Գտնված: 1

Գործունեության կոդեր

Հայաստանի տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ

Հարցեք մեզ կոդի ընտրման մասին: Հարցեք մեզ

CՄշակող արդյունաբերություն
27.90.0
Այլ էլեկտրական սարքավորանքի արտադրություն
Այս ենթադասը ներառում է այլ էլեկտրական սարքավորանքի արտադրությունը (բացառությամբ շարժիչների, գեներատորների, տրանսֆորմատորների, մարտկոցների և կուտակիչների, էլեկտրական լուսավորման սարքավորանքի, էլեկտրահաղորդալարերի միացման սարքվածքների արտադրությունը)` - մարտկոցների լիցքային սարքվածքների, կիսահաղորդչային սարքերի արտադրություն - դռների բացման և փակման համար էլեկտրական սարքվածքների արտադրություն - էլեկտրական զանգերի արտադրություն - ոչ սեփական արտադրության մեկուսալարերի օգտագործմամբ էլեկտրական երկարիչների արտադրություն - անդրաձայնային մաքրիչ սարքվածքների (բացի ատամնաբուժական և լաբորատոր մաքրիչ սարքերից) արտադրություն - պինդմարմնային կերպափոխիչների, ուղղիչ սարքվածքների, վառելիքային տարրերի (բջիջների), կարգավորվող կամ չկարգավորվող էլեկտրասնուցիչների արտադրություն - անընդհատ էլեկտրասնուցման աղբյուրների (UPS) արտադրություն - էլեկտրացանցային զտիչների (բացառությամբ հոսանքաբաշխիչների համար) արտադրություն - էլեկտրական մեկուսալարերով և միացքներով էլեկտրահաղորդալարերի, էլեկտրական երկարիչների և հաղորդալարերի այլ հավաքածուների արտադրություն - ածխային և գրաքարային էլեկտրոդների, հպակների և ածխային ու գրաքարային այլ էլեկտրական հարմարանքների արտադրություն - մասնիկների արագացուցիչների արտադրություն - կոնդենսատորների, ռեզիստորների, ուժային կոնդենսատորների և համանման բաղադրիչների արտադրություն - էլեկտրամագնիսների արտադրություն - ձայնային էլեկտրաազդանշանային սարքերի արտադրություն - էլեկտրոնային ցուցատախտակների արտադրություն - էլեկտրական խորհրդանիշների արտադրություն - լուսային էլկետրաազդանշանային սարքավորանքի` լուսաֆորների, հետիոտնային անցումների համար լուսաազդանշանային սարքավորանքի արտադրություն - էլեկտրամեկուսիչների (բացի ապակե և ճենապակե), ոչ ազնիվ մետաղներից մեկուսախողովակների (ներքին մեկուսացմամբ) և դրանց կցվածքների արտադրություն - էլեկտրազոդման և էլեկտրաեռակցման սարքավորանքի, ներառյալ ձեռքի զոդիչները, արտադրություն: Բացառվում է` - ճենապակե էլեկտրամեկուսիչների արտադրությունը, տես 23.43 - ածխածնային նյութերից կամ գրաքարից թելքի և այլ արտադրատեսակների (բացի էլեկտրոդներից և էլեկտրական համանման արտադրատեսակներից) արտադրությունը, տես 23.99.0 - էլեկտրոնային բաղադրիչներով ուղղիչների, էլեկտրակարգավորիչ և կերպափոխիչ ինտեգրալային սխեմաների, էլեկտրոնային կոնդենսատորների, ռեզիստորների, միակցիչների և համանման արտադրատեսակների արտադրությունը, տես 26.11 - տրանսֆորմատորների, շարժիչների, գեներատորների, բաշխիչ սարքվածքների, ռելեների, արտադրական գործընթացների կառավարման էլեկտրասարքերի արտադրությունը, տես 27.1 - մարտկոցների արտադրությունը, տես 27.20 - էլեկտրահաղորդալարերի և դրանց միացման սարքվածքների արտադրությունը, տես 27.3 - էլեկտրական լուսավորման սարքավորանքի արտադրությունը, տես 27.40 - կենցաղային էլեկտրասարքերի արտադրությունը, տես 27.5 - զոդման և եռակցման ոչ էլեկտրական սարքավորանքի արտադրությունը, տես 28.29 - ավտոմեքենաների և դրանց շարժիչների համար էլեկտրական սարքավորանքի` գեներատորների, փոփոխական հոսանքի գեներատորների, վառոցքի մոմերի մեկնարկիչների, հաղորդալարերի հանգույցների, լարման, դռների և լուսամուտների էլեկտրակարգավորիչ սարքերի արտադրությունը, տես 29.31

Կարող եք հարցել մեզ այս մասին

Մենք կպատասխանենք ձեզ այս մասին

Տնտեսական գործունեության տեսակների սկզբնական ցանկը հայերենով վերցված է armstat.am.