C28.94.0
Խումբ Մշակող արդյունաբերությունՄանածագործական, կարի, մորթե և կաշվե արտադրատեսակների պատրաստման համար մեքենաների արտադրություն
Նկարագրություն
Այս ենթադասը ներառում է`
- արհեստական մանածագործական թելքի, մանվածքի, գործվածքի նախապատրաստման, պատրաստման, ձևավորման, արտաձգման, տեքստուրավորման, կտրիչ մանածագործական մեքենաների արտադրություն
- մանածագործական թելքի առաջնային մշակման` բամբակի թելքատման, գզման, ոլորքած լաթերի վերամշակման համար մեքենաների, սանրագզիչ, բրդի լմման, կարբոնացման, սանդերքագզիչ, սանրագզիչ մեքենաների, հաստաթելի հենոցների և համանման այլ սարքավորանքի արտադրություն
- մանող մեքենաների արտադրություն
- փաթաթիչ, հինող և մանվածքի պատրաստման համար համանման այլ մեքենաների արտադրություն
- ջուլհակահաստոցների, այդ թվում` ձեռքի ջուլհակահաստոցները, հյուսող մեքենաների արտադրություն
- ցանցային պաստառների, երիզի, շղարշի, ժանյակի և համանման արտադրատեսակների պատրաստման համար մեքենաների արտադրություն
- մանածագործական մեքենաների համար օժանդակ սարքավորանքի` ազբամբարձ սայլակների, ժակքարդային մեքենաների, մասրաների ավտոմատ փոխման մեխանիզմների, մաքոքների փոխարինման համար սարքերի, իլիկների, վազկանիկների և համանման հարմարանքների արտադրություն
- գործվածքի դրոշմատպման համար մեքենաների արտադրություն
- մանածագործվածքի մշակման` լվացման, սպիտակեցման, ներկման, հարդարման, պատման, տոգորման, մանվածքի կծկման, բոժոժների կծկաքանդման, գործվածքների դարսման, կտրատման, ժաներիզավոր մշակման համար մեքենաների արտադրություն
- լվացքատների համար սարքավորանքի` արդուկիչ մեքենաների, այդ թվում` հարթամամլիչները, լվացքամեքենաների, չորացնող մեքենաների, չոր քիմիական մաքրման համար մեքենաների արտադրություն
- կարի մեքենաների, կարի մեքենաների համար (կենցաղային և ոչ կենցաղային) ասեղների, գլխիկների արտադրություն
- նրբաթաղիքի և ոչ գործվածքային նյութերի պատրաստման և վերջնամշակման համար մեքենաների արտադրություն
- հումամշակ կաշվի և կաշիների առաջնային մշակման, դաբաղման և մշակման համար, մորթե ու կաշվե արտադրատեսակների, կոշիկի պատրաստման կամ նորոգման համար մեքենաների արտադրություն:
Բացառվում է`
- ժակքարդի մեքենաներում օգտագործվող թղթե կամ ստվարաթղթե քարտերի արտադրությունը, տես 17.29
- կենցաղային լվացքի և չորացնող մեքենաների արտադրությունը, տես 27.51
- գլոցիչային մեքենաների արտադրությունը, տես 28.29
- կազմարարական աշխատանքներում օգտագործվող կարի մեքենաների արտադրությունը, տես 28.99
Կապված կոդեր
C10.11.0
Մսի մշակում և պահածոյացում
Մշակող արդյունաբերություն
C10.12.0
Ընտանի թռչունների մսի մշակում և պահածոյացում
Մշակող արդյունաբերություն
C10.13.1
Չորացրած, աղը դրած կամ ապխտած մսի արտադրություն
Մշակող արդյունաբերություն
C10.13.2
Եփած, ապխտած, հում ապխտած և այլ երշիկների, նրբերշիկի, խոզապուխտի, մսի պաշտետների ու ռուլետների, դոնդ
Մշակող արդյունաբերություն
C10.13.9
Մսամթերքի, թռչնամսի այլ արտադրություն (օրինակ` կոտլետի ֆարշ, կոլոլակ և այլն)
Մշակող արդյունաբերություն
C10.20.0
Ձկների, խեցեմորթների և կակղամորթների մշակում և պահածոյացում
Մշակող արդյունաբերություն
C10.31.0
Կարտոֆիլի մշակում և պահածոյացում
Մշակող արդյունաբերություն
C10.32.0
Մրգահյութերի և բանջարահյութերի արտադրություն
Մշակող արդյունաբերություն
C10.39.1
Մրգերի և բանջարեղենի մշակում և դրանցից սննդամթերքի արտադրություն
Մշակող արդյունաբերություն
C10.39.2
Ջեմերի, մարմելադների և դոնդողակների արտադրություն
Մշակող արդյունաբերություն
