Գտնված: 1

Գործունեության կոդեր

Հայաստանի տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ

Հարցեք մեզ կոդի ընտրման մասին: Հարցեք մեզ

CՄշակող արդյունաբերություն
28.92.0
Հանքագործական արդյունաբերության, բացահանքերի շահագործման և շինարարության համար մեքենաների արտադրություն
Այս ենթադասը ներառում է` - բեռնաբարձիչների, բեռնափոխադրիչների և ստորգետնյա աշխատանքների անընդհատ գործողության փոխակրիչների (կոնվեյերների) արտադրություն - հորատման, ներհատիչ գայլիկոնային, հանքահատ մեքենաների, ինչպես նաև թունելաշինական մեքենաների (այդ թվում` ստորգետնյա օգտագործման համար նախատեսված) արտադրություն - մաղման, տեսակավորման, բաժանման, լվացման, մանրացման, աղացման, խառնման, տրորման և համանման եղանակներով միներալների մշակման համար մեքենաների արտադրություն - բետոնախառնիչների և շաղախախառնիչների արտադրություն - մղանների (բուլդոզերների), համապիտանի (ունիվերսալ) մղանների, ուղեհարթիչների, ինքնագնաց կեռաշերեփների և գլդոնների, շերեփավոր բեռնիչների և հողափոր-փոխադրական այլ համանման մեքենաների արտադրություն - ցցահարների, ցցահանների, շաղախաբաշխիչների, բիտումաբաշխիչների, բետոնի մակերևութային շերտապատման և համանման այլ մեքենաների արտադրություն - թրթուրավոր տրակտորների, շինարարությունում և հանքագործական արդյունաբերությունում օգտագործվող տրակտորների արտադրություն - մղանների և համապիտանի մղանների հարթաշերեփի դանակների արտադրություն - ամենագնաց ինքնաթափերի արտադրություն: Բացառվում է` - ամբարձիչ, բեռնման-բեռնաթափման սարքավորանքի արտադրությունը, տես 28.22 - այլ տրակտորների արտադրությունը, տես 28.30, 29.10 - քարի մշակման համար հաստոցների, ներառյալ քարջարդիչ և քարտրոհիչ մեքենաները, արտադրությունը, տես 28.49 - բետոնախառնիչներով մեքենաների արտադրությունը, տես 29.10

Կարող եք հարցել մեզ այս մասին

Մենք կպատասխանենք ձեզ այս մասին

Տնտեսական գործունեության տեսակների սկզբնական ցանկը հայերենով վերցված է armstat.am.