Էլեկտրաշարժիչների, գեներատորների և տրանսֆորմատորների արտադրություն
Այս ենթադասը ներառում է բոլոր տեսակի էլեկտրաշարժիչների և տրանսֆորմատորների (փոփոխական, հաստատուն, փոփոխական/հաստատուն հոսանքի) արտադրությունը`
- էլեկտրաշարժիչների (բացի ներքին այրման և մեկնարկիչ սարքի շարժիչներից) արտադրություն
- էլեկտրական բաշխիչ տրանսֆորմատորների արտադրություն
- աղեղային էլեկտրաեռակցման տրանսֆորմատորների արտադրություն
- ֆլուորեսցենտային կայունարարների (տրանսֆորմատորների) արտադրություն
- էլեկտրաէներգիայի բաշխիչ ենթակայանների տրանսֆորմատորների արտադրություն
- էլեկտրական լարման փոխհաղորդակների և կայունարարների արտադրություն
- էլեկտրագեներատորների (բացի կատարելագործված ներքին այրման շարժիչների լիցքավորման մարտկոցներից) արտադրություն
- շարժիչ-գեներատորների համալրող բաղադրամասերի (բացի տուրբագեներատորների մեկնարկիչ սարքից) արտադրություն
- մագնիսական խարիսխների փաթույթների վերափաթաթում, արտադրական եղանակով:
Բացառվում է`
- համակարգչային ցուցադրիչների արտադրությունը, տես 26.20
- մալուխային հեռուստատեսության սարքավորանքի և տեսախցիկների արտադրությունը, տես 26.30
- անհատական տեսախցիկների արտադրությունը, տես 26.40
- լազերային բաղադրիչներով սարքավորանքի արտադրությունը, տես համապատասխան դասի սարքավորանքի արտադրությունը (օրինակ` բժշկական լազերային սարքավորանքի արտադրությունը, տես 26.60)
- լուսապատճենահան մեքենաների արտադրությունը, տես 28.23
- ակնաբուժական արտադրատեսակների արտադրությունը, տես 32.50
Էլեկտրաբաշխիչ և կարգավորիչ սարքերի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- էլեկտրաէներգիայի ընդհատիչների արտադրություն
- ցանցային մարիչների (լարման ցատկերի մարման համար) արտադրություն
- էլեկտրաէներգիայի բաշխման համար կառավարման վահանների արտադրություն
- էլեկտրական ռելեների արտադրություն
- սարքերի Էլեկտրական բաշխատախտակների համար անցուղիների արտադրություն
- հալուն էլեկտրական ապահովիչների արտադրություն
- հոսանքափոխիչ սարքավորանքի(կոմուտատորների) արտադրություն
- էլեկտրաէներգիայի կոմուտատորների (բացի սեղմակային կոճակներից, միացքներից, հպակային և այլ միացման տարրերից) արտադրություն
- էլեկտրաշարժ ուժի գեներատորների համալրող բաղադրամասերի արտադրություն:
Բացառվում է`
- բնապահպանական և արդյունաբերական գործընթացների ավտոմատ կարգավորման սարքերի արտադրությունը, տես 26.51
- էլեկտրական շղթաների միակցիչների` սեղմակային կոճակների, միացքների, հպակային և այլ միացման տարրերի արտադրությունը, տես 27.33