Գտնված: 1

Գործունեության կոդեր

Հայաստանի տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ

Հարցեք մեզ կոդի ընտրման մասին: Հարցեք մեզ

CՄշակող արդյունաբերություն
28.93.0
Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտի մշակման համար մեքենաների արտադրություն
Այս ենթադասը ներառում է` - գյուղատնտեսությունում օգտագործվող չորանոցների արտադրություն - կաթնամթերքի արդյունաբերությունում օգտագործվող մեքենաների` սերզտիչների, կաթի մշակման համար մեքենաների (համասեռիչների և այլնի), կաթի վերամշակման մեքենաների (խնոցիների, խառնիչների, կարագի կաղապարման մեքենաների), պանրագործության համար մեքենաների (համասեռիչների, մամլիչների և այլնի) արտադրություն - ալրաղաց արդյունաբերության համար մեքենաների` սերմերի, հացահատիկի, չոր ընդեղենի մաքրման, տեսակավորման, չափազատման մեքենաների (քամհարների, մաղուցքի գոտիների, զատիչների, խոզանակային հատիկամաքրիչ մեքենաների և այլնի), խոշոր և մանր աղացվածքի ալյուրի արտադրության համար մեքենաների (աղացների, գրտնակների, բաժնավորիչների, մաղիչների, թեփից մաքրման համար մեքենաների, բրնձակլպիչների, սիսեռակլպիչների և այլնի) արտադրություն - գինեգործության և մրգահյութերի պատրաստման համար մամլիչների, ջարդիչների և համանման մեքենաների արտադրություն - հացաթխման, մակարոնեղենի արտադրության համար մեքենաների` հացաթխման վառարանների, խմորահունցիչ, խմորաբաժանիչ, շերտահատիչ, կաղապարման, խմորեղենի թխման և համանման այլ մեքենաների արտադրություն - տարբեր սննդամթերքի` հրուշակեղենի, կակաոյի, շոկոլադի, շաքարի, գարեջրի արտադրության, մսի և թռչնամսի, ձկնեղենի և ծովամթերքի մշակման, մրգերի, բանջարեղենի, ընկույզների առաջնային մշակման, մաքրիչ և զտիչ, արդյունաբերական մշակման այլ մեքենաների և խմիչքների արտադրության համար մեքենաների արտադրություն - կենդանական և բուսական յուղերի արտազատման և պատրաստման համար մեքենաների արտադրություն - թութունի առաջնային մշակման, սիգարետների, սիգարների, ծխամորճի թութունի, ծամելու և քթախոտի արտադրության համար մեքենաների արտադրություն - հյուրանոցներում և ռեստորաններում սննդի, խմիչքների պատրաստման մեքենաների արտադրություն: Բացառվում է` - մթերքի, կաթի ճառագայթահարող սարքավորանքի արտադրությունը, տես 26.60 - փաթեթավորման, փաթաթման, կշռման համար սարքավորանքի արտադրությունը, տես 28.29 - ձվերի, մրգերի և այլ գյուղատնտեսական մշակաբույսերի (բացի սերմերից, հացահատիկից, չոր ընդեղենից) մաքրման, տեսակավորման, չափազատման մեքենաների արտադրությունը, տես 28.30

Կարող եք հարցել մեզ այս մասին

Մենք կպատասխանենք ձեզ այս մասին

Տնտեսական գործունեության տեսակների սկզբնական ցանկը հայերենով վերցված է armstat.am.