Էլեկտրաբաշխիչ և կարգավորիչ սարքերի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- էլեկտրաէներգիայի ընդհատիչների արտադրություն
- ցանցային մարիչների (լարման ցատկերի մարման համար) արտադրություն
- էլեկտրաէներգիայի բաշխման համար կառավարման վահանների արտադրություն
- էլեկտրական ռելեների արտադրություն
- սարքերի Էլեկտրական բաշխատախտակների համար անցուղիների արտադրություն
- հալուն էլեկտրական ապահովիչների արտադրություն
- հոսանքափոխիչ սարքավորանքի(կոմուտատորների) արտադրություն
- էլեկտրաէներգիայի կոմուտատորների (բացի սեղմակային կոճակներից, միացքներից, հպակային և այլ միացման տարրերից) արտադրություն
- էլեկտրաշարժ ուժի գեներատորների համալրող բաղադրամասերի արտադրություն:
Բացառվում է`
- բնապահպանական և արդյունաբերական գործընթացների ավտոմատ կարգավորման սարքերի արտադրությունը, տես 26.51
- էլեկտրական շղթաների միակցիչների` սեղմակային կոճակների, միացքների, հպակային և այլ միացման տարրերի արտադրությունը, տես 27.33