Այս ենթադասը ներառում է կրթական գործունեությունը և արտադպրոցական դաստիարակությունը մարմնամարզության և սպորտի բնագավառում (մարմնամարզության և սպորտի բնագավառում արտադպրոցական դաստիարակության նպատակը սովորողների ազատ ժամանցի կազմակերպման միջոցով մարմնամարզության և սպորտի բնագավառում նրանց հետաքրքրությունների զարգացման համար պայմաններ ստեղծելն է և նպատակաուղղված է նրանց ֆիզիկական զարգացմանը)`
- մարզադպրոցներում, սպորտային խմբակներում, շուրջօրյա մարզաճամբարներում տեսության դասավանդում և գործնական հմտությունների ուսուցում բասկետբոլի, վոլեյբոլի, ֆուտբոլի, թեթև ատլետիկայի, լողի և այլ մարզաձևերում
- հրահանգիչների, ուսուցիչների գործունեություն տարբեր մարզաձևերում:
Բացառվում է`
- մշակույթի բնագավառում կրթական գործունեությունը, տես
85.52