Երկաթուղային շարժակազմի արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- Էլեկտրաքարշերի, դիզելային և շոգեքարշերի արտադրություն
- երկաթուղային, այդ թվում` տրամվայի, մարդատար և բեռնատար շարժիչավոր վագոնների, երկաթուղային գծերի նորոգման կամ տեխնիկական սպասարկման համար երկաթուղային տրանսպորտային միջոցների արտադրություն
- ոչ ինքնաշարժ երկաթուղային, այդ թվում` տրամվայի, շարժակազմի` մարդատար և բեռնատար, այդ թվում` ինքնաթափ, վագոնների, վագոն-ցիստեռնների, վագոն-կռունկների վագոն-արհեստանոցների, պահեստավագոնների և այլնի արտադրություն
- երկաթուղային, այդ թվում` տրամվայի, շարժակազմի մասերի` երկսռնի սայլակների, առանցքասռնիների և անիվների, արգելակների և արգելակների մասերի, կեռերի, կցման սարքվածքների, թափարգելների և դրանց մասերի, ցնցամեղմիչների, վագոնների և գնացքաքարշերի հենոցների, հիմնիրանների, սրահակների (վագոնների փակ հարթակների) միացքների և այլնի արտադրություն
- հանքահորերի համար գնացքաքարշերի արտադրություն
- երկաթուղիների, ներքին ջրուղիների, ճանապարհների, նավահանգիստների, կայարանների անվտանգության ապահովման, երթևեկության կառավարման և ազդանշանային սարքավորանքի արտադրություն
- երկաթուղային (այդ թվում` տրամվայի) վագոնների նստոցների արտադրություն:
Բացառվում է`
- չհավաքակցված ռելսերի արտադրությունը, տես 24.10
- երկաթուղու գծերի համար ամրակապերի արտադրությունը, տես 25.99
- էլեկտրաշարժիչների արտադրությունը, տես 27.11
- անվտանգության ապահովման, երթևեկության կառավարման և ազդանշանային էլեկտրասարքավորանքի արտադրությունը, տես 27.90
- շարժիչների և տուրբինների արտադրությունը, տես 28.11