Գտնված: 1

Գործունեության կոդեր

Հայաստանի տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ

Հարցեք մեզ կոդի ընտրման մասին: Հարցեք մեզ

QԱռողջապահություն եվ բնակչության սոցիալական սպասարկում
88.99.0
Սոցիալական սպասարկում առանց կացության ապահովման, չներառված ուրիշ խմբավորումներում
Այս ենթադասը ներառում է պետական ծառայությունների, մասնավոր կազմակերպությունների, առանձին մասնագետների կողմից իրականացվող սոցիալական սպասարկումը` խորհրդատվական, հոգեբարձական և օգնության համանման այլ ծառայությունների մատուցումը տանը կամ այլ վայրերում` առանձին անձանց կամ ընտանիքներին` - երեխաների և պատանիների դաստիարակություն և բարեգործական օգնություն - երեխաների և այլ անձանց նկատմամբ բռնությունների կանխման գործունեություն - տնային տնտեսության բյուջեի վարման, ամուսնության և ընտանիքի, պարտք վերցնելու և մարելու հարցերով խորհրդատվական ծառայությունների մատուցում - քաղաքի և համայնքի մակարդակով սոցիալական ծառայությունների մատուցում - տարերային աղետներից տուժածներին, փախստականներին, ներգաղթողներին և այլ կարիքավորներին օգնության ցուցաբերում` ապաստարանների, ժամանակավոր կացարանների տրամադրում - գործազուրկների աշխատանքային հմտությունների վերականգնման և վերապատրաստման գործունեություն, եթե կրթությունը գլխավոր բաղադրիչ չի հանդիսանում - բարեգործական օգնության ստանալու, բնակարանի վարձակալության կամ մթերային կտրոնների համար լրացուցիչ վճարների տրամադրման հետ կապված իրավունքների հստակեցում - անօթևանների և սոցիալապես խոցելի անձանց ապաստարանների տրամադրում ցերեկային ժամերին - բարեգործական գործունեություն` դրամահավաք, սոցիալական ծառայությունների տրամադրման բնագավառում այլ տեսակի օժանդակ ծառայություններ: Բացառվում է` - պարտադիր սոցիալական ապահովագրության ծրագրերի ֆինանսավորումը և կառավարումը, տես 84.30.0 - տվյալ դասում նկարագրված ծառայությունների մատուցումը, կացության ապահովմամբ, տես 87.30.0

Կարող եք հարցել մեզ այս մասին

Մենք կպատասխանենք ձեզ այս մասին

Տնտեսական գործունեության տեսակների սկզբնական ցանկը հայերենով վերցված է armstat.am.