Նկարագրություն
Այս ենթադասը ներառում է էլեկտրոնային հաշվողական մեքենաների, անհատական համակարգիչների, նոութբուքերի, համակարգչային սերվերների, ծայրամասային սարքվածքների` հիշողության, ներանցման և արտածման սարքվածքների (տպիչների, մոնիտորների, ստեղնաշարի) արտադրությունը և/կամ հավաքումը:
Համակարգիչները կարող են լինել անալոգային, թվանշանային կամ հիբրիդային:
Ընդհանուր տեսակի թվանշանային համակարգիչները սարքվածք են, որոնք պահում են ծրագրեր, տվյալներ, տվյալների մշակման համար ծրագրեր և օգտվողների պահանջները բավարարող ծրագրային փաթեթներ, կատարում են օգտվողի կողմից նշված թվաբանական և օգտվողի միջամտությունը չպահանջող այլ գործողություններ, մշակման ծրագրեր, երբ կառավարվող մշակման ընթացքում համակարգիչը տալիս է տրամաբանական լուծումներ:
Անալոգային համակարգիչների միջոցով կարելի է մոդելավորել մաթեմատիկական մոդելները կամ առնվազն կատարել տարրերի անալոգային կառավարումն ու ծրագրավորումը:
Այս ենթադասը ներառում է`
- համակարգիչների արտադրություն
- նոութբուքերի արտադրություն
- տվյալների մշակման կենտրոնական բլոկերի, պրոցեսորների արտադրություն
- գրպանի ՊԴԱ (PDA)) համակարգիչների արտադրություն
- մագնիսական սկավառակատարերի, ֆլեշերի և տեղեկատվության պահման համար այլ սարքվածքների արտադրություն
- օպտիկական սկավառակատարերի (ՍԴ-ՌՎ (CD-RW), ՍԴ-ՌՈՄ (CD-ROM), ԴՎԴ-ՌՈՄ (DVD-ROM), ԴՎԴ-ՌՎ (DVD-RW)) արտադրություն
- տպիչների արտադրություն
- մոնիտորների արտադրություն
- ստեղնաշարերի արտադրություն
- մկնիկների, ջոստիկների, համակարգչային այլ մանիպուլյատորների արտադրություն
- մասնագիտացված համակարգչային տերմինալների (տեղեկատվության ներանցման և արտածման սարք) արտադրություն
- համակարգչային սերվերների արտադրություն
- սկաներների, ներառյալ գծիկային ծածկագրի սկաներները, արտադրություն
- էլեկտրոնային քարտերը կարդացող սարքերի արտադրություն
- վիրտուալ խաղերի համար սարքվածքների արտադրություն
- համակարգչային պրոյեկտորների արտադրություն
- բանկային ավտոմատների և համանման համակարգչային տերմինալների (տվյալների ներանցման և արտածման սարք) արտադրություն
- ոչ մեխանիկական դրամարկղային մեքենաների արտադրություն
- երկու և ավելի գործառույթներ իրականացնող (տպում, դիտում, պատճենահանում, ֆաքսով փոխանցում) գրասենյակային բազմաֆունկցիոնալ սարքավորանքի արտադրություն:
Բացառվում է`
- գրառված կրիչների (համակարգչային, տեսագրված, ձայնագրված և այլ նյութերով) բազմացումը, տես 18.2
- համակարգիչներում և ծայրամասային սարքվածքներում օգտագործվող էլեկտրոնային բաղադրամասերի և հավաքած Էլեկտրոնային մեկուսատախտակների արտադրությունը, տես 26.1
- համակարգչային ներքին և արտաքին մոդեմների արտադրությունը, տես 26.12.0
- ինտերֆեյսի քարտերի, մոդուլների, հավաքվածքների արտադրությունը, տես 26.12.0
- հավաքած Էլեկտրոնային մեկուսատախտակների արտադրությունը, տես 26.12.0
- հաղորդակցական սարքավորանքի մոդեմների արտադրությունը, տես 26.30.0
- թվանշանային հաղորդակցական փոխարկիչների, տվյալների հաղորդման սարքավորանքի (ծրագծիչների, զուգահոսագծերի, համակենտրոնիչների, անցախցերի և այլ) արտադրությունը, տես 26.30.0
- ձայնա- և տեսասարքավորումների և այլ կենցաղային էլեկտրոնային սարքավորանքի արտադրությունը, տես 26.40.0
- հեռուստացույցների և հեռուստաէկրանների արտադրությունը, տես 26.40.0
- տեսախաղերի համար կառավարման վահանակների արտադրությունը, տես 26.40.0
- համակարգիչներում և այլ սարքվածքներում օգտագործվող մագնիսական և օպտիկական տեղեկատվական կրիչների արտադրությունը, տես 26.80.0
Կապված կոդեր
C26.12.0
Հավաքած Էլեկտրոնային մեկուսատախտակների արտադրություն
Մշակող արդյունաբերություն
C26.30.0
Կապի սարքավորանքի արտադրություն
Մշակող արդյունաբերություն
C26.40.0
Կենցաղային էլեկտրոնային սարքավորանքի արտադրություն
Մշակող արդյունաբերություն
C26.80.0
Մագնիսական և օպտիկական տեղեկատվական կրիչների արտադրություն
Մշակող արդյունաբերություն
C10.11.0
Մսի մշակում և պահածոյացում
Մշակող արդյունաբերություն
C10.12.0
Ընտանի թռչունների մսի մշակում և պահածոյացում
Մշակող արդյունաբերություն
C10.13.1
Չորացրած, աղը դրած կամ ապխտած մսի արտադրություն
Մշակող արդյունաբերություն
C10.13.2
Եփած, ապխտած, հում ապխտած և այլ երշիկների, նրբերշիկի, խոզապուխտի, մսի պաշտետների ու ռուլետների, դոնդ
Մշակող արդյունաբերություն
C10.13.9
Մսամթերքի, թռչնամսի այլ արտադրություն (օրինակ` կոտլետի ֆարշ, կոլոլակ և այլն)
Մշակող արդյունաբերություն
C10.20.0
Ձկների, խեցեմորթների և կակղամորթների մշակում և պահածոյացում
Մշակող արդյունաբերություն
