Էլեկտրոնային և հեռահաղորդակցական սարքավորանքի ու դրանց մասերի մեծածախ առևտուր
Այս ենթադասը ներառում է`
- էլեկտրոնային լամպերի և սարքերի մեծածախ առևտուր
- կիսահաղորդչային սարքերի մեծածախ առևտուր
- միկրոչիպերի և ինտեգրալային սխեմաների մեծածախ առևտուր
- տպասխեմաների մեծածախ առևտուր
- հեռախոսների (բացառությամբ բջջային հեռախոսները) և հեռահաղորդակցական սարքավորանքի մեծածախ առևտուր:
Բացառվում է`
- համակարգիչների և ծայրամասային սարքվածքների մեծածախ առևտուրը, տես 46.51
Էլեկտրոնային չգրառված կրիչների մեծածախ առևտուր
Այս ենթադասը ներառում է`
- չգրառված ձայնա- և տեսաերիզների, մագնիսական և օպտիկական սկավառակների, ՍԴ-ների, ԴՎԴ-ների (CD, DVD) մեծածախ առևտուր:
Բացառվում է`
- գրառված ձայնա- և տեսաերիզների, խտասկավառակների, ՍԴ-ների, ԴՎԴ-ների (CD, DVD) մեծածախ առևտուրը, տես 46.43.2