Հանքագործական արդյունաբերության այլ ճյուղերում օժանդակ ծառայությունների մատուցում
Այս ենթադասը ներառում է 05, 07 և 08 բաժիններում դասակարգված հանքագործական արդյունաբերության ճյուղերում`
- հանքագործական և բացահանքերի շահագործման հետ կապված երկրաբանական հետախուզական ծառայություններ, օրինակ` նոր հանքավայրերի որոնման ավանդական երկրաբանական աշխատանքներ
- հանքավայրի տարածքում հորանների չորացման և ջրահանման ծառայություններ` վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով
- հորատանցքերի փորձնական հետախուզական հորատում:
Բացառվում է`
- հանքագործական և բացահանքերի շահագործման բնագավառում արդյունահանող գործարկուի (օպերատորի) կողմից մատուցվող ծառայությունները` վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով, տես 05, 07 կամ 08 հատվածները
- հանքագործական մեքենաների մասնագիտացված նորոգումը, տես 33.12
- երկրաֆիզիկական, երկրաբանական և սեյսմիկ հետազոտական գործունեությունը, տես 71.12
Այլ տրանսպորտային սարքավորանքի արտադրություն, չներառված ուրիշ խմբավորումներում
Այս ենթադասը ներառում է`
- բեռնասայլակների, ձեռնասայլակների, առևտրի սայլակների և ձեռքով կառավարվող համանման փոխադրամիջոցների արտադրություն
- կենդանի քարշուժով աշխատող փոխադրամիջոցների` ձիակառքերի, դիակառքերի, երկանիվ սայլակների և համանման փոխադրամիջոցների արտադրություն:
Բացառվում է`
- գործարաններում օգտագործվող վերհան կամ ղեկավարման սարքավորանքով կամ առանց այդ սարքավորանքի, ինքնաշարժ կամ ոչ ինքնաշարժ սայլակների արտադրությունը, տես 28.22
- ռեստորանային գեղազարդ վագոնիկների, մթերային փոխադրվող սայլակների և վագոնիկների արտադրությունը, տես 31.01