Տեղերի ամրագրում և զբոսաշրջության ոլորտի այլ ծառայություններ
Այս ենթադասը ներառում է`
- հյուրանոցներում, ռեստորաններում, հասարակական և անհատական տրանսպորտում տեղերի, մշակութային, սպորտային և այլ միջոցառումների համար տոմսերի ամրագրման ծառայություններ
- թայմ-շեր (time-share) ծառայությունների (որոշակի ժամանակահատվածում անշարժ գույքից օգտվելու իրավունքի ձեռքբերում) փոխանակություն
- սպորտային, զվարճալի, մշակութային միջոցառումների համար տոմսերի ապահովում
- զբոսաշրջային ծառայությունների սպառողներին օգնության ցուցաբերում` էքսկուրսիաների, ճամփորդությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, խորհրդատվություններ, այդ թվում` անհատական երթուղիների կազմման և այլ, զբոսավարների և ուղեկցող անձանց ծառայություններ
- զբոսաշրջության զարգացման և աջակցությանն ուղղված գործունեություն:
Բացառվում է`
- զբոսաշրջային գործակալությունների և զբոսաշրջային օպերատորների գործունեությունը, տես 79.11, 79.12.0
- գիտաժողովների, վեհաժողովների և համանման միջոցառումների կազմակերպումը և անցկացումը, տես 82.30