Օպտիկական գործիքների և լուսանկարչական սարքավորանքի արտադրություն
Այս ենթադասը ներառում է օպտիկական գործիքների` հեռադիտակների, մանրադիտակների (բացի էլեկտրոնային և պոզիտրոնային գործիքներից), աստղադիտակների, պրիզմաների և ոսպնյակների արտադրությունը, ոսպնյակների (բացի ակնաբուժական ոսպնյակներից) պատումը, ողորկումը և տեղադրումը, լուսանկարչական սարքավորանքի` խցիկների, լուսակայացույցերի և այլ լուսանկարչական սարքավորանքի ու դրանց մանրակների արտադրությունը`
- օպտիկական հայելիների արտադրություն
- օպտիկական նշանոցով սարքավորանքի արտադրություն
- օպտիկական դիրքավորման տարրերով սարքավորանքի արտադրություն
- խոշորացույցների արտադրություն
- ճշգրիտ մեխանիկական աշխատանքների համար օպտիկական գործիքների արտադրություն
- օպտիկական համեմատիչների (կոմպարատորների) արտադրություն
- կինոխցիկների և թվային խցիկների արտադրություն
- կինոժապավենների և սլայդերի ցուցադրիչների արտադրություն
- թափանցապատկերների (դիապոզիտիվների) ցուցադրիչների արտադրություն
- չափման և ստուգման օպտիկական սարքվածքների և գործիքների (օրինակ` կարգավորման սարքերի գործարկման, լուսակայացույցերի, հեռաչափերի) արտադրություն
- ոսպնյակների, օպտիկական մանրադիտակների, հեռադիտակների և աստղադիտակների արտադրություն
- լազերային հավաքվածքների արտադրությո:ւն Բացառվում է`
- համակարգչային ցուցադրիչների արտադրությունը, տես 26.20
- մալուխային հեռուստատեսության սարքավորանքի և տեսախցիկների արտադրությունը, տես 26.30
- անհատական տեսախցիկների արտադրությունը, տես 26.40
- լազերային բաղադրիչներով սարքավորանքի արտադրությունը, տես համապատասխան դասի սարքավորանքի արտադրությունը (օրինակ` բժշկական լազերային սարքավորանքի արտադրությունը, տես 26.60)
- լուսապատճենահան մեքենաների արտադրությունը, տես 28.23
- ակնաբուժական արտադրատեսակների արտադրությունը, տես 32.50