Էլեկտրահաղորդալարերի միացման սարքվածքների արտադրություն
Այս ենթադասը ներառում է էլեկտրական շղթաների միացման սարքվածքների արտադրությունը տարբեր նյութերից՝
- էլեկտրական հաղորդաթիթեղների, հաղորդաձողերի (բացի էլեկտրաբաշխիչ սարքերից) արտադրություն
- էլեկտրական շղթաներում կարճ միացումները կանխարգելող անջատիչների (ՋՖԿԻ (GFCI)) արտադրություն
- էլեկտրական լամպերի կոթառների արտադրություն
- շանթահարների և էլեկտրամագնիսական կոճերի արտադրություն
- էլեկտրական շղթաների միակցիչների` սեղմակային կոճակների, սեղմակների, միացքների, հպակային և այլ միացման տարրերի, սոլենոիդների արտադրություն
- վարդակների, խրոցակների արտադրություն
- էլեկտրահաղորդալարերի միացման սարքվածքներով (հպակներ, արտանցիչներ, փոխանցիչներ և այլ) տուփերի, վահանակների արտադրություն
- մեկուսախողովակների և կցամասերի արտադրություն
- ապարատային միջոցների հաղորդագծերի և հենակների արտադրություն
- սարքերի հաղորդագծերի համար ոչ էլեկտրական պլաստմասսե միացման սարքվածքների` տուփերի հպակային բռնակների, թիթեղների, հենակների, կցամասերի, փոխանցիչների գլխիկների և համանման մասերի արտադրություն:
Բացառվում է`
- խեցեգործական մեկուսիչների և համապատասխան կցամասերի արտադրությունը, տես 23.43
- էլեկտրոնային միակցիչների` սոլենոիդների, կոմուտատորների, փոխանցիչների և համանման այլ միացման սարքվածքների արտադրությունը, տես 26.11