Գրասենյակների և խանութների կահավորման կահույքի արտադրություն
Այս ենթադասը ներառում է ցանկացած տեսակի և տարբեր նյութերից (բացի քարից, ցեմենտից կամ խեցուց) կահույքի արտադրությունը` ցանկացած վայրի և նպատակների համար՝
- գրասենյակների, աշխատասենյակների, հյուրանոցների, ռեստորանների և հասարակական հաստատությունների համար աթոռների և բազկաթոռների արտադրություն
- թատրոնների, կինոթատրոնների դահլիճների համար աթոռների և բազկաթոռների արտադրություն
- խանութների համար հատուկ կահույքի` ցուցափեղկերի, դարակների և այլնի արտադրություն
- գրասենյակային կահույքի արտադրություն
- լաբորատորական հատուկ կահույքի` նստարանների, աթոռակների, նստոցների, լաբորատորական պահարանների և սեղանների արտադրություն
- եկեղեցիների, դպրոցների, ռեստորանների համար կահույքի արտադրություն
- ռեստորանային գեղազարդ վագոնիկների, շարժական մթերային սայլակների և վագոնիկների, ֆուրգոն-կրպակների արտադրություն:
Բացառվում է`
- դպրոցական գրատախտակների արտադրությունը, տես 28.23
- մեքենաների նստոցների արտադրությունը, տես 29.32
- երկաթուղային (այդ թվում` տրամվայի) վագոնների նստոցների արտադրությունը, տես 30.20
- օդանավի նստոցների արտադրությունը, տես 30.30
- բժշկական, վիրաբուժական, ատամնաբուժական կամ անասնաբուժական կահույքի արտադրությունը, տես 32.50
- շենքերում մոդուլային կահույքի, այդ թվում` լաբորատորական մոդուլային կահույքը և սարքավորանքը, տեղադրումը, հատվածների հավաքակցումը, ամրակցումը, տես 43.32