Գտնված: 1

Գործունեության կոդեր

Հայաստանի տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ

Հարցեք մեզ կոդի ընտրման մասին: Հարցեք մեզ

CՄշակող արդյունաբերություն
26.20.0
Համակարգիչների և ծայրամասային սարքվածքների արտադրություն
Այս ենթադասը ներառում է էլեկտրոնային հաշվողական մեքենաների, անհատական համակարգիչների, նոութբուքերի, համակարգչային սերվերների, ծայրամասային սարքվածքների` հիշողության, ներանցման և արտածման սարքվածքների (տպիչների, մոնիտորների, ստեղնաշարի) արտադրությունը և/կամ հավաքումը: Համակարգիչները կարող են լինել անալոգային, թվանշանային կամ հիբրիդային: Ընդհանուր տեսակի թվանշանային համակարգիչները սարքվածք են, որոնք պահում են ծրագրեր, տվյալներ, տվյալների մշակման համար ծրագրեր և օգտվողների պահանջները բավարարող ծրագրային փաթեթներ, կատարում են օգտվողի կողմից նշված թվաբանական և օգտվողի միջամտությունը չպահանջող այլ գործողություններ, մշակման ծրագրեր, երբ կառավարվող մշակման ընթացքում համակարգիչը տալիս է տրամաբանական լուծումներ: Անալոգային համակարգիչների միջոցով կարելի է մոդելավորել մաթեմատիկական մոդելները կամ առնվազն կատարել տարրերի անալոգային կառավարումն ու ծրագրավորումը: Այս ենթադասը ներառում է` - համակարգիչների արտադրություն - նոութբուքերի արտադրություն - տվյալների մշակման կենտրոնական բլոկերի, պրոցեսորների արտադրություն - գրպանի ՊԴԱ (PDA)) համակարգիչների արտադրություն - մագնիսական սկավառակատարերի, ֆլեշերի և տեղեկատվության պահման համար այլ սարքվածքների արտադրություն - օպտիկական սկավառակատարերի (ՍԴ-ՌՎ (CD-RW), ՍԴ-ՌՈՄ (CD-ROM), ԴՎԴ-ՌՈՄ (DVD-ROM), ԴՎԴ-ՌՎ (DVD-RW)) արտադրություն - տպիչների արտադրություն - մոնիտորների արտադրություն - ստեղնաշարերի արտադրություն - մկնիկների, ջոստիկների, համակարգչային այլ մանիպուլյատորների արտադրություն - մասնագիտացված համակարգչային տերմինալների (տեղեկատվության ներանցման և արտածման սարք) արտադրություն - համակարգչային սերվերների արտադրություն - սկաներների, ներառյալ գծիկային ծածկագրի սկաներները, արտադրություն - էլեկտրոնային քարտերը կարդացող սարքերի արտադրություն - վիրտուալ խաղերի համար սարքվածքների արտադրություն - համակարգչային պրոյեկտորների արտադրություն - բանկային ավտոմատների և համանման համակարգչային տերմինալների (տվյալների ներանցման և արտածման սարք) արտադրություն - ոչ մեխանիկական դրամարկղային մեքենաների արտադրություն - երկու և ավելի գործառույթներ իրականացնող (տպում, դիտում, պատճենահանում, ֆաքսով փոխանցում) գրասենյակային բազմաֆունկցիոնալ սարքավորանքի արտադրություն: Բացառվում է` - գրառված կրիչների (համակարգչային, տեսագրված, ձայնագրված և այլ նյութերով) բազմացումը, տես 18.2 - համակարգիչներում և ծայրամասային սարքվածքներում օգտագործվող էլեկտրոնային բաղադրամասերի և հավաքած Էլեկտրոնային մեկուսատախտակների արտադրությունը, տես 26.1 - համակարգչային ներքին և արտաքին մոդեմների արտադրությունը, տես 26.12.0 - ինտերֆեյսի քարտերի, մոդուլների, հավաքվածքների արտադրությունը, տես 26.12.0 - հավաքած Էլեկտրոնային մեկուսատախտակների արտադրությունը, տես 26.12.0 - հաղորդակցական սարքավորանքի մոդեմների արտադրությունը, տես 26.30.0 - թվանշանային հաղորդակցական փոխարկիչների, տվյալների հաղորդման սարքավորանքի (ծրագծիչների, զուգահոսագծերի, համակենտրոնիչների, անցախցերի և այլ) արտադրությունը, տես 26.30.0 - ձայնա- և տեսասարքավորումների և այլ կենցաղային էլեկտրոնային սարքավորանքի արտադրությունը, տես 26.40.0 - հեռուստացույցների և հեռուստաէկրանների արտադրությունը, տես 26.40.0 - տեսախաղերի համար կառավարման վահանակների արտադրությունը, տես 26.40.0 - համակարգիչներում և այլ սարքվածքներում օգտագործվող մագնիսական և օպտիկական տեղեկատվական կրիչների արտադրությունը, տես 26.80.0

Կարող եք հարցել մեզ այս մասին

Մենք կպատասխանենք ձեզ այս մասին

Տնտեսական գործունեության տեսակների սկզբնական ցանկը հայերենով վերցված է armstat.am.