Բիլիարդի, բոուլինգի, սեղանի թենիսի և համանման խաղերի կազմակերպման հետ կապված գործունեություն
Այս ենթադասը ներառում է ժամանցի համար խաղերի կազմակերպման հետ կապված ձեռնարկատիրական գործունեություն, բացառությամբ սպորտային կամ մշակութային գործունեությունից:
Համակարգչային խաղերի կազմակերպման և ինտերնետ ակումբների գործունեություն
Այս ենթադասը ներառում է համակարգչային սրահների կողմից համակարգչային խաղերի կազմակերպման հետ կապված, ինչպես նաև ինտերնետ ակումբների կողմից իրականացվող գործունեությունը:
Զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն
Այս ենթադասը ներառում է`
- մետաղադրամով շահագործվող խաղային ավտոմատների սպասարկում
- զբոսանավերի կայանատեղերի շահագործում
- դահուկային ուղեգծերի սպասարկում
- հանգստի և զվարճությունների կազմակերպման համար անհրաժեշտ սարքավորանքի վարձույթ
- զվարճալի ներկայացումների, զվարճալի բնույթի տոնավաճառների կազմակերպման հետ կապված գործունեություն
- հանգստի համար լողափերի ծառայություններ, ներառյալ լողափնյա հարմարանքների (ցնցուղների, հանդերձարանների, կողպվող պահարանիկների, աթոռների և այլն) վարձույթը:
Բացառվում է`
- դահուկային վերելակների, ճոպանուղիների շահագործումը, տես 49.39
- ձկնորսական ծովային ճամփորդությունների կազմակերպումը, տես 50.10, 50.30
- անտառում, այլ հանգստավայրերում կարճ ժամկետով բնակատեղերով ապահովման, վրանային ճամբարների ծառայությունները, տես 55.30
- կարճ ժամկետով բնակության համար ավտոկցանքների տրամադրման, որսորդական և ձկնորսական ճամբարների, հանգստի համար այլ վրանային ճամբարների ծառայությունները, տես 55.30
- պարահրապարակներում խմիչքներով ապահովման գործունեությունը, տես 56.30
- կրկեսային և թատերական խմբերի գործունեությունը, տես 90.01