Կապի սարքավորանքի արտադրություն
Այս ենթադասը ներառում է հեռախոսակապի ապահովման և տվյալների հաղորդման համար սարքավորանքի արտադրությունը, որտեղ ազդանշանների փոխանցումը կատարվում է էլեկտրալարերով կամ էլեկտրամագնիսական ալիքների միջոցով (օրինակ` հեռուստառադիոազդանշանների հեռարձակման և անհաղորդալար կապի սարքավորանքը)`
- կենտրոնական հեռախոսակայանների կապի սարքավորանքի արտադրություն
- անլար հեռախոսների արտադրություն
- գրասենյակային մասնավոր հեռախոսակայանների համար սարքավորանքի արտադրություն
- հեռախոսների, ֆաքսիմիլային սարքավորանքի, ներառյալ հեռախոսային ինքնապատասխանիչները, արտադրություն
- տվյալների հաղորդման սարքավորանքի (կամրջակների, համակենտրոնիչների, ծրագծիչների, անցախցերի և այլնի) արտադրություն
- ընդունիչ-հաղորդիչ ալեհավաքների արտադրություն
- մալուխային հեռուստատեսության սարքավորանքի արտադրություն
- պեյջերների արտադրություն
- բջջային հեռախոսների արտադրություն (սմարթֆոնների, նոր սերնդի հեռախոսների արտադրություն)
- շարժական կապի սարքավորանքի արտադրություն
- ռադիոհեռուստաստուդիաների, ռադիոհեռուստահաղորդման սարքավորանքի, ներառյալ հեռուստախցիկները, արտադրություն
- մոդեմների, հաղորդիչ սարքավորումների արտադրություն
- կենտրոնական կառավարման վահանների` պահակային և հակահրդեհային համակարգի ազդանշանների հաղորդիչների արտադրություն
- ռադիոհեռուստահաղորդիչների արտադրություն
- ենթակարմիր ազդանշանների կիրառմամբ կապի սարքավորումների (օրինակ` հեռակառավարման սարքերը) արտադրություն:
Բացառվում է`
- կապի սարքավորանքներում օգտագործվող էլեկտրոնային բաղադրամասերի և հանգույցների, ներառյալ ներքին և արտաքին համակարգչային մոդեմները, արտադրությունը, տես 26.11
- հավաքած Էլեկտրոնային մեկուսատախտակների արտադրությունը, տես 26.12.0
- համակարգիչների և համակարգչային ծայրամասային սարքավորանքի արտադրությունը, տես 26.20.0
- կենցաղային ձայնա- և տեսասարքավորանքի արտադրությունը, տես 26.40.0
- ՋՊՍ (GPS) սարքերի արտադրությունը, տես 26.51.0
- էլեկտրոնային ցուցատախտակների արտադրությունը, տես 27.90.0
- լուսացույցների արտադրությունը, տես 27.90.0