Այլ հաստոցների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- փայտի, ոսկորի, քարի, կոշտ ռետինի, պլաստմասսայի, ապակու և այլնի մշակման համար հաստոցների, ներառյալ լազերային ճառագայթի, անդրաձայնային ալիքների, պլազմային աղեղի, մագնիսական իմպուլսի և այլ պրոցեսների կիրառմամբ գործող հաստոցները, արտադրություն
- հաստոցների համար կալիչների արտադրություն
- հաստոցների համար սահմանազատիչների և այլ հարմարանքների արտադրություն
- փայտի, ոսկորի, քարի, կոշտ ռետինի, պլաստմասսայի, ապակու և այլնի մեխերով, ամրակներով ամրակման, սոսնձման, այլ ձևերով հավաքման համար հաստոցների արտադրություն
- ոչ շարժական (ստատիկ) գայլիկոնիչների և անցքահատ հարմարանքով գայլիկոնիչների, շրջախարտման, գամահատ հաստոցների, թերթավոր մետաղի կտրոցների արտադրություն
- փայտատաշեղային սալերի և համանման արտադրատեսակների արտադրության համար մամլիչների արտադրություն
- գալվանապատման հաստոցների արտադրություն:
Բացառվում է`
- գործիքների կամ հաստոցների համար համափոխարինելի գլխադիրների (շաղափների, անցքահատների, կետանշիչների, ներպարուրակիչների, ֆրեզների, խառատային գործիքների, մետաղասղոցների շեղբերի, կտրոցների) արտադրությունը, տես 25.73.0
- էլեկտրազոդման և էլեկտրաեռակցման սարքավորանքի, ներառյալ ձեռքի զոդիչները, արտադրությունը, տես 27.90.0
- շարժաբերով ձեռքի գործիքների արտադրությունը, տես 28.24.0
- մետաղագործարաններում և ձուլման արտադրամասերում օգտագործվող մեքենաների արտադրությունը, տես 28.91
- հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման համար մեքենաների արտադրությունը, տես 28.92