Հատուկ նշանակության այլ մեքենաների արտադրություն, չներառված ուրիշ խմբավորումներում
Այս ենթադասը ներառում է`
- բնափայտի, թաղանթանյութի, թղթի, ստվարաթղթի և այլ նյութերի (բացի գյուղատնտեսական արտադրանքից կամ մանածագործվածքից) չորուցիչների արտադրություն
- տպագրական և կազմարարական, օժանդակ տպագրական գործողությունների համար, այդ թվում` այլ նյութերի վրա տպագրությունը, մեքենաների արտադրություն
- կղմինդրի, սալերի, աղյուսի, դրոշման խեցեմածուկների, խողովակների, գրաքարային էլեկտրոդների, դպրոցական կավճի և համանման արտադրատեսակների պատրաստման համար մեքենաների արտադրություն
- կիսահաղորդիչների համար մեքենաների արտադրություն
- հատուկ նպատակների համար բազմագործառնական արդյունաբերական ռոբոտների արտադրություն
- հատուկ նշանակության այլ հատուկ մեքենաների և սարքավորանքի` էլեկտրական կամ էլեկտրոնային լամպերի, փողակների, շիկացման լամպերի հավաքման համար մեքենաների, ապակու կամ ապակե արտադրատեսակների, ապակեթելքի, ապակեմանվածքի պատրաստման և տաք մշակման համար մեքենաների, իզոտոպների անջատման համար մեքենաների կամ սարքվածքների արտադրություն
- դողերի հավասարակշռման և կարգավորման համար սարքավորանքի, հավասարակշռիչ սարքավորանքի (բացի անիվների հավասարակշռման համար սարքավորանքից) արտադրություն
- ինքնաթիռների շարժիչների գործարկման, ինքնանետիչների և համանման սարքավորանքի արտադրություն
- արևաբուժարանների (սոլյարիների) արտադրություն
- կեգելբանների ավտոմատ սարքավորանքի արտադրություն
- կարուսելների, ճոճերի, հրաձգարանների և այլ ատրակցիոնների արտադրություն:
Բացառվում է`
- կենցաղային սարքերի արտադրությունը, տես 27.5
- լուսանկարապատճենիչ և համանման մեքենաների արտադրությունը, տես 28.23
- կոշտ ռետինի, կոշտ պլաստմասսաների կամ ապակու սառը մշակման համար մեքենաների արտադրությունը, տես 28.49
- կոճղակաղապարների արտադրությունը, տես 28.91