Կենցաղային էլեկտրոնային սարքավորանքի արտադրություն
Այս ենթադասը ներառում է կենցաղում, ավտոմեքենաներում, տեղական ազդարարման համակարգերում, երաժշտական գործիքների ձայնի ուժեղացման համար օգտագործվող էլեկտրոնային ձայնա- և տեսասարքավորանքի արտադրությունը՝
- տեսագրող և տեսավերարտադրող սարքավորումների արտադրություն
- հեռուստացույցների արտադրություն
- տեսամոնիտորների և տեսապրոյեկտորների արտադրություն
- ձայնագրող և ձայնավերարտադրող սարքավորումների արտադրություն
- տարածական (ստերեո) սարքավորանքի արտադրություն
- ռադիոընդունիչների արտադրություն
- ձայնական (ակուստիկ) համակարգերի արտադրություն
- անձնական օգտագործման տեսախցիկների արտադրություն
- էլեկտրանվագարկիչների արտադրություն
- տեղական ազդարարման համակարգերում և երաժշտական գործիքների համար ձայնաուժեղացման սարքավորումների արտադրություն
- խոսափողերի արտադրություն
- օպնվագարկիչների արտադրություն
- կարաոկե սարքավորումների արտադրություն
- ականջակալների (ռադիո, ստերեո, համակարգչային) արտադրություն
- էլեկտրոնային խաղերի կառավարման վահանակների արտադրություն:
Բացառվում է`
- գրանցված կրիչների (համակարգչային, տեսա- և ձայնագրությունները և այլ) արտադրությունը, տես 18.2
- համակարգչային ծայրամասային սարքավորանքի և համակարգչային մոնիտորների արտադրությունը, տես 26.20.0
- հեռախոսային ինքնապատասխանիչների արտադրությունը, տես 26.30.0
- ազդարարման համակարգերի սարքավորանքի արտադրությունը, տես 26.30.0
- ռադիոհեռուստահաղորդիչների արտադրությունը, տես 26.30.0
- ռադիո և ենթակարմիր ազդանշանների կիրառմամբ հեռակառավարման սարքավորումների արտադրությունը, տես 26.30.0
- ռադիոհեռուստաստուդիաների սարքավորանքի` տեսաձայնագրող և վերարտադրող սարքավորումների, ընդունիչ-հաղորդիչ և այլ ալեհավաքների, արևտրային տեսախցիկների արտադրությունը, տես 26.30.0
- թվանշանային խցիկների արտադրությունը, տես 26.70.0
- տեղադրված (անփոփոխ) ծրագրային ապահովմամբ էլեկտրոնային խաղերի արտադրությունը, տես 32.40.0