Շարժաբերով ձեռքի գործիքների արտադրություն
Այս ենթադասը ներառում է`
- էլեկտրական կամ ոչ էլեկտրական շարժիչով կամ օդաճնշական շարժաբերով ձեռքի գործիքների` սկավառակային և օդաճնշական սղոցների, շղթայական սղոցների, ձեռքի գայլիկոնիչների և անցքահատ հարմարանքով գայլիկոնիչների, շարժաբերով ավազաշիթային ձեռքի սարքերի, մեխերի խփման օդաճնշական սարքերի, մեղմիչների, ծրագծիչների, ջարդիչների, ամրակապիչների, օդաճնշական գամամուրճերի, ռանդման և հղկման հարմարանքների, ձեռքի էլեկտրական մկրատների և աքցանների, մանեկադարձակների, մեխամղիչների արտադրություն:
Բացառվում է`
- ձեռքի գործիքների համար համափոխարինելի գլխադիրների արտադրությունը, տես 25.73
- էլեկտրազոդման և էլեկտրաեռակցման սարքավորանքի, ներառյալ ձեռքի զոդիչները, արտադրությունը, տես 27.90