C28.49.0
Խումբ Մշակող արդյունաբերություն

Այլ հաստոցների արտադրություն

Նկարագրություն

Այս ենթադասը ներառում է` - փայտի, ոսկորի, քարի, կոշտ ռետինի, պլաստմասսայի, ապակու և այլնի մշակման համար հաստոցների, ներառյալ լազերային ճառագայթի, անդրաձայնային ալիքների, պլազմային աղեղի, մագնիսական իմպուլսի և այլ պրոցեսների կիրառմամբ գործող հաստոցները, արտադրություն - հաստոցների համար կալիչների արտադրություն - հաստոցների համար սահմանազատիչների և այլ հարմարանքների արտադրություն - փայտի, ոսկորի, քարի, կոշտ ռետինի, պլաստմասսայի, ապակու և այլնի մեխերով, ամրակներով ամրակման, սոսնձման, այլ ձևերով հավաքման համար հաստոցների արտադրություն - ոչ շարժական (ստատիկ) գայլիկոնիչների և անցքահատ հարմարանքով գայլիկոնիչների, շրջախարտման, գամահատ հաստոցների, թերթավոր մետաղի կտրոցների արտադրություն - փայտատաշեղային սալերի և համանման արտադրատեսակների արտադրության համար մամլիչների արտադրություն - գալվանապատման հաստոցների արտադրություն: Բացառվում է` - գործիքների կամ հաստոցների համար համափոխարինելի գլխադիրների (շաղափների, անցքահատների, կետանշիչների, ներպարուրակիչների, ֆրեզների, խառատային գործիքների, մետաղասղոցների շեղբերի, կտրոցների) արտադրությունը, տես 25.73.0 - էլեկտրազոդման և էլեկտրաեռակցման սարքավորանքի, ներառյալ ձեռքի զոդիչները, արտադրությունը, տես 27.90.0 - շարժաբերով ձեռքի գործիքների արտադրությունը, տես 28.24.0 - մետաղագործարաններում և ձուլման արտադրամասերում օգտագործվող մեքենաների արտադրությունը, տես 28.91 - հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման համար մեքենաների արտադրությունը, տես 28.92

Կապված կոդեր

Կարող եք հարցել մեզ այս մասին

Մենք կպատասխանենք ձեզ այս մասին