Գտնված: 1

Գործունեության կոդեր

Հայաստանի տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ

Հարցեք մեզ կոդի ընտրման մասին: Հարցեք մեզ

SՍպասարկման այլ ծառայություններ
94.99.0
Անդամության վրա հիմնված այլ կազմակերպությունների գործունեություն, չներառված ուրիշ խմբավորումներում
Այս ենթադասը ներառում է` - քաղաքական կուսակցությունների հետ անմիջական կապ չունեցող կազմակերպությունների գործունեություն, որոնք պայքարում են հասարակության շահերի պաշտպանության համար քաղաքական ակցիաների, դրամահավաքների և այլ միջոցներով՝ քաղաքացիական նախաձեռնությունների կամ բողոքի շարժումների, շրջակա միջավայրի պաշտպանության և բնապահպանության շարժումների կազմակերպում, համայնքների զարգացմանը և կրթության հնարավորությունների ընդլայնմանը, ազգային փոքրամասնությունների, էթնիկ խմբերի իրավունքների համար պայքարին ուղղված գործունեություն, հայրենասիրական նպատակներ հետապնդող միությունների, ներառյալ պատերազմի վետերանների միությունները, գործունեություն - ընդհանուր հետաքրքրություններով միավորված հատուկ բնույթի միությունների՝ զբոսաշրջիկների ակումբների, ավտովարորդների կամ սպառողների միությունների գործունեություն - սոցիալական շփումներ հաստատելու նպատակով ստեղծված միությունների՝ գործարարների ակումբների, մասոնական կազմակերպություններ և այլնի, գործունեություն - մշակութային միջոցառումների կամ հանգստի կազմակերպման նպատակով ստեղծված միությունների (բացի սպորտային և խաղային ակումբներից) գործունեություն, օրինակ՝ գրական խմբակների, գրքասերների ակումբների, պատմության սիրողների և այգեգործական միությունների, կինոսիրողների և սիրող-լուսանկարիչների ակումբների, երաժշտասերների, արվեստասերների և կոլեկցիոներների միությունների, պարահանդեսների կազմակերպման ընկերությունների և այլնի - կենդանիների պաշտպանության միությունների գործունեություն - անդամության վրա հիմնված կազմակերպությունների անդամներին կամ այլոց նվիրատվությունների տրամադրում: Բացառվում է՝ - սոցիալական նպատակներով իրականացվող բարեգործական գործունեությունը, տես 88.99 - մասնագիտական գեղարվեստական խմբերի կամ կազմակերպությունների գործունեությունը, տես 90.0 - սպորտային ակումբների գործունեությունը, տես 93.12 - արհմիությունների գործունեությունը, տես 94.12

Կարող եք հարցել մեզ այս մասին

Մենք կպատասխանենք ձեզ այս մասին

Տնտեսական գործունեության տեսակների սկզբնական ցանկը հայերենով վերցված է armstat.am.