J59.12.0
Խումբ Տեղեկատվություն եվ կապ

Կինո- և տեսաֆիլմերի, հեռուստատեսային ծրագրերի հետարտադրական գործունեություն

Նկարագրություն

Այս ենթադասը ներառում է կինո- և տեսաֆիլմերի, հեռուստածրագրերի հետարտադրական գործունեությունը` խմբագրումը, կինո- և տեսաժապավենների մոնտաժումը, կրկնօրինակումը (թարգմանությունը), մակագրերի, կինոկադրերի ենթագիրների ստեղծումը, կադրերի միջև ծածկագրված մակագրերի ներանցումը, համակարգչային գրաֆիկա, մուլտիպլիկացիայի և հատուկ էֆեկտների ստեղծումը, կինո- և տեսաժապավենների մշակումը, կինոլաբորատորիաների և կինոֆիլմերի վերականգնման հատուկ լաբորատորիաների գործունեությունը, ինչպես նաև ֆիլմերի, նկարահանված նյութերի արխիվների գործունեությունը: Բացառվում է` - կինո- և տեսաժապավենների, տեսաերիզների, ձայներիզների, խտասկավառակների կամ ԴՎԴ-ների (DVD) բազմացումը, բացառությամբ կինոթատրոններում ցուցադրման համար տեսաժապավենների կրկնօրինակումը (պատճենահանումը), տես 18.20 - գրառված տեսաերիզների, ձայներիզների, խտասկավառակների կամ ԴՎԴ-ների (DVD) մեծածախ առևտուրը, տես 46.43 - չգրառված տեսաերիզների, ձայներիզների, խտասկավառակների կամ ԴՎԴ-ների (DVD) մեծածախ առևտուրը, տես 46.52 - տեսաերիզների, ձայներիզների, խտասկավառակների կամ ԴՎԴ-ների (DVD) մանրածախ առևտուրը, տես 47.63 - կինոժապավենների մշակումը (բացի կինեմատոգրաֆիական կինոժապավենների մշակման), տես 74.20 - հանդիսատեսներին ցուցադրելու համար տեսաերիզների, ձայներիզների, խտասկավառակների կամ ԴՎԴ-ների (DVD) վարձույթը, 77.22 - ինքնուրույն գործող դերասանների, մուլտիպլիկատորների, ռեժիսորների, բեմանկարիչների, տեխնիկական մասնագետների գործունեությունը, տես 90.0

Կարող եք հարցել մեզ այս մասին

Մենք կպատասխանենք ձեզ այս մասին