Գտնված: 1

Գործունեության կոդեր

Հայաստանի տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ

Հարցեք մեզ կոդի ընտրման մասին: Հարցեք մեզ

CՄշակող արդյունաբերություն
28.29.0
Ընդհանուր նշանակության այլ մեքենաների արտադրություն, չներառված ուրիշ խմբավորումներում
Այս ենթադասը ներառում է` - կշռաչափիչ սարքավորանքի (բացի բարձր ճշգրտության լաբորատոր կշեռքներից)` կենցաղային և խանութների, հատակադիր, անընդհատ գործողության, հարթակավոր, քաշի և այլ կշեռքների արտադրություն - հեղուկների զտիչ և քամիչ մեքենաների և սարքերի արտադրություն - հեղուկների կամ փոշիների փոշիացրման, ցրցայթման, ցրման սարքավորանքի` փոշեցիրների, կրակմարիչների, ավազաշիթային մեքենաների, շոգեմաքրիչների և համանման սարքավորանքի արտադրություն - փաթեթավորման և փաթեթման համար մեքենաների` լցավորման, փակման, կնքման, խցանման, պիտակավորման և համանման մեքենաների արտադրություն - շշերի և այլ տարողությունների լվացման և չորացման մեքենաների արտադրություն - նավթավերամշակման գործարանների, քիմիական կազմակերպությունների, խմիչքների և այլ արտադրությունների համար թորակայանքների և բազմաթորակայանքների արտադրություն - գազագեներատորների արտադրություն - գլոցիչային ու այլ գրտնակավոր մեքենաների (բացի մետաղի կամ ապակու գլոցիչ մեքենաներից) և դրանց համար գրտնակների արտադրություն - կենտրոնախուսակների (բացի սերզատիչներից և լվացքի չորուցիչներից) արտադրություն - մի քանի նյութերի կամ նույն նյութի շերտերից պատրաստված միջադիրների կամ համանման միացքների արտադրություն - ապրանքների վաճառքի համար առևտրի ավտոմատների արտադրություն - հարթաչափերի, չափերիզների և ձեռքի համանման այլ գործիքների, մեխանիկական ճշգրիտ գործիքների (բացի օպտիկական գործիքներից) արտադրություն - զոդման և եռակցման ոչ էլեկտրական սարքավորանքի արտադրություն - պաղեցնող աշտարակների և ջրի անընդհատ շրջապտույտի եղանակով գործող համանման պաղեցնող կայանքների արտադրություն: Բացառվում է` - բարձր ճշգրտության լաբորատոր կշեռքների արտադրությունը, տես 26.51 - կենցաղային պաղեցնող և սառեցնող սարքավորանքի արտադրությունը, տես 27.51 - կենցաղային օդափոխիչների արտադրությունը, տես 27.51 - էլեկտրազոդման կամ էլեկտրաեռակցման սարքավորանքի արտադրությունը, տես 27.90 - գյուղատնտեսությունում օգտագործվող փոշեցիրների արտադրությունը, տես 28.30 - սննդամթերքի զտիչ և քամիչ սարքավորանքի արտադրությունը, տես 28.93 - սերզատիչների արտադրությունը, տես 28.93 - հագուստի արդյունաբերական չորուցիչների արտադրությունը, տես 28.94 - գործվածքի դաջման սարքավորանքի արտադրությունը, տես 28.94

Կարող եք հարցել մեզ այս մասին

Մենք կպատասխանենք ձեզ այս մասին

Տնտեսական գործունեության տեսակների սկզբնական ցանկը հայերենով վերցված է armstat.am.