Մսի մշակում և պահածոյացում
Այս ենթադասը ներառում է`
- խոշոր եղջերավոր կենդանիների, խոզերի, ոչխարների, այծերի, ձիերի, ճագարների և այլ կենդանիների սպանդ սպանդանոցներում, մսի մշակում, պահածոյացում
- թարմ, պաղեցրած կամ սառեցրած մսի արտադրություն` ամբողջական մսեղիքի տեսքով
- թարմ, պաղեցրած կամ սառեցրած մսի արտադրություն` մասնատված մսեղիքի տեսքով
- կետերի սպանդ և մշակում ցամաքում կամ մասնագիտացված նավերում
- սպանդանոցներում կաշվի և մորթու, այդ թվում` գզգզած բրդի, ստացում
- խոզաճարպի և կենդանական այլ ուտելի ճարպերի հալում
- կենդանական փորոտիքի մշակում
- բրդի նախնական մշակում:
Բացառվում է`
- ընտանի թռչունների ուտելի ճարպերի հալումը, տես 10.12
- մսի կշռածրարումը, տես 82.92.0
Ընտանի թռչունների մսի մշակում և պահածոյացում
Այս ենթադասը ներառում է`
- ընտանի թռչունների մորթ մասնագիտացված տնտեսություններում, մսի մշակում, պահածոյացում
- ընտանի թռչունների մասնատված մսի արտադրություն` թարմ, պաղեցրած կամ սառեցրած վիճակում
- ընտանի թռչունների ուտելի ճարպերի հալում
- փետուրի և բմբուլի արտադրությո:
Բացառվում է`
- մսի կշռածրարումը, տես 82.92.0
Չորացրած, աղը դրած կամ ապխտած մսի արտադրություն
Եփած, ապխտած, հում ապխտած և այլ երշիկների, նրբերշիկի, խոզապուխտի, մսի պաշտետների ու ռուլետների, դոնդ
Ողածածկ մսի արտադրություն
Մսամթերքի, թռչնամսի այլ արտադրություն (օրինակ` կոտլետի ֆարշ, կոլոլակ և այլն)
Ձկների, խեցեմորթների և կակղամորթների մշակում և պահածոյացում
Այս ենթադասը ներառում է`
- ձկնեղենի, խեցեմորթների և կակղամորթների մշակում` պաղեցում, սառեցում, չորացում, եփում, ապխտում, աղադրում, պահածոյացում և այլն
- ձկան սուկիի, ձկնկիթի, ձկնկիթի փոխարինիչների և ձկներից, խեցեմորթներից ու կակղամորթներից այլ մթերքի արտադրություն
- սննդի կամ անասնակերի համար ձկան ալյուրի արտադրություն
- ձկներից և այլ ջրային կենդանիներից ոչ սննդային ալյուրի, փոշու արտադրություն
- ձկնեղենի միայն մշակում և պահածոյացում իրականացնող նավերի գործունեություն
- ծովային ջրիմուռների մշակո:
Բացառվում է`
- ձկնորսությամբ զբաղվող ձկնորսական նավերում ձկնեղենի մշակումը և պահածոյացումը, տես 03.11.0
- ցամաքում կամ մասնագիտացված նավերում կետերի մշակումը, տես 10.11
- ծովամթերքից յուղերի և ճարպերի արտադրությունը, տես 10.41
- ձկնեղենից սառեցրած պատրաստի կերակրատեսակների արտադրությունը, տես 10.85
- ձկնապուրների արտադրությունը, տես 10.89.9
Կարտոֆիլի մշակում և պահածոյացում
Այս ենթադասը ներառում է կարտոֆիլի մշակում և պահածոյացում`
- պատրաստի սառեցրած կարտոֆիլի արտադրություն
- կարտոֆիլից չորացրած խյուսի արտադրություն
- կարտոֆիլից խորտիկների արտադրություն
- կարտոֆիլի չիպսերի արտադրություն
- կարտոֆիլի մանր և կոպիտ աղվածքի ալյուրի արտադրություն
- կարտոֆիլի արդյունաբերական մաքրում
Մրգահյութերի և բանջարահյութերի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- մրգահյութերի և բանջարահյութերի արտադրություն
- թարմ մրգերից և բանջարեղենից խտանյութերի արտադրություն
Մրգերի և բանջարեղենի մշակում և դրանցից սննդամթերքի արտադրություն
Ջեմերի, մարմելադների և դոնդողակների արտադրություն
Ընկույզների, արևածաղկի սերմերի բովում
Ընկույզներից սննդամթերքի և մածուկների արտադրություն
Մրգերից և բանջարեղենից արագ փչացող պատրաստի կերակուրների արտադրություն
Մրգերի և բանջարեղենի այլ մշակում և պահածոյացում, չներառված ուրիշ խմբավորումներում
Յուղերի և ճարպերի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- չզտած բուսական յուղերի` ձիթապտղի, սոյայի, արևածաղկի, արմավենու, բամբակի, դաշտային կաղամբի, կանճրակի, մանանեխի, կտավատի և այլնի արտադրություն
- չյուղազերծված մանր և կոպիտ աղացվածքի ալյուրի կամ սննդամթերքի արտադրություն` յուղատու մշակաբույսերի սերմերից, միջուկներից, ընկույզներից
- ձիթապտղի, սոյայի, արևածաղկի և այլնի զտած բուսական յուղերի արտադրություն
- բուսական յուղերի մշակում` գոլորշիացում, եփում, ջրազրկում, ջրածնավորում և այլն
- ոչ ուտելի կենդանական յուղերի և ճարպերի արտադրություն
- ձկան և ծովային կաթնասունների յուղի արտադրություն
- բամբակի աղվամազի, քուսպի և այլ մնացորդային արտադրանքի ստացում յուղերի արտադրության ընթացքում:
Բացառվում է`
- խոզաճարպի և ուտելի այլ կենդանական ճարպերի հալումը և զտումը, տես 10.11
- մարգարինի արտադրությունը, տես 10.42
- եգիպտացորենի խոնավ աղացվածքը, տես 10.62.0
- եգիպտացորենի յուղի արտադրությունը, տես 10.62.0
- եթերային յուղերի արտադրությունը, տես 20.53.0
- յուղերի և ճարպերի մշակումը քիմիական եղանակով, տես 20.59
Մարգարինի և համանման ուտելի յուղերի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- մարգարինի արտադրություն
- յուղերի խառնուրդների և այլ համանման մածուկների արտադրություն
- եփելու, տապակելու համար ճարպախառնուրդների արտադրություն
Կաթի մշակում, կարագի և պանրի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- թարմ հեղուկ կաթի արտադրություն` պաստերիզացված, մանրէազերծված, համասեռված, բարձրաջերմաստիճան մշակման ենթարկված
- կաթի հիմքով խմիչքների արտադրություն
- թարմ հեղուկ կաթից կաթնասերի արտադրություն` պաստերիզացված, մանրէազերծված, համասեռված
- չոր կամ խտացրած, շաքարով կամ առանց շաքարի կաթի և կաթնասերի արտադրություն
- պինդ ձևերով կաթի և կաթնասերի արտադրություն
- կարագի արտադրություն
- մածունի, յոգուրտի արտադրություն
- պանրի և կաթնաշոռի արտադրություն
- շիճուկի արտադրություն
- կազեինի և կաթնաշաքարի (լակտոզի) արտադրություն:
Բացառվում է`
- խոշոր եղջերավոր կենդանիների անմշակ կաթի արտադրությունը, տես 01.41
- ոչխարների, այծերի, ձիերի, ավանակների, ուղտերի և այլ ընտանի կենդանիների անմշակ կաթի արտադրությունը, տես 01.43, 01.44, 01.45
- կաթի և պանրի փոխարինիչների արտադրությունը, տես 10.89
Պաղպաղակի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- պաղպաղակի և «շարբաթ» սննդային սառույցի արտադրություն:
Բացառվում է`
- պաղպաղակ-սրճարանների գործունեությունը, տես 56.10
Ալյուրի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- ցորենի, աշորայի, վարսակի, եգիպտացորենի և այլ հացահատիկի խոշոր և մանր աղացվածքի ալյուրի արտադրություն
- բրնձի ալյուրի արտադրություն
Ձավարեղենի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- ձավարեղենի արտադրություն` ցորենի, բրնձի, աշորայի, վարսակի, եգիպտացորենի և այլ հացահատիկի մշակում (թեփահանում, ողորկում, շաքարապատում, շոգեհարում և այլ)
Ալրաղաց արդյունաբերության այլ մթերքի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- հացաբույսերի փաթիլների արտադրություն` նախաճաշերի համար
- հաց, խմորեղեն, բլիթներ թխելու համար պատրաստի ալյուրե խառնուրդների, խմորների արտադրություն
- չորացրած հատիկաընդեղենից, արմատապալարապտուղներից կամ ուտելի ընկույզներից խոշոր և մանր աղացվածքի բուսական ալյուրի արտադրություն:
Բացառվում է`
- խոշոր և մանր աղացվածքի կարտոֆիլի ալյուրի արտադրությունը, տես 10.31.0
- եգիպտացորենի խոնավ աղացվածքը, տես 10.62.0
Օսլայի և օսլա պարունակող մթերքի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- օսլայի արտադրություն բրնձից, կարտոֆիլից, եգիպտացորենից և այլն
- եգիպտացորենի խոնավ աղացվածք
- գլյուկոզի, գլյուկոզային շաքարահյութի, մալթոզի, ինուլինի և այլնի արտադրություն
- սնձանի (սպիտակուցային նյութի) արտադրություն
- տապիոկի և օսլայից պատրաստած տապիոկի փոխարինիչների արտադրություն
- եգիպտացորենի յուղի արտադրությո:
Բացառվում է`
- կաթնաշաքարի (լակտոզի) արտադրությունը, տես 10.51.0
- ճակնդեղի շաքարի կամ եղեգնաշաքարի արտադրությունը, տես 10.81.0
Հացի արտադրություն Այս ենթադասը ներառում է`
- հացի և բուլկիների արտադրություն
Թարմ ալյուրե հրուշակեղենի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- տորթերի, հրուշակների (պիրոժնիների), կեքսերի, բարակաբլիթների և յուղաբլիթների, կարկանդակների, փքաբլիթների և այլ թարմ ալյուրե հրուշակեղենի արտադրություն:
Բացառվում է`
- չոր թխվածքների արտադրությունը, տես 10.72
- մակարոնեղենի արտադրությունը, տես 10.73
- անմիջապես տեղում սպառման համար հացի և թարմ հրուշակեղենի արտադրությունը հանրային սննդի կետերում, տես 56 հատվածը
Պաքսիմատների, թխվածքաբլիթների, երկարատև պահման ալյուրե հրուշակեղենի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- պաքսիմատների, թխվածքաբլիթների, կրեկերների, չորաբլիթների և այլ ալյուրե չոր հրուշակեղենի արտադրություն
- պահածոյացված հրուշակեղենի և թխվածքների արտադրություն
- հրուշակային թեթև նախաճաշերի (քաղցր կամ աղի) արտադրությո:
Բացառվում է`
- կարտոֆիլով թեթև նախաճաշերի արտադրությունը, տես 10.31
Մակարոնեղենի և համանման ալյուրե արտադրատեսակների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- մակարոնեղենի արտադրություն` մակարոնի, արիշտայի (լապշայի) և համանման ալյուրե արտադրատեսակների, ենթարկված կամ չենթարկված նախնական ջերմամշակման, լցոնով կամ առանց լցոնի
- քուսքուսի (ջերմամշակման ենթարկված սպիտակաձավար) արտադրություն
- սառեցրած կամ պահածոյացված մակարոնեղենի արտադրություն:
Բացառվում է`
- պատրաստի կերակրատեսակների (քուսքուսով) արտադրությունը, տես 10.85
- մակարոնով ապուրների արտադրությունը, տես 10.89.9
Շաքարի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- շաքարի (սախարոզի), շաքարի փոխարինիչների (ճակնդեղի, եղեգի, թխկու, արմավենու հյութից) արտադրություն և մաքրում
- շաքարի օշարակի արտադրություն
- ճակնդեղամաթի արտադրություն
- թխկու օշարակի արտադրություն:
Բացառվում է`
- գլյուկոզի, գլյուկոզային շաքարահյութի, մալտոզի արտադրությունը, տես 10.62.0
- արհեստական մեղրի և արհեստական շաքարի արտադրությունը, տես 10.89
Կակաոյի, շոկոլադի և շաքարե հրուշակեղենի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- կակաոյի` կակաո-փոշու, կակաո-յուղի, կակաո-ճարպի, կակաո-մածուկի արտադրություն
- շոկոլադի և շոկոլադե հրուշակեղենի արտադրություն
- շաքարե հրուշակեղենի` կարամելի, նուգայի, շնչառությունը թարմացնող հաբերի, պոմադկայի, սպիտակ շոկոլադի արտադրություն
- մաստակի արտադրություն
- շաքարած մրգերի, ընկույզների, ցուկատների (մրգերից, կեղևից, այլ մասերից) արտադրություն
- մարմելադի և պաստեղների արտադրությո:
Բացառվում է`
- բուսաշաքարի (սախարոզի) արտադրությունը, տես 10.81
Սուրճի և թեյի մշակում
Այս ենթադասը ներառում է`
- սրճահատիկների բովում, կոֆեինի անջատում
- սրճամթերքի` աղացած կամ լուծվող սուրճի, լուծամզուքների (էքստրակտների) և խտանյութերի արտադրություն
- սուրճի փոխարինիչների արտադրություն
- թեյի և մատեի խառնուրդների արտադրություն
- թեյի կամ մատեի հիմքով լուծամզուքների (էքստրակտների) և խտանյութերի արտադրություն
- խոտաթուրմերի` անանուխի, դաղձի, երիցուկի և այլնի արտադրություն:
Բացառվում է`
- ինուլինի արտադրությունը, տես 10.62.0
- ոգելից խմիչքների, գարեջրի, գինու և ոչ ոգելից խմիչքների արտադրությունը, տես հատված 11
- դեղագործական նպատակներով կիրառվող բուսական արտադրատեսակների մշակումը, տես 21.20.1
Համեմունքների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- համեմունքների և սոուսների արտադրություն` մայոնեզի, մանանեխի ալյուրի, պատրաստի մանանեխի և այլնի
- քացախի արտադրություն:
Բացառվում է`
- համեմունքային մշակաբույսերի աճեցումը, տես 01.28
Աղի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- աղի մանրացում, մաղում, մաքրում, զտում
- կերակրի աղի, այդ թվում` յոդացված աղի, արտադրություն
Պատրաստի կերակրատեսակների արտադրություն
Այս ենթադասը ներառում է պատրաստի կերակրատեսակների (մշակված, համեմված, եփված) արտադրությունը:
Նման կերակրատեսակները պարունակում են առնվազն երկու բաղադրիչ, մշակված և փաթեթավորված են երկար պահպանման նպատակով (սառեցրած, պահածոյացված, վակուումային փաթեթավորմամբ), սովորաբար պիտակավորված առևտրի համար:
Այս ենթադասը ներառում է`
- մսից, այդ թվում` ընտանի թռչնամսից, պատրաստի կերակրատեսակների արտադրություն
- ձկնեղենից պատրաստի կերակրատեսակների արտադրություն, ներառյալ տապակած կարտոֆիլով ձուկը
- բանջարեղենից պատրաստի կերակրատեսակների արտադրություն
- սառեցրած կամ այլ ձևով պահպանված պատրաստի պիցցայի արտադրություն
- ազգային և տեղական կերակրատեսակների արտադրություն:
Բացառվում է`
- մեկ բաղադրիչ պարունակող կամ թարմ սննդամթերքի արտադրությունը, տես 10 հատվածը
- արագ փչացող պատրաստի սննդի արտադրությունը, տես 10.89
- պատրաստի կերակրատեսակների մանրածախ առևտուրը մասնագիտացված խանութներում, տես 47.11, 47.29
- պատրաստի կերակրատեսակների մեծածախ առևտուրը, տես 46.38
- տեղում սպառման համար, օրինակ` հանրային սննդի կետերում, կերակրատեսակների արտադրությունը, տես 56.29
Մանկական սննդի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- նորածինների համար խառնուրդների արտադրություն
- մանկական հավելասննդի, այդ թվում` կաթի, արտադրություն
- մանկական սննդամթերքի արտադրություն
Համասեռված բաղադրիչներ պարունակող և սննդակարգային (դիետիկ) այլ սննդի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- մարմնի նորմալ քաշը պահպանելու համար ցածր կալորիականությամբ մթերքի արտադրություն
- բուժական նպատակով սննդակարգային (դիետիկ) մթերքի արտադրություն
- նատրիումի ցածր պարունակությամբ մթերքի, ներառյալ նատրիումի ցածր կամ առանց նատրիումի պարունակության սննդակարգային (դիետիկ) աղերը, արտադրությունը
- սնձան չպարունակող սննդամթերքի արտադրություն
- ծանր, ֆիզիկական ուժ պահանջող աշխատանքներում զբաղված մարդկանց, ինչպես նաև մարզիկների համար սննդի արտադրություն
- շաքարախտով տառապող հիվանդների համար սննդամթերքի արտադրություն
Արհեստական մեղրի և արհեստական շաքարի արտադրություն
Այլ սննդամթերքի արտադրություն, չներառված ուրիշ խմբավորումներում
Այս ենթադասը ներառում է`
- ապուրների և արգանակների (բրիկետների, խորանարդիկների տեսքով) արտադրություն
- արագ փչացող պատրաստի սննդամթերքի արտադրություն` սենդվիչների (բուտերբրոդների), թարմ հում պիցցայի և այլ
- սննդային հավելումների և ուրիշ խմբավորումներում չներառված այլ սննդի արտադրություն
- լուծամզուքներ և հյութեր մսից, ձկից և ջրային անողնաշարավորներից
- արհեստական խտանյութերի արտադրություն
- կաթի և պանրի փոխարինիչների արտադրություն
- ձվամթերքի` առանց կճեպի ձվի, փոշու, ալբումինի և համանման մթերքի արտադրություն:
Բացառվում է`
- մրգից կամ բանջարեղենից շուտ փչացող պատրաստի սննդամթերքի արտադրությունը, տես 10.39
- սառեցրած պիցցայի արտադրությունը, տես 10.85
- ոգելից խմիչքների, գարեջրի, գինու և ոչ ոգելից խմիչքների արտադրությունը, տես հատված 11
Գյուղատնտեսական կենդանիների համար պատրաստի կերերի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- պատրաստի կերերի, ներառյալ խտացրած անասնակերի և կերային հավելումների արտադրությունը գյուղատնտեսական կենդանիների համար
- չխառնած կերերի պատրաստում գյուղատնտեսական կենդանիների համար
- կենդանիների սպանդի արդյունքում ստացված մնացուկների մշակում անասնակեր արտադրելու համար:
Բացառվում է`
- անասնակերի արտադրությունում օգտագործվող ձկներից և այլ ջրային կենդանիներից ոչ սննդային ալյուրի, փոշու արտադրությունը, տես 10.20
- յուղերի արտադրության համար բամբակի աղվամազի, քուսպի և այլ մնացուկների մշակումը, տես 10.41
- գործունեության արդյունքում կողմնակի մթերքի ստացումը, որը առանց հատուկ մշակման կարող է օգտագործվել որպես անասնակեր, օրինակ` յուղատու սերմերի մշակման արդյունքում (տես 10.41) կամ ալրաղաց արդյունաբերությունում (տես 10.61) ստացված կողմնակի մթերքը
Տնային կենդանիների համար պատրաստի կերերի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- պատրաստի կերերի արտադրություն տնային կենդանիների (շների, կատուների, թռչունների, ձկների և այլն) համար
- սպանդի արդյունքում ստացված մնացուկների մշակում անասնակեր արտադրելու համար:
Բացառվում է`
- անասնակերի արտադրությունում օգտագործվող ձկներից և այլ ջրային կենդանիներից ոչ սննդային ալյուրի, փոշու արտադրությունը, տես 10.20
- յուղերի արտադրության համար բամբակի աղվամազի, քուսպի և այլ մնացուկների մշակումը, տես 10.41
- գործունեության արդյունքում կողմնակի մթերքի ստացումը, որն առանց հատուկ մշակման կարող է օգտագործվել որպես անասնակեր, օրինակ` կողմնակի մթերքը ստացված յուղատու սերմերի մշակման արդյունքում (տես 10.41) կամ ալրաղաց արդյունաբերությունում (տես 10.61)
Ալկոհոլային խմիչքների (բացի կոնյակից) թորում, բազմաթորում և խառնում
Այս ենթադասը ներառում է`
- թորած ալկոհոլային խմիչքների` օղու, լիկյորի, վիսկիի, ջինի արտադրություն
- թորած ալկոհոլային և այլ խմիչքների խառնումով ստացված սպիրտային խմիչքների արտադրություն
- թորած սպիրտների (բացի կոնյակի սպիրտներից) տեսակախառնում (կուպաժ)
- էթիլային սպիրտի (բացառությամբ սինթետիկ և խմորման նյութերից ստացված սպիրտը) արտադրություն:
Բացառվում է`
- չթորած ալկոհոլային խմիչքների արտադրությունը, տես 11.02
- 11.06
- սինթետիկ էթիլային սպիրտի արտադրությունը, տես 20.14.2
- խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրությունը, տես 20.14.9
- մեծածախ առևտրում շշալցման և պիտակավորման ծառայությունները, տես 46.36
- շշալցման և պիտակավորման ծառայությունները, վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով, տես 82.92.0
Կոնյակի (բրենդիի) արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- թորած ալկոհոլային խմիչքների` կոնյակի, բրենդիի արտադրություն
- թորած կոնյակի սպիրտների տեսակախառնում (կուպաժ)
Խաղողի գինու արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- գինու արտադրություն
- փրփրուն գինու արտադրություն
- խաղողի քաղցուից գինու արտադրություն
- գինու տեսակախառնում, զտում և շշալցում
- թույլ ալկոհոլային կամ ոչ ալկոհոլային գինու արտադրությո:
Բացառվում է`
- մեծածախ առևտրում շշալցման և պիտակավորման ծառայությունները, տես 46.36
- շշալցման և պիտակավորման ծառայությունները, մատուցված վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով, տես 82.92.0
Խնձորի և այլ պտղահատապտղային գինիների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- խմորման ենթարկված, չթորած ալկոհոլային խմիչքների` խնձորի, տանձի և այլ պտղահատապտղային գինիների արտադրություն
- ալկոհոլ պարունակող մեղրային և խառը պտղային խմիչքների արտադրություն:
Բացառվում է`
- մեծածախ առևտրում շշալցման և պիտակավորման ծառայությունները, տես 46.36 և վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով մատուցված ծառայությունները, տես 82.92.0
Խմորման նյութերից այլ չթորած խմիչքների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- վերմուտների և նման բուրավետացված գինիների արտադրություն:
Բացառվում է`
- մեծածախ առևտրում շշալցման և պիտակավորման ծառայությունները, տես 46.36, կամ մատուցված վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով, տես 82.92.0
Գարեջրի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- ածիկային ալկոհոլային խմիչքների` գարեջրի, թունդ սև և այլ տեսակի գարեջրի (էլ, պորտեր և այլն) արտադրություն
- թույլ ալկոհոլային կամ ոչ ալկոհոլային գարեջրի արտադրություն
Բնական հանքային և այլ շշալցված ջրերի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- բնական հանքային և այլ շշալցված ջրերի արտադրություն:
Բացառվում է`
- սառույցի արտադրությունը, տես 35.30.0
Բուրավետացրած և/կամ քաղցրացրած ոչ ալկոհոլային խմիչքների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- ոչ ալկոհոլային խմիչքների` բուրավետացրած կամ քաղցրացրած ջրերի (լիմոնադ, օրանժադ, կոլա, մրգային խմիչքներ, տոնիկ, այլ շշալցված խմիչքներ) արտադրություն, բուրավետացված, բայց ոչ քաղցրացված խառնուրդով հանքային ջրերի (օրինակ` հանքային ջուր կիտրոնի համով), սառը սուրճի, սառը թեյի արտադրություն:
Բացառվում է`
- մրգահյութերի և բանջարահյութերի արտադրությունը, տես 10.32
- կաթի հիմքով խմիչքների արտադրությունը, տես 10.51
- սուրճի, թեյի և մատեի արտադրությունը, տես 10.83
- ալկոհոլային հիմքով խմիչքների արտադրությունը, տես 11.01, 11.02.0, 11.03.0, 11.04.0, 11.05.0
- ոչ ալկոհոլային գինու արտադրությունը, տես 11.02.0
- ոչ ալկոհոլային գարեջրի արտադրությունը, տես 11.05.0
- մեծածախ առևտրում շշալցման և պիտակավորման ծառայությունները, տես 46.36, և վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով մատուցված ծառայությունները, տես 82.92.0
Ծխախոտի խմորում (ֆերմենտացիա)
Այս ենթադասը ներառում է`
- ծխախոտային արտադրատեսակների և ծխախոտի փոխարինիչների` սիգարետների, սիգարների, ծխագլանակների, ծխամորճի ծխախոտի, ծամելու ծխախոտի, քթախոտի արտադրություն
- «համասեռված» կամ «վերականգնված» ծխախոտի արտադրություն
- ծխախոտի վերաչորացում, ծխախոտային արտադրանքի թափոնների վերամշակում:
Բացառվում է`
- ծխախոտի աճեցումը և նախնական մշակումը, տես 01.15.0 և 01.63.0
Ծխախոտային արտադրատեսակների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- սիգարետների, սիգարների, ծխագլանակների, ծխամորճի ծխախոտի, ծամելու ծխախոտի, քթախոտի և այլ ծխախոտային արտադրատեսակների արտադրություն
Բամբակե թելքի նախապատրաստում և մանում
Բրդյա թելքի նախապատրաստում և մանում
Մետաքսաթելքի նախապատրաստում և մանում
Վուշաթելքի նախապատրաստում և մանում
Այլ թելքի նախապատրաստում և մանում
Բամբակե գործվածքի արտադրություն
Բրդե գործվածքի արտադրություն
Մետաքսե գործվածքի արտադրություն
Վուշե գործվածքի արտադրություն
Այլ գործվածքի արտադրություն
Մանածագործվածքի վերջնամշակում
Այս ենթադասը ներառում է մանածագործվածքի և հագուստի վերջնամշակումը` սպիտակեցում, ներկում, դաջում և համանման գործողությունները՝
- մանածագործական թելքի, մանվածքի, գործվածքի և մանածագործական արտադրատեսակների, ներառյալ հագուստը, սպիտակեցում և ներկում
- մանածագործվածքի և մանածագործական արտադրատեսակների, ներառյալ հագուստը, վերջնամշակում, չորացում, շոգեմշակում, խտացում, նորոգում, ալկալացում (մերսերում)
- ջինսերի գունաթափում
- մանածագործվածքի մետաղապատում
- հագուստի ջրակայունացում, եզրակարում, ռետինապատում կամ տոգորում
- նախշակաղապարային դաջում, դրվագում:
Բացառվում է`
- մանածագործական հիմքով ռետինատոգորված, պատված կամ մակաշերտված ծածկերի արտադրությունը, որտեղ հիմնական բաղադրամասը ռետինն է, տես 22.19
Տրիկոտաժե գործվածքի արտադրություն մեքենայական կամ ձեռքի հյուսքի
Այս ենթադասը ներառում է`
- խավավոր, մազախավավոր, ցանցաձև, պատուհանների վարագույրների համար շղարշե (ռաշել և համանման մեքենաներով գործած) և այլ տրիկոտաժե գործվածքների արտադրություն և մշակում
- արհեստական մորթու արտադրությո:
Բացառվում է`
- ռաշել և համանման տեսակի մեքենաներով գործած ժանյակների արտադրությունը, տես 13.49
- տրիկոտաժե կամ հյուսած հագուստի արտադրությունը, տես 14.39
Պատրաստի մանածագործական արտադրատեսակների արտադրություն, բացի հագուստից
Այս ենթադասը ներառում է`
- ցանկացած մանածագործական նյութից, ներառյալ տրիկոտաժե կամ գործած (հյուսած) գործվածքները, պատրաստի արտադրատեսակների` վերմակների, ճամփորդական ծածկոցաշալերի (պլեդների), անկողնային սպիտակեղենի, սեղանի, արդասենյակի, խոհանոցի սպիտակեղենի, մգդակած վերմակների, փետրավերմակների, բարձերի, պուֆերի, ննջապարկերի արտադրություն
- կահավորման համար պատրաստի մանածագործական արտադրատեսակների` վարագույրների, անկողնու ծածկոցների, կահույքի կամ մեքենաների ծածկաշապիկների արտադրություն
- արևակալների, անջրանցիկ, բրեզենտե ծածկերի, վրանների, ննջապարկերի, քեմպինգի համար պարագաների, առագաստների, արևապաշտպան շերտավարագույրների, ավտոմեքենաների կամ կահույքի համար լայն ծածկոցների արտադրություն
- դրոշների, դրոշակների, պատվո դրոշների արտադրություն
- սպասքի լվացման կամ փոշու հեռացման լաթերի և համանման առարկաների արտադրություն
- փրկաբաճկոնների, առագաստների, պարաշյուտների արտադրություն
- էլեկտրավերմակների մանածագործական մասերի արտադրություն
- ձեռագործ որմնագորգ (գոբելեն) նմանակող գործվածքի արտադրություն:
Բացառվում է`
- տեխնիկական նպատակների համար մանածագործական արտադրատեսակների արտադրությունը, տես 13.96
Գորգերի և գորգագործական արտադրատեսակների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- հատակի համար մանածագործական ծածկերի` գորգերի, ուղեգորգերի, գորգիկների արտադրություն
- հատակի համար ասեղնաթափանցակար հաստոցներով պատրաստված կամ թաղիքե ծածկերի արտադրություն:
Բացառվում է`
- հյուսածո նյութերից ուղելաթերի արտադրությունը, տես 16.29
- խցանակեղևից հատակածածկերի արտադրությունը, տես 16.29
- լինօլեումի կամ այլ պինդ հատակածածկերի արտադրությունը, տես 22.23.0
Ճոպանների, պարանների, առասանի և մալուխների արտադրություն
Ցանցերի, այդ թվում՝ հակակարկտային, հարվածամեղմիչ, պահպանական ցանցերի արտադրություն
Ոչ գործվածքային մանածագործական նյութերի և դրանցից արտադրատեսակների արտադրություն, բացի հագուստից
Տեխնիկական և արդյունաբերական նշանակության այլ մանածագործական արտադրատեսակների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- նեղ գործված գործվածքների արտադրություն, ներառյալ անմիջնաթել հյուսվածքի հիմքով, միացված սոսնձանյութով գործվածքները
- պլաստմասսայով տոգորված, պատված, մակաշերտված կամ պլաստմասսե միջնաշերտով գործվածքների արտադրություն
- մետաղատոգորված մանվածքի և տրեզի (մետաղազօծ) թելի, ռետինե թելի և մանածագործական նյութերով պատված կորդի, ռետինե կամ պլաստմասսե թաղանթով պատված, տոգորված ժապավենների արտադրություն
- բարձր ամրության արհեստական մանվածքից դողերի կորդի արտադրություն
- մանածագործական տարբեր արտադրատեսակների` մանածագործական պատրույգների, հրշեջ ճկափողերի, շարժահաղորդիչների և փոխակրիչների ժապավենների և հաղորդափոկերի (մետաղով կամ այլ նյութով ամրանավորված կամ չամրանավորված), մաղելու և քամելու համար գործվածքների արտադրություն
- ավտոմեքենաների ներքին մանածագործական հարմարանքների արտադրություն:
Բացառվում է`
- շարժահաղորդիչների և փոխակրիչների համար հիմնականում ռետինե բաղադրամասով (մանածագործական հիմքով և ռետինով տոգորված, պատված կամ մակաշերտված) ժապավենների և հաղորդափոկերի արտադրությունը, տես 22.19
- ամրանավորման նպատակով մանածագործական նյութերով համակցված փրփրառետինե պլաստմասսե ժապավենների և շերտերի արտադրությունը, տես 22.19, 22.21
- մետաղալարե գործվածքների արտադրությունը, տես 25.93
Այլ մանածագործական արտադրատեսակների արտադրություն, չներառված ուրիշ խմբավորումներում
Այս ենթադասը ներառում է`
- պիտակների, խորհրդանշանների և այլնի արտադրություն
- մանածագործական գեղազարդ պարագաների` երիզակների, ծոպիկների, փնջիկների և այլնի արտադրություն
- նրբաթաղիքի արտադրություն
- շղարշե, ժանյակե և այլ ցանցկեն արտադրատեսակների` վերջնամշակման մանվածքների, շքերիզների, ժանյակե ժապավենների արտադրություն
- օսլայված, սոսնձանյութով կամ խեժով պատված այլ համանման խտացված գործվածքների արտադրություն
- տարբեր մանածագործական արտադրատեսակների` մանածագործական պատրույգների, գազաշիկացման ցանցերի և փողակավոր գազացանցերի արտադրություն
- քաթանե կալկայի, նկարչության համար ներկաստառած քաթանների արտադրություն
- ճնշազգայուն մանածագործական ժապավենների արտադրություն
- մանածագործական կոշկաքուղերի արտադրություն
- դիմափոշու խավափնջիկների արտադրություն:
Բացառվում է`
- հատակի համար ասեղնաթափանցակար հաստոցներով պատրաստված կամ թաղիքե ծածկերի արտադրությունը, տես 13.93
- մանածագործական նյութերից բամբակի և բամբակե արտադրատեսակների` սանիտարական անձեռոցիկների, տամպոնների և այլն արտադրությունը, տես 17.22
Կաշվե հագուստի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- կաշվից կամ բաղադրանյութային կաշվից հագուստի, ներառյալ աշխատանքային ու մասնագիտական հագուստը, արտադրություն
- մասնագիտական հագուստի կաշվե պատկանելիքների, օրինակ` կաշվե գոգնոցների, արտադրություն:
Բացառվում է`
- մորթե հագուստի արտադրությունը, տես 14.20.0
- սպորտային կաշվե ձեռնոցների և սպորտային կաշվե գլխարկների արտադրությունը, տես 32.30.0
- հրակայուն և պաշտպանական արտահագուստի արտադրությունը, տես 32.99
Արտահագուստի արտադրություն
Այս ենթադասը ներառում է արտադրական և մասնագիտական հագուստի` խալաթների, գոգնոցների, կոմբինեզոնների, տաբատների, բաճկոնների և համանման արտահագուստի արտադրությունը:
Բացառվում է`
- կոշիկի արտադրությունը, տես 15.20
- հրակայուն և պաշտպանական հագուստի արտադրությունը, տես 32.99
- հագուստի նորոգումը, տես 95.29
Վերնազգեստի արտադրություն
Բացառվում է`
- վերնազգեստի անհատական կարումը, տես 14.13.2
Վերնազգեստի անհատական կարում
Ներքնազգեստի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- տղամարդկանց, կանանց և երեխաների համար գործվածքից, տրիկոտաժից, գործած (հյուսած), ժանյակե և այլ նյութերից հագնելու սպիտակեղենի` վերնաշապիկների, շապիկների, մայկաների, ֆուֆայկաների, կիսավարտիքների, վարտիքների, գիշերաշապիկների, ննջազգեստների, պենյուարների, կրծկալների, իրանակալների, սեղմիրանների արտադրություն:
Բացառվում է`
- հագուստի նորոգումը, տես 95.29
Գլխարկների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- գլխարկների և կեպիների արտադրություն
- մորթե գլխարկների արտադրություն
- նշված արտադրատեսակների բաղադրամասերի արտադրություն:
Բացառվում է`
- սպորտային գլխարկների արտադրությունը, տես 32.30.0
- պաշտպանական գլխարկների (բացի սպորտային գլխարկներից) արտադրությունը, տես 32.99
- հագուստի նորոգումը, տես 95.29
Նորածինների համար հագուստի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- նորածինների համար հագուստի արտադրություն
Սպորտային հագուստի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- դահուկային կոստյումների, լողազգեստների և համանման հագուստի արտադրություն
- նշված արտադրատեսակների բաղադրամասերի արտադրություն:
Բացառվում է`
- հրակայուն և պաշտպանական հագուստի արտադրությունը, տես 32.99
- հագուստի նորոգումը, տես 95.29
Այլ հագուստի և պարագաների արտադրություն, չներառված ուրիշ խմբավորումներում
Այս ենթադասը ներառում է`
- գլխաշորերի, մազերի համար ցանցերի արտադրություն
- հագուստի այլ պարագաների` ձեռնոցների, գոտիների, շալերի, փողկապների, արտադրություն
- մորթե գլխաշորերի արտադրություն
- մանածագործական նյութերից կոշիկի երեսի արտադրություն
- նշված արտադրատեսակների բաղադրամասերի արտադրություն:
Բացառվում է`
- հրակայուն և պաշտպանական հագուստի արտադրությունը, տես 32.99
- հագուստի նորոգումը, տես 95.29
Մորթե արտադրատեսակների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- մորթե արտադրատեսակների` հագուստի և պարագաների (մուշտակների, կիսամուշտակների, օձիքների և այլն) արտադրություն
- համակցված մորթիների (շերտաձև, պաստառաձև, ժապավենաձև) և այլն
- այլ մորթե արտադրատեսակների` հատակի ծածկերի, ծածկոցաշալերի, անլիցք բարձերի, արդյունաբերական փայլեցնող կտորների արտադրություն:
:
Բացառվում է`
- հումամշակ կաշվի արտադրություն, տես 01.4, 01.70
- սպանդանոցներում կաշվի և մորթու, այդ թվում` գզգզած բրդի, արտադրությունը, տես 10.11
- մորթուն նմանակող մազախավավոր գործվածքի, տրիկոտաժի արտադրությունը, տես 13.20, 13.41
- մորթե գլխարկների արտադրությունը, տես 14.19.1
- մորթե գլխաշորերի արտադրությունը, տես 14.19.9
- մորթու մշակումը և ներկումը, տես 15.11.1, 15.11.2
- մորթե դրվագներով կոշիկի արտադրությունը, տես 15.20.0
Տրիկոտաժե գուլպեղենի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- տրիկոտաժե գուլպեղենի` գուլպաների, կիսագուլպաների, զուգագուլպաների արտադրություն
Այլ տրիկոտաժե արտադրատեսակների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- տրիկոտաժե և գործած (հյուսած) պատրաստի հագուստի` պուլովերների, ջեմպերների, բաճկոնների (ժիլետների) և պատրաստման ընթացքում որոշակի ձև տրված համանման այլ արտադրատեսակների արտադրություն:
Բացառվում է`
- տրիկոտաժե և գործած (հյուսած) գործվածքների արտադրությունը, տես 13.91
- տրիկոտաժե գուլպեղենի արտադրությունը, տես 14.31
Մորթու վերջնամշակում և ներկում
Այս ենթադասը ներառում է`
- մորթիների և մազածածկույթով կաշվի կեռաքարշում, մշակում, դաբաղում, խուզում, փետում և ներկում:
Բացառվում է`
- կաշվի և մորթու ստացումը ագարակներում, տես 01.4
- մորթիների և կաշվի ստացումը սպանդանոցներում, տես 10.11
- ոչ բնական կաշվի հիմքով մորթու նմանակումների արտադրությունը, տես 22.19, 22.29
Կաշվի դաբաղում և վերջնամշակում. բնական և բաղադրանյութային կաշվի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- կաշվի դաբաղում, ներկում և վերջնամշակում
- թավշակաշվի, լաքապատ կամ մետաղապատ կաշվի արտադրություն
- բաղադրանյութային կաշվի արտադրություն:
Բացառվում է`
- կաշվի և մորթու ստացումը ագարակներում, տես 01.4
- մորթիների և կաշվի ստացումը սպանդանոցներում, տես 10.11
- կաշվե հագուստի արտադրությունը, տես 14.11
Ճամպրուկների և պայուսակների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- ճամպրուկների, պայուսակների արտադրություն կաշվից, բաղադրանյութային կաշվից և այլ նյութերից (պլաստմասսայից, մանածագործական նյութերից, ռետինացված մանրաթելից կամ ստվարաթղթից), երբ կիրառվում են կաշվե արտադրատեսակների պատրաստման տեխնոլոգիաները
Թամբալծասարքային արտադրատեսակների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- թամբերի, սանձերի և լծասարքային այլ մասերի արտադրություն
Կաշվե գալանտերեայի և համանման այլ արտադրատեսակների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- գոտիների, կաշվե գալանտերեայի և համանման արտադրատեսակների արտադրություն` կաշվից, բաղադրանյութային կաշվից և այլ նյութերից (պլաստմասսայից, մանածագործական նյութերից, ռետինացված մանրաթելից կամ ստվարաթղթից), երբ կիրառվում են կաշվե արտադրատեսակների պատրաստման տեխնոլոգիաները
- ժամացույցների համար ոչ մետաղական փոկերի (գործվածքից, կաշվից, պլաստմասսայից) արտադրություն
- կաշվից կամ բաղադրանյութային կաշվից տարբեր արտադրատեսակների` շարժափոկերի, փաթեթանյութերի և այլնի արտադրություն
- կաշվե կոշկաքուղերի արտադրություն
- մտրակների արտադրությո:
Բացառվում է`
- կաշվե հագուստի արտադրությունը, տես 14.11
- կաշվե գլխարկների և ձեռնոցների արտադրությունը, տես 14.19.1, 14.19.9
- կոշիկի արտադրությունը, տես 15.20
- հեծանվի թամբիկների արտադրությունը, տես 30.92
- ժամացույցների համար թանկարժեք մետաղներից փոկերի արտադրությունը, տես 32.12
- ժամացույցների համար ոչ թանկարժեք մետաղներից փոկերի արտադրությունը, տես 32.13
- մասնագիտական օգտագործման պաշտպանական և այլ գոտիների արտադրությունը, տես 32.99
Կոշիկի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- տարբեր նպատակների համար, տարբեր նյութերից կոշիկի արտադրություն, տարբեր տեխնոլոգիական գործընթացների կիրառմամբ, ներառյալ կաղապարումը (տես սույն դասի բացառությունները)
- կոշիկի կաշվե մասերի` կոշկերեսի և կոշկերեսի մասերի, միջատակերի, ներբանների, կրունկների և այլնի արտադրություն
- զանգապանների և համանման պարագաների արտադրություն:
Բացառվում է`
- մանածագործական նյութերից, ներբանին չամրացված կոշիկի արտադրությունը, տես 14.19
- փայտից կոշիկի մասերի (օրինակ` կոշիկի փայտե կաղապարների, փայտե կրունկների) արտադրությունը, տես 16.29
- ռետինե կոշիկի, երկարաճիտ ռետինե կոշիկի, ռետինե կաղապարների, ներբանների և համանման ռետինե մասերի արտադրությունը, տես 22.19
- պլաստմասսե կոշիկի մասերի արտադրությունը, տես 22.29
- օրթոպեդիկ կոշիկի արտադրությունը, տես 32.50
Բնափայտի սղոցում և ռանդում
Այս ենթադասը ներառում է`
- բնափայտի սղոցում, ռանդում և մեխանիկական մշակում
- գերանների երկայնակի և լայնակի հատում, կեղևում, փայտաշերտերի արտադրություն
- երկաթգծի փայտակոճերի արտադրություն
- հատակի ոչ հավաքովի փայտե ծածկերի արտադրություն
- փայտաբրդի, բնափայտի թեփի, ալյուրի, տաշեղների, մնացուկների արտադրություն
- բնափայտի չորացում
- բնափայտի տոգորում, խածատում, պահածոյացնող և այլ քիմիական նյութերով մշակում:
Բացառվում է`
- անտառամթերումը, խոնավ բնափայտի արտադրությունը, տես 02.20
- ծլեպած միաշերտ նրբատախտակի, սալերի, պանելների արտադրությունը, տես 16.21
- տանիքի ծլեպի, գոնտի, բագետի և համանման արտադրատեսակների արտադրությունը, տես 16.23
- չմշակված վառելափայտի կամ մամլած բնափայտի արտադրությունը, տես 16.29
Նրբատախտակի և պանելների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- ծլեպած միաշերտ նրբատախտակի արտադրություն բազմաշերտ նրբատախտակի պատրաստման, նրբատախտակման կամ այլ նպատակների համար` հղկած, ներկած, պատված, տոգորված, ամրանավորված (թղթով կամ մանածագործական միջադիրով) դրվագների տեսքով
- սոսնձած, նրբատախտակած պանելների և համանման շերտավոր, թերթավոր, մակաշերտված պանելների արտադրություն բնափայտից
- փայտատաշեղային և համանման այլ փայտե մնացուկներից սալերի արտադրություն
- միջին խտության փայտաթելքային և համանման սալերի արտադրություն
- մամլած բնափայտի արտադրություն
- մակաշերտած սոսնձած բնափայտի, մակաշերտած միաշերտ նրբատախտակի արտադրություն
Հատակի հավաքովի փայտածածկերի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- հատակի համար հավաքովի փայտածածկերի արտադրություն` մանրահատակի, փայտասալիկների բլոկների, տախտակներից հավաքված պանելների տեսքով:
Բացառվում է`
- ոչ հավաքովի փայտե ծածկերի արտադրությունը, տես 16.10
Շինարարական փայտե կոնստրուկցիաների արտադրություն, ատաղձագործական գործունեություն
Այս ենթադասը ներառում է`
- շինարարությունում օգտագործվող փայտե արտադրատեսակների արտադրություն` հեծանների, ծպեղների, տանիքների համար կրող փայտե կառուցատարրերի (սոսնձած, մակաշերտած, մետաղական միացքներով), դռների, լուսամուտների, փակոցափեղկերի, փեղկերի (այդ թվում` սարքավորված մետաղական պարագաներով, օրինակ` ծխնիներով, փականքներով, բռնակներով), սանդուղքների, բազրիքների, երեսամշակման փայտե մասերի
- բնափայտից կամ հիմնականում բնափայտից հավաքովի շինությունների, այդ թվում` սաունաների, արտադրություն
- շարժական կացարանների արտադրություն
- հավաքովի շինությունների ներկառուցվող հատվածամասերի արտադրություն, բացի ինքնուրույն օգտագործվող հատվածամասերից:
Բացառվում է`
- խոհանոցային, հագուստի, գրքերի պահարանների կամ ինքնուրույն օգտագործվող շինության փայտե հատվածամասերի արտադրությունը, տես 31.01, 31.02, 31.09
Փայտե տարայի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- փայտե արկղերի, տուփերի, թմբուկների, փաթեթվածքի համար համանման փայտե տարայի արտադրություն
- լաստանների, տակդիրների, բռնման-բեռնաթափման դյուրատար այլ փայտե հարթակների արտադրություն
- տակառների, գուռերի, տակառիկների և տակառագործական այլ արտադրատեսակների արտադրություն
- մալուխի փայտե թմբկագլանների արտադրությո:
Բացառվում է`
- փայտե ճամպրուկների արտադրությունը, տես 15.12
- հյուսկեն նյութերից արկղերի արտադրությունը, տես 16.29
Մամլած բնափայտից կամ համանման նյութերից կրակ վառելու ցուպիկների, հատիկների, սալերի (բրիկետների) արտա
Դրություն
Փայտից, խցանակեղևից, ծղոտից և հյուսկեն նյութերից այլ արտադրատեսակների արտադրություն
Թաղանթանյութի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- սպիտակեցված, կիսասպիտակեցված, չսպիտակեցված թաղանթանյութի արտադրություն, մեխանիկական, քիմիական (լուծման կամ առանց լուծման), կիսաքիմիական եղանակներով
- բամբակի աղվամազից թաղանթանյութի արտադրություն
- թղթաթափոնի ներկի հեռացում և թղթաթափոնից թաղանթանյութի արտադրություն
Թղթի և ստվարաթղթի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- թղթի և ստվարաթղթի արտադրություն` հետագա արդյունաբերական մշակման համար
- թղթի և ստվարաթղթի հետագա մշակում` կավճում, պատում, տոգորում
- խորշոմավորած կամ ծալքավոր (ճմռթած) թղթի արտադրություն
- մակաշերտած, մետաղաթաղանթով շերտադարսած բազմաշերտ թղթի և ստվարաթղթի արտադրություն
- ձեռքի աշխատանքի համար թղթի արտադրություն
- լրագրաթղթի և այլ տպագրական ու գրելու թղթի արտադրություն
- թաղանթանյութից և թաղանթանյութային թելքից փաթեթավորման նյութերի արտադրություն
- պատճենաթղթի և մոմաթղթի արտադրություն, գլանափաթեթներով կամ մեծ թերթերի տեսքով:
Բացառվում է`
- ալիքավոր թղթի և ստվարաթղթի արտադրությունը, տես 17.21
- թաղանթանյութից, թղթից, ստվարաթղթից արտադրատեսակների արտադրությունը, տես 17.22, 17.23, 17.24, 17.29
- պատված կամ տոգորված թղթի արտադրությունը, երբ հիմնական բաղադրամասը պատման կամ տոգորման նյութն է, դասակարգվում է պատման կամ տոգորման նյութի արտադրության դասում
- հղկաթղթի կամ հղկաստվարաթղթի արտադրությունը, տես 23.91
Ալիքավոր թղթի և ստվարաթղթի, թղթից և ստվարաթղթից տարայի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- ալիքավոր թղթի և ստվարաթղթի արտադրություն
- ալիքավոր թղթից և ստվարաթղթից արկղերի և տուփերի` ծալովի, ոչ ծալովի և համանման այլ արկղերի արտադրություն
- կոշտ ստվարաթղթից արկղերի արտադրություն
- թղթից և ստվարաթղթից այլ արկղերի արտադրություն
- թղթե պարկերի և փաթեթների արտադրություն
- գրացուցակային արկղերի և համանման արտադրատեսակների արտադրություն:
Բացառվում է`
- ծրարների արտադրությունը, տես 17.23.0
- կաղապարած և մամլած թաղանթանյութից արտադրատեսակների, օրինակ` ձվի փաթեթավորման խորսխավոր տարան, արտադրությունը տես 17.29.0
Սանիտարահիգիենիկ և կենցաղային նշանակության թղթե արտադրատեսակների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- թղթից և թաղանթանյութային բամբակից թղթե արտադրատեսակների արտադրություն տնային տնտեսության, անձնական հիգիենայի համար` մաքրող անձեռոցիկների, թաշկինակների, սրբիչների, անձեռոցիկների, զուգարանի թղթի, սանիտարական սրբիչների, վիրախծուծների, մանուկների համար տակաշորերի, պնակների, բաժակների, սկուտեղների արտադրություն
- թաղանթանյութային պաստառի և դրանից արտադրատեսակների` սանիտարական սրբիչների, վիրախծուծների և այլնի արտադրություն:
Բացառվում է`
- թաղանթանյութից և թաղանթանյութային թելքից փաթեթավորման նյութերի արտադրությունը, տես 17.12
Գրասենյակային թղթե պիտույքների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- օգտագործման համար պատրաստ գրելու և տպելու թղթի արտադրություն
- օգտագործման համար պատրաստ համակարգիչների տպիչ սարքերում օգտագործվող թղթի արտադրություն
- օգտագործման համար պատրաստ «ինքնապատճենման» թղթի արտադրություն
- օգտագործման համար պատրաստ պատճենահան մեքենաներում օգտագործվող տրաֆարետների և փոխադրաթղթի արտադրություն
- օգտագործման համար պատրաստ սոսնձապատված կամ կպչուն թղթի արտադրություն
- ծրարների և փոստային բացիկների արտադրություն
- ուսուցման և առևտրային թղթակցության համար տարբեր արտադրատեսակների արտադրություն` ծոցատետրերի, կազմերի, այցեքարտերի, թղթապանակների, գրանցման և հաշվապահական հաշվառման գրքերի, նամակագրության համար քարտերի և այլ արտադրատեսակների, որտեղ տպված տեղեկատվությունը արտադրանքի համար հիմնական բնութագրիչ չի հանդիսանում
- գործավարությունում օգտագործվող արկղիկների, փաթեթների, տարբեր տեսակի թղթերով փոստային հավաքակազմերի արտադրություն Բացառվում է`
- տպագրությունը թղթի վրա, տես 18.1
Պաստառների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- թղթե պաստառների, ներառյալ վինիլային պատվածքով պաստառները, և համանման արտադրատեսակների արտադրություն
- պատի մանածագործական ծածկույթների արտադրություն:
Բացառվում է`
- թղթի և ստվարաթղթի արտադրությունը հետագա արդյունաբերական մշակման համար, տես 17.12
- պատի պլաստմասսե ծածկույթների արտադրությունը, տես 22.29
Թղթե և ստվարաթղթե այլ արտադրատեսակների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- պիտակների արտադրություն
- քամիչ թղթի և ստվարաթղթի արտադրություն
- թղթե և ստվարաթղթե թմբկագլանների, մասրաների, հենքակոճերի և այլնի արտադրություն
- թաղանթանյութից խորսխավոր տարայի, ձվի և այլ մթերքի փաթեթավորման համար, կաղապարած և մամլած այլ արտադրատեսակների արտադրություն
- յուրահատուկ (նորույթ հանդիսացող) թղթե արտադրատեսակների արտադրություն
- ժակքարդի մեքենաներում օգտագործվող թղթե կամ ստվարաթղթե քարտերի արտադրություն:
Բացառվում է`
- խաղաքարտերի արտադրությունը, տես 32.40
- թղթից կամ ստվարաթղթից խաղերի և խաղալիքների արտադրությունը, տես 32.40
Թերթերի տպագրություն
Այս ենթադասը ներառում է`
- թերթերի և շաբաթական առնվազն չորս անգամ թողարկվող համանման այլ պարբերական հրատարակությունների տպագրություն:
Բացառվում է`
- տպագիր նյութերի հրատարակությունը, տես 58.1
- փաստաթղթերի լուսապատճենահանումը, տես 82.19.0
Այլ պոլիգրաֆիական արտադրանքի (բացի թերթերից) տպագրություն
Այս ենթադասը ներառում է`
- ամսագրերի և շաբաթական առնվազն չորս անգամ թողարկվող համանման այլ պարբերական հրատարակությունների տպագրություն
- գրքերի, բրոշյուրների, երաժշտական պարտիտուրաների, քարտեզների, ատլասների, պլակատների, կատալոգների, ծանույցների, գովազդային այլ տպագրական նյութերի, փոստային նամականիշների, դրոշմանիշների, սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի, չեկերի և այլ արժեթղթերի, տերմինալների (տեղեկատվության ներանցման և արտածման սարք) հետ փոխգործողության «ինտելեկտուալ» քարտերի, ալբոմների, օրագրերի, օրացույցների, առևտրային այլ տպագիր նյութերի, անձնական գրասենյակային փաստաթղթերի տպագրություն` բարձր տպագրության, օֆսեթային տպագրության, խոր տպագրության, ֆլեքսագրաֆիկական, տրաֆարետային տպագրության, ցցուն տպագրության և այլ տպագրահաստոցների, բազմացնող մեքենաների, համակարգչային տպիչ սարքերի, ներառյալ արագ տպագրության տպիչները, լուսապատճենահան և ջերմապատճենահան սարքավորանքի միջոցով
- անմիջական տպագրություն մանածագործվածքի, պլաստմասսայի, ապակու, մետաղի, փայտի, խեցեղենի վրա
- պիտակների տպագրություն` վիմագրության, խոր տպագրության, ֆլեքսագրաֆիկական և այլ եղանակներով Տպագրական նյութը սովորաբար պաշտպանված է լինում հեղինակային իրավունքով:
Բացառվում է`
- մետաքսե մանածագործվածքի կամ հագուստի վրա տրաֆարետային դրոշմատպումը, տես 13.30.0
- ծոցատետրերի, կազմերի, այցեքարտերի, թղթապանակների և այլ գրասենյակային պիտույքների արտադրությունը, որտեղ տպված տեղեկատվությունը հիմնական բնութագրիչ չի հանդիսանում արտադրանքի համար, տես 17.23.0
- տպագիր նյութերի հրատարակությունը, տես 58.1
Նախատպագրական և տպագրական գործունեությանն առնչվող ծառայություններ
Այս ենթադասը ներառում է`
- տպագրական շարում, լուսաշարում, տվյալների մուտքագրում, սկանավորում, էլեկտրոնային էջավորում, այդ թվում` թվանշանային եղանակով
- տպագրական նյութերի էլեկտրոնային ֆայլերի ստեղծում (թղթի, մագնիսական սկավառակի վրա, ինտերնետում)
- տպաձևերի պատրաստման ծառայություններ, ներառյալ տպվածքի պարամետրերի կարգավորումը և տպաձևերի նախապատրաստումը (բարձր և օֆսեթային տպագրության տպագրական մեքենաների համար)
- գլանների նախապատրաստում` տպագրական թիթեղների (կլիշեների) պատրաստում և փորագրման համար գլանների խածատում
- թվային տպագրության տեխնոլոգիայով «տպաձևերի», ինչպես նաև լուսապոլիմերային տպաձևերի պատրաստում (տպաձևերի պատրաստման պոլիգրաֆիական տեխնոլոգիա, առանց միջանկյալ փուլերի)
- ցցուն դրոշմատպման կամ տպագրության համար տպաձևերի և դրոշմերի պատրաստում
- գեղարվեստական աշխատանքներ, օրինակ` վիմագրական քարերի և փայտագրական թիթեղների պատրաստում
- տպագրական նյութերի ձևավորում` գլխամասի զարդապատկերների և տպագրական նյութերի ներկայացման հետ կապված այլ ձևերի մշակում, էսքիզների, ձևաչափերի, նախանմուշների և այլնի ստեղծում
- փորձատպվածքների ստացում:
Բացառվում է`
- դիզայներական մասնագիտական ծառայությունները, տես 74.10
Կազմարարական գործ
Այս ենթադասը ներառում է`
- գրքերի, բրոշյուրների, ամսագրերի, կատալոգների և այլնի կազմարարական և մշակման ծառայություններ` դարսում, կարում, բրոշյուրավորում, սոսնձում, համեմատում, եզրահատում, կազմում, ոսկով դրոշմատպում, կազմարարական պարույրների, այդ թվում` պլաստմասսե պարույրների ամրակցում
- տպագրական նյութերի դրվագման այլ ծառայություններ` գունագեղ դրոշմատպում, ներառյալ ուռուցիկ գունագեղ դրոշմատպումը, անցքերի սորատում և գայլիկոնում, լաքապատում և մակաշերտում, Բրայլի տպատառերի պատճենում, ծալաթերթերի խմբում և ներսոսնձում, ծալակցում
- էլեկտրոնային ֆայլերի վերջնական մշակում` համեմատում, ընտրում, միացում, գրաֆիկական մշակում
- դրվագման այլ ծառայություններ
Գրառված կրիչների բազմացում
Այս ենթադասը ներառում է`
- երաժշտական կամ այլ ձայնագրություններով բնօրինակներից (մատրիցներից) ձայնապնակների, խտասկավառակների, ձայներիզների բազմացում
- կինոնկարների կամ այլ տեսագրությունների բնօրինակներից (մատրիցներից) պնակների, խտասկավառակների, տեսաերիզների բազմացում
- ծրագրային ապահովման և տվյալների հիմնապահեստների բնօրինակների վերագրառում սկավառակների և մագնիսական ժապավենների վրա:
Բացառվում է`
- տպագրական նյութերի բազմացումը, տես 18.11, 18.12
- ծրագրային ապահովման հրատարակումը, տես 58.2
- կինոֆիլմերի և տեսաֆիլմերի արտադրությունը և տարածումը կինոժապավեններով, թվանշանային սկավառակներով (DVD) կամ համանման կրիչներով, տես 59.11, 59.12, 59.13
- կինոթատրոններում ցուցադրման համար տեսաժապավենների վերարտադրումը, տես 59.12
- տեսա- և ձայնագրությունների բնօրինակների (մատրիցների) ստեղծումը, տես 59.20
Կոքսի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- կոքսահնոցների շահագործում
- կոքսի և կիսակոքսի արտադրություն
- քարածխային ձյութի և կուպրի արտադրություն
- կոքսային գազի արտադրություն
- չզտած ածխի և գորշ ածխի ձյութի արտադրություն
- կոքսի շեղջաքարացում (ագլոմերացիա):
Բացառվում է`
- վառելածխի բրիկետների արտադրությունը, տես 19.20
Կենսավառելիքային խառնուրդների, կենսադիզելի արտադրություն
Թորած այլ նավթամթերքի արտադրություն
Արդյունաբերական գազերի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- արդյունաբերական կամ բժշկական նպատակների համար հեղուկացված կամ սեղմված ոչ օրգանական գազերի` տարրային գազերի, հեղուկ կամ սեղմված օդի, սառնազդակների, արդյունաբերական գազախառնուրդների, իներտ գազերի (ածխաթթվական տեսակի), մեկուսիչ գազերի արտադրություն:
Բացառվում է`
- մեթանի, էթանի, բութանի, պրոպանի արտադրությունը, տես 06.20
- վառելիքային գազերի` էթանի, բութանի, պրոպանի արտադրությունը նավթամշակման կազմակերպություններում, տես 19.20
- գազակերպ վառելիքի արտադրությունը ածխից, թափոններից և այլ, տես 35.21
Ներկանյութերի և գունանյութերի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- հիմնական ձևով կամ խտանյութի տեսքով ներկանյութերի և գունանյութերի արտադրություն ցանկացած հումքից
- ֆլուորեսցենտային կամ լուսակրային (լյումինաֆորի) նյութերի արտադրություն:
Բացառվում է`
- պատրաստի ներկանյութերի և գունանյութերի արտադրությունը, տես 20.30
Հարստացած ուրանի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- ուրանի և թորիումի հանքաքարերի հարստացում
- միջուկային վառելիքի վերամշակում
Այլ հիմնական անօրգանական քիմիական նյութերի արտադրություն, չներառված այլ խմբավորումներում
Այս ենթադասը ներառում է`
- քիմիական տարրերի (բացի արդյունաբերական գազերից և հիմնական մետաղներից) արտադրություն
- անօրգանական թթուների (բացի ազոտական թթվից) արտադրություն
- հիմքերի, մոխրաջրի և այլ անօրգանական հիմնական միացությունների (բացի ամոնիակից) արտադրություն
- այլ բաղադրամասերի արտադրություն
- երկաթահրաքարի թրծում
- թորած ջրի արտադրությո:
Բացառվում է`
- արդյունաբերական գազերի արտադրությունը, տես 20.11
- ազոտական պարարտանյութերի և ազոտական միացությունների արտադրությունը, տես 20.15
- ամոնիակի արտադրությունը, տես 20.15
- անուշադրի սպիրտի արտադրությունը, տես 20.15
- կալիումի նիտրիտների և նիտրատների (բորակի) արտադրությունը, տես 20.15
- ամոնիումի կարբոնատի արտադրությունը, տես 20.15
- անուշահոտ թորած ջրի արտադրությունը, տես 20.53
- հիմնական մետաղների արտադրությունը, տես 24 հատվածը
Ածխաջրածինների և դրանց ածանցյալների արտադրություն
Ացիկլիկ և ցիկլիկ սպիրտների արտադրություն
Այլ հիմնական օրգանական քիմիական նյութերի արտադրություն, չներառված ուրիշ խմբավորումներում
Այս ենթադասը ներառում է`
- միա- և բազմակարբոքսիլային թթուների (այդ թվում` քացախաթթուն) արտադրություն
- այլ թթվածնային միացությունների (այդ թվում` ալդեհիդները, կետոնները, քինոնները) արտադրություն
- երկ- կամ բազմանդամային թթվածնային միացությունների արտադրություն
- սինթետիկ գլիցերինի, օրգանական ազոտային միացությունների (այդ թվում` ամինները) արտադրություն
- շաքարեղեգի, ցորենի և համանման մթերքի խմորման եղանակով սպիրտների և բարդ եթերների արտադրություն
- այլ օրգանական միացությունների (այդ թվում` բնափայտի թորման եղանակով ստացվող նյութերը) արտադրություն
- սինթետիկ անուշահոտ նյութերի արտադրություն
- ածխային խեժի (ձյութի) թորո:
Բացառվում է`
- նախնական ձևերով պլաստմասսաների արտադրությունը, տես 20.16.0
- նախնական ձևերով սինթետիկ կաուչուկի արտադրությունը, տես 20.17.0
- չզտած գլիցերինի արտադրությունը, տես 20.41.0
- բնական եթերայուղերի արտադրությունը, տես 20.53.0
- սալիցիլային և օ-ացետիլսալիցիլային թթուների արտադրությունը, տես 21.10.0
Պարարտանյութերի և ազոտական միացությունների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- մաքուր կամ խառնուրդներով ազոտական, ֆոսֆատական, կալիումական պարարտանյութերի արտադրություն
- միզանյութ, չմաքրած բնական ֆոսֆատներ կամ չմաքրած բնական կալիումական աղեր պարունակող պարարտանյութերի արտադրություն
- ազոտական միացությունների` ազոտական, սուլֆազոտական թթուների, ամոնիակի, անուշադրի սպիրտի, կալիումի նիտրիտների և նիտրատների (բորակի), ամոնիումի կարբոնատի արտադրություն
- հողի և հիմնական մաս կազմող տորֆի բաղադրային խառնուրդների արտադրություն
- բնահողի, ավազի, կավի, օգտակար հանածոների բաղադրային խառնուրդների արտադրություն:
Բացառվում է`
- գուանոյի արդյունահանումը, տես 08.91
- թունաքիմիկատների տեսակի ագրոքիմիական արտադրատեսակների արտադրությունը, տես 20.20
Առաջնային ձևերով պլաստմասսաների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- առաջնային ձևերով պլաստմասսաների` պոլիմերների, ներառյալ պոլիէթիլենը, պոլիպրոպիլենը, պոլիստիրոլը, պոլիվինիլքլորիդը, պոլիվինիլացետատը և պոլիակրիլատները, պոլիամիդների, ֆենոլային և էպոքսիդային ձյութերի, պոլիուրեթանների, ալկիդային և պոլիեթերային ձյութերի և պոլիթերների, սիլիկոնների, պոլիմերային հիմքով իոնիտների արտադրություն
- թաղանթանյութի և դրա քիմիական ածանցյալների արտադրություն:
Բացառվում է`
- արհեստական և սինթետիկ մանվածքի, թելքի և թելերի արտադրությունը, տես 20.60
- պլաստմասսե արտադրատեսակների վերամշակումը, տես 38.32
Առաջնային ձևերով սինթետիկ կաուչուկի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- առաջնային ձևերով սինթետիկ կաուչուկի, ֆակտիսի (կենդանական ճարպերի և բուսական յուղերի մշակման արգասիք) արտադրություն
- սինթետիկ ու բնական կաուչուկի և կաուչուկանման ռետինների (օրինակ` բալատների) խառնուրդների արտադրություն
Թունաքիմիկատների և այլ ագրոքիմիական նյութերի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- տիզասպան, միջատասպան, սնկասպան նյութերի, ռոդենտիցիդների, հերբեցիդների, բիոցիդների արտադրություն
- բանջարեղենի ծլումը կանխող, բույսերի աճը կարգավորող նյութերի արտադրություն
- ախտահանիչ (վարակազերծիչ) նյութերի արտադրություն, գյուղատնտեսությունում և այլ նպատակներով օգտագործման համար
- ուրիշ խմբավորումներում չներառված այլ ագրոքիմիական նյութերի արտադրություն:
Բացառվում է`
- պարարտանյութերի և ազոտական միացությունների արտադրությունը, տես 20.15.0
Պոլիմերային հիմքով ներկերի, արծնների և լաքերի արտադրություն
Այլ ներկերի, արծնների, մածիկի և դրանց հետ կապված մթերքի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- մածիկի (մաստիկայի) արտադրություն
- ծեփամածիկների, ներկաստառների և համանման ոչ հրահեստ մածկանման նյութերի արտադրություն
- օրգանական բարդ լուծիչների և նոսրացուցիչների արտադրություն
- ներկերի և լաքերի պատրաստի լուծիչների արտադրություն
- տպագրական ներկերի արտադրություն
Օճառի և մաքրող, լվացող ու փայլեցնող միջոցների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- մակերևութաակտիվ օրգանական նյութերի արտադրություն
- օճառով կամ լվացող նյութերով պատված կամ մշակած թղթի, բամբակի, թաղիքի և այլ արտադրատեսակների արտադրություն
- գլիցերինի արտադրություն
- օճառի (բացի կոսմետիկական օճառից) արտադրություն
- մակերևութաակտիվ պատրաստուկների` լվացող փոշիների, հեղուկների, ամանեղեն լվանալու, գործվածքները փափկեցնող միջոցների արտադրություն
- բնակարաններում օդի թարմացման և հոտերի հեռացման համար պատրաստուկների, արհեստական մոմերի և մոմե արտադրատեսակների, կաշվե, մետաղե արտադրատեսակների համար փայլեցնող միջոցների և քսուքների, ապակիների, թափքերի փայլեցնող միջոցների, մաքրող քսուքների և փոշիների, դրանցով պատված կամ մշակած թղթի, բամբակի, թաղիքի և այլ մաքրող ու փայլեցնող միջոցների արտադրություն:
Բացառվում է`
- որոշակի քիմիական բաղադրությամբ առանձին միացությունների արտադրությունը, տես 20.13, 20.14.9
- նավթամթերքից ստացված սինթետիկ գլիցերինի արտադրությունը, տես 20.14.9
- կոսմետիկական օճառի արտադրությունը, տես 20.42.0
Օծանելիքի և կոսմետիկական միջոցների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- օծանելիքի, անուշահոտ ջրերի, կոսմետիկական, դիմահարդարման, մաշկն արևային այրոցներից պաշտպանող կամ արևահարությանը նպաստող միջոցների, ձեռքերի և ոտքերի մատնահարդարման կոսմետիկական միջոցների, մազերի լաքերի, շամպունների, գանգրացման կամ ուղղման համար միջոցների, բերանի խոռոչի և ատամների խնամքի փոշիների և մածուկների, ներառյալ ատամի պրոթեզների սևեռակիչ մածուկները, սափրվելու համար լոսյոնների, քսուքների, փրփուրների, հոտազերծիչների և քրտինքի դեմ միջոցների, լոգանքի համար աղերի և բուրավետ միջոցների, մազահեռացնող նյութերի և այլ կոսմետիկական միջոցների արտադրություն
- կոսմետիկական օճառի արտադրություն:
Բացառվում է`
- բնական եթերային յուղերի զտումը և լուծամզումը, տես 20.53.0
Պայթուցիկ նյութերի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- վառոդի նետողական պայթուցիչների արտադրություն
- պայթուցիկ նյութերի և հրատեխնիկական արտադրատեսակների, ներառյալ հարվածային հրապատիճները, ճայթիչները, ազդանշանային հրթիռները և այլն, արտադրություն
Սոսինձների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- սոսինձների և պատրաստի սոսնձանյութերի, ներառյալ ռետինե հիմքով սոսինձները և սոսնձանյութերը, արտադրություն:
Բացառվում է`
- դոնդողանյութի (ժելատինի) և դրա ածանցյալների արտադրությունը, տես 20.59.2
Եթերային յուղերի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- բնական բուրավետ նյութերի, բնահյութերի ստացում
- հոտավետ լուծամզուքների (ռետինոիդների) արտադրություն
- օծանելիքի և սննդի արտադրությունում օգտագործվող բուրավետ նյութերի խառնուրդների արտադրություն:
Բացառվում է`
- արհեստական, սինթետիկ արտադրատեսակների արտադրությունը, տես 20.14.9
- օծանելիքի և կոսմետիկական միջոցների արտադրությունը, տես 20.42.0
Լուսաքիմիական նյութերի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- լուսաթիթեղների, լուսաժապավենների, լուսազգայուն թղթի և այլ լուսազգայուն խլուսակայած նյութերի արտադրություն
- լուսանկարչությունում օգտագործվող լուսաքիմիկատների արտադրություն
Դոնդողանյութի (ժելատինի) և դրա ածանցյալների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- դոնդողանյութի (ժելատինի) և դրա ածանցյալների արտադրություն
Այլ քիմիական նյութերի արտադրություն, չներառված ուրիշ խմբավորումներում
Այս ենթադասը ներառում է`
- տարբեր քիմիական մթերքի` պեպտոնների և դրանց ածանցյալների, ուրիշ խմբավորումներում չներառված այլ սպիտակուցային միացությունների և դրանց ածանցյալների, քիմիական վերափոխման ենթարկված յուղերի և ճարպերի, մանածագործվածքի և կաշվի վերջնամշակման համար օգտագործվող նյութերի, ավանդական և կարծր զոդման ու եռակցման ընթացքում օգտագործվող փոշիների և մածուկների, մետաղների խածատման համար օգտագործվող նյութերի, ցեմենտի պատրաստի հավելանյութերի, ակտիվացրած ածուխի, քսայուղերի հավելանյութերի, ռետինացման գործընթացն արագացնող նյութերի, կատալիզորդների և արդյունաբերական նշանակության այլ քիմիական արտադրատեսակների, հակաճայթիչների, հակասառիչների (անտիֆրիզի), հիդրավլիկական փոխանցիչների համար հեղուկների, ախտորոշական և լաբորատորական բարդ ազդանյութերի արտադրություն
- գրելու և նկարչության համար թանաքի և տուշի արտադրություն:
Բացառվում է`
- առանձնահատուկ քիմիական տարրերի կամ որոշակի քիմիական բաղադրությամբ տարրերի արտադրությունը, տես 20.13, 20.14.9
- թորած ջրի արտադրությունը, տես 20.13.9
- այլ հիմնական օրգանական քիմիկատների արտադրությունը, տես 20.14.9
- տպագրական ներկի արտադրությունը, տես 20.30.9
- ասֆալտի հիմքով սոսնձանյութերի արտադրությունը, տես 23.39
Արհեստական թելքի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- արհեստական և սինթետիկ տարրական թելքի արտադրություն
- մանման համար սանդերքագզման, սանրագզման և այլ մշակման չենթարկված արհեստական և սինթետիկ թելքի արտադրություն
- արհեստական և սինթետիկ թելքամանվածքի, ներառյալ մեծ ամրության մանվածքը, արտադրություն
- արհեստական և սինթետիկ միաթելքի կամ կեմերի արտադրություն:
Բացառվում է`
- արհեստական և սինթետիկ թելքի մանումը, տես 13.10
- արհեստական մանրաթելից, մազաքոլքից մանվածքի արտադրությունը, տես 13.10
Հիմնական դեղագործական արտադրանքի արտադրություն
Այս ենթադասը ներառում է` -դեղերի արտադրությունում կիրառվող դեղաբանական հատկություններով օժտված ակտիվ դեղանյութերի` հակաբիոտիկների, հիմնական վիտամինների, սալիցիլաթթուների և O-ացետիլսալիցիլաթթուների և այլ դեղանյութերի արտադրությունը
- արյան մշակումը
- քիմիապես մաքուր շաքարի արտադրություն
- գեղձերի վերամշակում և գեղձերից հանուկների (էքստրակտների) արտադրություն
Դեղագործական պատրաստուկների և նյութերի արտադրություն
Այս ենթադասը ներառում է` -դեղերի արտադրությունը. շիճուկների և արյունային ծագման այլ դեղերի, պատվաստանյութերի, այլ դեղերի, ներառյալ հոմեոպաթիկ պատրաստուկների արտադրությունը
- արտաքին կիրառման քիմիական և հորմոնային հակաբեղմնավորիչների արտադրությունը,
- բժշկական ախտորոշիչ պատրաստուկների, ներառյալ հղիության որոշման թեսթերի արտադրությունը,
- ին վիվո (In-vivo) ռադիոակտիվ ախտորոշիչ նյութերի արտադրությունը, -կենսատեխնոլոգիական դեղերի արտադրությունը:
- բժշկական ներծծող վիրակապական նյութերի, բամբակի, վիրակապերի, թանզիֆի արտադրությունը, -դեղագործական նպատակներով կիրառվող բուսական արտադրատեսակների մշակումը` մանրեցումը, աղալը, տեսակավորելը և այլն:
Բացառվում է`
- ջրաթուրմերի արտադրությունը` անանուխի, դաղձի, երիցուկի և այլն, տես՝ 10.83
- ատամնաբուժական լցանյութերի և ցեմենտի արտադրությունը, տես՝ 32.50
- ոսկրային հյուսվածքների վերականգնման ցեմենտի արտադրությունը, տես 32.50 -վիրաբուժական բանդաժների արտադրությունը, տես՝ 32.50
- դեղագործական արտադրանքի մեծածախ առևտուրը, տես՝ 46.46
- դեղերի մանրածախ առևտուրը դեղատներում, տես՝ 47.73
- դեղերի, այդ թվում՝ կենսատեխնոլոգիական դեղերի ստեղծման բնագավառում գիտական հետազոտությունները, տես՝ 72.1
- դեղերի փաթեթավորումը, տես՝ 82.92.0
Անասնաբուժական դեղերի արտադրություն
Ռետինե դողերի և օդախցիկների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- տրանսպորտային միջոցների, սարքավորանքի, շարժական մեքենաների, ինքնաթիռների, կահույքի, խաղալիքների և այլ նպատակների համար օդաճնշական, հոծ կամ բարձիկային դողերի արտադրություն
- օդախցիկների արտադրություն
- հանովի դողածածկանների, հեցաժապավենների, պահպանաշերտերի վերականգնման համար ուռուցիկ նախապատրաստվածքների արտադրություն:
Բացառվում է`
- օդախցիկների նորոգման համար ռետինե նյութերի արտադրությունը, տես 22.19
- օգտագործված օդախցիկների, դողածածկանների և դողերի նորոգումը, ռետինացումը և փոխարինումը, տես 45.20
Ռետինե դողերի պաշտպանաշերտի վերականգնում
Բացառվում է`
- օդախցիկների նորոգման համար ռետինե նյութերի արտադրությունը, տես 22.19
- օգտագործված օդախցիկների, դողածածկանների և դողերի նորոգումը, ռետինացումը և փոխարինումը, տես 45.20
Այլ ռետինե արտադրատեսակների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- բնական կամ սինթետիկ կաուչուկից, ոչ ռետինացված, ռետինացված կամ ամրացված ռետինից այլ արտադրատեսակների` սալերի, թերթերի, ժապավենների, ձողերի, տրամատների, խողովակների, ճկափողերի, ճկախողովակների, շարժափոկերի, փոխակրիչային ժապավենների, առողջապահական հիգիենիկ արտադրատեսակների (պահպանակների, ծծակների, ջեռակների և այլ), հագուստի ռետինե առարկաների (սոսնձված, կարերով չկարված), կոշիկի ռետինե մասերի և պարագաների, հատակադիր ռետինե ծածկերի, ռետինե թելերի և պարանների, ռետինատոգորված մանվածքի և գործվածքի, ռետինե օղերի, միջադիրների, տափօղակների, գլանների և լիսեռների, ռետինե հոլովակավոր պատվածքների, փչովի ռետինե ներքնակների, փուչիկների արտադրություն
- ռետինե խոզանակների արտադրություն
- կարծր ռետինից խողովակաշարերի կցվանքների արտադրություն
- կարծր ռետինից սանրերի, ծամկալների, վարսափաթթուկների և համանման արտադրատեսակների արտադրություն
- նորոգման համար ռետինե նյութերի արտադրություն
- ռետինով տոգորված, մշակված, պատված կամ մակաշերտված մանածագործական արտադրատեսակների արտադրություն, որտեղ ռետինը հանդիսանում է հիմնական բաղադրամասը
- ջրով լցված ռետինե ներքնակների արտադրություն
- լոգանքի համար ռետինե գլխարկների և գոգնոցների արտադրություն
- ռետինե սուզազգեստի արտադրություն
- սեռական նպատակներով օգտագործվող ռետինե արտադրատեսակների արտադրություն:
Բացառվում է`
- դողերի համար կորդի գործվածքի արտադրությունը, տես 13.96
- ձգուն գործվածքից հագուստի արտադրությունը, տես 14.14, 14.19
- ռետինե կոշիկի արտադրությունը, տես 15.20
- ռետինե հիմքով սոսինձների և սոսնձանյութերի արտադրությունը, տես 20.52
- պահպանաշերտերի համար ուռուցիկ նախապատրաստվածքների արտադրությունը, տես 22.11
- փչովի նավակների և լաստերի արտադրությունը, տես 30.11, 30.12
- ծակոտկեն ռետինից աներեսքաշ ներքնակների արտադրությունը, տես 31.03
- ռետինե սպորտային պարագաների (բացի հագուստից) արտադրությունը, տես 32.30
- ռետինե խաղերի և խաղալիքների (ներառյալ ռետինե փչովի մանկական ավազանները, կենդանիները, գնդակները) արտադրությունը, տես 32.40
- ռետինի վերարտադրումը, տես 38.32
Պլաստմասսե սալերի, թերթերի, խողովակների և տրամատների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- սալերի, շերտերի, թերթերի, բլոկների, ժապավենների, թաղանթների և այլ պլաստմասսե կիսապատրաստվածքների (ինքնասոսնձվող կամ ոչ) արտադրություն
- խողովակների, ճկախողովակների, ճկափողերի և համանման պլաստմասսե պատրաստի արտադրատեսակների ու դրանց կցվանքների արտադրություն
- ցելոֆանե թերթերի կամ ժապավենների արտադրություն:
Բացառվում է`
- նախնական ձևերով պլաստմասսաների արտադրությունը, տես 20.16.0
- սինթետիկ և բնական ռետինից արտադրատեսակների արտադրությունը, տես 22.1
Փաթեթավորման համար պլաստմասսե արտադրատեսակների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- մթերքի փաթեթավորման համար պլաստմասսե արտադրատեսակների` պոլիէթիլենային փաթեթների, պարկերի, տուփերի, արկղերի, շշերի, հյուսապատված շշերի և այլն արտադրություն:
Բացառվում է`
- պլաստմասսե ճամպրուկների և ճամփորդական պայուսակների արտադրությունը, տես 15.12
Շինարարական պլաստմասսե արտադրատեսակների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- շինարարությունում օգտագործվող պլաստմասսե արտադրատեսակների` լուսամուտների, դռների, դրանց շրջանակների, շերտավարագույրների, շրիշակների, պահեստարանների (ռեզերվուարների), բաքերի, գլանափաթեթների կամ սալիկների տեսքով պատերի, առաստաղների և հատակի պլաստմասսե ծածկերի, սանիտարատեխնիկական սարքավորանքի (լոգնոցներ, ցնցուղախցիկներ, զուգարանակոնքեր, ողողման բաքեր և այլն) արտադրություն
- հատակի առաձգական (վինիլի, լինօլեումի տեսակի) ծածկերի արտադրություն
- արհեստական քարերի (օրինակ` մշակված արհեստական մարմարի) արտադրություն
Այլ պլաստմասսե արտադրատեսակների արտադրություն Այս ենթադասը ներառում է`
- խոհանոցային պլաստմասսե ամանեղենի, կահկարասիի, սեղանի սպասքի, արդուզարդի պարագաների արտադրություն
- տարբեր այլ պլաստմասսե արտադրատեսակների` պլաստմասսե գլխարկների, լամպերի և լուսավորող սարքերի մասերի և մեկուսիչ միջադիրների, գրասենյակային և դպրոցական պիտույքների, հագուստի պարագաների (ծայրակցված, կարերով չկարված), կահույքի ամրանների, արձանիկների և այլ գեղազարդ արտադրատեսակների, փոխհաղորդակների, փոխակրիչների փոկերի, ինքնասոսնձվող ժապավենների, կոշիկի պլաստմասսե կաղապարների, պլաստմասսե փողածայրոցների և ծխամորճների, սանրերի, ծամկալների, վարսափաթթուկների և համանման արտադրատեսակների արտադրություն Բացառվում է`
- պլաստմասսե ճամպրուկների արտադրությունը, տես 15
12
- պլաստմասսե կոշիկի արտադրությունը, տես 15.20
- պլաստմասսե կահույքի արտադրությունը, տես 31.01, 31.02, 31.09
- ծակոտկեն պլաստմասսայից չձգվող ներքնակների արտադրությունը, տես 31.03
- պլաստմասսե սպորտային գույքի արտադրությունը, տես 32.30
- պլաստմասսե խաղերի և խաղալիքների արտադրությունը, տես 32.40
- պլաստմասսե բժշկական և ատամնաբուժական հարմարանքների արտադրությունը, տես 32.50
- պլաստմասսե օպտիկական առարկաների (մանրակների) արտադրությունը, տես 32.50
- կարծր պլաստմասսայից պաշտպանական գլխարկների և անձնական պաշտպանության այլ պարագաների արտադրությունը, տես 32.99
Թերթապակու արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- թերթապակու, ներառյալ ամրանավորած, գունավոր կամ երանգավորված ապակին, արտադրություն
Թերթապակու կաղապարում և մշակում
Այս ենթադասը ներառում է`
- չկոտրվող կամ շերտավոր թերթապակու արտադրություն
- հայելիների արտադրություն
- մեկուսիչ միջնաշերտերով բազմաշերտ ապակե արտադրատեսակների արտադրություն
Սնամեջ ապակե արտադրատեսակների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- շշերի և ապակե կամ բյուրեղապակե անոթների արտադրություն
- խմելու բաժակների և կենցաղային այլ ապակե կամ բյուրեղապակե արտադրատեսակների արտադրություն:
Բացառվում է`
- ապակե խաղալիքների արտադրությունը, տես 32.40
Ապակեթելքի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- ապակեթելքի արտադրություն, այդ թվում` ապակեբամբակի և ապակեմանվածքից չգործած արտադրատեսակների արտադրությունը:
Բացառվում է`
- ապակեմանվածքից գործվածքի արտադրությունը, տես 13.20
- ապակեթելքից օպտիկական մալուխների արտադրությունը, տվյալների հաղորդման և պատկերների ուղիղ հաղորդման համար, տես 27.31
Այլ ապակե արտադրատեսակների արտադրություն, ներառյալ տեխնիկական ապակե ամանեղենի արտադրությունը
Այս ենթադասը ներառում է`
- լաբորատորական, հիգիենիկ կամ դեղագործական ապակե ամանեղենի արտադրություն
- ձեռքի և այլ ժամացույցների համար ապակիների, օպտիկական մշակման չենթարկված օպտիկական ապակու և օպտիկական ապակե մանրակների արտադրություն
- արհեստական զարդերում օգտագործվող ապակե մանրակների արտադրություն
- ապակե մեկուսիչ արտադրատեսակների և ապակե մեկուսիչ ամրանների արտադրություն
- լամպերի համար ապակե անոթների արտադրություն
- ապակե արձանիկների արտադրություն
- սալարկման համար ապակե բլոկների, աղյուսների արտադրություն
- խողովակների, ձողերի տեսքով ապակու արտադրություն:
Բացառվում է`
- օպտիկական մշակման ենթարկված օպտիկական ապակե մանրակների արտադրությունը, տես 26.70
- ներարկիչների և այլ բժշկական լաբարատոր սարքավորանքի արտադրությունը, տես 32.50
Հրահեստ արտադրատեսակների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- հրահեստ շինարարական շաղախների, բետոնի և համանման արտադրատեսակների արտադրություն
- կայծքարահողի կիզելգուրից ջերմամեկուսիչ խեցեգործական արտադրատեսակների, հրահեստ աղյուսի, բլոկների, սալերի, թորանոթների, հալքանոթների, թրծատուփերի, բոցամուղերի, խողովակների, փողակների և համանման այլ հրահեստ խեցեգործական արտադրատեսակների արտադրություն
- մագնեզիտ, դոլոմիտ, քրոմիտ պարունակող հրահեստ արտադրատեսակների արտադրություն
Խեցեգործական սալիկների և սալերի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- հատակի կամ պատերի համար ոչ հրահեստ խեցեգործական հախճասալերի, խճանկարային չորսվակասալերի և համանման արտադրատեսակների արտադրություն
- ոչ հրահեստ խեցեգործական սալաքարերի և ճանապարհային պատվածքի արտադրություն:
Բացառվում է`
- արհեստական քարերի (օրինակ` մշակված արհեստական մարմարի) արտադրությունը, տես 22.23.0
- հրահեստ խեցեգործական արտադրատեսակների արտադրությունը, տես 23.20
- տանիքածածկի համար խեցեգործական աղյուսի և սալերի արտադրությունը, տես 23.32
Աղյուսի, կղմինդրի և այլ շինարարական արտադրատեսակների արտադրություն թրծակավից
Այս ենթադասը ներառում է`
- աղյուսի, կղմինդրի, ծխանցքի խողովակագլխանոցի, խողովակների, փողակների և ոչ հրահեստ խեցեգործական այլ շինանյութի արտադրություն
- հատակի խեցեգործական սալերի արտադրություն:
Բացառվում է`
- հրահեստ խեցեգործական արտադրատեսակների արտադրությունը, տես 23.20
- ոչ հրահեստ ոչ շինարարական խեցեգործական արտադրատեսակների արտադրությունը, տես 23.4
Տնտեսական և գեղազարդ խեցեգործական արտադրատեսակների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- խեցեգործական սպասքի, կենցաղային այլ խեցեգործական արտադրատեսակների արտադրություն
- խեցեգործական արձանիկների և այլ գեղազարդ արտադրատեսակների արտադրություն:
Բացառվում է`
- արհեստական զարդերի արտադրությունը, տես 32.13
- խեցեգործական խաղալիքների արտադրությունը, տես 32.40
Սանիտարատեխնիկական խեցեգործական սարքավորանքի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- լվացարանների, լոգնոցների, բիդեների, զուգարանակոնքերի և այլ սանիտարատեխնիկական խեցեգործական սարքավորանքի արտադրություն
- սանիտարատեխնիկական խեցեգործական այլ սարքավորանքի արտադրություն:
Բացառվում է`
- հրահեստ խեցեգործական արտադրատեսակների արտադրությունը, տես 23.20
- խեցեգործական շինանյութի արտադրությունը, տես 23.3
Խեցեգործական մեկուսիչների և համապատասխան կցամասերի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- խեցեգործական մեկուսիչների և համապատասխան կցամասերի արտադրություն:
Բացառվում է`
- հրահեստ խեցեգործական արտադրատեսակների արտադրությունը, տես 23.20
Այլ տեխնիկական խեցեգործական արտադրատեսակների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- խեցեգործական մագնիսների և ֆեռիտների արտադրություն
- լաբորատոր, քիմիական և արդյունաբերական նշանակության խեցեգործական այլ արտադրատեսակների արտադրություն
Այլ խեցեգործական արտադրատեսակների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- խեցեգործական կուժերի, խեցամանների, ապրանքների փոխադրման և փաթեթավորման համար այլ համանման անոթների արտադրություն
- այլ խեցեգործական արտադրատեսակների արտադրություն, չներառված ուրիշ խմբավորումներում:
Բացառվում է`
- սանիտարատեխնիկական խեցեգործական սարքավորանքի արտադրությունը, տես 23.42
- արհեստական ատամների արտադրությունը, տես 32.50
Ցեմենտի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- կլինկերային և հիդրավլիկ ցեմենտի, ներառյալ պորտլանդ, արզնահողային, խարամային, սուպերֆոսֆատային ցեմենտը, արտադրություն:
Բացառվում է`
- հրահեստ շինարարական շաղախների, ցեմենտի և համանման արտադրանքի արտադրությունը, տես 23.20
- պատրաստի և չոր շինարարական շաղախների և բետոնի արտադրությունը, տես 23.63, 23.64
- ցեմենտից շինվածքների արտադրությունը, տես 23.69
- ատամնաբուժությունում օգտագործվող ցեմենտի արտադրությունը, տես 32.50
Կրի, գիպսի և գաջի արտադրություն
Բետոնե հավաքովի շինարարական կոնստրուկցիաների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- բետոնից, ցեմենտից կամ արհեստական քարից պատրաստի կոնստրուկցիաների արտադրություն, շենքերի և կառույցների կանգնեցման համար
Բետոնե որմնաբլոկների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- բետոնից, ցեմենտից կամ արհեստական քարից որմնաբլոկների, աղյուսի, սալաքարերի, պանելների արտադրություն, շինարարությունում օգտագործման համար
Բետոնե այլ պատրաստի շինվածքների արտադրություն, շինարարությունում օգտագործման համար
Այս ենթադասը ներառում է`
- բետոնից, ցեմենտից կամ արհեստական քարից կղմինդրի, վահանների, թերթերի, խողովակների, սյուների և այլ պատրաստի շինվածքների արտադրություն, շինարարությունում օգտագործման համար
Գիպսե շինվածքների արտադրություն, շինարարությունում օգտագործման համար
Այս ենթադասը ներառում է`
- գիպսից վահանների, թերթերի, պանելների և այլ շինվածքների արտադրություն, շինարարությունում օգտագործման համար
Ապրանքային բետոնի (բացառությամբ ասֆալտբետոնը) արտադրություն
Ասֆալտբետոնի արտադրություն
Շինարարական չոր շաղախի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- փոշենման շինարարական շաղախի արտադրություն:
Բացառվում է`
- հրահեստ շինարարական շաղախի արտադրությունը, տես 23.20
- չոր շինարարական շաղախի և բետոնի արտադրությունը, տես 23.63
Թելքավոր ցեմենտից շինվածքների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- ցեմենտի, գիպսի և այլ հանքային կապակցանյութերի հետ խառնած բուսական հումքից (փայտաբրդից, ծղոտից, եղեգից և այլ) շինանյութի արտադրություն
- ասբեստացեմենտից, թաղանթանյութաթելքավոր և համանման ցեմենտից ակոսավոր թիթեղների, այլ թիթեղների, պանելների, կղմինդրի, խողովակների, փողակների, սալերի, ամբարների, ջրհորդանների, պարզարանների, թորիչների, կահույքի, լուսամուտների շրջանակների և այլ շինվածքների արտադրություն
Բետոնից, գիպսից և ցեմենտից այլ շինվածքների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- բետոնից, գիպսից, ցեմենտից կամ արհեստական քարից քանդակների, ցածրաքանդակների, բարձրաքանդակների, սկահակների, ծաղկամանների, հուշարձանների և համանման արտադրատեսակների արտադրություն
Քարի սղոցում, մշակում և հարդարում
Այս ենթադասը ներառում է`
- քարի սղոցում, մշակում և հարդարում շինարարությունում, գերեզմանային տնտեսությունում, ճանապարհային աշխատանքներում` որպես տանիքանյութ և այլ նպատակներով օգտագործելու համար
- քարե կահույքի արտադրու:
Բացառվում է`
- քարհանքերում իրականացվող աշխատանքները, օրինակ` չմշակած, խոշոր կտրատած քարերի արդյունահանումը, տես 08.11
- աղացաքարերի, հղկաքարերի և համանման արտադրատեսակների արտադրությունը, տես 23.9
Հղկանյութերի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- աղացաքարերի, հղկաքարերի, ողորկաքարերի, բնական կամ արհեստական հղկանյութային արտադրատեսակների արտադրություն, ներառյալ փափուկ հիմքով հղկանյութային արտադրատեսակների (օրինակ` հղկաթղթի) արտադրությունը
Այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրություն, չներառված ուրիշ խմբավորումներում
Այս ենթադասը ներառում է`
- հանքանյութի կամ թաղանթանյութի հիմքով շփական նյութերի և չտեղակայված արտադրատեսակների արտադրություն
- մեկուսիչ հանքանյութերի` խարամաբամբակի, հանքային սիլիկատային բամբակի և համանման հանքաբամբակի, շերտատած վերմիկուլիտի, փքեցրած կավերի և համանման ջերմամեկուսիչ և ձայնամեկուսիչ ու ձայնակլանիչ նյութերի արտադրություն
- տարբեր հանքանյութերից արտադրատեսակների` մշակած փայլարի, փայլարից, տորֆից, գրաքարից արտադրատեսակների (բացի էլեկտրական ապրանքներից) արտադրություն
- ասֆալտից և համանման նյութերից (ասֆալտի հիմքով սոսնձանյութերից, քարածխի կուպրից և այլ) արտադրատեսակների արտադրություն
- ածխածնային նյութերից կամ գրաքարից թելքի և արտադրատեսակների (բացի ածխային էլեկտրոդներից և էլեկտրատեխնիկական համանման արտադրատեսակներից) արտադրություն
- արհեստական կորունդի արտադրություն
- ապարների, հանքանյութերի մանրացում, տեսակավորում, մաքրում և այլ մշակում, որը չի զուգորդվում հանքագործական կամ արդյունահանման գործունեության հետ:
Բացառվում է`
- ապակեբամբակի և ապակեբամբակից արտադրատեսակների արտադրությունը, տես 23.14
- ածխային էլեկտրոդների արտադրությունը, տես 27.90
- ածխածնային նյութերից կամ գրաքարից խցուկների արտադրությունը, տես 28.29
Թուջի, պողպատի և ֆեռոհամահալվածքների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- դոմնային վառարանների, հրահալոցների, կոպտագլոցող և հղկող գլոցահաստոնների շահագործում
- թուջե ձուլակոճղերի և հայելաթուջի արտադրություն, ձուլակների, բլոկների տեսքով և այլ նախնական ձևերով
- ֆեռոհամահալվածքների արտադրություն
- երկաթե արտադրատեսակների և սպունգաերկաթից այլ արտադրատեսակների արտադրություն, վերականգնման եղանակով
- բացառիկ մաքրության երկաթի արտադրություն, էլեկտրատարրալուծման կամ այլ քիմիական եղանակներով
- թուջի կամ պողպատի ջարդոնի վերահալում
- հատիկավոր երկաթի և երկաթափոշու արտադրություն
- պողպատի արտադրություն, ձուլակտորներով կամ նախնական այլ ձևերով
- պողպատե կիսապատրաստվածքների արտադրություն
- տաք և սառը գլոցմամբ պողպատե արտադրատեսակների արտադրություն
- տաք գլոցմամբ պողպատե ձողերի և գլոցուկների արտադրություն
- տաք գլոցմամբ պողպատե բաց հատվածամասերի արտադրություն
- պողպատե ագուցավոր շարքերի և եռակցված պողպատե հատվածամասերի արտադրություն
- երկաթուղային ռելսուղիների պարագաների (չհավաքակցված ռելսեր) արտադրություն:
Բացառվում է`
- սառը կորզանումով մետաղաձողերի արտադրությունը, տես 24.31
Պողպատե խողովակների, սնամեջ տրամատների և համանման կցամասերի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- անկար, կլոր կամ ոչ կլոր լայնական հատվածքով խողովակների, փողակների և կլոր լայնական հատվածքով նախապատրաստվածքների արտադրություն` տաք գլոցման կամ անընդհատ ձուլման եղանակով ստացված ձողերի և ձուլակտորների հետագա մշակման (տաք գլոցման, տաք արտաձգման կամ այլ եղանակներով տաք մշակման) միջոցով
- անկար (բարձր ճշգրտության կամ ոչ) խողովակների և փողակների արտադրություն տաք գլոցման կամ տաք արտաձգման եղանակով ստացված նախապատրաստվածքների հետագա մշակման միջոցով` կլոր լայնական հատվածքով խողովակների և փողակների արտադրության համար` սառը գլոցման կամ սառը կորզանման միջոցով և ոչ կլոր հատվածքով խողովակների, փողակների և սնամեջ տրամատների արտադրության համար` միայն սառը ձգման միջոցով
- 406,4 մմ գերազանցող արտաքին տրամագծով, եռակցված խողովակների և փողակների արտադրություն, ստացված շիկագլոցված և երկայնական ուղղությամբ կամ պարուրագծով եռակցված թերթերից` սառը գլոցման միջոցով
- 406,4 մմ չգերազանցող արտաքին տրամագծով, կլոր հատվածքով եռակցված խողովակների և փողակների արտադրություն, ստացված շիկագլոցված կամ սառնագլոցված երկայնական ուղղությամբ կամ պարուրագծով եռակցված թերթերից` սառը ձգման կամ տաք կաղապարման միջոցով, ինչպես նաև այլ հատվածքի խողովակների և փողակների արտադրություն, ստացված շիկագլոցված կամ սառնագլոցված երկայնական ուղղությամբ եռակցված շերտերից` սառը և տաք կաղապարման միջոցով
- 406,4 մմ չգերազանցող արտաքին տրամագծով կլոր լայնական հատվածքով եռակցված բարձր ճշգրտության խողովակների և փողակների արտադրություն, ստացված տաք և սառը կաղապարման միջոցով, շիկագլոցված կամ սառնագլոցված երկայնական ուղղությամբ կամ պարուրագծով եռակցված շերտերից` մատակարարման նպատակով կամ հետագա մշակման համար` սառը գլոցման կամ սառը կորզանման եղանակներով որոշակի ձևանմուշով ոչ կլոր հատվածքով խողովակների և փողակների արտադրության համար
- շիկագլոցված պողպատե շերտերից հարթ կցաշուրթերի և կցորդիչ միացքների արտադրություն
- պողպատից կռած ամրակման կցամասերի (օրինակ` տաք գլոցման միջոցով ստացված անկար խողովակների կցվանքով եռակցման համար կցորդիչների) արտադրություն
- պողպատից պարուրակավոր և այլ միակցիչ մանրակների արտադրություն` անկար խողովակների և փողակների համար:
Բացառվում է`
- կենտրոնախույս ձուլման եղանակով պողպատե անկար խողովակների կամ փողակների արտադրությունը, տես 24.52.0
Ձողերի սառնաձգում
Այս ենթադասը ներառում է`
- պողպատե ձողերի և ամբողջական հատվածամասերի (տրամատների) արտադրություն սառնաձգման, հղկման և ողորկման միջոցով:
Բացառվում է`
- մետաղալարի կորզանումը, տես 24.34
Նեղ շերտերի սառնագլոցում
Այս ենթադասը ներառում է`
- տաք գլոցմամբ ստացված հարթ գլոցվածքից 600 մմ-ից պակաս լայնությամբ, պատվածքով կամ առանց պատվածքի, ուղիղ նեղ շերտերի արտադրություն, սառը գլոցման եղանակով
Սառը դրոշմում կամ ճկում
Այս ենթադասը ներառում է`
- բաց հատվածամասերի (տրամատների) արտադրություն, գլանահաստոնով պողպատե հարթ գլոցվածքի հաջորդական սառը դրոշման կամ մամլիչով ճկման միջոցով
- սառը դրոշմամբ կամ ճկմամբ կողավոր թերթերի կամ շերտավոր թիթեղների արտադրություն
Մետաղալարի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- պողպատե մետաղալարի արտադրություն, լարաքարշման կամ պողպատե ձողերի սառը կորզանման միջոցով:
Բացառվում է`
- պողպատե ձողերի և ամբողջական հատվածամասերի (տրամատների) արտադրությունը, տես 24.31
- մետաղալարե արտադրատեսակների արտադրությունը, տես 25.93
Թանկարժեք մետաղների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- թանկարժեք մետաղների արտադրություն` հանքաքարից կամ ջարդոնից, ձևափոխելի կամ ոչ ձևափոխելի ազնիվ մետաղների (ոսկու, արծաթի, պլատինի և այլնի) զտարկում և մշակում
- թանկարժեք մետաղների համաձուլվածքների արտադրություն
- թանկարժեք մետաղների կիսապատրաստվածքների արտադրություն
- ոչ ազնիվ մետաղների արծաթապատում
- ոչ ազնիվ մետաղների և արծաթի ոսկեզօծում
- ոսկու, արծաթի կամ ոչ ազնիվ մետաղների պատում պլատինով կամ պլատինի խմբի մետաղներով
- թանկարժեք մետաղներից մետաղալարի արտադրություն կորզանման եղանակով
- նրբաթերթ թանկարժեք մետաղների արտադրություն:
Բացառվում է`
- գունավոր մետաղների ձուլումը, տես 24.53.0, 24.54.0
- թանկարժեք մետաղներից ոսկերչական արտադրատեսակների արտադրությունը, տես 32.12
- բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրությունը, տես 24.41.2
Բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրություն
Թանկարժեք մետաղների հարգորոշում և հարգադրոշմում
Ալյումինի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- ալյումինի արտադրություն արզնահողից
- ալյումինի արտադրություն ալյումինի ջարդոնից կամ թափոնից, էլեկտրոլիտային զտման միջոցով
- ալյումինի համահալվածքների արտադրություն
- ալյումինից կիսապատրաստվածքների արտադրություն
- ալյումինե մետաղալարի արտադրություն` կորզանման եղանակով
- ալյումինի օքսիդի արտադրություն
- փաթեթավորման համար ալյումինե նրբաթիթեղի արտադրություն
- ալյումինե նրբաթիթեղից, որպես հիմնական բաղադրիչ, ալյումինե շերտավորված նրբաթիթեղի արտադրություն:
Բացառվում է`
- գունավոր մետաղների ձուլումը, տես 24.53, 24.54
Կապարի, ցինկի և անագի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- կապարի, ցինկի և անագի արտադրություն հանքաքարից
- կապարի, ցինկի և անագի արտադրություն կապարի, ցինկի և անագի ջարդոնից կամ թափոնից, էլեկտրոլիտային զտման միջոցով
- համահալվածքների արտադրություն
- կապարից, ցինկից և անագից կիսապատրաստվածքների արտադրություն
- կապարի, ցինկի և անագի մետաղալարի արտադրություն` կորզանման եղանակով
- անագի նրբաթիթեղի արտադրություն Բացառվում է`
- գունավոր մետաղների ձուլումը, տես 24.53, 24.54
Պղնձի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- պղնձի արտադրություն հանքաքարից
- պղնձի արտադրություն պղնձի ջարդոնից կամ թափոնից, էլեկտրոլիտային զտման միջոցով
- պղնձի համահալվածքների արտադրություն
- հալուն ապահովիչների համար պղնձե լարի կամ շերտիկների արտադրություն
- պղնձից կիսապատրաստվածքների արտադրություն
- պղնձե մետաղալարի արտադրություն` կորզանման եղանակով:
Բացառվում է`
- գունավոր մետաղների ձուլումը, տես 24.53, 24.54
Այլ գունավոր մետաղների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- քրոմի, մանգանի, նիկելի և այլնի արտադրություն հանքաքարից կամ օքսիդներից
- քրոմի, մանգանի, նիկելի և այլն արտադրություն քրոմի, մանգանի, նիկելի և այլնի ջարդոնից կամ թափոնից, էլեկտրոլիտային կամ ալյումինաջերմային զտման միջոցով
- քրոմի, մանգանի, նիկելի և այլ գունավոր մետաղների համահալվածքների արտադրություն
- քրոմից, մանգանից, նիկելից և այլ գունավոր մետաղներից կիսապատրաստվածքների արտադրություն
- նիկելի շտայնի արտադրություն
- քրոմի, մանգանի, նիկելի և այլ գունավոր մետաղներից մետաղալարերի արտադրություն` կորզանման եղանակով:
Բացառվում է`
- գունավոր մետաղների ձուլումը, տես 24.53, 24.54
Միջուկային վառելիքի մշակում
Այս ենթադասը ներառում է`
- ուրանի արտադրություն ուրանիտից կամ այլ հանքաքարերից
- ուրանի հալում և զտում
Պողպատի ձուլում
Այս ենթադասը ներառում է`
- պողպատե կիսապատրաստվածքների ձուլում
- պողպատե ձուլվածքի ստացում
- պողպատե անկար խողովակների և փողակների արտադրություն կենտրոնախույս ձուլման միջոցով
- ձուլապողպատից խողովակների և խողովակների կցվանքների արտադրություն
Թեթև մետաղների ձուլում
Այս ենթադասը ներառում է`
- ալյումինից, մագնեզիումից, տիտանից, ցինկից և այլ թեթև մետաղներից կիսապատրաստվածքների ձուլում
- թեթև մետաղների ձուլվածքների ստացում
Այլ գունավոր մետաղների ձուլում
Այս ենթադասը ներառում է`
- ծանր մետաղների ձուլվածքների ստացում
- թանկարժեք մետաղների ձուլվածքների ստացում
- գունավոր մետաղների ձուլում ճնշման տակ
Մետաղե կոնստրուկցիաների և դրանց մասերի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- մետաղե կոնստրուկցիաների կամ շինարարական հիմնակմախքների (կարկասների) և դրանց մասերի (հենարանների, կայմասյուների, կամուրջների, հատվածամասերի) արտադրություն
- արդյունաբերական մետաղե կոնստրուկցիաների (դոմնային վառարանների, բեռնամբարձ և բեռնամշակող սարքավորանքի հիմնակմախքների) արտադրություն
- հիմնականում մետաղե կոնստրուկցիաներից կազմված հավաքովի շինությունների (շինարարական հրապարակում ժամանակավոր կացարանների, ցուցահանդեսային մոդուլների տարրերի և այլ) արտադրություն:
Բացառվում է`
- նավային կամ ուժային կաթսաների արտադրությունը, տես 25.30
- երկաթուղու գծերի համար հավաքակցված (մոնտաժված) ամրակապերի արտադրությունը, տես 25.99
- նավերի հատվածամասերի արտադրությունը, տես 30.11
Մետաղե դռների և լուսամուտների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- մետաղե դռների և լուսամուտների, դրանց շրջանակների, փակոցափեղկերի, դարպասների, ճաղաշարերի և համանման արտադրատեսակների արտադրություն
- միջհարկային ծածկերի համար մետաղե միջնորմերի արտադրություն
Կենտրոնական ջեռուցման համակարգի ջեռուցիչ մարտկոցների և շոգեկաթսաների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- կենտրոնական ջեռուցման համակարգի ջեռուցիչ մարտկոցների և շոգեկաթսաների արտադրություն:
Բացառվում է`
- էլեկտրական ջեռոցների և ջրատաքացուցիչների արտադրությունը, տես 27.51
Այլ ցիստեռնների, պահեստարանների (ռեզերվուարների) և մետաղե տարողությունների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- ցիստեռնների, պահեստարանների (ռեզերվուարների) և մետաղե այլ տարողությունների արտադրություն, սովորաբար անշարժ տեղակայվող և որպես պահեստարան կամ արտադրական օգտագործման համար
- մետաղե տարողությունների արտադրություն սեղմված կամ հեղուկացված գազի համար:
Բացառվում է`
- սովորաբար ապրանքների տեղափոխման կամ փաթեթավորման համար օգտագործվող, 300 լիտրը չգերազանցող մետաղե տակառների, թմբագլանների, մետաղե տարաների, դույլերի, արկղերի և այլ տարողությունների արտադրությունը, տես 25.91, 25.92
- փոխադրական բեռնարկղերի արտադրությունը, տես 29.20
- ռազմական զրահապատ փոխադրամիջոցները, տես 30.40
Շոգեկաթսաների արտադրություն, բացի կենտրոնական ջեռուցման համակարգի կաթսաներից
Այս ենթադասը ներառում է`
- շոգեկաթսաների և այլ շոգեարտադրիչների արտադրություն
- շոգեարտադրիչների հետ օգտագործվող օժանդակ սարքավորանքի` խտարարների, ջերմօգտագործիչների, շոգեգերտաքացուցիչների, շոգեընդունիչների, շոգեկուտակիչների արտադրություն
- միջուկային ռեակտորների արտադրություն, բացառությամբ իզոտոպների զատիչները
- նավային կամ ուժային կաթսաների արտադրություն
- խողովակների համակարգի կառուցում, ներառյալ խողովակների հետագա մշակումը, սովորաբար ճնշումային խողովակների կամ խողովակային համակարգի ստեղծման համար, ինչպես նաև համապատասխան նախագծային և կոնստրուկտորական աշխատանքները:
Բացառվում է`
- կենտրոնական ջեռուցման համակարգի ջեռուցիչ մարտկոցների և շոգեկաթսաների արտադրությունը, տես 25.21.0
- կաթսայատուրբինային կայանքների արտադրությունը, տես 28.11
- իզոտոպների զատիչների արտադրությունը, տես 28.99
Զենքի և զինամթերքի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- ծանր զենքի` հրետանային արկերի, ինքնագնաց թնդանոթների, հրթիռաձիգների և արձակման կայանքների, տորպեդային խողովակների, ծանր գնդացիրների արտադրություն
- հրաձգային զենքի` ռևոլվերների, հրացանների, թեթև գնդացիրների արտադրություն
- օդաճնշական կամ գազային զենքի և ատրճանակների արտադրություն
- ռազմամթերքի արտադրություն
- որսորդական, սպորտային, ինքնապաշտպանական հրազենի և զինամթերքի արտադրություն
- պայթուցիկ սարքերի` ռումբերի, ականների, տորպեդների արտադրություն:
Բացառվում է`
- ճայթիչ հրապատիճների, պայթուցիչների կամ ազդանշանային հրթիռների արտադրությունը, տես 20.51
- սրերի, թրերի, սուսերի, սվինների արտադրությունը, տես 25.71.0
- թանկարժեք իրերի, դրամի փոխադրման համար զրահապատ փոխադրամիջոցների արտադրությունը, տես 29.10.1
- տիեզերական սարքերի արտադրությունը, տես 30.30
- տանկերի և մարտական այլ մեքենաների արտադրությունը, տես 30.40.0
Մետաղի կռում, մամլում, դրոշմում և գլոցում. փոշեմետաղագործություն
Այս ենթադասը ներառում է`
- մետաղի կռում, մամլում, դրոշմում և գլոցում
- փոշեմետաղագործություն` մետաղե փոշիներից, ջերմամշակման (թրծման) կամ ճնշման միջոցով մետաղե արտադրատեսակների արտադրություն:
Բացառվում է`
- մետաղափոշու արտադրությունը, տես 24.1, 24.2
Մետաղների մշակում և պատում
Այս ենթադասը ներառում է`
- մետաղապատում, անոդավորում և այլն
- մետաղների ջերմամշակում
- մետաղների ծլեպահեռացում, ավազաշիթային մաքրում, թմբուկային մշակում, հղկում, մաքրում ավազից
- մետաղների ներկում, փորագրում
- պլաստիկացում, արծնապատում, լաքապատում և այլ ոչ մետաղական պատվածքով պատում
- մետաղների կոփում և փայլեցում:
Բացառվում է`
- ձիերի պայտման ծառայությունները, տես 01.62
- մետաղի վրա տպագրությունը, տես 18.12
- հիմնական և այլ մետաղների վրա թանկարժեք մետաղների գլոցումը, տես 24.41, 24.42, 24.43, 24.44
Մետաղների մեխանիկական մշակում
Այս ենթադասը ներառում է`
- մետաղական մասերի գայլիկոնում, հղկում, ֆրեզում, տաշում, կիպահղկում, ուղղում, կտրում, կոկում, սրում, զոդում, ճախարակում և այլն
- մետաղների հատում և փորագրում լազերի միջոց:
ով Բացառվում է`
- անասնաբուծության ոլորտում իրականացվող դարբնի ծառայությունները, տես 01.62
- պատվիրատուի ներկայությամբ փորագրական ծառայությունները, տես 95.25
Դանակային արտադրատեսակների, սեղանի մետաղե սպասքի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- դանակների, պատառաքաղների, գդալների և տնային գործածության այլ դանակային իրերի արտադրություն
- մսի կտրատման և կոտորման դանակների, ածելիների, ածելու շեղբերի, մկրատների, մազակտրիչ սարքերի և այլ դանակային ու կտրող արտադրատեսակների արտադրություն
- սրերի, թրերի, սուսերի, սվինների և համանման արտադրատեսակների արտադրություն:
Բացառվում է`
- մետաղե խորը սպասքի (թեյնիկների, կուժերի), ճաշի ամանեղենի (փոքրիկ կաթսաների, խորը ամանների), ոչ խորը ամանների, պնակների արտադրությունը, տես 25.99.0
- թանկարժեք մետաղներից սեղանի սպասքի արտադրությունը, տես 32.12.9
Կողպեքների և ծխնիների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- փականների, կողպեքների, սահափակաղակների (սողնակների), բանալիների, ծխնիների և այլ երկաթեղեն արտադրատեսակների արտադրություն` շինարարությունում, կահույքի արտադրությունում, տրանսպորտային միջոցներում օգտագործման համար
Ձեռքի գործիքների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- մեքենաների և մեխանիկական սարքերի համար դանակների և դանակային սայրերի արտադրություն
- ձեռքի գործիքների` տափաշուրթերի, պտուտակահանների և այլն արտադրություն
- գյուղատնտեսական, առանց էլեկտրաշարժաբերի ձեռքի գործիքների արտադրություն
- սղոցների և սղոցների շեղբերի, այդ թվում` սկավառակային և շղթայական սղոցների շեղբերի արտադրություն
- էլեկտրաշարժաբերով կամ առանց էլեկտրաշարժաբերի ձեռքի գործիքների կամ հաստոցների համար համափոխարինելի գլխադիրների` շաղափների, ծակիչների, կետանշիչների, ֆրեզների արտադրություն
- մամլման գործիքակազմի արտադրություն
- հնոցների, զնդանների և դարբնոցային այլ գործիքների արտադրություն
- ձուլածո առանցքալատուփերի և մամլակաղապարների (բացի ձուլակտորներով ձուլվածքից) արտադրություն
- մամլակների, սեղմիչների արտադրություն:
Բացառվում է`
- էլեկտրաշարժաբերով ձեռքի գործիքների արտադրությունը, տես 28.24
- ձուլակտորներով ձուլվածքի արտադրությունը, տես 28.91
Մետաղե տակառների և համանման տարողությունների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- դույլերի, մետաղե տարաների, տակառների, թմբկագլանների, թիթեղյա տարողությունների արտադրություն:
Բացառվում է`
- ցիստեռնների և պահեստարանների (ռեզերվուարների) արտադրությունը, տես 25.2
Թեթև մետաղներից փաթեթանյութերի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- պահածոյի տուփերի, սննդամթերքի համար թիթեղյա արկղերի, ծալովի պարկուճների արտադրություն
- մետաղե կափարիչների, խցանների արտադրություն
Մետաղալարե արտադրատեսակների, շղթաների, զսպանակների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- մետաղե մալուխների, հյուսած եզրաքուղերի և համանման արտադրատեսակների արտադրություն
- չմեկուսացված մետաղե մալուխների կամ մեկուսացված մալուխների, որոնք չեն կարող օգտագործվել որպես էլեկտրական հոսանքի հաղորդիչ, արտադրություն
- պատվածքով կամ սնամեջ մետաղալարի արտադրություն
- մետաղալարե արտադրատեսակների` մետաղե փշալարերի, մետաղե ցանկապատերի, վանդակների, ցանցերի, մետաղագործվածքի արտադրություն
- աղեղային էլեկտրաեռակցման համար պատվածքով էլեկտրոդների արտադրություն
- մեխերի, քորոցների, գնդասեղների արտադրություն
- զսպանակների արտադրություն, բացի ժամացույցի զսպանակներից` թերթավոր զսպանների, պարուրաձև զսպանակների, ոլորման լիսեռների զսպանակների, զսպանների համար թերթերի արտադրություն
- շղթաների արտադրություն, բացի ուժային փոխանցիչ շղթաներից:
Բացառվում է`
- ժամացույցների կամ ժամացույցի զսպանակների արտադրությունը, տես 26.52
- էլեկտրականության փոխանցման համար հաղորդալարերի և մալուխների արտադրությունը, տես 27.32
- ուժային փոխանցիչ շղթաների արտադրությունը, տես 28.15
Սեղմակների, պտուտակապարուրակային արտադրատեսակների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- գամերի, տափօղակների և համանման ոչ պարուրակային արտադրատեսակների արտադրություն
- պտուտակավար մեքենայական արտադրատեսակների արտադրություն
- սողնակների, հեղույսների, մանեկների և համանման պարուրակային արտադրատեսակների արտադրություն
Այլ պատրաստի մետաղե արտադրատեսակների արտադրություն, չներառված ուրիշ խմբավորումներում
Այս ենթադասը ներառում է`
- տնային գործածության մետաղե արտադրատեսակների` խորը սպասքի (թեյնիկների, կուժերի և այլ), ճաշի ամանեղենի (փոքրիկ կաթսաների, խորը և ոչ խորը ամանների, պնակների), կերակրակաթսաների, թավաների և խոհանոցային այլ, ոչ էլեկտրական կահ-կարասիի, խոհանոցային ձեռքի փոքր հարմարանքների և պարագաների, ամանեղեն լվանալու համար մետաղական ցանցերի արտադրություն
- շինարարական ցինկե բաղադրամասերի և սանիտարահիգիենիկ սարքավորանքի` ջրորդանների, տանիքի վերնադրակների, լոգնոցների, լվացարանների, հոսարանների և համանման այլ արտադրատեսակների արտադրություն
- գրասենյակային մետաղական արտադրատեսակների (բացի կահույքից) արտադրություն
- անկիզելի պահարանների, զրահապատ դռների արտադրություն
- այլ մետաղե արտադրատեսակների` նավի պտուտակների և դրանց թիակների, խարիսխների, զանգերի, հավաքակցված (մոնտաժված) երկաթուղու գծերի համար ամրակապերի, ճարմանդների, կեռերի, մետաղական սանդուղքների, ցուցանակների, պաշտպանական սաղավարտների արտադրություն
- նրբաթիթեղից պարկերի արտադրություն
- հաստատուն մագնիսների արտադրություն
- մետաղե վակուումային անոթների արտադրություն
- մետաղե կրծքանշանների և պատվանշանների արտադրություն
- մետաղե վարսափաթթուկների, սանրերի, հովանոցների համար մետաղե բռնակների, հիմնակմախքի արտադրություն:
Բացառվում է`
- սրերի, թրերի, սուսերի, սվինների և այլնի արտադրությունը, տես 25.71
- խանութներում առևտրի համար ձեռնասայլակների արտադրությունը, տես 30.99
- մետաղե կահույքի արտադրությունը, տես 31.01, 31.02, 31.09
- սպորտային արտադրատեսակների արտադրությունը, տես 32.30
- խաղերի և խաղալիքների արտադրությունը, տես 32.40
Էլեկտրոնային բաղադրամասերի արտադրություն
Այս ենթադասը ներառում է էլեկտրոնային կիսահաղորդչային և այլ բաղադրամասերի արտադրությունը`
- էլեկտրոնային կոնդենսատորների արտադրություն
- էլեկտրոնային ռեզիստորների արտադրություն
- միկրոպրոցեսորների արտադրություն
- էլեկտրոնային լամպերի, էլեկտրոնաճառագայթային խողովակների արտադրություն
- էլեկտրոնային միակցիչների արտադրություն
- չհավաքած (դատարկ) մեկուսատախտակների արտադրություն
- ինտեգրալային սխեմաների (անալոգային, թվանշանային կամ հիբրիդային) արտադրություն
- դիոդների, տրանզիստորների և համանման ընդհատուն սարքվածքների արտադրություն
- էլեկտրոնային տեսակի մակածիչների (դրոսելային կոճերի, ինդուկցիոն պարույրների, կերպափոխիչների), էլեկտրոնային տիպային բաղադրամասերի արտադրություն
- էլեկտրոնային բյուրեղների և բյուրեղային միկրոհավաքվածքների արտադրություն
- էլեկտրոնային սոլենոիդների, կոմուտատորների, տվիչների արտադրություն
- վանդակավոր, թիթեղավոր պատրաստ կամ կիսապատրաստ կիսահաղորդիչների արտադրություն
- էլեկտրոնային ցուցատախտակների բաղադրամասերի (պլազմայի, պոլիմերների, հեղուկաբյուրեղների) արտադրություն
- լուսարձակող դիոդների արտադրություն
- տպիչների, մոնիտորների համար ՈՒՍԲ մալուխների (USB) մալուխների, միակցիչներով և այլ կցամասերով մալուխային հավաքածուների արտադրություն:
Բացառվում է`
- տերմինալների (տեղեկատվության ներանցման և արտածման սարք) հետ փոխգործողության քարտերի արտադրությունը, տես 18.12
- համակարգիչների և հեռուստացույցների էկրանների արտադրությունը, տես 26.20, 26.40
- մոդեմների արտադրությունը, տես 26.30
- ռենտգենյան խողովակների և ռենտգենյան ճառագայթման գործողությամբ` համանման սարքավորումների արտադրությունը, տես 26.60
- օպտիկական սարքավորանքի և գործիքների արտադրությունը, տես 26.70
- էլեկտրական սարքավորանքի արտադրությունը, տես 27 հատվածը
- էլեկտրաշարժիչների, գեներատորների և տրանսֆորմատորների արտադրությունը, տես 27.11
- էլեկտրական ռելեների արտադրությունը, տես 27.12
- էլեկտրական հեռագրական սարքվածքների արտադրությունը, տես 27.33
- ավարտուն սարքավորումների արտադրությունը, որը դասակարգվում է սարքավորման տեսակին համապատասխան դասերում
Հավաքած Էլեկտրոնային մեկուսատախտակների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- հավաքած Էլեկտրոնային մեկուսատախտակների արտադրություն
- բաղադրամասերի տեղադրումը մեկուսատախտակների վրա
- ինտերֆեյսի քարտերի (ձայնի, տեսապատկերի, ցանցի, կոնտրոլերների, մոդեմների) արտադրություն:
Բացառվում է`
- տերմինալների (տեղեկատվության ներանցման և արտածման սարք) հետ փոխգործողության քարտերի արտադրությունը, տես 18.12
- տպատախտակների արտադրությունը, տես 26.11
Համակարգիչների և ծայրամասային սարքվածքների արտադրություն
Այս ենթադասը ներառում է էլեկտրոնային հաշվողական մեքենաների, անհատական համակարգիչների, նոութբուքերի, համակարգչային սերվերների, ծայրամասային սարքվածքների` հիշողության, ներանցման և արտածման սարքվածքների (տպիչների, մոնիտորների, ստեղնաշարի) արտադրությունը և/կամ հավաքումը:
Համակարգիչները կարող են լինել անալոգային, թվանշանային կամ հիբրիդային:
Ընդհանուր տեսակի թվանշանային համակարգիչները սարքվածք են, որոնք պահում են ծրագրեր, տվյալներ, տվյալների մշակման համար ծրագրեր և օգտվողների պահանջները բավարարող ծրագրային փաթեթներ, կատարում են օգտվողի կողմից նշված թվաբանական և օգտվողի միջամտությունը չպահանջող այլ գործողություններ, մշակման ծրագրեր, երբ կառավարվող մշակման ընթացքում համակարգիչը տալիս է տրամաբանական լուծումներ:
Անալոգային համակարգիչների միջոցով կարելի է մոդելավորել մաթեմատիկական մոդելները կամ առնվազն կատարել տարրերի անալոգային կառավարումն ու ծրագրավորումը:
Այս ենթադասը ներառում է`
- համակարգիչների արտադրություն
- նոութբուքերի արտադրություն
- տվյալների մշակման կենտրոնական բլոկերի, պրոցեսորների արտադրություն
- գրպանի ՊԴԱ (PDA)) համակարգիչների արտադրություն
- մագնիսական սկավառակատարերի, ֆլեշերի և տեղեկատվության պահման համար այլ սարքվածքների արտադրություն
- օպտիկական սկավառակատարերի (ՍԴ-ՌՎ (CD-RW), ՍԴ-ՌՈՄ (CD-ROM), ԴՎԴ-ՌՈՄ (DVD-ROM), ԴՎԴ-ՌՎ (DVD-RW)) արտադրություն
- տպիչների արտադրություն
- մոնիտորների արտադրություն
- ստեղնաշարերի արտադրություն
- մկնիկների, ջոստիկների, համակարգչային այլ մանիպուլյատորների արտադրություն
- մասնագիտացված համակարգչային տերմինալների (տեղեկատվության ներանցման և արտածման սարք) արտադրություն
- համակարգչային սերվերների արտադրություն
- սկաներների, ներառյալ գծիկային ծածկագրի սկաներները, արտադրություն
- էլեկտրոնային քարտերը կարդացող սարքերի արտադրություն
- վիրտուալ խաղերի համար սարքվածքների արտադրություն
- համակարգչային պրոյեկտորների արտադրություն
- բանկային ավտոմատների և համանման համակարգչային տերմինալների (տվյալների ներանցման և արտածման սարք) արտադրություն
- ոչ մեխանիկական դրամարկղային մեքենաների արտադրություն
- երկու և ավելի գործառույթներ իրականացնող (տպում, դիտում, պատճենահանում, ֆաքսով փոխանցում) գրասենյակային բազմաֆունկցիոնալ սարքավորանքի արտադրություն:
Բացառվում է`
- գրառված կրիչների (համակարգչային, տեսագրված, ձայնագրված և այլ նյութերով) բազմացումը, տես 18.2
- համակարգիչներում և ծայրամասային սարքվածքներում օգտագործվող էլեկտրոնային բաղադրամասերի և հավաքած Էլեկտրոնային մեկուսատախտակների արտադրությունը, տես 26.1
- համակարգչային ներքին և արտաքին մոդեմների արտադրությունը, տես 26.12.0
- ինտերֆեյսի քարտերի, մոդուլների, հավաքվածքների արտադրությունը, տես 26.12.0
- հավաքած Էլեկտրոնային մեկուսատախտակների արտադրությունը, տես 26.12.0
- հաղորդակցական սարքավորանքի մոդեմների արտադրությունը, տես 26.30.0
- թվանշանային հաղորդակցական փոխարկիչների, տվյալների հաղորդման սարքավորանքի (ծրագծիչների, զուգահոսագծերի, համակենտրոնիչների, անցախցերի և այլ) արտադրությունը, տես 26.30.0
- ձայնա- և տեսասարքավորումների և այլ կենցաղային էլեկտրոնային սարքավորանքի արտադրությունը, տես 26.40.0
- հեռուստացույցների և հեռուստաէկրանների արտադրությունը, տես 26.40.0
- տեսախաղերի համար կառավարման վահանակների արտադրությունը, տես 26.40.0
- համակարգիչներում և այլ սարքվածքներում օգտագործվող մագնիսական և օպտիկական տեղեկատվական կրիչների արտադրությունը, տես 26.80.0
Կապի սարքավորանքի արտադրություն
Այս ենթադասը ներառում է հեռախոսակապի ապահովման և տվյալների հաղորդման համար սարքավորանքի արտադրությունը, որտեղ ազդանշանների փոխանցումը կատարվում է էլեկտրալարերով կամ էլեկտրամագնիսական ալիքների միջոցով (օրինակ` հեռուստառադիոազդանշանների հեռարձակման և անհաղորդալար կապի սարքավորանքը)`
- կենտրոնական հեռախոսակայանների կապի սարքավորանքի արտադրություն
- անլար հեռախոսների արտադրություն
- գրասենյակային մասնավոր հեռախոսակայանների համար սարքավորանքի արտադրություն
- հեռախոսների, ֆաքսիմիլային սարքավորանքի, ներառյալ հեռախոսային ինքնապատասխանիչները, արտադրություն
- տվյալների հաղորդման սարքավորանքի (կամրջակների, համակենտրոնիչների, ծրագծիչների, անցախցերի և այլնի) արտադրություն
- ընդունիչ-հաղորդիչ ալեհավաքների արտադրություն
- մալուխային հեռուստատեսության սարքավորանքի արտադրություն
- պեյջերների արտադրություն
- բջջային հեռախոսների արտադրություն (սմարթֆոնների, նոր սերնդի հեռախոսների արտադրություն)
- շարժական կապի սարքավորանքի արտադրություն
- ռադիոհեռուստաստուդիաների, ռադիոհեռուստահաղորդման սարքավորանքի, ներառյալ հեռուստախցիկները, արտադրություն
- մոդեմների, հաղորդիչ սարքավորումների արտադրություն
- կենտրոնական կառավարման վահանների` պահակային և հակահրդեհային համակարգի ազդանշանների հաղորդիչների արտադրություն
- ռադիոհեռուստահաղորդիչների արտադրություն
- ենթակարմիր ազդանշանների կիրառմամբ կապի սարքավորումների (օրինակ` հեռակառավարման սարքերը) արտադրություն:
Բացառվում է`
- կապի սարքավորանքներում օգտագործվող էլեկտրոնային բաղադրամասերի և հանգույցների, ներառյալ ներքին և արտաքին համակարգչային մոդեմները, արտադրությունը, տես 26.11
- հավաքած Էլեկտրոնային մեկուսատախտակների արտադրությունը, տես 26.12.0
- համակարգիչների և համակարգչային ծայրամասային սարքավորանքի արտադրությունը, տես 26.20.0
- կենցաղային ձայնա- և տեսասարքավորանքի արտադրությունը, տես 26.40.0
- ՋՊՍ (GPS) սարքերի արտադրությունը, տես 26.51.0
- էլեկտրոնային ցուցատախտակների արտադրությունը, տես 27.90.0
- լուսացույցների արտադրությունը, տես 27.90.0
Կենցաղային էլեկտրոնային սարքավորանքի արտադրություն
Այս ենթադասը ներառում է կենցաղում, ավտոմեքենաներում, տեղական ազդարարման համակարգերում, երաժշտական գործիքների ձայնի ուժեղացման համար օգտագործվող էլեկտրոնային ձայնա- և տեսասարքավորանքի արտադրությունը՝
- տեսագրող և տեսավերարտադրող սարքավորումների արտադրություն
- հեռուստացույցների արտադրություն
- տեսամոնիտորների և տեսապրոյեկտորների արտադրություն
- ձայնագրող և ձայնավերարտադրող սարքավորումների արտադրություն
- տարածական (ստերեո) սարքավորանքի արտադրություն
- ռադիոընդունիչների արտադրություն
- ձայնական (ակուստիկ) համակարգերի արտադրություն
- անձնական օգտագործման տեսախցիկների արտադրություն
- էլեկտրանվագարկիչների արտադրություն
- տեղական ազդարարման համակարգերում և երաժշտական գործիքների համար ձայնաուժեղացման սարքավորումների արտադրություն
- խոսափողերի արտադրություն
- օպնվագարկիչների արտադրություն
- կարաոկե սարքավորումների արտադրություն
- ականջակալների (ռադիո, ստերեո, համակարգչային) արտադրություն
- էլեկտրոնային խաղերի կառավարման վահանակների արտադրություն:
Բացառվում է`
- գրանցված կրիչների (համակարգչային, տեսա- և ձայնագրությունները և այլ) արտադրությունը, տես 18.2
- համակարգչային ծայրամասային սարքավորանքի և համակարգչային մոնիտորների արտադրությունը, տես 26.20.0
- հեռախոսային ինքնապատասխանիչների արտադրությունը, տես 26.30.0
- ազդարարման համակարգերի սարքավորանքի արտադրությունը, տես 26.30.0
- ռադիոհեռուստահաղորդիչների արտադրությունը, տես 26.30.0
- ռադիո և ենթակարմիր ազդանշանների կիրառմամբ հեռակառավարման սարքավորումների արտադրությունը, տես 26.30.0
- ռադիոհեռուստաստուդիաների սարքավորանքի` տեսաձայնագրող և վերարտադրող սարքավորումների, ընդունիչ-հաղորդիչ և այլ ալեհավաքների, արևտրային տեսախցիկների արտադրությունը, տես 26.30.0
- թվանշանային խցիկների արտադրությունը, տես 26.70.0
- տեղադրված (անփոփոխ) ծրագրային ապահովմամբ էլեկտրոնային խաղերի արտադրությունը, տես 32.40.0
Չափիչ, ստուգիչ, փորձարկիչ և նավագնացական գործիքների ու սարքերի արտադրություն
Այս ենթադասը ներառում է որոնման, հայտնաբերման, նավագնացական, կառավարման, ծովագնացական և օդանավագնացական համակարգերի և գործիքների, ջեռուցման, օդի լավորակման, հովացման` ավտոմատ վերահսկման կամ կարգավորման համար սարքերի, ջերմաստիճանի, խոնավության, ճնշման, վակուումի, այրման, հոսքի, մակարդակի, մածուցիկության, խտության, թթվայնության, թանձրության, պտույտի անկյան կարգավորման, անընդհատ ավտոմատ չափիչ, գրանցիչ, ցուցիչ, ստուգիչ, փորձարկիչ սարքերի և գործիքների, ծախսաչափերի և հաշվիչների, հոսանքի և էլեկտրական ազդանշանների բնութագրիչների ստուգման և չափման գործիքների, պինդ մարմինների, հեղուկների, գազակերպ և այլ բաղադրանյութերի քիմիական կամ ֆիզիկական բաղադրության, խտության լաբորատորական վերլուծության համար գործիքների և սարքերի, այլ չափումների և փորձարկումների համար գործիքների և դրանց մասերի արտադրությունը:
Այս ենթադասը ներառում է նաև չափիչ, ստուգիչ, փորձարկային ոչ էլեկտրական սարքավորանքի (բացի պարզ մեխանիկական գործիքներից) արտադրությունը:
Այս ենթադասը ներառում է`
- օդագնացական շարժիչների համար չափիչ, ստուգիչ, փորձարկիչ սարքերի արտադրություն
- ավտոմեքենաների բանած գազերի բաղադրության ստուգման համար սարքավորանքի արտադրություն
- օդերևութաբանական սարքերի արտադրություն
- ֆիզիկական վերլուծության անցկացման համար սարքավորանքի արտադրություն
- բազմագրանցիչ սարքերի արտադրություն
- ռադիոճառագայթման հայտնաբերման և ստուգիչ սարքերի արտադրություն
- գեոդեզիական գործիքների արտադրություն
- հեղուկային ապակե և երկմետաղ ջերմաչափերի (բացի բժշկական ջերմաչափերից) արտադրություն
- խոնավակայունարարների արտադրություն
- ջրի սահմանաքանակի ստուգիչ սարքերի արտադրություն
- հրածորանների բոցի կարգավորիչների արտադրություն
- սպեկտրաչափերի արտադրություն
- օդաճնշական չափիչ սարքերի արտադրություն
- հաշվիչների (ջրի, գազի, էլեկտրաէներգիայի և այլ) արտադրություն
- հեղուկների և գազերի ծախսաչափերի, մակարդակաչափերի և այլ փոփոխական պարամետրերի չափիչ և ստուգիչ սարքերի արտադրություն
- պտուտաչափերի արտադրություն
- ականափնտրիչների, իմպուլսային գեներատորների, մագնիսական դետեկտորների արտադրություն
- որոնման, հայտնաբերման, նավագնացական, ծովագնացական և օդագնացական սարքավորանքի արտադրություն, ներառյալ ռադիոհիդրոձայնային ազդալողանները, արտադրություն
- ռադարային սարքավորանքի արտադրություն
- տեղադիրքի որոշման և կառավարման համընդհանուր համակարգերի (GPS) արտադրու-թյուն
- բնապահպանական և ավտոմատ կարգավորման համար ստուգիչ սարքերի արտադրություն
- չափիչ և գրանցիչ սարքավորանքի (օրինակ` սև արկղերի) արտադրություն
- քայլաչափերի արտադրություն
- ռադարների արտադրություն
- լաբորատոր վերլուծական սարքերի (օրինակ` արյան վերլուծության համար) արտադրություն
- լաբորատոր չափացույցերի, խտաչափերի, ճնշաչափերի, հաշվեկշռաչափերի և այլ լաբորատոր չափիչ, ստուգիչ, փորձարկային գործիքների, սարքերի կամ մեքենաների արտադրություն:
Բացառվում է`
- հեռախոսային ինքնապատասխանիչների արտադրությունը, տես 26.30.0
- ճառագայթահարող սարքավորանքի արտադրությունը, տես 26.70.0
- խոսաձայնագրիչ սարքավորանքի արտադրությունը, տես 28.23.0
- ընդհանուր նշանակության չափիչ սարքվածքների (ոչ լաբորատոր տեսակները), ճնշաչափերի և համանման արտադրատեսակների արտադրությունը, տես 28.29.0
- բժշկական ջերմաչափերի արտադրությունը, տես 32.50.0
- արտադրական գործընթացների կառավարման համար արդյունաբերական սարքավորանքի տեղադրումը, տես 33.20.0
- մեխանիկական պարզ չափիչ գործիքների (չափիչ ժապավենների, չափակարկինների և այլ) արտադրությունը, տես համապատասխան գործիքների արտադրության դասերում
Ժամացույցների և ժամանակի գրանցման այլ սարքերի արտադրություն
Այս ենթադասը ներառում է ձեռքի ժամացույցների, բոլոր այլ տեսակի ժամացույցների, ժամանակի գրանցման տարբեր սարքերի արտադրությունը՝
- ձեռքի և բոլոր տեսակի այլ ժամացույցների, ներառյալ սարքավորանքների վահանակների վրա տեղադրվող, արտադրություն
- ձեռքի և բոլոր տեսակի այլ ժամացույցների մարմինների, ներառյալ թանկարժեք մետաղներից մարմինները, արտադրություն
- ժամանակի ցուցանշման համար սարքերի, ժամացույցի մեխանիզմով կամ համաժամիչով ժամանակի միջակայքերի գրանցման, հաշվարկման կամ այլ տեսքով ներկայացման սարքերի` մեքենաների կայանման ժամանակի հաշվիչների, ժամակարգավորիչների (թայմերների), ժամ/օրացույց ցուցանշող ժամացույցների, տարբեր գործընթացների ժամակարգավորիչների արտադրություն
- ժամացույցի մեխանիզմով կամ համաժամիչով անջատիչների կամ այլ անջատիչ սարքվածքների (օրինակ` փականքների) արտադրություն
- ձեռքի և բոլոր տեսակի այլ ժամացույցների մասերի` շարժամասերի, զսպանակների, քարերի, թվացույցերի, սլաքների և կամրջակների և այլ մանրակների արտադրություն
- տարբեր նյութերից ժամացույցի մարմինների և պատյանների արտադրություն:
Բացառվում է`
- ձեռքի ժամացույցների համար ոչ մետաղական փոկերի (գործվածքից, կաշվից, պլաստմասսայից) արտադրությունը, տես 15.12
- ձեռքի ժամացույցների համար թանկարժեք մետաղներից փոկերի արտադրությունը, տես 32.12
- ձեռքի ժամացույցների համար ոչ թանկարժեք մետաղներից փոկերի արտադրությունը, տես 32.13
Ճառագայթահարող, էլեկտրաբժշկական և էլեկտրաբուժական սարքավորանքի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- բետա, գամմա, ռենտգենյան կամ այլ ճառագայթման գործողության սարքերի և սարքվածքների, ճառագայթահարող սարքավորանքի և խողովակների արտադրություն (արդյունաբերական, բժշկական ախտորոշման, բուժական, հետազոտական, գիտական նպատակների համար)
- սցինտիլյացիոն տեսածրիչների արտադրություն
- տոմոգրաֆների արտադրություն
- մագնիսական ռեզոնանսի երևույթի հիման վրա գործող սարքերի արտադրություն
- անդրաձայնային ախտորոշիչ սարքերի արտադրություն
- էլեկտրասրտագրիչների արտադրություն
- էլեկտրաբժշկական ներդիտակային սարքավորանքի արտադրություն
- բժշկական լազերային սարքավորանքի արտադրություն
- սրտի էլեկտրոնային խթանիչների արտադրություն
- լսողական սարքերի արտադրություն
- սննդամթերքի, հեղուկների (օրինակ` կաթի) ճառագայթման աստիճանի որոշման համար սարքերի արտադրություն:
Բացառվում է`
- արևաբուժական (արևահարող) սարքավորանքի արտադրությունը, տես 28.99.0
Օպտիկական գործիքների և լուսանկարչական սարքավորանքի արտադրություն
Այս ենթադասը ներառում է օպտիկական գործիքների` հեռադիտակների, մանրադիտակների (բացի էլեկտրոնային և պոզիտրոնային գործիքներից), աստղադիտակների, պրիզմաների և ոսպնյակների արտադրությունը, ոսպնյակների (բացի ակնաբուժական ոսպնյակներից) պատումը, ողորկումը և տեղադրումը, լուսանկարչական սարքավորանքի` խցիկների, լուսակայացույցերի և այլ լուսանկարչական սարքավորանքի ու դրանց մանրակների արտադրությունը`
- օպտիկական հայելիների արտադրություն
- օպտիկական նշանոցով սարքավորանքի արտադրություն
- օպտիկական դիրքավորման տարրերով սարքավորանքի արտադրություն
- խոշորացույցների արտադրություն
- ճշգրիտ մեխանիկական աշխատանքների համար օպտիկական գործիքների արտադրություն
- օպտիկական համեմատիչների (կոմպարատորների) արտադրություն
- կինոխցիկների և թվային խցիկների արտադրություն
- կինոժապավենների և սլայդերի ցուցադրիչների արտադրություն
- թափանցապատկերների (դիապոզիտիվների) ցուցադրիչների արտադրություն
- չափման և ստուգման օպտիկական սարքվածքների և գործիքների (օրինակ` կարգավորման սարքերի գործարկման, լուսակայացույցերի, հեռաչափերի) արտադրություն
- ոսպնյակների, օպտիկական մանրադիտակների, հեռադիտակների և աստղադիտակների արտադրություն
- լազերային հավաքվածքների արտադրությո:ւն Բացառվում է`
- համակարգչային ցուցադրիչների արտադրությունը, տես 26.20
- մալուխային հեռուստատեսության սարքավորանքի և տեսախցիկների արտադրությունը, տես 26.30
- անհատական տեսախցիկների արտադրությունը, տես 26.40
- լազերային բաղադրիչներով սարքավորանքի արտադրությունը, տես համապատասխան դասի սարքավորանքի արտադրությունը (օրինակ` բժշկական լազերային սարքավորանքի արտադրությունը, տես 26.60)
- լուսապատճենահան մեքենաների արտադրությունը, տես 28.23
- ակնաբուժական արտադրատեսակների արտադրությունը, տես 32.50
Մագնիսական և օպտիկական տեղեկատվական կրիչների արտադրություն
Այս ենթադասը ներառում է մագնիսական և օպտիկական տեղեկատվական կրիչների արտադրությունը՝
- չգրառված մագնիսական ձայնա- և տեսաժապավենների արտադրություն
- չգրառված մագնիսական ձայնա- և տեսակասետների արտադրություն
- չգրառված սկավառակների արտադրություն
- չգրառված օպտիկական սկավառակների արտադրություն
- կարծր սկավառակների (համակարգչային հիշասարքերի) արտադրություն:
Բացառվում է`
- գրառված տեղեկատվական կրիչների (համակարգչային, ձայնա- և տեսակրիչների) արտադրությունը, տես 18.2
Էլեկտրաշարժիչների, գեներատորների և տրանսֆորմատորների արտադրություն
Այս ենթադասը ներառում է բոլոր տեսակի էլեկտրաշարժիչների և տրանսֆորմատորների (փոփոխական, հաստատուն, փոփոխական/հաստատուն հոսանքի) արտադրությունը`
- էլեկտրաշարժիչների (բացի ներքին այրման և մեկնարկիչ սարքի շարժիչներից) արտադրություն
- էլեկտրական բաշխիչ տրանսֆորմատորների արտադրություն
- աղեղային էլեկտրաեռակցման տրանսֆորմատորների արտադրություն
- ֆլուորեսցենտային կայունարարների (տրանսֆորմատորների) արտադրություն
- էլեկտրաէներգիայի բաշխիչ ենթակայանների տրանսֆորմատորների արտադրություն
- էլեկտրական լարման փոխհաղորդակների և կայունարարների արտադրություն
- էլեկտրագեներատորների (բացի կատարելագործված ներքին այրման շարժիչների լիցքավորման մարտկոցներից) արտադրություն
- շարժիչ-գեներատորների համալրող բաղադրամասերի (բացի տուրբագեներատորների մեկնարկիչ սարքից) արտադրություն
- մագնիսական խարիսխների փաթույթների վերափաթաթում, արտադրական եղանակով:
Բացառվում է`
- համակարգչային ցուցադրիչների արտադրությունը, տես 26.20
- մալուխային հեռուստատեսության սարքավորանքի և տեսախցիկների արտադրությունը, տես 26.30
- անհատական տեսախցիկների արտադրությունը, տես 26.40
- լազերային բաղադրիչներով սարքավորանքի արտադրությունը, տես համապատասխան դասի սարքավորանքի արտադրությունը (օրինակ` բժշկական լազերային սարքավորանքի արտադրությունը, տես 26.60)
- լուսապատճենահան մեքենաների արտադրությունը, տես 28.23
- ակնաբուժական արտադրատեսակների արտադրությունը, տես 32.50
Էլեկտրաբաշխիչ և կարգավորիչ սարքերի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- էլեկտրաէներգիայի ընդհատիչների արտադրություն
- ցանցային մարիչների (լարման ցատկերի մարման համար) արտադրություն
- էլեկտրաէներգիայի բաշխման համար կառավարման վահանների արտադրություն
- էլեկտրական ռելեների արտադրություն
- սարքերի Էլեկտրական բաշխատախտակների համար անցուղիների արտադրություն
- հալուն էլեկտրական ապահովիչների արտադրություն
- հոսանքափոխիչ սարքավորանքի(կոմուտատորների) արտադրություն
- էլեկտրաէներգիայի կոմուտատորների (բացի սեղմակային կոճակներից, միացքներից, հպակային և այլ միացման տարրերից) արտադրություն
- էլեկտրաշարժ ուժի գեներատորների համալրող բաղադրամասերի արտադրություն:
Բացառվում է`
- բնապահպանական և արդյունաբերական գործընթացների ավտոմատ կարգավորման սարքերի արտադրությունը, տես 26.51
- էլեկտրական շղթաների միակցիչների` սեղմակային կոճակների, միացքների, հպակային և այլ միացման տարրերի արտադրությունը, տես 27.33
Մարտկոցների և կուտակիչների արտադրություն
Այս ենթադասը ներառում է լիցքավորվող և չլիցքավորվող մարտկոցների արտադրությունը՝
- առաջնային տարրերի և առաջնային տարրերի մարտկոցների` մանգանի երկօքսիդ, սնդիկի երկօքսիդ, արծաթի օքսիդ և այլ նյութեր պարունակող բջիջների արտադրություն
- էլեկտրակուտակիչների և դրանց մասերի` միջադիրների, հենամարմինների, կափարիչների արտադրություն
- կապարաթթվական կուտակիչների արտադրություն
- նիկել-կադմիումային կուտակիչների արտադրություն
- նիկել-հիդրիդային կուտակիչների արտադրություն
- լիթիումային կուտակիչների արտադրություն
- չոր բջիջային կուտակիչների արտադրություն
- խոնավ բջիջային կուտակիչների արտադրություն
Թելքաօպտիկական մալուխների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- տվյալների, տեսապատկերների փոխանցման համար թելքաօպտիկական մալուխների արտադրություն:
Բացառվում է`
- ապակեթելքի, ապակեթելքից ճոպանների արտադրությունը, տես 23.14
- միակցիչներով կամ այլ կցամասերով օպտիկական մալուխային հավաքածուների արտադրությունը, տես 26.11
Այլ էլեկտրահաղորդալարերի և մալուխների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- մեկուսացված հաղորդալարերի և մալուխների արտադրություն` պողպատից, պղնձից, ալյումինից Բացառվում է`
- չմեկուսացված լարերի արտադրությունը, տես 24.34, 24.41, 24.42, 24.43, 24.44, 24.45
- համակարգիչների, տպիչների, մոնիտորների համար մալուխների, USB (ունիվերսալ հաջորդական հաջորդաթիթեղ) մալուխների, միակցիչներով և կցված այլ մասերով մալուխային հավաքածուների արտադրությունը, տես 26.11
- սարքավորանքների համար մեկուսացված հաղորդալարերով և միակցիչներով հավաքակցման հավաքածուների արտադրությունը, տես 27.90
- ավտոմեքենաների համար էլեկտրալարերի լրակազմի արտադրությունը, տես 29.31
Էլեկտրահաղորդալարերի միացման սարքվածքների արտադրություն
Այս ենթադասը ներառում է էլեկտրական շղթաների միացման սարքվածքների արտադրությունը տարբեր նյութերից՝
- էլեկտրական հաղորդաթիթեղների, հաղորդաձողերի (բացի էլեկտրաբաշխիչ սարքերից) արտադրություն
- էլեկտրական շղթաներում կարճ միացումները կանխարգելող անջատիչների (ՋՖԿԻ (GFCI)) արտադրություն
- էլեկտրական լամպերի կոթառների արտադրություն
- շանթահարների և էլեկտրամագնիսական կոճերի արտադրություն
- էլեկտրական շղթաների միակցիչների` սեղմակային կոճակների, սեղմակների, միացքների, հպակային և այլ միացման տարրերի, սոլենոիդների արտադրություն
- վարդակների, խրոցակների արտադրություն
- էլեկտրահաղորդալարերի միացման սարքվածքներով (հպակներ, արտանցիչներ, փոխանցիչներ և այլ) տուփերի, վահանակների արտադրություն
- մեկուսախողովակների և կցամասերի արտադրություն
- ապարատային միջոցների հաղորդագծերի և հենակների արտադրություն
- սարքերի հաղորդագծերի համար ոչ էլեկտրական պլաստմասսե միացման սարքվածքների` տուփերի հպակային բռնակների, թիթեղների, հենակների, կցամասերի, փոխանցիչների գլխիկների և համանման մասերի արտադրություն:
Բացառվում է`
- խեցեգործական մեկուսիչների և համապատասխան կցամասերի արտադրությունը, տես 23.43
- էլեկտրոնային միակցիչների` սոլենոիդների, կոմուտատորների, փոխանցիչների և համանման այլ միացման սարքվածքների արտադրությունը, տես 26.11
Էլեկտրական լուսավորման սարքավորանքի արտադրություն
Այս ենթադասը ներառում է էլեկտրական լամպերի, դրանց մասերի և բաղադրիչների, էլեկտրական լուսավորման սարքավորանքի և դրանց մասերի (բացառությամբ էլեկտրահաղորդալարերի միացման սարքվածքները) արտադրությունը`
- պարպումային, շիկացման, ֆլուորեսցենտային, անդրամանուշակագույն, ենթակարմիր և համանման լամպերի, ներառյալ լամպանոթները և ամրանները, արտադրություն
- առաստաղային լուսավորման սարքավորանքի արտադրություն
- ջահերի արտադրություն
- սեղանի լամպերի արտադրություն
- ամանորյա տոնածառերի համար լուսավորության հավաքածուների արտադրություն
- էլեկտրական բուխարիների ներքին լուսավորության («վառվող կրակի» նմանակում) սարքավորանքի արտադրություն
- լուսարձակների, բռնկալամպերի, իմպուլսային լամպերի արտադրություն
- էլեկտրական լուսատուների արտադրություն
- լապտերի (կարբիդային, էլեկտրական, գազային, բենզինի, նավթի) արտադրություն
- նեղ ուղղորդված լույսի լուսարձակների արտադրություն
- փողոցի լուսավորման սարքավորանքի (բացի ազդանշանային լուսարձակներից) արտադրություն
- տրանսպորտային միջոցներում օգտագործվող (մեքենաներում, ինքնաթիռներում, նավերում և այլ) լուսավորման սարքավորանքի արտադրություն
- ոչ էլեկտրական լուսավորման սարքավորանքի արտադրություն:
Բացառվում է`
- լուսավորման սարքավորանքի դատարկ ապակե լամպանոթների և ապակե մասերի արտադրությունը, տես 23.19
- լուսավորման սարքավորանքի Էլեկտրահաղորդալարերի միացման սարքվածքների արտադրությունը, տես 27.33
- լուսավորման սարքավորանքի հետ համակցված առաստաղի և լոգարանի օդափոխիչների արտադրությունը, տես 27.51
- էլեկտրական ազդանշանային սարքվածքների արտադրությունը, տես 27.90
Կենցաղային էլեկտրասարքերի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- կենցաղային էլեկտրասարքերի` սառնարանների, սառնախցիկների, ամանեղեն լվանալու մեքենաների, լվացքի և չորացնող մեքենաների, փոշեկուլների, հատակափայլիչների, խոհանոցային թափոնների մանրիչների, աղացների, խառնիչների, կտրատիչների, դանակներ սրող հարմարանքների, հյութամզիչների, էլեկտրական ածելիների, ատամմաքրիչների և անձնական խնամքի այլ պարագաների, չորացուցիչ և օդափոխիչ թասակների արտադրություն
- կենցաղային էլեկտրատաքացուցիչների` ջրատաքացուցիչների, անկողնային ջեռակների, խոզանակների, սանրերի, չորացուցիչների, վարսափաթթուկների, արդուկների, սենյակի ջեռուցիչների և օդափոխիչների, էլեկտրաջեռոցների, միկրոալիքային և էլեկտրական վառարանների, տոստերների, սրճեփների, թեյնիկների, թավաների, գրիլների, ռոստերների, բովիչների, տաքացման համար էլեկտրական դիմադրությունների և այլնի արտադրություն:
Բացառվում է`
- արտադրական և արդյունաբերական նշանակության սառնարանների և սառնախցիկների, օդավորակավորիչների, օդափոխիչների և օդափոխիչ պահարանների, կենտրոնական ջեռուցման սարքավորանքի, առևտրային խոհարարական սարքավորանքի, լվացքատների, քիմմաքրման, մամլիչ սարքավորանքի, առևտրային և արդյունաբերական փոշեորսիչների, փոշեհավաքարանների արտադրությունը, տես 28 հատվածը
- կարի մեքենաների արտադրությունը, տես 28.94
- վակուումային զտիչ համակարգերի տեղադրումը, տես 43.29
Կենցաղային ոչ էլեկտրական սարքերի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- կենցաղային ոչ էլեկտրական խոհանոցային և ջեռուցման սարքավորանքի` վառարանների, ջեռուցիչների, հնոցների, ջրատաքացուցիչների, խոհանոցային սալերի, տաքացվող թիթեղների արտադրություն
Այլ էլեկտրական սարքավորանքի արտադրություն
Այս ենթադասը ներառում է այլ էլեկտրական սարքավորանքի արտադրությունը (բացառությամբ շարժիչների, գեներատորների, տրանսֆորմատորների, մարտկոցների և կուտակիչների, էլեկտրական լուսավորման սարքավորանքի, էլեկտրահաղորդալարերի միացման սարքվածքների արտադրությունը)`
- մարտկոցների լիցքային սարքվածքների, կիսահաղորդչային սարքերի արտադրություն
- դռների բացման և փակման համար էլեկտրական սարքվածքների արտադրություն
- էլեկտրական զանգերի արտադրություն
- ոչ սեփական արտադրության մեկուսալարերի օգտագործմամբ էլեկտրական երկարիչների արտադրություն
- անդրաձայնային մաքրիչ սարքվածքների (բացի ատամնաբուժական և լաբորատոր մաքրիչ սարքերից) արտադրություն
- պինդմարմնային կերպափոխիչների, ուղղիչ սարքվածքների, վառելիքային տարրերի (բջիջների), կարգավորվող կամ չկարգավորվող էլեկտրասնուցիչների արտադրություն
- անընդհատ էլեկտրասնուցման աղբյուրների (UPS) արտադրություն
- էլեկտրացանցային զտիչների (բացառությամբ հոսանքաբաշխիչների համար) արտադրություն
- էլեկտրական մեկուսալարերով և միացքներով էլեկտրահաղորդալարերի, էլեկտրական երկարիչների և հաղորդալարերի այլ հավաքածուների արտադրություն
- ածխային և գրաքարային էլեկտրոդների, հպակների և ածխային ու գրաքարային այլ էլեկտրական հարմարանքների արտադրություն
- մասնիկների արագացուցիչների արտադրություն
- կոնդենսատորների, ռեզիստորների, ուժային կոնդենսատորների և համանման բաղադրիչների արտադրություն
- էլեկտրամագնիսների արտադրություն
- ձայնային էլեկտրաազդանշանային սարքերի արտադրություն
- էլեկտրոնային ցուցատախտակների արտադրություն
- էլեկտրական խորհրդանիշների արտադրություն
- լուսային էլկետրաազդանշանային սարքավորանքի` լուսաֆորների, հետիոտնային անցումների համար լուսաազդանշանային սարքավորանքի արտադրություն
- էլեկտրամեկուսիչների (բացի ապակե և ճենապակե), ոչ ազնիվ մետաղներից մեկուսախողովակների (ներքին մեկուսացմամբ) և դրանց կցվածքների արտադրություն
- էլեկտրազոդման և էլեկտրաեռակցման սարքավորանքի, ներառյալ ձեռքի զոդիչները, արտադրություն:
Բացառվում է`
- ճենապակե էլեկտրամեկուսիչների արտադրությունը, տես 23.43
- ածխածնային նյութերից կամ գրաքարից թելքի և այլ արտադրատեսակների (բացի էլեկտրոդներից և էլեկտրական համանման արտադրատեսակներից) արտադրությունը, տես 23.99.0
- էլեկտրոնային բաղադրիչներով ուղղիչների, էլեկտրակարգավորիչ և կերպափոխիչ ինտեգրալային սխեմաների, էլեկտրոնային կոնդենսատորների, ռեզիստորների, միակցիչների և համանման արտադրատեսակների արտադրությունը, տես 26.11
- տրանսֆորմատորների, շարժիչների, գեներատորների, բաշխիչ սարքվածքների, ռելեների, արտադրական գործընթացների կառավարման էլեկտրասարքերի արտադրությունը, տես 27.1
- մարտկոցների արտադրությունը, տես 27.20
- էլեկտրահաղորդալարերի և դրանց միացման սարքվածքների արտադրությունը, տես 27.3
- էլեկտրական լուսավորման սարքավորանքի արտադրությունը, տես 27.40
- կենցաղային էլեկտրասարքերի արտադրությունը, տես 27.5
- զոդման և եռակցման ոչ էլեկտրական սարքավորանքի արտադրությունը, տես 28.29
- ավտոմեքենաների և դրանց շարժիչների համար էլեկտրական սարքավորանքի` գեներատորների, փոփոխական հոսանքի գեներատորների, վառոցքի մոմերի մեկնարկիչների, հաղորդալարերի հանգույցների, լարման, դռների և լուսամուտների էլեկտրակարգավորիչ սարքերի արտադրությունը, տես 29.31
Շարժիչների և տուրբինների, բացառությամբ ավտոմեքենաների, մոտոցիկլային և օդագնացական, արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- ներքին այրման շարժիչների և շարժիչների մանրակների` նավի շարժիչների, երկաթուղային տրանսպորտի շարժիչների (բացի ավտոմեքենաների, մոտոցիկլային և օդագնացական շարժիչներից) արտադրություն
- ներքին այրման, դիզելային և այլ շարժիչների, դրանց մասերի` մխոցների, մխոցաօղերի, կարբյուրատորների արտադրություն
- ներքին այրման շարժիչների ներթողի և արտաթողի կափույրների արտադրություն
- տուրբինների և դրանց պահեստամասերի` շոգետուրբինների, հիդրավլիկական տուրբինների, ջրանիվների և դրանց կարգավորիչների, հողմատուրբինների, գազատուրբինների (բացի տուրբառեակտիվ և տուրբապտուտակային շարժիչներից) արտադրություն
- կաթսայական տուրբինների հավալրող բաղադրամասերի արտադրություն
- տուրբագեներատորների հավալրող բաղադրամասերի արտադրություն
- արդյունաբերական նշանակության շարժիչների արտադրությ Բացառվում է`
- էլեկտրագեներատորների (բացի տուրբագեներատորների համալրող բաղադրամասերից) արտադրությունը, տես 27.11
- շարժիչ-գեներատորների հավալրող բաղադրամասերի (բացի տուրբագեներատորների համալրող բաղադրամասերից) արտադրությունը, տես 27.11
- ներքին այրման շարժիչների բաղադրամասերի և էլեկտրական սարքավորանքի արտադրությունը, տես 29.31
- օդագնացական, տրանսպորտային միջոցների և մոտոցիկլային շարժիչների արտադրությունը, տես 29.10, 30.30, 30.91
- տուրբառեակտիվ և տուրբապտուտակային շարժիչների արտադրությունը, տես 30.30
Հիդրավլիկական սարքավորանքի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- hիդրավլիկ և օդաճնշական սարքվածքների, ներառյալ հիդրավլիկ պոմպերը, հիդրավլիկ շարժիչները, հիդրավլիկ և օդաճնշական գլանները, հիդրավլիկ և օդաճնշական կափույրները, հիդրավլիկ և օդաճնշական հրշեջ ծայրապանակները և կցվանքները, արտադրություն
- օդաճնշական համակարգերում օգտագործման համար նախատեսված օդաճնշական սարքավորանքի արտադրություն
- հիդրավլիկական համակարգերի արտադրություն
- հիդրավլիկական շարժաբեր սարքավորանքի արտադրություն
- հիդրոստատիկական շարժաբերների արտադրություն:
Բացառվում է`
- ճնշակների արտադրությունը, տես 28.13
- ոչ հիդրավլիկ գործիքների համար պոմպերի արտադրությունը, տես 28.13
- ոչ հեղուկաբաշխական կափույրների արտադրությունը, տես 28.14
- մեխանիկական սարքավորանքի շարժաբերների արտադրությունը, տես 28.15
Այլ պոմպերի և ճնշակների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- օդային, վակուումային, գազային և համանման այլ պոմպերի արտադրություն
- չափիչ սարքերով սարքավորված կամ չսարքավորված ջրապոմպերի արտադրություն
- ներքին այրման շարժիչների համար նախատեսված պոմպերի` յուղապոմպերի, ջրապոմպերի, ավտոմեքենաների համար վառելիքի պոմպերի արտադրություն
- ձեռնամուղ պոմպերի արտադրությ:
Բացառվում է`
- hիդրավլիկական և օդաճնշական սարքվածքների արտադրությունը, տես 28.12
Ծորակների և կափույրների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- արդյունաբերական ծորակների (խցանների) և կափույրների արտադրություն, ներառյալ կարգավորող կափույրները և հեղուկաթափ ծորակները
- սանտեխնիկական սարքվածքների համար ծորակների (խցանների) և կափույրների արտադրություն
- ջեռուցման համակարգերի համար ծորակների (խցանների) և կափույրների արտադրություն:
Բացառվում է`
- չկոփված ռետինացված ռետինից, ապակուց և խեցեգործական նյութերից ծորակների և կափույրների արտադրությունը, տես 22.19, 23.19, 23.44
- ներքին այրման շարժիչների ներթողի և արտաթողի կափույրների արտադրությունը, տես 28.11
- օդաճնշական համակարգերում օգտագործման համար նախատեսված օդաճնշական և hիդրավլիկ կափույրների և օդաճնշական այլ սարքվածքների արտադրությունը, տես 28.12
Առանցքակալների, ժանանվակների, շարժաբերների և ատամնավոր փոխանցիչների մասերի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- հոլովակավոր և գնդիկավոր առանցքակալների և դրանց մասերի արտադրություն
- մեխանիկական փոխհաղորդիչ սարքավորանքի` փոխհաղորդիչ լիսեռների և շուռտվիկների, այդ թվում` բաշխիչ լիսեռները, ծնկավոր լիսեռները, շուռտվիկները և այլն, առանցքակալների մարմինների և սովորական լիսեռների արտադրություն
- ժանանվակների, ատամնավոր փոխանցիչների, փոխանցատուփերի և արագությունների փոխարկման տուփերի այլ մասերի արտադրություն
- կցորդիչի ագույցների և միացնող ագույցների արտադրություն
- թափանիվների և փոկանիվների արտադրություն
- հոդակապավոր շղթաների արտադրություն
- շարժաբերի շղթաների արտադրություն:
Բացառվում է`
- այլ շղթաների արտադրությունը, տես 25.93
- հիդրավլիկական շարժաբեր սարքավորանքի արտադրությունը, տես 28.12
- հիդրոստատիկական շարժաբերների արտադրությունը, տես 28.12
- էլեկտրամագնիսական կցորդիչների արտադրությունը, տես 29.31
- որպես մեքենաների կամ թռչող սարքերի մասեր հանդիսացող ուժային փոխանցիչ սարքավորանքի հավաքակցման հանգույցների արտադրությունը, տես 29 և 30 հատվածները
Էլեկտրական և այլ արդյունաբերական կամ լաբորատոր վառարանների և թուջահալոցների, այդ թվում` թափոնների այ
Րման համար կայանքների, արտադրություն
Հրածորանների արտադրություն
Ոչ շարժական էլեկտրական բուխարիների, լողավազանների ջրատաքացուցիչների արտադրություն
Ոչ շարժական, ոչ էլեկտրական արևային վահանակների, արևային ջրատաքացուցիչ համակարգերի, շոգե, նավթի, յուղ
Ի և համանման այլ վառարանների և տաքացուցիչ սարքավորանքի արտադրություն
Մեխանիկական հնոցների, ցանցերի, մոխրի հեռացուցիչների արտադրություն
Ամբարձիչ և բեռնման-բեռնաթափման սարքավորանքի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- ձեռքով կառավարվող կամ մեխանիկական շարժաբերով ամբարձիչ, բեռնման-բեռնաթափման, բեռնամշակման աշխատանքների համար սարքավորանքի` բարդ բլոկների և բազմաճախարակների, կարապիկների, կաբեստանների և ամբարձիկների, դերրիկ-ամբարձիչների, ամբարձիչների, շարժական ամբարձիչ կայանքների, բեռնափոխակրիչների, ավտոբեռնիչների (սարքավորված կամ չսարքավորված ամբարձիչներով կամ բեռնման-բեռնաթափման այլ սարքավորանքով, ինքնագնաց կամ ոչ ինքնագնաց, որոնք օգտագործվում են գործարաններում), հատուկ նախատեսված ամբարձիչ, բեռնման-բեռնաթափման, բեռնամշակման աշխատանքների համար մեխանիկական մանիպուլյատորների և արդյունաբերական ռոբոտների արտադրություն
- փոխակրիչների արտադրություն
- վերելակների, վերհանների, շարժասանդուղքների արտադրություն
- հատուկ ամբարձիչ և բեռնման-բեռնաթափման սարքավորանքի համար նախատեսված մասերի արտադրություն:
Բացառվում է`
- բազմագործառնական արդյունաբերական ռոբոտների արտադրությունը, տես 28.99
- ստորգետնյա աշխատանքների համար ամբարձիչների և անընդհատ գործողության փոխակրիչների արտադրությունը, տես 28.92
- մեխանիկական շերեփների, էքսկավատորների, շերեփավոր բեռնիչների արտադրությունը, տես 28.92
- լողուն ամբարձիչների, ռելսային ամբարձիչների, բեռնատար-ամբարձիչների արտադրությունը, տես 30.11, 30.20
- վերելակների և վերհանների տեղադրումը, տես 43.29
Գրասենյակային մեքենաների և սարքավորանքի (բացի համակարգիչներից և ծայրամասային սարքվածքներից) արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- հաշվողական մեքենաների արտադրություն
- հաշվիչ և դրամարկղային մեքենաների արտադրություն
- էլեկտրոնային կամ ոչ էլեկտրոնային հաշվասարքերի (կալկուլյատորների) արտադրություն
- փոստային առաքումների նախավճարման, մշակման (ծրարավորում, ծրարների սոսնձում, հասցեանշում, ծրարների բացում, տեսակավորում, հաշվառում, դրոշմում) համար սարքավորումների արտադրություն
- գրամեքենաների արտադրություն
- սղագրական մեքենաների արտադրություն
- գրասենյակային տեսակի թղթերի կցակարման (պլաստմասսե պարույրներով կամ երիզակարման) սարքվածքների արտադրություն
- չեկերի լրացման սարքերի արտադրություն
- թղթադրամի և մետաղադրամի հաշվման, տեսակավորման, փաթեթավորման սարքերի արտադրություն
- մատիտներ սրելու սարքերի արտադրություն
- ամրակների ամրակցման սարքերի (ստեպլերներ և այլ) արտադրություն
- ընտրաձայների հաշվման սարքերի արտադրություն
- գրասենյակային ժապավենակալների արտադրություն
- դակիչ սարքերի արտադրություն
- մեխանիկական դրամարկղային մեքենաների արտադրություն
- լուսապատճենահան մեքենաների արտադրություն
- երանգափոշիով (տոներով) քարթրիջների արտադրություն
- գրատախտակների, պրոեկցիոն տախտակների, գծանշված տախտակների արտադրություն
- խոսաձայնագրիչ սարքավորանքի արտադրությ Բացառվում է`
- համակարգիչների և ծայրամասային սարքվածքների արտադրությունը, տես 26.20
Շարժաբերով ձեռքի գործիքների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- էլեկտրական կամ ոչ էլեկտրական շարժիչով կամ օդաճնշական շարժաբերով ձեռքի գործիքների` սկավառակային և օդաճնշական սղոցների, շղթայական սղոցների, ձեռքի գայլիկոնիչների և անցքահատ հարմարանքով գայլիկոնիչների, շարժաբերով ավազաշիթային ձեռքի սարքերի, մեխերի խփման օդաճնշական սարքերի, մեղմիչների, ծրագծիչների, ջարդիչների, ամրակապիչների, օդաճնշական գամամուրճերի, ռանդման և հղկման հարմարանքների, ձեռքի էլեկտրական մկրատների և աքցանների, մանեկադարձակների, մեխամղիչների արտադրություն:
Բացառվում է`
- ձեռքի գործիքների համար համափոխարինելի գլխադիրների արտադրությունը, տես 25.73
- էլեկտրազոդման և էլեկտրաեռակցման սարքավորանքի, ներառյալ ձեռքի զոդիչները, արտադրությունը, տես 27.90
Սառեցնող և օդափոխիչ ոչ կենցաղային սարքավորանքի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- սառեցնող և օդափոխիչ արդյունաբերական սարքավորանքի արտադրություն, ներառյալ հիմնական հանգույցների հավաքումը
- օդի լավորակման սարքավորանքի, ներառյալ ավտոմեքենաների օդավորակավորիչների, արտադրություն
- ոչ կենցաղային օդափոխիչ սարքավորանքի արտադրություն
- ջերմափոխանակիչների արտադրություն
- օդի և գազերի հեղուկացման սարքավորանքի արտադրություն
- ձեղնահարկի (տանիքի տակ, ճակտոնին տեղադրվող) օդափոխիչ սարքավորանքի արտադրություն:
Բացառվում է`
- կենցաղային պաղեցնող և սառեցնող սարքավորանքի արտադրությունը, տես 27.51.0
- կենցաղային օդափոխիչների արտադրությունը, տես 27.51
Ընդհանուր նշանակության այլ մեքենաների արտադրություն, չներառված ուրիշ խմբավորումներում
Այս ենթադասը ներառում է`
- կշռաչափիչ սարքավորանքի (բացի բարձր ճշգրտության լաբորատոր կշեռքներից)` կենցաղային և խանութների, հատակադիր, անընդհատ գործողության, հարթակավոր, քաշի և այլ կշեռքների արտադրություն
- հեղուկների զտիչ և քամիչ մեքենաների և սարքերի արտադրություն
- հեղուկների կամ փոշիների փոշիացրման, ցրցայթման, ցրման սարքավորանքի` փոշեցիրների, կրակմարիչների, ավազաշիթային մեքենաների, շոգեմաքրիչների և համանման սարքավորանքի արտադրություն
- փաթեթավորման և փաթեթման համար մեքենաների` լցավորման, փակման, կնքման, խցանման, պիտակավորման և համանման մեքենաների արտադրություն
- շշերի և այլ տարողությունների լվացման և չորացման մեքենաների արտադրություն
- նավթավերամշակման գործարանների, քիմիական կազմակերպությունների, խմիչքների և այլ արտադրությունների համար թորակայանքների և բազմաթորակայանքների արտադրություն
- գազագեներատորների արտադրություն
- գլոցիչային ու այլ գրտնակավոր մեքենաների (բացի մետաղի կամ ապակու գլոցիչ մեքենաներից) և դրանց համար գրտնակների արտադրություն
- կենտրոնախուսակների (բացի սերզատիչներից և լվացքի չորուցիչներից) արտադրություն
- մի քանի նյութերի կամ նույն նյութի շերտերից պատրաստված միջադիրների կամ համանման միացքների արտադրություն
- ապրանքների վաճառքի համար առևտրի ավտոմատների արտադրություն
- հարթաչափերի, չափերիզների և ձեռքի համանման այլ գործիքների, մեխանիկական ճշգրիտ գործիքների (բացի օպտիկական գործիքներից) արտադրություն
- զոդման և եռակցման ոչ էլեկտրական սարքավորանքի արտադրություն
- պաղեցնող աշտարակների և ջրի անընդհատ շրջապտույտի եղանակով գործող համանման պաղեցնող կայանքների արտադրություն:
Բացառվում է`
- բարձր ճշգրտության լաբորատոր կշեռքների արտադրությունը, տես 26.51
- կենցաղային պաղեցնող և սառեցնող սարքավորանքի արտադրությունը, տես 27.51
- կենցաղային օդափոխիչների արտադրությունը, տես 27.51
- էլեկտրազոդման կամ էլեկտրաեռակցման սարքավորանքի արտադրությունը, տես 27.90
- գյուղատնտեսությունում օգտագործվող փոշեցիրների արտադրությունը, տես 28.30
- սննդամթերքի զտիչ և քամիչ սարքավորանքի արտադրությունը, տես 28.93
- սերզատիչների արտադրությունը, տես 28.93
- հագուստի արդյունաբերական չորուցիչների արտադրությունը, տես 28.94
- գործվածքի դաջման սարքավորանքի արտադրությունը, տես 28.94
Գյուղատնտեսության և անտառային տնտեսության համար մեքենաների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- գյուղատնտեսությունում և անտառային տնտեսությունում օգտագործվող տրակտորների արտադրություն
- ինքնագնաց տրակտորների արտադրություն
- հնձիչների, ներառյալ սիզամարգահնձիչները, արտադրություն
- գյուղատնտեսական նշանակության ինքնաբեռնաթափող, ինքնաբեռնող կցանքների և կիսակցանքների արտադրություն
- հողի նախապատրաստման, պարարտացման, մշակաբույսերի տնկման համար գյուղատնտեսական մեքենաների` գութանների, գոմաղբացիրների, բրիչների, սերմնացան, հողը փխրող և համանման այլ մեքենաների արտադրություն
- բերքահավաքի և կալսի համար գյուղատնտեսական մեքենաների` կոմբայների, կալսիչ և տեսակավորիչ և այլ մեքենաների արտադրություն
- կաթի վերամշակման մեքենաների արտադրություն
- գյուղատնտեսական նշանակության փոշեցիրների արտադրություն
- թռչնաբուծության, մեղվաբուծության բնագավառներում, անասնակերի պատրաստման համար օգտագործվող և տարբեր այլ գյուղատնտեսական մեքենաների արտադրություն:
Բացառվում է`
- ձեռքի գյուղատնտեսական գործիքների (առանց շարժաբերի) արտադրությունը, տես 25.73
- ֆերմաներում օգտագործվող փոխակրիչների արտադրությունը, տես 28.22
- շարժաբերով ձեռքի գործիքների արտադրությունը, տես 28.24
- սերզատիչների արտադրությունը, տես 28.93
- սերմերի, հացահատիկի, չոր ընդեղենի մաքրման, տեսակավորման, չափազատման համար մեքենաների արտադրությունը, տես 28.93
- կիսակցանքների համար ճանապարհային քարշակների արտադրությունը, տես 29.10
- ճանապարհային կցանքների և կիսակցանքների արտադրությունը, տես 29.20
Մետաղամշակման մեքենաների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- մետաղամշակման հաստոցների, ներառյալ լազերային ճառագայթի, անդրաձայնային ալիքների, պլազմային աղեղի, մագնիսական իմպուլսի և այլ պրոցեսների կիրառմամբ գործող հաստոցները, արտադրություն
- խառատային, գայլիկոնման, ֆրեզման, լայնական ռանդման, ռանդման, ներտաշման, հղկման և այլ հաստոցների արտադրություն
- դրոշման հաստոցների և մամլիչների արտադրություն
- թերթադրոշմող մամլիչների, հիդրավլիկ մամլիչների, հիդրավլիկ հարվածահատիչների, հարվածակռանների, կռիչ մեքենաների և այլնի արտադրություն
- կորզանահաստոցների, պարուրակիչ հոլովակների, լարերի մշակման համար հաստոցների և այլնի արտադրություն:
Բացառվում է`
- գործիքների կամ հաստոցների համար համափոխարինելի գլխադիրների արտադրությունը, տես 25.73
- էլեկտրազոդման և էլեկտրաեռակցման սարքավորանքի արտադրությունը, տես 27.90
Այլ հաստոցների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- փայտի, ոսկորի, քարի, կոշտ ռետինի, պլաստմասսայի, ապակու և այլնի մշակման համար հաստոցների, ներառյալ լազերային ճառագայթի, անդրաձայնային ալիքների, պլազմային աղեղի, մագնիսական իմպուլսի և այլ պրոցեսների կիրառմամբ գործող հաստոցները, արտադրություն
- հաստոցների համար կալիչների արտադրություն
- հաստոցների համար սահմանազատիչների և այլ հարմարանքների արտադրություն
- փայտի, ոսկորի, քարի, կոշտ ռետինի, պլաստմասսայի, ապակու և այլնի մեխերով, ամրակներով ամրակման, սոսնձման, այլ ձևերով հավաքման համար հաստոցների արտադրություն
- ոչ շարժական (ստատիկ) գայլիկոնիչների և անցքահատ հարմարանքով գայլիկոնիչների, շրջախարտման, գամահատ հաստոցների, թերթավոր մետաղի կտրոցների արտադրություն
- փայտատաշեղային սալերի և համանման արտադրատեսակների արտադրության համար մամլիչների արտադրություն
- գալվանապատման հաստոցների արտադրություն:
Բացառվում է`
- գործիքների կամ հաստոցների համար համափոխարինելի գլխադիրների (շաղափների, անցքահատների, կետանշիչների, ներպարուրակիչների, ֆրեզների, խառատային գործիքների, մետաղասղոցների շեղբերի, կտրոցների) արտադրությունը, տես 25.73.0
- էլեկտրազոդման և էլեկտրաեռակցման սարքավորանքի, ներառյալ ձեռքի զոդիչները, արտադրությունը, տես 27.90.0
- շարժաբերով ձեռքի գործիքների արտադրությունը, տես 28.24.0
- մետաղագործարաններում և ձուլման արտադրամասերում օգտագործվող մեքենաների արտադրությունը, տես 28.91
- հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման համար մեքենաների արտադրությունը, տես 28.92
Մետաղագործական արդյունաբերության համար մեքենաների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- հեղուկ մետաղների մշակման համար մեքենաների և սարքավորանքի` կոնվերտերների, շերեփների, կոճղակաղապարների, հալույթալցիչ մեքենաների արտադրություն
- գլոցահաստոնների և դրանց համար գլանների արտադրություն:
Բացառվում է`
- կորզանահաստոցների արտադրությունը, տես 28.41
- ձուլման կաղապարաարկղերի և ձուլակաղապարների (բացի կոճղակաղապարներից) արտադրությունը, տես 25.73
- ձուլման կաղապարաարկղերի արտադրության համար մեքենաների արտադրությունը, տես 28.99
Հանքագործական արդյունաբերության, բացահանքերի շահագործման և շինարարության համար մեքենաների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- բեռնաբարձիչների, բեռնափոխադրիչների և ստորգետնյա աշխատանքների անընդհատ գործողության փոխակրիչների (կոնվեյերների) արտադրություն
- հորատման, ներհատիչ գայլիկոնային, հանքահատ մեքենաների, ինչպես նաև թունելաշինական մեքենաների (այդ թվում` ստորգետնյա օգտագործման համար նախատեսված) արտադրություն
- մաղման, տեսակավորման, բաժանման, լվացման, մանրացման, աղացման, խառնման, տրորման և համանման եղանակներով միներալների մշակման համար մեքենաների արտադրություն
- բետոնախառնիչների և շաղախախառնիչների արտադրություն
- մղանների (բուլդոզերների), համապիտանի (ունիվերսալ) մղանների, ուղեհարթիչների, ինքնագնաց կեռաշերեփների և գլդոնների, շերեփավոր բեռնիչների և հողափոր-փոխադրական այլ համանման մեքենաների արտադրություն
- ցցահարների, ցցահանների, շաղախաբաշխիչների, բիտումաբաշխիչների, բետոնի մակերևութային շերտապատման և համանման այլ մեքենաների արտադրություն
- թրթուրավոր տրակտորների, շինարարությունում և հանքագործական արդյունաբերությունում օգտագործվող տրակտորների արտադրություն
- մղանների և համապիտանի մղանների հարթաշերեփի դանակների արտադրություն
- ամենագնաց ինքնաթափերի արտադրություն:
Բացառվում է`
- ամբարձիչ, բեռնման-բեռնաթափման սարքավորանքի արտադրությունը, տես 28.22
- այլ տրակտորների արտադրությունը, տես 28.30, 29.10
- քարի մշակման համար հաստոցների, ներառյալ քարջարդիչ և քարտրոհիչ մեքենաները, արտադրությունը, տես 28.49
- բետոնախառնիչներով մեքենաների արտադրությունը, տես 29.10
Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտի մշակման համար մեքենաների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- գյուղատնտեսությունում օգտագործվող չորանոցների արտադրություն
- կաթնամթերքի արդյունաբերությունում օգտագործվող մեքենաների` սերզտիչների, կաթի մշակման համար մեքենաների (համասեռիչների և այլնի), կաթի վերամշակման մեքենաների (խնոցիների, խառնիչների, կարագի կաղապարման մեքենաների), պանրագործության համար մեքենաների (համասեռիչների, մամլիչների և այլնի) արտադրություն
- ալրաղաց արդյունաբերության համար մեքենաների` սերմերի, հացահատիկի, չոր ընդեղենի մաքրման, տեսակավորման, չափազատման մեքենաների (քամհարների, մաղուցքի գոտիների, զատիչների, խոզանակային հատիկամաքրիչ մեքենաների և այլնի), խոշոր և մանր աղացվածքի ալյուրի արտադրության համար մեքենաների (աղացների, գրտնակների, բաժնավորիչների, մաղիչների, թեփից մաքրման համար մեքենաների, բրնձակլպիչների, սիսեռակլպիչների և այլնի) արտադրություն
- գինեգործության և մրգահյութերի պատրաստման համար մամլիչների, ջարդիչների և համանման մեքենաների արտադրություն
- հացաթխման, մակարոնեղենի արտադրության համար մեքենաների` հացաթխման վառարանների, խմորահունցիչ, խմորաբաժանիչ, շերտահատիչ, կաղապարման, խմորեղենի թխման և համանման այլ մեքենաների արտադրություն
- տարբեր սննդամթերքի` հրուշակեղենի, կակաոյի, շոկոլադի, շաքարի, գարեջրի արտադրության, մսի և թռչնամսի, ձկնեղենի և ծովամթերքի մշակման, մրգերի, բանջարեղենի, ընկույզների առաջնային մշակման, մաքրիչ և զտիչ, արդյունաբերական մշակման այլ մեքենաների և խմիչքների արտադրության համար մեքենաների արտադրություն
- կենդանական և բուսական յուղերի արտազատման և պատրաստման համար մեքենաների արտադրություն
- թութունի առաջնային մշակման, սիգարետների, սիգարների, ծխամորճի թութունի, ծամելու և քթախոտի արտադրության համար մեքենաների արտադրություն
- հյուրանոցներում և ռեստորաններում սննդի, խմիչքների պատրաստման մեքենաների արտադրություն:
Բացառվում է`
- մթերքի, կաթի ճառագայթահարող սարքավորանքի արտադրությունը, տես 26.60
- փաթեթավորման, փաթաթման, կշռման համար սարքավորանքի արտադրությունը, տես 28.29
- ձվերի, մրգերի և այլ գյուղատնտեսական մշակաբույսերի (բացի սերմերից, հացահատիկից, չոր ընդեղենից) մաքրման, տեսակավորման, չափազատման մեքենաների արտադրությունը, տես 28.30
Մանածագործական, կարի, մորթե և կաշվե արտադրատեսակների պատրաստման համար մեքենաների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- արհեստական մանածագործական թելքի, մանվածքի, գործվածքի նախապատրաստման, պատրաստման, ձևավորման, արտաձգման, տեքստուրավորման, կտրիչ մանածագործական մեքենաների արտադրություն
- մանածագործական թելքի առաջնային մշակման` բամբակի թելքատման, գզման, ոլորքած լաթերի վերամշակման համար մեքենաների, սանրագզիչ, բրդի լմման, կարբոնացման, սանդերքագզիչ, սանրագզիչ մեքենաների, հաստաթելի հենոցների և համանման այլ սարքավորանքի արտադրություն
- մանող մեքենաների արտադրություն
- փաթաթիչ, հինող և մանվածքի պատրաստման համար համանման այլ մեքենաների արտադրություն
- ջուլհակահաստոցների, այդ թվում` ձեռքի ջուլհակահաստոցները, հյուսող մեքենաների արտադրություն
- ցանցային պաստառների, երիզի, շղարշի, ժանյակի և համանման արտադրատեսակների պատրաստման համար մեքենաների արտադրություն
- մանածագործական մեքենաների համար օժանդակ սարքավորանքի` ազբամբարձ սայլակների, ժակքարդային մեքենաների, մասրաների ավտոմատ փոխման մեխանիզմների, մաքոքների փոխարինման համար սարքերի, իլիկների, վազկանիկների և համանման հարմարանքների արտադրություն
- գործվածքի դրոշմատպման համար մեքենաների արտադրություն
- մանածագործվածքի մշակման` լվացման, սպիտակեցման, ներկման, հարդարման, պատման, տոգորման, մանվածքի կծկման, բոժոժների կծկաքանդման, գործվածքների դարսման, կտրատման, ժաներիզավոր մշակման համար մեքենաների արտադրություն
- լվացքատների համար սարքավորանքի` արդուկիչ մեքենաների, այդ թվում` հարթամամլիչները, լվացքամեքենաների, չորացնող մեքենաների, չոր քիմիական մաքրման համար մեքենաների արտադրություն
- կարի մեքենաների, կարի մեքենաների համար (կենցաղային և ոչ կենցաղային) ասեղների, գլխիկների արտադրություն
- նրբաթաղիքի և ոչ գործվածքային նյութերի պատրաստման և վերջնամշակման համար մեքենաների արտադրություն
- հումամշակ կաշվի և կաշիների առաջնային մշակման, դաբաղման և մշակման համար, մորթե ու կաշվե արտադրատեսակների, կոշիկի պատրաստման կամ նորոգման համար մեքենաների արտադրություն:
Բացառվում է`
- ժակքարդի մեքենաներում օգտագործվող թղթե կամ ստվարաթղթե քարտերի արտադրությունը, տես 17.29
- կենցաղային լվացքի և չորացնող մեքենաների արտադրությունը, տես 27.51
- գլոցիչային մեքենաների արտադրությունը, տես 28.29
- կազմարարական աշխատանքներում օգտագործվող կարի մեքենաների արտադրությունը, տես 28.99
Թղթի և ստվարաթղթի պատրաստման համար մեքենաների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- թաղանթանյութի պատրաստման համար մեքենաների արտադրություն
- թղթի և ստվարաթղթի պատրաստման համար մեքենաների արտադրություն
- թղթե և ստվարաթղթե արտադրատեսակների պատրաստման համար մեքենաների արտադրություն
Ռետինի և պլաստմասսաների մշակման համար մեքենաների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- ոչ կոշտ ռետինի և պլաստմասսաների մշակման համար էքստրուդերների, կաղապարման ձուլամեքենաների, օդաճնշական դողերի, ռետինից և պլաստմասսաներից այլ արտադրատեսակների պատրաստման կամ դողերի պաշտպանաշերտի վերականգնման համար մեքենաների արտադրություն
Հատուկ նշանակության այլ մեքենաների արտադրություն, չներառված ուրիշ խմբավորումներում
Այս ենթադասը ներառում է`
- բնափայտի, թաղանթանյութի, թղթի, ստվարաթղթի և այլ նյութերի (բացի գյուղատնտեսական արտադրանքից կամ մանածագործվածքից) չորուցիչների արտադրություն
- տպագրական և կազմարարական, օժանդակ տպագրական գործողությունների համար, այդ թվում` այլ նյութերի վրա տպագրությունը, մեքենաների արտադրություն
- կղմինդրի, սալերի, աղյուսի, դրոշման խեցեմածուկների, խողովակների, գրաքարային էլեկտրոդների, դպրոցական կավճի և համանման արտադրատեսակների պատրաստման համար մեքենաների արտադրություն
- կիսահաղորդիչների համար մեքենաների արտադրություն
- հատուկ նպատակների համար բազմագործառնական արդյունաբերական ռոբոտների արտադրություն
- հատուկ նշանակության այլ հատուկ մեքենաների և սարքավորանքի` էլեկտրական կամ էլեկտրոնային լամպերի, փողակների, շիկացման լամպերի հավաքման համար մեքենաների, ապակու կամ ապակե արտադրատեսակների, ապակեթելքի, ապակեմանվածքի պատրաստման և տաք մշակման համար մեքենաների, իզոտոպների անջատման համար մեքենաների կամ սարքվածքների արտադրություն
- դողերի հավասարակշռման և կարգավորման համար սարքավորանքի, հավասարակշռիչ սարքավորանքի (բացի անիվների հավասարակշռման համար սարքավորանքից) արտադրություն
- ինքնաթիռների շարժիչների գործարկման, ինքնանետիչների և համանման սարքավորանքի արտադրություն
- արևաբուժարանների (սոլյարիների) արտադրություն
- կեգելբանների ավտոմատ սարքավորանքի արտադրություն
- կարուսելների, ճոճերի, հրաձգարանների և այլ ատրակցիոնների արտադրություն:
Բացառվում է`
- կենցաղային սարքերի արտադրությունը, տես 27.5
- լուսանկարապատճենիչ և համանման մեքենաների արտադրությունը, տես 28.23
- կոշտ ռետինի, կոշտ պլաստմասսաների կամ ապակու սառը մշակման համար մեքենաների արտադրությունը, տես 28.49
- կոճղակաղապարների արտադրությունը, տես 28.91
Ավտոմեքենաների արտադրություն
Ավտոմեքենաների շարժիչների արտադրություն
Ավտոմեքենաների թափքերի, կցանքների և կիսակցանքների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- ավտոմեքենաների հիմնիրանների, այդ թվում` վարորդների խցիկները, արտադրություն
- բոլոր տեսակի ավտոմեքենաների, կցանքների և կիսակցանքների հանդերձում
- կցանքների և կիսակցանքների` ցիստեռնների, բնակության համար ճամփորդական և այլ կցանքների արտադրություն
- մեկ կամ ավելի տեսակի տրանսպորտային միջոցներով փոխադրվող բեռնարկղերի արտադրություն:
Բացառվում է`
- գյուղատնտեսությունում օգտագործվող կցանքների և կիսակցանքների արտադրությունը, տես 28.30
- ավտոմեքենաների խցիկների համար մասերի և պարագաների արտադրությունը, տես 29.32
- կենդանի քարշուժով աշխատող փոխադրամիջոցների արտադրությունը, տես 30.99
Ավտոմեքենաների և դրանց շարժիչների համար էլեկտրական և էլեկտրոնային սարքավորանքի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- ներքին այրման շարժիչների վառքի և գործարկման էլեկտրասարքավորանքի` մագնետո, մեկնարկիչ-գեներատորների, հաստատուն և փոփոխական հոսանքի գեներատորների, վառոցքի մոմերի և վառոցքի կոճերի, մեկնարկիչների, լարման կարգավորիչների և համանման սարքավորանքի արտադրություն
- ավտոմեքենաների համար էլեկտրալարերի լրակազմի արտադրություն
- ավտոմեքենաների ապակեմաքրիչների, հակասառցապատման ու հակամառախուղային և համանման սարքվածքների էլեկտրասարքավորանքի արտադրություն:
Բացառվում է`
- ավտոմեքենաների համար մարտկոցների արտադրությունը, տես 27.20
- ավտոմեքենաներում օգտագործվող լուսավորման սարքավորանքի արտադրությունը, տես 27.40
- ավտոմեքենաների և շարժիչների համար պոմպերի արտադրությունը, տես 28.13
Ավտոմեքենաների և դրանց շարժիչների համար այլ մասերի և պարագաների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- ավտոմեքենաների համար մանրակների և պարագաների` արգելակների, փոխանցման տուփերի, լիսեռների, ընթացանիվների, հարվածամեղմիչ կախոցների, ջերմափոխանակիչների, խլարարների, արտանետիչ խողովակների, կցորդիչի ագույցների, ղեկանիվների, ղեկասյունակների, բռնակների, ղեկի շարժաբերների արտադրություն -ավտոմեքենաների թափքերի մանրակների և պարագաների արտադրություն` անվտանգության գոտիների, օդաբարձերի, դռների, թափարգելների արտադրություն
- ավտոմեքենաների համար նստոցների արտադրություն:
Բացառվում է`
- դողերի արտադրությունը, տես 22.1
- ռետինե խողովակների, գոտիների և այլ ռետինե ապրանքների արտադրությունը, տես 22.19
- մխոցների, մխոցային օղակների և կարբյուրատորների արտադրությունը, տես 28.11
- ավտոմեքենաների նորոգումը, տեխնիկական սպասարկումը և վերասարքավորումը, տես 45.20
Լողուն կառույցների կառուցում
Նավերի և լողուն կառույցների համար մասերի արտադրություն
Բացառվում է`
- առագաստների արտադրությունը, տես 13.92
- թիապտուտակների արտադրությունը, տես 25.99
- երկաթե կամ պողպատե խարիսխների արտադրությունը, տես 25.99
- ջրային շարժիչների արտադրությունը, տես 28.11
- նավագնացային սարքավորանքի արտադրությունը, տես 26.51
- լուսավորման սարքավորանքի արտադրությունը, տես 27.40
Զբոսանավերի և սպորտային նավերի կառուցում
Այս ենթադասը ներառում է`
- փչովի նավակների և լաստերի արտադրություն
- օժանդակ շարժիչով կամ առանց շարժիչի առագաստանավերի կառուցում
- շարժիչավոր նավակների կառուցում
- հանգստի համար օդային բարձով նավակների կառուցում
- անհատական նավակների կառուցում
- այլ ժամանցային և սպորտային նավակների` կանոեների, բայդարկաների, թիանավակների, գետանավակների կառուցում:
Բացառվում է`
- առագաստների արտադրությունը, տես 13.92
- թիապտուտակների արտադրությունը, տես 25.99
- երկաթե կամ պողպատե խարիսխների արտադրությունը, տես 25.99
- ջրային շարժիչների արտադրությունը, տես 28.11
- սերֆերների և առագաստասերֆերների արտադրությունը, տես 32.30
- զբոսանավերի նորոգումը և տեխնիկական սպասարկումը, տես 33.15
Երկաթուղային շարժակազմի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- Էլեկտրաքարշերի, դիզելային և շոգեքարշերի արտադրություն
- երկաթուղային, այդ թվում` տրամվայի, մարդատար և բեռնատար շարժիչավոր վագոնների, երկաթուղային գծերի նորոգման կամ տեխնիկական սպասարկման համար երկաթուղային տրանսպորտային միջոցների արտադրություն
- ոչ ինքնաշարժ երկաթուղային, այդ թվում` տրամվայի, շարժակազմի` մարդատար և բեռնատար, այդ թվում` ինքնաթափ, վագոնների, վագոն-ցիստեռնների, վագոն-կռունկների վագոն-արհեստանոցների, պահեստավագոնների և այլնի արտադրություն
- երկաթուղային, այդ թվում` տրամվայի, շարժակազմի մասերի` երկսռնի սայլակների, առանցքասռնիների և անիվների, արգելակների և արգելակների մասերի, կեռերի, կցման սարքվածքների, թափարգելների և դրանց մասերի, ցնցամեղմիչների, վագոնների և գնացքաքարշերի հենոցների, հիմնիրանների, սրահակների (վագոնների փակ հարթակների) միացքների և այլնի արտադրություն
- հանքահորերի համար գնացքաքարշերի արտադրություն
- երկաթուղիների, ներքին ջրուղիների, ճանապարհների, նավահանգիստների, կայարանների անվտանգության ապահովման, երթևեկության կառավարման և ազդանշանային սարքավորանքի արտադրություն
- երկաթուղային (այդ թվում` տրամվայի) վագոնների նստոցների արտադրություն:
Բացառվում է`
- չհավաքակցված ռելսերի արտադրությունը, տես 24.10
- երկաթուղու գծերի համար ամրակապերի արտադրությունը, տես 25.99
- էլեկտրաշարժիչների արտադրությունը, տես 27.11
- անվտանգության ապահովման, երթևեկության կառավարման և ազդանշանային էլեկտրասարքավորանքի արտադրությունը, տես 27.90
- շարժիչների և տուրբինների արտադրությունը, տես 28.11
Օդանավերի և տիեզերանավերի արտադրություն
Այլ թռչող սարքերի արտադրություն
Օդանավերի, տիեզերանավերի և այլ թռչող սարքերի համար մասերի արտադրություն
Մարտական մեքենաների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- տանկերի արտադրություն
- ռազմական զրահապատ ամֆիբիաների արտադրություն
- այլ մարտական մեքենաների արտադրություն
- մարտական մեքենաների նորոգում և տեխնիկական սպասարկում:
Բացառվում է`
- զենքի և զինամթերքի արտադրությունը, տես 25.40
Մոտոցիկլների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- մոտոցիկլների, մոպեդների և օժանդակ շարժիչով համալրված հեծանիվների արտադրություն
- մոտոցիկլների շարժիչների արտադրություն
- մոտոցիկլների սայլակների արտադրություն
- մոտոցիկլների մասերի և պարագաների արտադրություն:
Բացառվում է`
- հեծանիվների արտադրությունը, տես 30.92
- հաշմանդամների սայլակների արտադրությունը, տես 30.92
Հեծանիվների և հաշմանդամների սայլակների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- անշարժիչ և այլ հեծանիվների, ներառյալ երկանիվ ու եռանիվ մանկական և եռանիվ բեռնատար հեծանիվները, արտադրություն
- հեծանիվների մասերի և պարագաների արտադրություն
- հաշմանդամների համար շարժիչավոր և առանց շարժիչի սայլակների արտադրություն
- հաշմանդամների սայլակների մասերի և պարագաների արտադրություն
- մանկական սայլակների արտադրություն:
Բացառվում է`
- օժանդակ շարժիչով հեծանիվների արտադրությունը, տես 30.91
- անվավոր խաղալիքների արտադրությունը, ներառյալ երկանիվ և եռանիվ պլաստմասսե հեծանիվները, տես 32.40
Այլ տրանսպորտային սարքավորանքի արտադրություն, չներառված ուրիշ խմբավորումներում
Այս ենթադասը ներառում է`
- բեռնասայլակների, ձեռնասայլակների, առևտրի սայլակների և ձեռքով կառավարվող համանման փոխադրամիջոցների արտադրություն
- կենդանի քարշուժով աշխատող փոխադրամիջոցների` ձիակառքերի, դիակառքերի, երկանիվ սայլակների և համանման փոխադրամիջոցների արտադրություն:
Բացառվում է`
- գործարաններում օգտագործվող վերհան կամ ղեկավարման սարքավորանքով կամ առանց այդ սարքավորանքի, ինքնաշարժ կամ ոչ ինքնաշարժ սայլակների արտադրությունը, տես 28.22
- ռեստորանային գեղազարդ վագոնիկների, մթերային փոխադրվող սայլակների և վագոնիկների արտադրությունը, տես 31.01
Գրասենյակների և խանութների կահավորման կահույքի արտադրություն
Այս ենթադասը ներառում է ցանկացած տեսակի և տարբեր նյութերից (բացի քարից, ցեմենտից կամ խեցուց) կահույքի արտադրությունը` ցանկացած վայրի և նպատակների համար՝
- գրասենյակների, աշխատասենյակների, հյուրանոցների, ռեստորանների և հասարակական հաստատությունների համար աթոռների և բազկաթոռների արտադրություն
- թատրոնների, կինոթատրոնների դահլիճների համար աթոռների և բազկաթոռների արտադրություն
- խանութների համար հատուկ կահույքի` ցուցափեղկերի, դարակների և այլնի արտադրություն
- գրասենյակային կահույքի արտադրություն
- լաբորատորական հատուկ կահույքի` նստարանների, աթոռակների, նստոցների, լաբորատորական պահարանների և սեղանների արտադրություն
- եկեղեցիների, դպրոցների, ռեստորանների համար կահույքի արտադրություն
- ռեստորանային գեղազարդ վագոնիկների, շարժական մթերային սայլակների և վագոնիկների, ֆուրգոն-կրպակների արտադրություն:
Բացառվում է`
- դպրոցական գրատախտակների արտադրությունը, տես 28.23
- մեքենաների նստոցների արտադրությունը, տես 29.32
- երկաթուղային (այդ թվում` տրամվայի) վագոնների նստոցների արտադրությունը, տես 30.20
- օդանավի նստոցների արտադրությունը, տես 30.30
- բժշկական, վիրաբուժական, ատամնաբուժական կամ անասնաբուժական կահույքի արտադրությունը, տես 32.50
- շենքերում մոդուլային կահույքի, այդ թվում` լաբորատորական մոդուլային կահույքը և սարքավորանքը, տեղադրումը, հատվածների հավաքակցումը, ամրակցումը, տես 43.32
Խոհանոցի կահույքի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- խոհանոցի կահույքի արտադրությունը
Ներքնակների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- ներքնակների համար հիմնակմախքի արտադրություն
- զսպանակավոր կամ խցովի, այդ թվում` օժանդակ նյութերից ներքին հենքով, ներքնակների արտադրություն
- աներեսքաշ ծակոտկեն ռետինե և պլաստմասսե ներքնակների արտադրություն:
Բացառվում է`
- փչովի ռետինե ներքնակների արտադրությունը, տես 22.19
- ջրով լցված ռետինե ներքնակների արտադրությունը, տես 22.19
Այլ կահույքի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- բազմոցների, բազմոց-մահճակալների արտադրություն
- այգու կահույքի արտադրություն
- ննջասենյակների, հյուրասենյակների, ճաշասենյակների և բնակարանի այլ տարածքների համար կահույքի արտադրություն
- կարի մեքենաների, հեռուստացույցների համար կահույքի արտադրություն
- աթոռների և նստոցների երեսքաշում
- կահույքի վերջնամշակում` փչում, ներկում, արծնապատում և երեսքաշում:
Բացառվում է`
- փետրավերմակների, բարձերի, պուֆերի, ննջապարկերի արտադրությունը, տես 13.92
- քարե, բետոնե, խեցե կահույքի արտադրությունը, տես 23.42, 23.69, 23.70
- լուսավորման սարքավորանքի արտադրությունը, տես 27.40
- մեքենաների նստոցների արտադրությունը, տես 29.32
- երկաթուղային (այդ թվում` տրամվայի) վագոնների նստոցների արտադրությունը, տես 30.20
- օդանավի նստոցների արտադրությունը, տես 30.30
- կահույքի վերականգնումը, տես 95.24
Մետաղադրամների և շքանշանների հատում
Այս ենթադասը ներառում է`
- մետաղադրամների, ներառյալ օրինական վճարման միջոց համարվող թանկարժեք կամ ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված մետաղադրամները, արտադրություն
Ադամանդների մշակում
Այս ենթադասը ներառում է`
- ադամանդների արտադրություն
Այլ թանկարժեք քարերի (բացի ադամանդներից) և կիսաթանկարժեք քարերի մշակում
Այս ենթադասը ներառում է`
- մարգարիտների մշակում
- թանկարժեք և կիսաթանկարժեք մշակված քարերի արտադրություն, ներառյալ արդյունաբերական նշանակության, ինչպես նաև արհեստական ու վերականգնված թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարերի մշակումը
Ոսկերչական զարդերի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- թանկարժեք մետաղներից կամ թանկարժեք մետաղներով պատված ոչ թանկարժեք մետաղներից ոսկերչական զարդերի արտադրություն
- թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարերից և թանկարժեք մետաղներից ոսկերչական զարդերի արտադրություն
- թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերից և այլ նյութերի հետ համակցված թանկարժեք մետաղներից ոսկերչական զարդերի արտադրություն:
Բացառվում է`
- ոչ թանկարժեք մետաղներից արտադրատեսակների արտադրությունը, թանկարժեք մետաղների գալվանական պատվածքով, տես հատված 25
- ժամացույցների հիմնաիրանների արտադրությունը, տես 26.52
- ժամացույցների մետաղե (ոչ թանկարժեք) փոկերի արտադրությունը, տես 32.13
- ոսկերչական արտադրատեսակներին նմանակող զարդերի արտադրությունը, տես 32.13
- զարդերի նորոգումը, տես 95.25
Թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղներից արտադրատեսակների փորագրում
Այս ենթադասը ներառում է`
- թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղներից արտադրատեսակների փորագրում` անհատական պատվերներով
Այլ ոսկերչական արտադրատեսակների արտադրություն, չներառված ուրիշ խմբավորումներում
Այս ենթադասը ներառում է`
- թանկարժեք մետաղներից կամ թանկարժեք մետաղներով պատված ոչ թանկարժեք մետաղներից ճաշի սպասքի, տափակ և խոր ամանների, զուգարանի պարագաների, գրասենյակային, կրոնական և այլ օգտագործման ոսկերչական արտադրատեսակների արտադրություն
- թանկարժեք մետաղներից տեխնիկական կամ լաբորատորական արտադրանքի (բացի գործիքներից և դրանց մասերից)` հալքանոթների, փոքր թիակների, գալվանապատվածքով անոդների և այլնի արտադրություն
- թանկարժեք մետաղներից ժամացույցերի փոկերի, ապարանջանների, ժամացույցի ճարմանդների և ծխախոտատուփերի արտադրություն:
Բացառվում է`
- ժամացույցների ոչ մետաղական (կտորից, կաշվից, պլաստմասսայից և այլ) փոկերի արտադրությունը, տես 15.12
- ոչ թանկարժեք մետաղներից արտադրատեսակների արտադրությունը, թանկարժեք մետաղների գալվանական պատվածքով, տես հատված 25
- ժամացույցների հիմնաիրանների արտադրությունը, տես 26.52
- ժամացույցների մետաղե (ոչ թանկարժեք) փոկերի արտադրությունը, տես 32.13
Ոչ թանկարժեք զարդերի և համանման արտադրատեսակների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- ոսկերչական արտադրատեսակներին նմանակող ոչ թանկարժեք զարդերի` մատանիների, ապարանջանների, վզնոցների կամ թանկարժեք մետաղների պատվածքով ու նմանակող քարերով (օրինակ` արհեստական մարգարիտներով, արհեստական ադամանդներով և այլ) զարդերի և համանման արտադրատեսակների արտադրություն
- ժամացույցների մետաղե փոկերի (բացառությամբ թանկարժեք մետաղներից պատրաստված) արտադրություն:
Բացառվում է`
- թանկարժեք մետաղներից կամ թանկարժեք մետաղներով պատված ոսկերչական արտադրատեսակների արտադրությունը, տես 32.12.3, 32.12.9
- բնական թանկարժեք քարերով զարդերի արտադրությունը, տես 32.12.3
- թանկարժեք մետաղներից պատրաստված ժամացույցների փոկերի արտադրությունը, տես 32.12.9
Երաժշտական գործիքների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- լարային գործիքների արտադրություն
- ստեղնաշարային լարային գործիքների, ներառյալ ավտոմատ դաշնամուրները, արտադրություն
- ստեղնաշարային երգեհոնների, ներառյալ ֆիսհարմոնիաները և ազատ մետաղե լեզվակներով այլ ստեղնաշարային գործիքները, արտադրություն
- ակորդեոնների և համանման գործիքների, ներառյալ շրթհարմոնները, արտադրություն
- երաժշտական փողային գործիքների արտադրություն
- երաժշտական հարվածային գործիքների արտադրություն
- էլեկտրոնային երաժշտական գործիքների արտադրություն
- երաժշտական տուփերի, շարժական երգեհոնիկների (շարմանկաների) և համանման գործիքների արտադրություն
- երաժշտական գործիքների մասերի և պարագաների` մետրոնոմների, կամերտոնների, շչակային կամերտոնների, ավտոմատ մեխանիկական գործիքների համար թիթեղների, սկավառակների, գլանիկների և այլնի արտադրություն
- շչակների, եղջերափողերի և այլ շչակային ազդանշանային գործիքների արտադրություն:
Բացառվում է`
- տեսա- և ձայնասկավառակների և երիզների արտադրությունը և վերարտադրումը, տես 18.2, 59.20
- խոսափողերի, ուժեղարարների, բարձրախոսների, ականջակալների և համանման սարքվածքների արտադրությունը, տես 26.40
- նվագարկիչների, մագնիսաձայնագրիչների և այլնի արտադրությունը, տես 26.40
- խաղալիք երաժշտական գործիքների արտադրությունը, տես 32.40
- երգեհոնների և այլ պատմական երաժշտական գործիքների վերականգնումը, տես 33.19
- ձայնա- և տեսագրությունների հրատարակությունը, տես 59.20
- դաշնամուրների լարումը, տես 95.29
Սպորտային արտադրատեսակների արտադրություն
Այս ենթադասը ներառում է սպորտային և մարմնամարզության համար արտադրատեսակների (բացառությամբ սպորտային հագուստի և կոշիկի) արտադրությունը՝
- բացօթյա և փակ սրահներում սպորտային խաղերի համար ցանկացած նյութից պարագաների և սարքավորանքի` կոշտ, փափուկ և փչովի գնդակների, թևճակների, զարկիչների, մականների, դահուկների, դահուկային ամրակապերի և ձողերի, չմուշկների և անվաչմուշկների, աղեղների և աղեղնազեների, սերֆերների և առագաստասերֆերների արտադրություն
- սպորտային ձկնորսության համար անհրաժեշտ պարագաների, ներառյալ ձկնորսական կոթավոր որսացանցերը, արտադրություն
- որսորդության, լեռնագնացության համար անհրաժեշտ պարագաների արտադրություն
- սպորտային կաշվե ձեռնոցների և սպորտային գլխարկների արտադրություն -լողավազանների և թիավարման ջրավազանների համար պահեստարանների (ռեզերվուարների) արտադրություն
- մարմնամարզական, ֆիթնես կենտրոնների սարքավորանքի արտադրություն:
Բացառվում է`
- առագաստների արտադրությունը, տես 13.92
- սպորտային հագուստի արտադրությունը, տես 14.13
- թամբերի, սանձերի, մտրակների արտադրությունը, տես 15.12
- սպորտային կոշիկի արտադրությունը, տես 15.20
- սպորտային զենքի և փամփուշտների արտադրությունը, տես 25.40
- ծանրամարտում օգտագործվող երկաթե ծանրաքարերի արտադրությունը, տես 25.99
- սպորտային փոխադրամիջոցների (բացի սահնակներից) արտադրությունը, տես 29 և 30 հատվածները
- սպորտային նավակների և զբոսանավերի արտադրությունը, տես 30.12
- բիլիարդի սեղանների արտադրությունը, տես 32.40
- աղմուկից կամ լողալու ժամանակ ականջները պաշտպանող խցանների արտադրությունը, տես 32.99
- սպորտային արտադրատեսակների նորոգումը, տես 95.29
Խաղերի և խաղալիքների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- տիկնիկների և տիկնիկների համար հագուստի և պարագաների արտադրություն
- խաղալիք պատկերաքարերի (ֆիգուրների)` կենդանիների, զինվորների և այլնի, արտադրություն
- խաղալիք երաժշտական գործիքների արտադրություն
- խաղաթղթերի արտադրություն
- սեղանի խաղերի և համանման խաղերի արտադրություն
- էլեկտրոնային խաղերի արտադրություն
- փոքր մոդելների և համանման մանրագեղ արտադրատեսակների` էլեկտրական գնացքների, կոնստրուկտորների, շինարարական հավաքածուների և այլնի արտադրություն
- դրամային խաղային ավտոմատների, բիլիարդի, խաղատների համար հատուկ սեղանների և այլնի արտադրություն
- հանդեսների, սրահային կամ սեղանի խաղերի համար պարագաների արտադրություն
- անվավոր խաղալիքների արտադրություն, ներառյալ պլաստմասսե հեծանիվները և եռանիվ մանկական հեծանիվները
- գլուխկոտրուկների և համանման արտադրատեսակների արտադրություն:
Բացառվում է`
- տեսախաղերի կառավարման վահանակների արտադրությունը, տես 26.40
- հեծանիվների արտադրությունը, տես 30.92
- զվարճանքի առարկաների և համանման պարագաների արտադրությունը, տես 32.99
- համակարգչային խաղերի համար ծրագրերի ստեղծումը և հրատարակությունը, տես 58.21, 62.01
Բժշկական և ատամնաբուժական գործիքների ու սարքերի արտադրություն
Այս ենթադասը ներառում է բժշկական և ատամնաբուժական գործիքների ու սարքերի, վիրաբուժական սարքավորանքի և օրթոպեդիկ հարմարանքների, հատուկ բժշկական կահույքի (օրինակ` շարժական նստատեղով և ներկառուցված հեղուկաբաշխական սարքվածքով ատամնաբուժական բազկաթոռների) արտադրությունը`
- վիրաբուժական թելերի, մանրէազերծ լարերի և կոմպրեսների արտադրություն
- ատամնաբուժական ատամնալիցքերի և ցեմենտի (բացառությամբ պրոթեզների սևեռակիչ մածուկները), ատամնաբուժական մոմերի և այլ ատամնաբուժական սվաղանյութերի արտադրություն
- ոսկորների սերտաճեցման համար ցեմենտի արտադրություն
- ատամնաբուժական լաբորատորիաների համար հնոցների արտադրություն
- անդրաձայնով մաքրող լաբորատորական սարքերի արտադրություն
- լաբորատորական մանրէազերծիչների արտադրություն -լաբորատորական թորիչ սարքերի, լաբորատորական կենտրոնախուսակների արտադրություն -բժշկական, վիրաբուժական, ատամնաբուժական կամ անասնաբուժական կահույքի` վիրաբուժական, բուժազննության սեղանների, մեխանիկական հարմարանքներով հիվանդանոցային մահճակալների, ատամնաբուժական բազկաթոռների արտադրություն
- ոսկրի թիթեղների, պտուտակների, ներարկիչների, ասեղների, սնամեջ ասեղների, փողաձողերի (կաթետերների) և այլնի արտադրություն
- ատամնաբուժական գործիքների (ներառյալ ատամնաբուժական բազկաթոռներին ներկառուցված ատամնաբուժական սարքավորանքը) արտադրություն
- ատամնատեխնիկական լաբորատորիաներում պատրաստված արհեստական ատամների, կամուրջների և այլնի արտադրություն
- օրթոպեդիկ հարմարանքների և պրոթեզների արտադրություն, այդ թվում` օրթոպեդիկ կոշիկի արտադրությունը
- աչքի պրոթեզների արտադրություն
- բժշկական ջերմաչափերի արտադրություն
- բժշկական ռետինե ձեռնոցների արտադրություն
- ակնաբուժական առարկաների, ակնոցների, արևային ակնոցների, դեղատոմսով տրվող ոսպնյակների և կոնտակտային ոսպնյակների, պաշտպանական ակնոցների արտադրություն:
Բացառվում է`
- պրոթեզների սևեռակիչ մածուկների արտադրությունը, տես 26.40
- բժշկական ներծծող վիրակապական նյութերի, բամբակի, վիրակապերի, թանզիֆի արտադրությունը, տես 21.20.1
- էլեկտրաբժշկական սարքավորանքի արտադրությունը, տես 26.60
- անվավոր սայլակների արտադրությունը, տես 30.92
- օպտիկական սրահների գործունեությունը, տես 47.78
Ավելների և խոզանակների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- ավելների և խոզանակների, ներառյալ մեքենաների բաղկացուցիչ մաս կազմող խոզանակները, մեխանիկական ավելների, հատակամաքրիչների և փետուրե փոշեմաքրիչների, ներկարարական վրձինների, ներկարարական բարձիկների և գլանիկների, ռետինե քերակների, այլ խոզանակների և համանման արտադրատեսակների արտադրություն
- կոշիկի և հագուստի խոզանակների արտադրություն
Դրոշմակնիքների պատրաստում
Այս ենթադասը ներառում է`
- համարակալման, կնքման, թվագրման համար դրոշմերի, տպման կամ պիտակների ցցուն դրոշմատպման համար ձեռքի սարքվածքների, ձեռքի տպագրության հավաքածուների, գրամեքենաների համար ժապավենների, դրոշմակման բարձիկների արտադրություն
Այլ արտադրատեսակների արտադրություն, չներառված ուրիշ խմբավորումներում
Այս ենթադասը ներառում է`
- անվտանգության պաշտպանական միջոցների` հրակայուն և պաշտպանական հագուստի, հավաքակցորդների (մոնտաժորդների) անվտանգության և մասնագիտական օգտագործան այլ գոտիների, խցանակեղևի փրկագոտիների, պլաստմասսե պաշտպանական սաղավարտների և անձնական անվտանգության այլ պլաստմասսե առարկաների (օրինակ` սպորտային պաշտպանական սաղավարտները), հրաշիջման համար պաշտպանական զգեստի, մետաղե պաշտպանական գլխարկների և անձնական անվտանգության այլ մետաղե պարագաների, ականջի պաշտպանական խցանների (օրինակ` աղմուկից կամ ջրից), հակագազների արտադրություն
- խցանների նախնական ձևերի արտադրություն
- բոլոր տեսակի մեխանիկական կամ ոչ մեխանիկական գրիչների և մատիտների արտադրություն
- մատիտների համար գրաքարի միջուկի արտադրություն
- գլոբուսների արտադրություն
- անձրևանոցների և հովանոցների, ձեռնափայտերի, ձեռնափայտ-թիկնակների արտադրություն
- կոճակների, թևքաճարմանդների, «կայծակ»-շղթաների, կոճկօղակների, սեղմակոճակների արտադրություն
- վառիչների արտադրություն
- անձնական օգտագործման արտադրատեսակների` ծխամորճների, սանրերի, մազերի համար հերակալների, օծանելիքի հեղուկացիրների, ջերմապահերի (թերմոսների) և կենցաղային օգտագործման այլ վակուումային անոթների, կեղծամների, կեղծ մորուքների, հոնքերի արտադրություն
- տարատեսակ արտադրատեսակների` մոմերի, բարակ մոմերի, արհեստական ծաղիկների, մրգերի և տերևների, աճպարարության համար պարագաների, խաղալիք-անակնկալների, ձեռքի մաղերի և քամիչների, դերձակների կողմից օգտագործվող մանեկենների և համանման արտադրատեսակների արտադրություն
- ծաղկե զամբյուղների, ծաղկեփնջերի, ծաղկեպսակների և համանման արտադրատեսակների արտադրություն
- խրտվիլակների խց Բացառվում է`
- պատրույգների արտադրությունը, տես 13.99
- արտահագուստի և համապատասխան դրվագման պարագաների արտադրությունը, տես 14.12
- յուրահատուկ թղթե արտադրատեսակների արտադրությունը, տես 17.29
Մետաղե կոնստրուկցիաների, մետաղե դռների և լուսամուտների նորոգում
Մետաղե ցիստեռնների, պահեստարանների (ռեզերվուարների) և բեռնարկղերի նորոգում
Մետաղե խողովակների և խողովակաշարերի նորոգում և տեխնիկական սպասարկում
Ջեռուցիչ կաթսաների նորոգում և տեխնիկական սպասարկում
Շոգեկաթսաների և այլ շոգեարտադրիչների նորոգում և տեխնիկական սպասարկում
Միջուկային ռեակտորների նորոգում և տեխնիկական սպասարկում
Հրազենի նորոգում և տեխնիկական սպասարկում
Այլ պատրաստի մետաղե արտադրատեսակների նորոգում
Մեքենաշինության արտադրանքի նորոգում
Այս ենթադասը ներառում է արդյունաբերական նշանակության մեքենաների և սարքավորանքի նորոգումը և տեխնիկական սպասարկումը, սայրերի ու սղոցների տեղադրումը և սրումը, ընդհանուր նշանակության սարքավորանքի նորոգումը եռակցմամբ, ծանր արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության և հանքագործական արդյունաբերության, այլ արդյունաբերական մեքենաների և սարքավորանքի (բեռնման-բեռնաթափման, սառեցման, օդափոխման առևտրային սարքավորանքը, հաստոցները), ինչպես նաև 28 հատվածի մասնագիտացված մեքենաների և սարքավորանքի նորոգումը՝
- շարժիչների, բացառությամբ ավտոմեքենաների, մոտոցիկլետային և օդագնացական շարժիչները, նորոգում և տեխնիկական սպասարկում
- պոմպերի, ճնշակների (կոմպրեսորների) և հարակից սարքավորանքի նորոգում և տեխնիկական սպասարկում
- հիդրավլիկական սարքավորանքի նորոգում և տեխնիկական սպասարկում
- կափույրների նորոգում
- ատամնավոր փոխանցիչների, շարժաբերի մասերի նորոգում
- արդյունաբերական վառարանների, հրածորանների նորոգում և տեխնիկական սպասարկում
- ամբարձիչ-փոխադրական սարքավորանքի նորոգում և տեխնիկական սպասարկում
- արդյունաբերական սառնարանային և օդափոխիչ սարքավորանքի նորոգում և տեխնիկական սպասարկում
- ընդհանուր նշանակության առևտրային մեքենաների նորոգում և տեխնիկական սպասարկում
- շարժաբերով ձեռքի գործիքների նորոգում
- մետաղահատ և մետաղատափակիչ հաստոցների և պարագաների նորոգում և տեխնիկական սպասարկում
- այլ հաստոցների նորոգում և տեխնիկական սպասարկում
- գյուղատնտեսական տրակտորների նորոգում և տեխնիկական սպասարկում -գյուղատնտեսական, անտառային տնտեսության համար մեքենաների (այդ թվում` անտառափայտի փոխադրման մեքենաները) նորոգում և տեխնիկական սպասարկում
- մետաղագործության համար մեքենաների նորոգում և տեխնիկական սպասարկում
- հանքագործական արդյունաբերության, շինարարության, նավթի և գազի արդյունահանման համար մեքենաների նորոգում և տեխնիկական սպասարկում
- սննդի, խմիչքի և ծխախոտի մշակման մեքենաների նորոգում և տեխնիկական սպասարկում
- մանածագործական, կարի և կաշվի արտադրության համար մեքենաների նորոգում և տեխնիկական սպասարկում
- թղթի արդյունաբերության համար մեքենաների նորոգում և տեխնիկական սպասարկում
- ռետինի, պլաստմասսաների, այլ պոլիմերային նյութերի մշակման համար մեքենաների նորոգում և տեխնիկական սպասարկում
- 28 խմբում ներառված հատուկ նշանակության այլ մեքենաների նորոգում և տեխնիկական սպասարկում
- կշռաչափիչ սարքավորանքի նորոգում և տեխնիկական սպասարկում
- առևտրի ավտոմատների նորոգում և տեխնիկական սպասարկում
- լուսապատճենող մեքենաների նորոգում և տեխնիկական սպասարկում
- էլեկտրոնային կամ ոչ էլեկտրոնային հաշվասարքերի (կալկուլյատորների) նորոգում
- գրամեքենաների նորոգո:ւմ Բացառվում է`
- վառարանների և այլ տաքացուցիչների նորոգումը և տեխնիկական սպասարկումը, տես 43.22
- վերելակների, վերհանների, շարժասանդուղքների տեղադրումը շենքերում և քաղաքացիական շինարարության կառույցներում, դրանց նորոգումը և սպասարկումը, տես 43.29
- համակարգիչների նորոգումը, տես 95.11
Դրամարկղային մեքենաների նորոգում և տեխնիկական սպասարկում
Չափիչ, ստուգիչ, փորձարկիչ, նավագնացական սարքավորանքի նորոգում և տեխնիկական սպասարկում
Այս ենթադասը ներառում է 26.5 խմբում ընդգրկված սարքավորանքի նորոգումը և տեխնիկական սպասարկումը:
Ռենտգենյան, էլեկտրաբժշկական և էլեկտրաբուժական սարքավորանքի նորոգում և տեխնիկական սպասարկում
Այս ենթադասը ներառում է 26.60 դասում ընդգրկված սարքավորանքի նորոգումը և տեխնիկական սպասարկումը:
Արդյունաբերական նշանակության օպտիկական սարքավորանքի և գործիքների, լուսանկարչական սարքավորանքի նորոգում և տեխնիկական սպասարկում
Այս ենթադասը ներառում է 26.70 դասում ընդգրկված սարքավորանքի նորոգումը և տեխնիկական սպասարկումը:
Տրանսֆորմատորների, էլեկտրական շարժիչների, գեներատորների, բաշխիչ վահանների և կոմուտացիոն սարքվածքների նորոգում և տեխնիկական սպասարկում
Այս ենթադասը ներառում է 27.1 խմբում ընդգրկված սարքավորանքի նորոգումը և տեխնիկական սպասարկումը:
Այլ էլեկտրական սարքավորանքի նորոգում և տեխնիկական սպասարկում
Այս ենթադասը ներառում է 27 հատվածում ընդգրկված (բացի 27.1 խմբից) սարքավորանքի նորոգումը և տեխնիկական սպասարկումը:
Ջրային տրանսպորտի նորոգում և տեխնիկական սպասարկում
Այս ենթադասը ներառում է նավերի, զբոսանավերի և նավակների նորոգումը, այդ թվում՝ ընթացիկ, և տեխնիկական սպասարկումը, սակայն նավերի գործարանային հիմնանորոգումը և վերակառուցումը դասակարգվում է 30 հատվածում:
Բացառվում է`
- նավերի գործարանային վերափոխումը և հիմնանորոգումը, տես 30.1
- նավերի և զբոսանավերի շարժիչների նորոգումը, տես 33.12
- նավերի քերումը և ապամոնտաժումը, տես 38.31
Օդանավերի, տիեզերանավերի և այլ թռչող սարքերի նորոգում և տեխնիկական սպասարկում
Այս ենթադասը ներառում է`
- օդանավերի նորոգում և տեխնիկական սպասարկում (բացառությամբ գործարանային կերպափոխումը, վերազինումը և հիմնանորոգումը)
- օդանավերի շարժիչների նորոգում և տեխնիկական սպասարկում:
Բացառվում է`
- օդանավերի և տիեզերանավերի գործարանային վերափոխումը և հիմնանորոգումը, տես 30.30
Երկաթուղային գնացքաքարշերի և շարժակազմի նորոգում և տեխնիկական սպասարկում
Այս ենթադասը ներառում է`
- տրամվայների, մետրոյի շարժակազմի, տրոլեյբուսների նորոգում և տեխնիկական սպասարկում
Այլ տրանսպորտային սարքավորանքի նորոգում և տեխնիկական սպասարկում, չներառված ուրիշ խմբավորումներում
Այլ սարքավորանքի և նորոգում
Այս ենթադասը ներառում է`
- մետաղանիշի կամ մետաղադրամի միջոցով աշխատող խաղային ավտոմատների նորոգում
- երգեհոնների և պատմական երաժշտական գործիքների նորոգում և վերականգնում
- ձկնորսական ցանցերի նորոգում, ներառյալ անցքերի լցնում -ճոպանների, առագաստների, տարբեր տեսակի ծածկերի` բրեզենտների, կտավների, վրանածածկերի և համանման արտադրատեսակների նորոգում
- պարարտանյութերի և քիմիական այլ մթերքի համար պարկերի և փաթեթների նորոգում -փայտե տարայի` արկղերի, տակառների, գլանների և համանման արտադրատեսակների նորոգում և վերափոխում -ռետինատեխնիկական, պլաստմասսե, խեցեգործական և այլ նյութերից արտադրատեսակների նորոգում:
Բացառվում է`
- գրասենյակային և կենցաղային կահույքի նորոգումը և վերականգնումը, տես 95.24
- հեծանիվների նորոգումը, տես 95.29
- հագուստի նորոգումը և վերափոխումը, տես 95.29
Արդյունաբերական մեքենաների և սարքավորանքի տեղադրում
Այս ենթադասը ներառում է արդյունաբերական մեքենաների և սարքավորանքի մասնագիտացված տեղադրումը (շենքերի և համանման կառույցների մաս կազմող սարքավորանքի տեղադրումը, շարժասանդուղքների, էլեկտրական հաղորդալարերի, ազդանշանային, ջեռուցման, օդի լավորակման համակարգերի հավաքակցումը ներառվում է որպես «Շինարարություն» (43) հատվածում)`
- արդյունաբերական կազմակերպություններում արդյունաբերական սարքավորանքի տեղադրում
- արդյունաբերական գործընթացների հսկման սարքավորանքի հավաքակցում
- այլ արդյունաբերական սարքավորանքի` հաղորդակցական ցանցերի, խոշոր համակարգչային համակարգերի, ռենտգենյան, էլեկտրաբժշկական և էլեկտրաբուժական սարքավորանքի տեղադրում
- խոշորաչափ մեքենաների և սարքավորանքի ապամոնտաժում
- հավաքակցորդների գործունեություն
- մեքենաների և սարքավորանքի հանդերձում
- բոուլինգի սարքավորանքի հավաքակց Բացառվում է`
- շենքերի և քաղաքացիական շինարարության կառույցների մաս կազմող վերելակների, վերհանների, շարժասանդուղքների, հաղորդալարերի, ազդանշանային, օդափոխիչ և այլ համակարգերի տեղադրումը, տես 43.29
- դռների, աստիճանավանդակների, խանութների համար փայտից և այլ նյութերից հարմարանքների և կահույքի հավաքակցումը, տես 43.32
- անհատական համակարգիչների տեղադրումը, տես 62.09