Ֆինանսական միջնորդությանն առնչվող օժանդակ գործունեություն, բացի ապահովագրությունից և կենսաթոշակային ապահովությունից
Այս ենթադասը ներառում է ֆինանսական միջնորդությանն առնչվող օժանդակ գործունեությունը, չներառված ուրիշ խմբավորումներում՝
- ֆինանսական գործառնությունների (տրանսակցիաների) պրոցեսինգ և կարգավորման գործունեություն՝ ներառյալ վարկային քարտերով իրականացվող գործառնությունները,
- ներդրումային հարցերով խորհրդատվական ծառայություններ
- հիպոթեքային վարկերի հարցերով խորհրդատուների և միջնորդների գործունեություն
- վստահված անձանց, ֆիդուցիարների և պահառուների ծառայություններ վճարովի կամ պայմանագրային հիմունքով:
Բացառվում է`
- ապահովագրական գործակալների և միջնորդների գործունեությունը, տես
66.22
- հիմնադրամների կառավարումը, տես
66.30