Դիզայներական մասնագիտացված գործունեություն
Այս ենթադասը ներառում է`
- նորաձևության հետ կապված նախագծում` մանածագործվածքի, հագուստի, կոշիկի, թանկարժեք իրերի, կահույքի, ինտերիերի ձևավորման, այլ անձնական և կենցաղային արտադրատեսակների
- արդյունաբերական նախագծում` նոր արտադրատեսակների ստեղծման կամ ստեղծված արտադրատեսակների օգտագործման օպտիմիլացմանն ուղղված նախագծերի մշակում, զարգացում, տեխնիկական պայմանների սահմանում, ներառյալ արտադրատեսակների նյութերի, մեխանիզմների, ձևերի, գույների, վերջնական արտաքին տեսքի որոշումը, հաշվի առնելով մարդկային նախասիրությունները և պահանջմունքները, անվտանգությունը, գրավչությունը շուկայում տարածման, շահագործման և սպասարկման համար
- նախագծերի գծագրման աշխատանքներ
- ինտերիերների ձևավորողների գործունեություն:
Բացառվում է`
- Web-կայքերի նախագծումը և ծրագրավորումը, տես 62.01
- ճարտարապետական ձևավորման նախագծերի մշակումը, տես 71.11
- ֆիզիկայի օրենքների և սկզբունքների կիրառմամբ մեխանիզմների, նյութերի, գործիքների, կառուցվածքների, համակարգերի ստեղծման համար նախագծերի մշակմանն ուղղված ճարտարագիտական գործունեությունը, տես 71.12