Այս ենթադասը ներառում է`
- ձեռքով կառավարվող կամ մեխանիկական շարժաբերով ամբարձիչ, բեռնման-բեռնաթափման, բեռնամշակման աշխատանքների համար սարքավորանքի` բարդ բլոկների և բազմաճախարակների, կարապիկների, կաբեստանների և ամբարձիկների, դերրիկ-ամբարձիչների, ամբարձիչների, շարժական ամբարձիչ կայանքների, բեռնափոխակրիչների, ավտոբեռնիչների (սարքավորված կամ չսարքավորված ամբարձիչներով կամ բեռնման-բեռնաթափման այլ սարքավորանքով, ինքնագնաց կամ ոչ ինքնագնաց, որոնք օգտագործվում են գործարաններում), հատուկ նախատեսված ամբարձիչ, բեռնման-բեռնաթափման, բեռնամշակման աշխատանքների համար մեխանիկական մանիպուլյատորների և արդյունաբերական ռոբոտների արտադրություն
- փոխակրիչների արտադրություն
- վերելակների, վերհանների, շարժասանդուղքների արտադրություն
- հատուկ ամբարձիչ և բեռնման-բեռնաթափման սարքավորանքի համար նախատեսված մասերի արտադրություն:
Բացառվում է`
- բազմագործառնական արդյունաբերական ռոբոտների արտադրությունը, տես
28.99
- ստորգետնյա աշխատանքների համար ամբարձիչների և անընդհատ գործողության փոխակրիչների արտադրությունը, տես
28.92
- մեխանիկական շերեփների, էքսկավատորների, շերեփավոր բեռնիչների արտադրությունը, տես
28.92
- լողուն ամբարձիչների, ռելսային ամբարձիչների, բեռնատար-ամբարձիչների արտադրությունը, տես
30.11,
30.20
- վերելակների և վերհանների տեղադրումը, տես
43.29