Գտնված: 6

Գործունեության կոդեր

Հայաստանի տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ

Հարցեք մեզ կոդի ընտրման մասին: Հարցեք մեզ

JՏեղեկատվություն եվ կապ
61.10.1
Հեռախոսային ցանցի ծառայություններ
61.10.2
Հեռագրական կապի ծառայություններ
Այս ենթադասը ներառում է` - հեռագրական և այլ ոչ ձայնային կապի հաստատման համար սարքավորանքի (օրինակ` տելեքսի) շահագործում, օգտագործելով սեփական սպասարկման միջոցները
61.10.3
Ինտերնետ հասանելիության ծառայություններ լարային կապի միջոցով
Այս ենթադասը ներառում է ինտերնետից օգտվելու հնարավորության տրամադրումը լարային հեռահաղորդակցական կապն ապահովող օպերատորի կողմից: Բացառվում է` - հեռահաղորդակցական կապի վերավաճառքի գործունեությունը, տես 61.90
61.10.9
Այլ լարային հեռահաղորդակցական համակարգերի ծառայություններ
Այս ենթադասը ներառում է` - երկու վերջնակետերի միջև կապի հաստատման և տեղեկատվության փոխանցման նպատակով այլ հեռահաղորդակցական միջոցների սպասարկում և շահագործում, ապահովելով կապը բաժանորդների հետ վերգետնյա, գերբարձրահաճախական կամ վերգետնյա և արբանյակային համակցված կապուղիների միջոցով - մալուխային հեռուստատեսային համակարգերի սպասարկում և շահագործում, ապահովելով հեռուստատեսային տվյալների կամ ազդանշանների փոխանցումը
CՄշակող արդյունաբերություն
26.11.0
Էլեկտրոնային բաղադրամասերի արտադրություն
Այս ենթադասը ներառում է էլեկտրոնային կիսահաղորդչային և այլ բաղադրամասերի արտադրությունը` - էլեկտրոնային կոնդենսատորների արտադրություն - էլեկտրոնային ռեզիստորների արտադրություն - միկրոպրոցեսորների արտադրություն - էլեկտրոնային լամպերի, էլեկտրոնաճառագայթային խողովակների արտադրություն - էլեկտրոնային միակցիչների արտադրություն - չհավաքած (դատարկ) մեկուսատախտակների արտադրություն - ինտեգրալային սխեմաների (անալոգային, թվանշանային կամ հիբրիդային) արտադրություն - դիոդների, տրանզիստորների և համանման ընդհատուն սարքվածքների արտադրություն - էլեկտրոնային տեսակի մակածիչների (դրոսելային կոճերի, ինդուկցիոն պարույրների, կերպափոխիչների), էլեկտրոնային տիպային բաղադրամասերի արտադրություն - էլեկտրոնային բյուրեղների և բյուրեղային միկրոհավաքվածքների արտադրություն - էլեկտրոնային սոլենոիդների, կոմուտատորների, տվիչների արտադրություն - վանդակավոր, թիթեղավոր պատրաստ կամ կիսապատրաստ կիսահաղորդիչների արտադրություն - էլեկտրոնային ցուցատախտակների բաղադրամասերի (պլազմայի, պոլիմերների, հեղուկաբյուրեղների) արտադրություն - լուսարձակող դիոդների արտադրություն - տպիչների, մոնիտորների համար ՈՒՍԲ մալուխների (USB) մալուխների, միակցիչներով և այլ կցամասերով մալուխային հավաքածուների արտադրություն: Բացառվում է` - տերմինալների (տեղեկատվության ներանցման և արտածման սարք) հետ փոխգործողության քարտերի արտադրությունը, տես 18.12 - համակարգիչների և հեռուստացույցների էկրանների արտադրությունը, տես 26.20, 26.40 - մոդեմների արտադրությունը, տես 26.30 - ռենտգենյան խողովակների և ռենտգենյան ճառագայթման գործողությամբ` համանման սարքավորումների արտադրությունը, տես 26.60 - օպտիկական սարքավորանքի և գործիքների արտադրությունը, տես 26.70 - էլեկտրական սարքավորանքի արտադրությունը, տես 27 հատվածը - էլեկտրաշարժիչների, գեներատորների և տրանսֆորմատորների արտադրությունը, տես 27.11 - էլեկտրական ռելեների արտադրությունը, տես 27.12 - էլեկտրական հեռագրական սարքվածքների արտադրությունը, տես 27.33 - ավարտուն սարքավորումների արտադրությունը, որը դասակարգվում է սարքավորման տեսակին համապատասխան դասերում
KՖինանսական եվ ապահովագրական գործունեություն

Կարող եք հարցել մեզ այս մասին

Մենք կպատասխանենք ձեզ այս մասին

Տնտեսական գործունեության տեսակների սկզբնական ցանկը հայերենով վերցված է armstat.am.