Մեքենաշինության արտադրանքի նորոգում
Այս ենթադասը ներառում է արդյունաբերական նշանակության մեքենաների և սարքավորանքի նորոգումը և տեխնիկական սպասարկումը, սայրերի ու սղոցների տեղադրումը և սրումը, ընդհանուր նշանակության սարքավորանքի նորոգումը եռակցմամբ, ծանր արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության և հանքագործական արդյունաբերության, այլ արդյունաբերական մեքենաների և սարքավորանքի (բեռնման-բեռնաթափման, սառեցման, օդափոխման առևտրային սարքավորանքը, հաստոցները), ինչպես նաև 28 հատվածի մասնագիտացված մեքենաների և սարքավորանքի նորոգումը՝
- շարժիչների, բացառությամբ ավտոմեքենաների, մոտոցիկլետային և օդագնացական շարժիչները, նորոգում և տեխնիկական սպասարկում
- պոմպերի, ճնշակների (կոմպրեսորների) և հարակից սարքավորանքի նորոգում և տեխնիկական սպասարկում
- հիդրավլիկական սարքավորանքի նորոգում և տեխնիկական սպասարկում
- կափույրների նորոգում
- ատամնավոր փոխանցիչների, շարժաբերի մասերի նորոգում
- արդյունաբերական վառարանների, հրածորանների նորոգում և տեխնիկական սպասարկում
- ամբարձիչ-փոխադրական սարքավորանքի նորոգում և տեխնիկական սպասարկում
- արդյունաբերական սառնարանային և օդափոխիչ սարքավորանքի նորոգում և տեխնիկական սպասարկում
- ընդհանուր նշանակության առևտրային մեքենաների նորոգում և տեխնիկական սպասարկում
- շարժաբերով ձեռքի գործիքների նորոգում
- մետաղահատ և մետաղատափակիչ հաստոցների և պարագաների նորոգում և տեխնիկական սպասարկում
- այլ հաստոցների նորոգում և տեխնիկական սպասարկում
- գյուղատնտեսական տրակտորների նորոգում և տեխնիկական սպասարկում -գյուղատնտեսական, անտառային տնտեսության համար մեքենաների (այդ թվում` անտառափայտի փոխադրման մեքենաները) նորոգում և տեխնիկական սպասարկում
- մետաղագործության համար մեքենաների նորոգում և տեխնիկական սպասարկում
- հանքագործական արդյունաբերության, շինարարության, նավթի և գազի արդյունահանման համար մեքենաների նորոգում և տեխնիկական սպասարկում
- սննդի, խմիչքի և ծխախոտի մշակման մեքենաների նորոգում և տեխնիկական սպասարկում
- մանածագործական, կարի և կաշվի արտադրության համար մեքենաների նորոգում և տեխնիկական սպասարկում
- թղթի արդյունաբերության համար մեքենաների նորոգում և տեխնիկական սպասարկում
- ռետինի, պլաստմասսաների, այլ պոլիմերային նյութերի մշակման համար մեքենաների նորոգում և տեխնիկական սպասարկում
- 28 խմբում ներառված հատուկ նշանակության այլ մեքենաների նորոգում և տեխնիկական սպասարկում
- կշռաչափիչ սարքավորանքի նորոգում և տեխնիկական սպասարկում
- առևտրի ավտոմատների նորոգում և տեխնիկական սպասարկում
- լուսապատճենող մեքենաների նորոգում և տեխնիկական սպասարկում
- էլեկտրոնային կամ ոչ էլեկտրոնային հաշվասարքերի (կալկուլյատորների) նորոգում
- գրամեքենաների նորոգո:ւմ Բացառվում է`
- վառարանների և այլ տաքացուցիչների նորոգումը և տեխնիկական սպասարկումը, տես 43.22
- վերելակների, վերհանների, շարժասանդուղքների տեղադրումը շենքերում և քաղաքացիական շինարարության կառույցներում, դրանց նորոգումը և սպասարկումը, տես 43.29
- համակարգիչների նորոգումը, տես 95.11