C26.51.0
Խումբ Մշակող արդյունաբերությունՉափիչ, ստուգիչ, փորձարկիչ և նավագնացական գործիքների ու սարքերի արտադրություն
Նկարագրություն
Այս ենթադասը ներառում է որոնման, հայտնաբերման, նավագնացական, կառավարման, ծովագնացական և օդանավագնացական համակարգերի և գործիքների, ջեռուցման, օդի լավորակման, հովացման` ավտոմատ վերահսկման կամ կարգավորման համար սարքերի, ջերմաստիճանի, խոնավության, ճնշման, վակուումի, այրման, հոսքի, մակարդակի, մածուցիկության, խտության, թթվայնության, թանձրության, պտույտի անկյան կարգավորման, անընդհատ ավտոմատ չափիչ, գրանցիչ, ցուցիչ, ստուգիչ, փորձարկիչ սարքերի և գործիքների, ծախսաչափերի և հաշվիչների, հոսանքի և էլեկտրական ազդանշանների բնութագրիչների ստուգման և չափման գործիքների, պինդ մարմինների, հեղուկների, գազակերպ և այլ բաղադրանյութերի քիմիական կամ ֆիզիկական բաղադրության, խտության լաբորատորական վերլուծության համար գործիքների և սարքերի, այլ չափումների և փորձարկումների համար գործիքների և դրանց մասերի արտադրությունը:
Այս ենթադասը ներառում է նաև չափիչ, ստուգիչ, փորձարկային ոչ էլեկտրական սարքավորանքի (բացի պարզ մեխանիկական գործիքներից) արտադրությունը:
Այս ենթադասը ներառում է`
- օդագնացական շարժիչների համար չափիչ, ստուգիչ, փորձարկիչ սարքերի արտադրություն
- ավտոմեքենաների բանած գազերի բաղադրության ստուգման համար սարքավորանքի արտադրություն
- օդերևութաբանական սարքերի արտադրություն
- ֆիզիկական վերլուծության անցկացման համար սարքավորանքի արտադրություն
- բազմագրանցիչ սարքերի արտադրություն
- ռադիոճառագայթման հայտնաբերման և ստուգիչ սարքերի արտադրություն
- գեոդեզիական գործիքների արտադրություն
- հեղուկային ապակե և երկմետաղ ջերմաչափերի (բացի բժշկական ջերմաչափերից) արտադրություն
- խոնավակայունարարների արտադրություն
- ջրի սահմանաքանակի ստուգիչ սարքերի արտադրություն
- հրածորանների բոցի կարգավորիչների արտադրություն
- սպեկտրաչափերի արտադրություն
- օդաճնշական չափիչ սարքերի արտադրություն
- հաշվիչների (ջրի, գազի, էլեկտրաէներգիայի և այլ) արտադրություն
- հեղուկների և գազերի ծախսաչափերի, մակարդակաչափերի և այլ փոփոխական պարամետրերի չափիչ և ստուգիչ սարքերի արտադրություն
- պտուտաչափերի արտադրություն
- ականափնտրիչների, իմպուլսային գեներատորների, մագնիսական դետեկտորների արտադրություն
- որոնման, հայտնաբերման, նավագնացական, ծովագնացական և օդագնացական սարքավորանքի արտադրություն, ներառյալ ռադիոհիդրոձայնային ազդալողանները, արտադրություն
- ռադարային սարքավորանքի արտադրություն
- տեղադիրքի որոշման և կառավարման համընդհանուր համակարգերի (GPS) արտադրու-թյուն
- բնապահպանական և ավտոմատ կարգավորման համար ստուգիչ սարքերի արտադրություն
- չափիչ և գրանցիչ սարքավորանքի (օրինակ` սև արկղերի) արտադրություն
- քայլաչափերի արտադրություն
- ռադարների արտադրություն
- լաբորատոր վերլուծական սարքերի (օրինակ` արյան վերլուծության համար) արտադրություն
- լաբորատոր չափացույցերի, խտաչափերի, ճնշաչափերի, հաշվեկշռաչափերի և այլ լաբորատոր չափիչ, ստուգիչ, փորձարկային գործիքների, սարքերի կամ մեքենաների արտադրություն:
Բացառվում է`
- հեռախոսային ինքնապատասխանիչների արտադրությունը, տես 26.30.0
- ճառագայթահարող սարքավորանքի արտադրությունը, տես 26.70.0
- խոսաձայնագրիչ սարքավորանքի արտադրությունը, տես 28.23.0
- ընդհանուր նշանակության չափիչ սարքվածքների (ոչ լաբորատոր տեսակները), ճնշաչափերի և համանման արտադրատեսակների արտադրությունը, տես 28.29.0
- բժշկական ջերմաչափերի արտադրությունը, տես 32.50.0
- արտադրական գործընթացների կառավարման համար արդյունաբերական սարքավորանքի տեղադրումը, տես 33.20.0
- մեխանիկական պարզ չափիչ գործիքների (չափիչ ժապավենների, չափակարկինների և այլ) արտադրությունը, տես համապատասխան գործիքների արտադրության դասերում
Կապված կոդեր
C26.30.0
Կապի սարքավորանքի արտադրություն
Մշակող արդյունաբերություն
C26.70.0
Օպտիկական գործիքների և լուսանկարչական սարքավորանքի արտադրություն
Մշակող արդյունաբերություն
C28.23.0
Գրասենյակային մեքենաների և սարքավորանքի (բացի համակարգիչներից և ծայրամասային սարքվածքներից) արտադրություն
Մշակող արդյունաբերություն
C28.29.0
Ընդհանուր նշանակության այլ մեքենաների արտադրություն, չներառված ուրիշ խմբավորումներում
Մշակող արդյունաբերություն
C32.50.0
Բժշկական և ատամնաբուժական գործիքների ու սարքերի արտադրություն
Մշակող արդյունաբերություն
C33.20.0
Արդյունաբերական մեքենաների և սարքավորանքի տեղադրում
Մշակող արդյունաբերություն
C10.11.0
Մսի մշակում և պահածոյացում
Մշակող արդյունաբերություն
C10.12.0
Ընտանի թռչունների մսի մշակում և պահածոյացում
Մշակող արդյունաբերություն
C10.13.1
Չորացրած, աղը դրած կամ ապխտած մսի արտադրություն
Մշակող արդյունաբերություն
C10.13.2
Եփած, ապխտած, հում ապխտած և այլ երշիկների, նրբերշիկի, խոզապուխտի, մսի պաշտետների ու ռուլետների, դոնդ
Մշակող արդյունաբերություն
