Սպորտի բնագավառում այլ գործունեություն
Այս ենթադասը ներառում է`
- սպորտային միջոցառումների կազմակերպման և աջակցման գործունեություն սեփական կամ ոչ սեփական օբյեկտներում
- ինքնուրույն գործող մարզիկների, մրցավարների, ժամանակաչափողների, հրահանգիչների, գործունեություն
- սպորտային միությունների և կարգավորող մարմինների գործունեություն
- որոշակի սպորտաձևերի մրցումներում արդյունքների խթանմանն ուղղված գործունեություն
- մրցաձիերի ախոռների, վազքարշավի շների շնանոցների, մրցարշավի մեքենաների ավտոտնակների գործունեություն
- սպորտային որսորդության կամ սպորտային ձկնորսության արգելոցների գործունեություն
- սարերում ուղեկցորդների գործունեություն
- սիրողական կամ սպորտային որսորդության կամ ձկնորսության կազմակերպման օժանդակ գործունեություն:
Բացառվում է`
- հանգստի և սպորտային պարագաների վարձույթը, տես 77.21.0
- սպորտային և սպորտային խաղերի դպրոցների գործունեությունը, տես 85.51
- սպորտային մարզիչների, ուսուցիչների գործունեությունը, տես 85.51
- բացօթյա կամ փակ տարածքներում պրոֆեսիոնալ մարզիկների կամ սիրողների համար սպորտային միջոցառումների կազմակերպումը և անցկացումը, նման միջոցառումների անցկացման համար սեփական սպորտային կառույցներ ունեցող կամ չունեցող կազմակերպությունների կողմից, տես 93.11, 93.12
- զբոսայգիների և լողափների գործունեությունը, տես 93.29