Այս ենթադասը ներառում է`
- բնական կամ սինթետիկ կաուչուկից, ոչ ռետինացված, ռետինացված կամ ամրացված ռետինից այլ արտադրատեսակների` սալերի, թերթերի, ժապավենների, ձողերի, տրամատների, խողովակների, ճկափողերի, ճկախողովակների, շարժափոկերի, փոխակրիչային ժապավենների, առողջապահական հիգիենիկ արտադրատեսակների (պահպանակների, ծծակների, ջեռակների և այլ), հագուստի ռետինե առարկաների (սոսնձված, կարերով չկարված), կոշիկի ռետինե մասերի և պարագաների, հատակադիր ռետինե ծածկերի, ռետինե թելերի և պարանների, ռետինատոգորված մանվածքի և գործվածքի, ռետինե օղերի, միջադիրների, տափօղակների, գլանների և լիսեռների, ռետինե հոլովակավոր պատվածքների, փչովի ռետինե ներքնակների, փուչիկների արտադրություն
- ռետինե խոզանակների արտադրություն
- կարծր ռետինից խողովակաշարերի կցվանքների արտադրություն
- կարծր ռետինից սանրերի, ծամկալների, վարսափաթթուկների և համանման արտադրատեսակների արտադրություն
- նորոգման համար ռետինե նյութերի արտադրություն
- ռետինով տոգորված, մշակված, պատված կամ մակաշերտված մանածագործական արտադրատեսակների արտադրություն, որտեղ ռետինը հանդիսանում է հիմնական բաղադրամասը
- ջրով լցված ռետինե ներքնակների արտադրություն
- լոգանքի համար ռետինե գլխարկների և գոգնոցների արտադրություն
- ռետինե սուզազգեստի արտադրություն
- սեռական նպատակներով օգտագործվող ռետինե արտադրատեսակների արտադրություն:
Բացառվում է`
- դողերի համար կորդի գործվածքի արտադրությունը, տես
13.96
- ձգուն գործվածքից հագուստի արտադրությունը, տես
14.14,
14.19
- ռետինե կոշիկի արտադրությունը, տես
15.20
- ռետինե հիմքով սոսինձների և սոսնձանյութերի արտադրությունը, տես
20.52
- պահպանաշերտերի համար ուռուցիկ նախապատրաստվածքների արտադրությունը, տես
22.11
- փչովի նավակների և լաստերի արտադրությունը, տես
30.11,
30.12
- ծակոտկեն ռետինից աներեսքաշ ներքնակների արտադրությունը, տես
31.03
- ռետինե սպորտային պարագաների (բացի հագուստից) արտադրությունը, տես
32.30
- ռետինե խաղերի և խաղալիքների (ներառյալ ռետինե փչովի մանկական ավազանները, կենդանիները, գնդակները) արտադրությունը, տես
32.40
- ռետինի վերարտադրումը, տես
38.32