետուրբինների, հիդրավլիկական տուրբինների, ջրանիվների և դրանց կարգավորիչների, հողմատուրբինների, գազատուրբինների (բացի տուրբառեակտիվ և տուրբապտուտակային շարժիչներից) արտադրություն - կաթսայական տուրբինների հավալրող բաղադրամասերի արտադրություն - տուրբագեներատորների հավալրող բաղադրամասերի արտադրություն - արդյունաբերական նշանակության շարժիչների արտադրությ Բացառվում է` - էլեկտրագեներատորների (բացի տուրբագեներատորների համալրող բաղադրամասերից) արտադրությունը, տես 27.11 - շարժիչ-գեներատորների հավալրող բաղադրամասերի (բացի տուրբագեներատորների համալրող բաղադրամասերից) արտադրությունը, տես 27.11 - ներքին այրման շարժիչների բաղադրամասերի և էլեկտրական սարքավորանքի արտադրությունը, տես 29.31 - օդագնացական, տրանսպորտային միջոցների և մոտոցիկլային շարժիչների արտադրությունը, տես 29.10, 30.30, 30.91 - տուրբառեակտիվ և տուրբապտուտակային շարժիչների արտադրությունը, տես 30.30
28.12.0high-tech
Հիդրավլիկական սարքավորանքի արտադրություն
Այս ենթադասը ներառում է` - hիդրավլիկ և օդաճնշական սարքվածքների, ներառյալ հիդրավլիկ պոմպերը, հիդրավլիկ շարժիչները, հիդրավլիկ և օդաճնշական գլանները, հիդրավլիկ և օդաճնշական կափույրները, հիդրավլիկ և օդաճնշական հրշեջ ծայրապանակները և կցվանքները, արտադրություն - օդաճնշական համակարգերում օգտագործման համար նախատեսված օդաճնշական սարքավորանքի արտադրություն - հիդրավլիկական համակարգերի արտադրություն - հիդրավլիկական շարժաբեր սարքավորանքի արտադրություն - հիդրոստատիկական շարժաբերների արտադրություն: Բացառվում է` - ճնշակների արտադրությունը, տես 28.13 - ոչ հիդրավլիկ գործիքների համար պոմպերի արտադրությունը, տես 28.13 - ոչ հեղուկաբաշխական կափույրների արտադրությունը, տես 28.14 - մեխանիկական սարքավորանքի շարժաբերների արտադրությունը, տես 28.15
28.99.0high-tech
Հատուկ նշանակության այլ մեքենաների արտադրություն, չներառված ուրիշ խմբավորումներում
Այս ենթադասը ներառում է` - բնափայտի, թաղանթանյութի, թղթի, ստվարաթղթի և այլ նյութերի (բացի գյուղատնտեսական արտադրանքից կամ մանածագործվածքից) չորուցիչների արտադրություն - տպագրական և կազմարարական, օժանդակ տպագրական գործողությունների համար, այդ թվում` այլ նյութերի վրա տպագրությունը, մեքենաների արտադրություն - կղմինդրի, սալերի, աղյուսի, դրոշման խեցեմածուկների, խողովակների, գրաքարային էլեկտրոդների, դպրոցական կավճի և համանման արտադրատեսակների պատրաստման համար մեքենաների արտադրություն - կիսահաղորդիչների համար մեքենաների արտադրություն - հատուկ նպատակների համար բազմագործառնական արդյունաբերական ռոբոտների արտադրություն - հատուկ նշանակության այլ հատուկ մեքենաների և սարքավորանքի` էլեկտրական կամ էլեկտրոնային լամպերի, փողակների, շիկացման լամպերի հավաքման համար մեքենաների, ապակու կամ ապակե արտադրատեսակների, ապակեթելքի, ապակեմանվածքի պատրաստման և տաք մշակման համար մեքենաների, իզոտոպների անջատման համար մեքենաների կամ սարքվածքների արտադրություն - դողերի հավասարակշռման և կարգավորման համար սարքավորանքի, հավասարակշռիչ սարքավորանքի (բացի անիվների հավասարակշռման համար սարքավորանքից) արտադրություն - ինքնաթիռների շարժիչների գործարկման, ինքնանետիչների և համանման սարքավորանքի արտադրություն - արևաբուժարանների (սոլյարիների) արտադրություն - կեգելբանների ավտոմատ սարքավորանքի արտադրություն - կարուսելների, ճոճերի, հրաձգարանների և այլ ատրակցիոնների արտադրություն: Բացառվում է` - կենցաղային սարքերի արտադրությունը, տես 27.5 - լուսանկարապատճենիչ և համանման մեքենաների արտադրությունը, տես 28.23 - կոշտ ռետինի, կոշտ պլաստմասսաների կամ ապակու սառը մշակման համար մեքենաների արտադրությունը, տես 28.49 - կոճղակաղապարների արտադրությունը, տես 28.91
29.31.0high-tech
Ավտոմեքենաների և դրանց շարժիչների համար էլեկտրական և էլեկտրոնային սարքավորանքի արտադրություն
Այս ենթադասը ներառում է` - ներքին այրման շարժիչների վառքի և գործարկման էլեկտրասարքավորանքի` մագնետո, մեկնարկիչ-գեներատորների, հաստատուն և փոփոխական հոսանքի գեներատորների, վառոցքի մոմերի և վառոցքի կոճերի, մեկնարկիչների, լարման կարգավորիչների և համանման սարքավորանքի արտադրություն - ավտոմեքենաների համար էլեկտրալարերի լրակազմի արտադրություն - ավտոմեքենաների ապակեմաքրիչների, հակասառցապատման ու հակամառախուղային և համանման սարքվածքների էլեկտրասարքավորանքի արտադրություն: Բացառվում է` - ավտոմեքենաների համար մարտկոցների արտադրությունը, տես 27.20 - ավտոմեքենաներում օգտագործվող լուսավորման սարքավորանքի արտադրությունը, տես 27.40 - ավտոմեքենաների և շարժիչների համար պոմպերի արտադրությունը, տես 28.13
30.30.1high-tech
Օդանավերի և տիեզերանավերի արտադրություն
30.30.2high-tech
Այլ թռչող սարքերի արտադրություն
30.30.9high-tech
Օդանավերի, տիեզերանավերի և այլ թռչող սարքերի համար մասերի արտադրություն
30.40.0high-tech
Մարտական մեքենաների արտադրություն
Այս ենթադասը ներառում է` - տանկերի արտադրություն - ռազմական զրահապատ ամֆիբիաների արտադրություն - այլ մարտական մեքենաների արտադրություն - մարտական մեքենաների նորոգում և տեխնիկական սպասարկում: Բացառվում է` - զենքի և զինամթերքի արտադրությունը, տես 25.40
JՏեղեկատվություն եվ կապ
58.21.0high-tech
Համակարգչային խաղերի հրատարակություն
Այս ենթադասը ներառում է` - համակարգչային խաղերի հրատարակություն
58.29.0high-tech
Այլ համակարգչային ծրագրերի հրատարակություն
Այս ենթադասը ներառում է` - պատրաստի (չհարմարեցված սպառողի պահանջներին) ծրագրային ապահովման` օպերացիոն համակարգերի, աշխատանքային և այլ կիրառական ծրագրերի հրատարակություն, ներառյալ ծրագրային ապահովման փոփոխումը և հարմարեցումը առանձնահատուկ շուկայի համար, սեփական միջոցներով: Բացառվում է` - ծրագրային ապահովման բազմացումը, տես 18.20 - չհարմարեցված ծրագրային ապահովման մանրածախ առևտուրը, տես 47.41 - չհարմարեցված պատրաստի ծրագրային ապահովման արտադրություն, հրատարակման ոչ ենթակա, ներառյալ առանձնահատուկ շուկայի համար ծրագրային ապահովման փոփոխումը և հարմարեցումը, վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով, տես 62.01 - օպերատիվ ռեժիմում ծրագրային ապահովմանն առնչվող սպասարկման ծառայությունները (կիրառական ծրագրերի և համակարգային ծրագրային ու տեխնիկական միջոցների սպասարկում), տես 63.11
62.01.0high-tech
Ծրագրային ապահովման մշակում
Այս ենթադասը ներառում է ծրագրային ապահովման ստեղծումը, փոփոխությունների կատարումը, փորձարկումը և աջակցումը, ինչպես նաև պատվիրատուների համար կիրառական ծրագրերի ստեղծումը՝ - համակարգերի ծրագրային ապահովման, կիրառական ծրագրերի, տվյալների հիմնապահեստների, Web-կայքերի կառուցվածքի ու բովանդակության մշակում և/կամ մշակման և գործարկման համար անհրաժեշտ մեքենայական հրամանների ստեղծում - ծրագրային ապահովման սարքաբերում` որոշակի գործառույթների իրականացման համար մշակված կիրառական ծրագրերի վերափոխում և հարմարեցում պատվիրատուների տեղեկատվական համակարգի միջավայրին - համակարգչային անիմացիան և մոդելավորումը: Բացառվում է՝ -կինո- և տեսաֆիլմերի, հեռուստատեսային ծրագրերի հետարտադրական գործունեությունը, տես 59.12.0 -օպերացիոն համակարգերի, աշխատանքային և այլ կիրառական ծրագրերի հրատարակությունը, տես 58.29 - առանձնահատուկ շուկայի համար սպառողի պահանջներին չհարմարեցված ծրագրային ապահովման փոփոխումը և հարմարեցումը սեփական միջոցներով, տես 58.29 - համակարգչային տեխնիկական միջոցները, ծրագրային ապահովումը և կապի (հաղորդակցման) տեխնոլոգիաները ինտեգրող համակարգչային համակարգերի նախագծումը և մշակումը, օգտվողների ուսուցման հետ կապված ծառայությունները, տես 62.02
62.02.1high-tech
Էլեկտրոնային համակարգերի նախագծում, թեստավորում և մշակում
62.02.9high-tech
Խորհրդատվական գործունեություն համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում չներառված ուրիշ խմբավորումներ
Ում
62.03.0high-tech
Համակարգչային համակարգերի կառավարման գործունեություն
Այս ենթադասը ներառում է ներցանցային կառավարումը և պատվիրատուների համար համակարգչային համակարգերի ստեղծումը և/կամ տվյալների մշակման տեխնիկական միջոցների սպասարկումը և աջակցման այլ ծառայությունները:
62.09.0high-tech
Տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառում այլ գործունեություն
Այս ենթադասը ներառում է տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային ծառայությունների բնագավառում այլ գործունեություն` - ծրագրային ապահովման տեղադրում - խափանման դեպքում ծրագրային ապահովման վերականգնում - սպառողի պահանջներին համապատասխան անհատական համակարգիչների հավաքում: Բացառվում է` - համակարգիչների տեղադրումը, տես 33.20 - համակարգչային ծրագրավորման գործունեությունը, տես 62.01 - համակարգչային խորհրդատվական գործունեությունը, տես 62.02 - համակարգչային միջոցների կառավարման գործունեությունը, տես 62.03 - տվյալների մշակումը, տեղեկատվության տեղաբաշխման ծառայությունները, տես 63.11
63.11.1high-tech
Տվյալների հիմնապաշարների և տեղեկատվական ռեսուրսների մշակում և կիրառում
63.11.3high-tech
Օպերատիվ ռեժիմում ծրագրային ապահովմանն առնչվող սպասարկման ծառայությունները՝ կիրառական ծրագրերի և համ
Ակարգային ծրագրային ու տեխնիկական միջոցների սպասարկում
63.12.0high-tech
Վեբ-պորտալների հետ կապված գործողություններ
Այս ենթադասը ներառում է` - գործողություններ կապված վեբ-կայքերի հետ` որոշակի ձևաչափով ինտերնետում տեղադրված տվյալների ծավալուն հիմնապահեստների ձևավորման և սպասարկման համար որոնման համակարգերի կիրառում` հասցեներով կամ բովանդակությամբ հեշտ և հասանելի որոնում կազմակերպելու նպատակով - գործողություններ կապված այլ վեբ-կայքերի հետ, որոնք գործում են որպես ինտերնետի պորտալ, ինչպես օրինակ, պարբերաբար թարմացվող տեղեկատվություն ապահովող լրատվական կայքերը: Բացառվում է` - գրքերի, ամսագրերի, թերթերի և այլնի հրատարակությունը ինտերնետի միջոցով, տես 58 հատվածը - ռադիոհեռարձակումը ինտերնետի միջոցով, տես 60 հատվածը
MՄասնագիտական, գիտական եվ տեխնիկական գործունեություն
71.12.5high-tech
Ինտեգրալային սխեմաների նախագծում և թեստավորում
72.11.0high-tech
Գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ կենսատեխնոլոգիաների բնագավառում
Այս ենթադասը ներառում է` - ԴՆԹ/ՌՆԹ ուսումնասիրություններ` գենոմիկայի (մոլեկուլային գենետիկայի), դեղաբանագենոմիկայի, գենի հետազոտման, գենային ինժեներիայի ուղղություններով, ԴՆԹ/ՌՆԹ-ի կառուցվածքի ուսումնասիրում, սինթեզում, տարածում, գենի ինքնավերարտադրում, հակասենսորական և այլ տեխնոլոգիաներում կիրառում - սպիտակուցների և այլ մոլեկուլների ուսումնասիրություններ` սպիտակուցների և պեպտիդների (ներառյալ հորմոնների մակրոմոլեկուլները) կարգավորում, սինթեզում, մշակում, բուժանյութերի մակրոմոլեկուլների կազմավորման համար կատարելագործված մեթոդների մշակում, պրոտեոմիկա (կենսաքիմիական ոլորտի հետազոտություններ կենդանի օրգանիզմների սպիտակուցների կազմի և կառուցվածքի վերաբերյալ), սպիտակուցների զատում և զտում, բջջի ընդունիչների (ռեցեպտորների) նույնացում, իմպուլսների փոխանցում - բջիջների, հյուսվածքների աճեցման հետ կապված մշակումներ` բջիջների և հյուսվածքների աճեցում, հյուսվածքների մշակումներ (ներառյալ շարակցական հյուսվածքների և կենսաբժշկական մշակումները), բջիջների միախառնում, պատվաստանյութերի, իմունային հատկությունների խթան հանդիսացող միջոցների, սաղմի հետ փորձեր - փորձարկումներում կենսատեխնոլոգիական գործընթացների կիրառում` ֆերմենտում կենսառեակտորներում, կենսամշակում, կենսաալկալահանում, կենսաթելքամշակում, կենսագունաթափում, կենսածծմբազերծում, կենսավերականգնում, կենսաքամում - գեների և ՌՆԹ-փոխակիրների ուսումնասիրություններ` գենային թերապիա, վիրուսային փոխակիրներ - կենսաինֆորմատիկա` գենոմների, սպիտակուցների հաջորդականությունների տվյալների հիմնապահեստի ստեղծում, կենսատեխնոլոգիական գործընթացների համալիրի, ներառյալ կենսաբանական համակարգերը, մոդելավորում - նանոկենսատեխնոլոգիաներ` նանոմիկրոտեխնոլոգիաների միջոցների և գործընթացների կիրառումը կենսահամակարգերի ուսումնասիրման, բուժամիջոցների մշակման, ախտորոշման և այլ նպատակներով
72.19.1high-tech
Գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ բնական գիտությունների բնագավառում
Այս ենթադասը ներառում է` - գիտական հետազոտություններ բնագիտության բնագավառում - գիտական հետազոտություններ բժշկական գիտությունների բնագավառում - գիտական հետազոտություններ գյուղատնտեսական գիտությունների բնագավառում - միջգիտաճյուղային գիտական հետազոտություններ, որտեղ գերակշռող են բնագիտական հետազոտությունները
72.19.2high-tech
Գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ տեխնիկական գիտությունների և տեխնոլոգիաների բնագավառում
Այս ենթադասը ներառում է` - գիտական հետազոտություններ ճարտարագիտության և տեխնոլոգիաների բնագավառում
72.20.0high-tech
Գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ հասարակական և հումանիտար գիտությունների բնագավառում
Այս ենթադասը ներառում է` - գիտական հետազոտություններ հասարակական գիտությունների բնագավառում - գիտական հետազոտություններ հումանիտար գիտությունների բնագավառում - միջգիտաճյուղային գիտական հետազոտություններ, որտեղ գերակշռող են հասարակական և հումանիտար բնագավառում հետազոտությունները: Բացառվում է` - շուկայի իրավիճակի հետազոտությունները, տես 73.20

Կարող եք հարցել մեզ այս մասին

Մենք կպատասխանենք ձեզ այս մասին

Տնտեսական գործունեության տեսակների սկզբնական ցանկը հայերենով վերցված է armstat.am.