Առողջության վերականգնման կարիք ունեցող անձանց սոցիալական սպասարկում կացության ապահովմամբ
Այս ենթադասը ներառում է կազմակերպությունների գործունեությունը, որն ուղղված է առողջության վերականգնման կարիք ունեցող անձանց և ապաքինվող հիվանդների կացության կազմակերպմանը և միջին բժշկական անձնակազմի կողմից խնամքի ապահովմանը`
- ապաքինվող հիվանդների և առողջության վերականգնման կարիք ունեցող անձանց համար առողջարանների գործունեություն` միջին բժշկական անձնակազմի կողմից խնամքի ծառայությունների մատուցմամբ
- միջին բժշկական անձնակազմի կողմից հիվանդների սպասարկումն ապահովող կազմակերպությունների գործունեություն
- առողջության վերականգնման համար մասնավոր բուժարանների գործունեություն:
Բացառվում է`
- բժիշկների կողմից մատուցվող մասնագիտական առողջապահական ծառայությունները, տես 86 հատվածը
- անգործունակների և տարեցների սոցիալական սպասարկումը կացության ապահովմամբ, տես 87.30.0
- որբանոցներում, մանկական պանսիոնատներում կամ հանրակացարաններում, անօթևանների համար ժամանակավոր կացարաններում սոցիալական սպասարկումը, տես 87.90.0