Գտնված: 4

Գործունեության կոդեր

Հայաստանի տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ

Հարցեք մեզ կոդի ընտրման մասին: Հարցեք մեզ

NՎարչարարական եվ օժանդակ գործունեություն
82.30.1
Վեհաժողովների, առևտրային ցուցահանդեսների կազմակերպում
Այս ենթադասը ներառում է վեհաժողովների, համագումարների, մասնագիտացված ցուցադրական սրահների (ավտոմեքենաների, ինքնաթիռների և այլ), տնտեսական ցուցահանդեսների (բացի ցուցահանդես-վաճառքի) կազմակերպումը, անձնակազմի տրամադրմամբ (կամ առանց անձնակազմի տրամադրման)` նշված միջոցառումների համար հատկացված շենքերի և տարածքների կառավարման նպատակով: Բացառվում է` - առևտրի իրականացման վայրի կազմակերպումը, տես 82.30.2
82.30.2
Առևտրի իրականացման վայրի կազմակերպում
Այս ենթադասը ներառում է առևտրի իրականացման վայրի` առևտրի կենտրոնների, սպառողական ապրանքների շուկաների, գյուղատնտեսական մթերքի և կենդանի կենդանիների շուկաների, տոնավաճառների (վերնիսաժների), ցուցահանդես-վաճառքի և այլ առևտրի կետերի կազմակերպչի գործունեությունը: Առևտրի իրականացման վայրի կազմակերպիչը ապահովում է առևտրի տարածքը համապատասխան առևտրատեխնոլոգիական սարքավորումներով, ստուգիչ չափման միջոցներով, առևտրի պատշաճ կազմակերպման համար այլ պարագաներով, գյուղատնտեսական շուկաներում` մթերքի որակի ստուգման համար սարքավորված լաբորատորիաների գործումը և համապատասխան օրենքներով նախատեսված այլ պայմանների պահպանումը:
82.30.3
Հարսանիքների, հանդիսավոր միջոցառումների համար սրահների տրամադրում
Այս ենթադասը ներառում է հարսանիքների, հանդիսավոր միջոցառումների համար սրահների տրամադրումը, հարսանիքների, հանդիսավոր միջոցառումների կազմակերպման գործունեությունը:
CՄշակող արդյունաբերություն
28.23.0
Գրասենյակային մեքենաների և սարքավորանքի (բացի համակարգիչներից և ծայրամասային սարքվածքներից) արտադրություն
Այս ենթադասը ներառում է` - հաշվողական մեքենաների արտադրություն - հաշվիչ և դրամարկղային մեքենաների արտադրություն - էլեկտրոնային կամ ոչ էլեկտրոնային հաշվասարքերի (կալկուլյատորների) արտադրություն - փոստային առաքումների նախավճարման, մշակման (ծրարավորում, ծրարների սոսնձում, հասցեանշում, ծրարների բացում, տեսակավորում, հաշվառում, դրոշմում) համար սարքավորումների արտադրություն - գրամեքենաների արտադրություն - սղագրական մեքենաների արտադրություն - գրասենյակային տեսակի թղթերի կցակարման (պլաստմասսե պարույրներով կամ երիզակարման) սարքվածքների արտադրություն - չեկերի լրացման սարքերի արտադրություն - թղթադրամի և մետաղադրամի հաշվման, տեսակավորման, փաթեթավորման սարքերի արտադրություն - մատիտներ սրելու սարքերի արտադրություն - ամրակների ամրակցման սարքերի (ստեպլերներ և այլ) արտադրություն - ընտրաձայների հաշվման սարքերի արտադրություն - գրասենյակային ժապավենակալների արտադրություն - դակիչ սարքերի արտադրություն - մեխանիկական դրամարկղային մեքենաների արտադրություն - լուսապատճենահան մեքենաների արտադրություն - երանգափոշիով (տոներով) քարթրիջների արտադրություն - գրատախտակների, պրոեկցիոն տախտակների, գծանշված տախտակների արտադրություն - խոսաձայնագրիչ սարքավորանքի արտադրությ Բացառվում է` - համակարգիչների և ծայրամասային սարքվածքների արտադրությունը, տես 26.20

Կարող եք հարցել մեզ այս մասին

Մենք կպատասխանենք ձեզ այս մասին

Տնտեսական գործունեության տեսակների սկզբնական ցանկը հայերենով վերցված է armstat.am.