Կոշիկի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- տարբեր նպատակների համար, տարբեր նյութերից կոշիկի արտադրություն, տարբեր տեխնոլոգիական գործընթացների կիրառմամբ, ներառյալ կաղապարումը (տես սույն դասի բացառությունները)
- կոշիկի կաշվե մասերի` կոշկերեսի և կոշկերեսի մասերի, միջատակերի, ներբանների, կրունկների և այլնի արտադրություն
- զանգապանների և համանման պարագաների արտադրություն:
Բացառվում է`
- մանածագործական նյութերից, ներբանին չամրացված կոշիկի արտադրությունը, տես 14.19
- փայտից կոշիկի մասերի (օրինակ` կոշիկի փայտե կաղապարների, փայտե կրունկների) արտադրությունը, տես 16.29
- ռետինե կոշիկի, երկարաճիտ ռետինե կոշիկի, ռետինե կաղապարների, ներբանների և համանման ռետինե մասերի արտադրությունը, տես 22.19
- պլաստմասսե կոշիկի մասերի արտադրությունը, տես 22.29
- օրթոպեդիկ կոշիկի արտադրությունը, տես 32.50